Նովռուզն իրանական ազգությունների շրջանում(2)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i136536-Նովռուզն_իրանական_ազգությունների_շրջանում(2)
«Նովռուզն իրանական ազգությունների շրջանում» հաղորդաշարի շրջանակներում կանդրադառնանք տարբեր ազգությունների շրջանում նշվող նովռուզյան ծեսերին: Այս հաղորդման ընթացքում կխոսենք այն մասին, թե ինչպես են Նովռուզը նշում իրանաբնակ քրդերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2021 23:19 Asia/Tehran

«Նովռուզն իրանական ազգությունների շրջանում» հաղորդաշարի շրջանակներում կանդրադառնանք տարբեր ազգությունների շրջանում նշվող նովռուզյան ծեսերին: Այս հաղորդման ընթացքում կխոսենք այն մասին, թե ինչպես են Նովռուզը նշում իրանաբնակ քրդերը:

Իրանն իր մշակութային բազմազանությամբ մշտապես առանձնացել է պատմության ամբողջ ընթացքում: Տարբեր ազգություններ Իրանում կողք կողքի ապրել են հաշտ ու համերաշխ, ինչի արդյունքում, երկրում ապահովվել է անվտանգությունը, առաջընթացը և մշակութային ու սոցիալական զարգացումը:

Քրդերն այդ ազգություններից են, որոնց մասին կխոսենք այս հաղորդման ընթացքում: Կքննարկենք, թե Նովռուզն ինչ նշանակություն ունի քրդերի համար:

Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք քուրդ ժողովրդին, նրանց  ավանդական հագուստը, Նովռուզի տոնակատարությունը նշելու ձևը և գարնան վերաբերյալ նրանց հավատալիքները:

***

Քրդերն Իրանի ամենահին ժողովուրդներից են, որոնց մասին վկայում են նախաիսլամական  պատմական արձանագրությունները: Այդ արձանագրություններից հասկանում ենք, թե ինչպես են ապրել քրդերը դարերի ընթացքում: Քրդերը հին ժողովուրդ են՝ հյուրասեր:Նրանք ապրում են Իրանի  արևմուտքում և հյուսիս-արևելքում: Իրանական քրդաբնակ նահանգերն են՝ Քերմանշահը, Քուրդիստանը, Իլամը: Քրդեր են բնակվում նաև Արևմտյան Ատրպատական և Հյուսիսային խորասան նահանգներում:

Նովռուզն ուրախության տոն է, որն իր հետ բերում է գարնան ավետիսը: Նովռուզը յուրաքանչյուր ազգ նշում է յուրովի: Սակայն կան նաև ընդհանրություններ: Որպես օրինակ, այդ օրը բոլորը հագնում են նոր ու գույնզգույն հագուստներ: Առանձնահատուկ գույներ ունեցող հագուստներով այս օրերին առանձնանում են քրդերը: Նովռուզին նրանք հագնում են իրենց ամենագունավոր ու գեղեցիկ հագուստները: Կարելի է  ասել, որ Նովռուզը հնարավոր է  գտնել քրդերի հագուստներում: Պետք է ասել, որ քրդերի հագուստներն իրենց յուրահատուկ ձևով և ուրախ գույներով, այս շրջանի մշակութային ժառանգությունն են համարվում: Իզուր չէ, որ այս շրջան մտնելիս, զբոսաշրջիկներին առաջինը գրավում են  քրդերի գեղեցիկ ու գունավոր հագուստները: Քրդական տարազն ունի հին պատմություն և արձանագրություններում կարելի է նկատել, թե այս շրջանի կանայք ու տղամարդիկ ինչպես են հագնվել: Քրդական հագուստն այս ժողովրդի անքակտելի մասն է կազմում և դրսևորում է նրանց ինքնությունը:

Իսկ ինչ վերաբերում է նովռուզյան տոներին, պետք է ասել, որ չնայած յուրաքանչյուր շրջան այն նշում է յուրովի, սակայն կան նաև մեծ թվով ընդհանրություններ: Իսկ դա նշանակում է, որ դա համընդհանուր տոն է: Քրդերը Նովռուզն անվանում են Ագրի Նովռուզ:

***

Լինելով կենսուրախ մարդիկ, նրանք մեծ ուրախությամբ են նշում այս տոնը: Պետք է ասել, որ  քրդերը նշում են ոչ միայն Նովռուզն այլ նաև գարնան առաջին օրը: Սակայն ամեն տարի այս օրը փոխվում է:  Քրդերն ունեն սեփական օրացույցը, որի համաձայն, գարունը սկսվում է նախքան Նովռուզը: Քերմանշահի, Իլամի, Քուրդիսատանի և Մահաբադի աշխարհագրական հատուկ դիրքի բերումով, այդ շրջաններից յուրքանչյուրում որպես քրդական գարուն նշվում է մի օր: Քանի որ հնում ձմեռներն այս շրջաններում շատ խստաշունչ էին, գարնան առաջին իսկ նշույլների դեպքում, որպես օրինակ՝ գարնանային քամու առկայության դեպքում, այդ օրը համարվում էր գարնան առաջին օրը: Մարդիկ շնորհավորում էին իրենց հարազատներին  և նշում գարնան առաջին օրը: Այսպիսով, կարելի է  ասել, որ երբ ձմռան 40 օրերն ավարտվում էին, քրդեը նշում էին գարնանամուտը: Իսկ այդ օրը փոփոխվում էր՝ հունվարի վերջերից մինչև փետրվարի վերջ:

Քրդերն ունեն նաև մի հավատալիք, որ կոչվում է Փանջե-օ-թար: Այս հավատալիքի համաձայն, քրդաբնակ որոշ շրջաններում, հատկապես՝ գյուղերում, տարվա առաջին հինգ օրերն անվանում էին Փանջե-օ-թարի ժամանակաշրջան: Ըստ քրդական օրացույցի, մեկ տարին ունի 12 ամիս, որոնք ունեն 30 օր, այսինքն՝ քրդական օրացույցում տարին ունի 360 օր: Դա այն դեպքում, երբ տարին 365 օր է: Իսկ տարվա վերջին հինգ օրը քրդական մշակույթում զուգակցվում է Նովռուզի հետ և անվանվում Փանջե-օ-թարի տոն: Փանջ նշանակում է հինգ: Փանջե բառը կազմվել է հինգից: Թար քրդերենում նշանակում է առանձին օր: Այսինքն՝ Փանջե-օ-թար նշանակում է հինգ առանձին օր: Քրդերը համզոված են, որ եթե այդ հինգ օրերին անձրև տեղա, այդ տարի երաշտ չի լինի: Ուստի նրանք մեծ շուքով նշում են այդ հինգ օրերը, հուսով, որ տարին տեղմնառատ կլինի:

Իսկ այլ շրջաններում, հատկապես՝ Իլամում, որտեղ ապրում են էշիրեթներ, վրանների վրա խմորով նախշեր են անում, համոզված լինելով, որ գարնան հինգերորդ օրն անձրև է լինելու, որը լվանալու է այդ նախշերը: Այս տոնը կոչվում է Բարանե փանջե շուր, ինչը նշանակում է հինգը լվացող անձրև:  

***

Քուրդիստան նահանգում նշվող նովռուզյան տոներից է Քուսեգյարի տոնը: Քուսեն մի անձ է,  ով հաճախ հիշատակվում է որպես հովիվ: Գյուղացիների խումբն այդ տոնի ժամանակ հագնում է հովվի հագուստ, երգում երգեր, տնից տուն գնում, շնորհավորում գարնանամուտն ու տանտերերից ստանում նվերներ: Քուսեգյարիի այս ավանդությունն ըստ երևույթին, փողոցային  ներկայացում է, որ խորհրդանշում է գարնանամուտը և ավետում անասունների զուգավորումը, քանի որ քրդերի մեծ մասը գյուղերում զբաղվում է անասնապահությամբ: Պետք է ասել, որ քուսեգյարիի հիմնական դերակատարները հենց գյուղի հովիվներն են, որոնք գարնանից երկու երեք շաբաթ առաջ ներկայացումներ են կազմակերպում, ուրախացնում մարդկանց: Այս տոնն ամեն շրջան նշում է տարբեր օրերի: Սակայն քանի որ անասնապահներն ունեն թարմ կերի կարիք, նրանք փորձում են  անասունների բազմանալու ժամանակաշրջանը հետաձգել մինչև գարուն, որպեսզի անասունները ծննդաբերելուց հետո ուտեն թարմ խոտ: Երբ քուսեն մտնում է գյուղ, ոչ միայն ուրախացնում է մարդկանց, այլ անասնապահներին հույս է ներշնչում որ գարունը մոտ է: Քուսեգյարիի ավանդույթը ցույց է տալիս, թե ինչ մեծ նշանակություն է ունեցել հովիվն իրանական մշակույթում: Հովիվը կարևոր նշանակություն ունի գյուղի արտադրության ցիկլում, ուստի հարգված է բոլորի կողմից: Իսկ քուսեգյարիի ավանդույթը ոչ միայն զվարճանք է, այլ գարնան շեմին գյուղացիներին ուրախացնում է, և անասնապահներին պարտավորեցնում՝ իրենց ձմեռային ուտելիքի պաշարի մի մասը նվիրել  հովիվներին: 

Իրանում ապրում են բազմաթիվ ժողովուրդներ, որոնցից յուրաքանչյուրը հարստացնում է իրանական մշակույթը: Նրանցից են քրդերը, որոնց անդրադարձանք այս հաղորդման ընթացքում: