«Նովռուզի փիլիսոփայությունն ու իմաստությունը»
Գարունը մարդկանց հետևյալ պատգամն է փոխանցում՝դուք չեք զիջում բնությանը և դեռ ավելի գերակա դիրքում եք կանգնած ,ուստի երբ գարունը գա ու բնությունը արթնանա ,սակայն մենք խարխափենք տգիտության մեջ և անցյալի ատելությամբ ու բարդույթներով լցված մեր սիրտը նեխած լինի ,դա իրոք շատ ամոթալի է:Այդ իսկ պատճառով Իսլամի մեծ մարգարեն ասել է.«Նա ով չգիտակցի աշխարհի վերափոխումը,կհամարվի մամենաանփույթ մարդկանցից»:
Բարի օր սիրելի բարեկամներ:Ձեզ ենք ներկայացնում 1400 թվականի Նովռուզին նվիրված հաղորդաշարի հերթական թողարկումը: Այս հաղորդման ընթացքում զրուցելու ենք Նովռուզի փիլիսոփայության ու իմաստության մասին ,անդրադառնալով այն դասերին ,որ կարող ենք սովորել բնության զարթոնքից:
Գարնան շունչը, ինչպես Հիսուսի շունչը, վերակենդանացնում է բնության ննջած հոգին և ինչպես Մովսեսի գավազանը ճեղքում է խավարի սիրտը ,որպեսզի ցանկացողներին ընծայի երազած Եգիպտոսը: Գարնան հետ միաժամանակ ,արյունը եռում է նորաբողբոջ երակներում և բնությունն արթնանում է ձմռան քնից և գարնան շոյանքով ծլարձակում են սերմերը։

Գարունը լավ առիթ է մարդկային զարթոնքի և Աստվածաճանաչության դասերը սովորելու համար: Աստված հազարավոր արթնացուցիչներ է դասավորել մեզ սթափեցնելու համար: Յուրաքանչյուր երեխայի ծնունդ, յուրաքանչյուր սիրելիի մահ, յուրաքանչյուր դեմքի խորշոմները, յուրաքանչյուր ուժի վերելքը և անկումը, ամեն ուրախության առկայությունը և չգոյությունը, ինչպես նաև ամեն տարվա աշունն ու գարունը, բոլորը արթնացուցիչներ են, որոնք կարգավորված են մարդկային զարթոնքի համար:
Գարունը, ամենազոր Արարչի ունակության դրսևորումն է:Գարնան ոգին միաստվածության,խորհրդածության և թարմության ոգին է:Գարունը մարդուն սովորեցնում է ՝աստվածաբանության,հավիտենականության, էվոլյուցիայի, զարգացման ու առաջընթացի մասին : Գարունը ,Աստծու հզորության ու արարչագործության նախաձեռնությունն է ,որը մեծ զորությամբ վերստին կյանք շնորհեց բնությանը: Գարունը, Աստվածային հզոր խորհրդանիշն է ,որպեսզի մարդու ուշադրությունը սևեռի այն աշխարհի վրա ,որը յուրաքանչյուր պահ փոփոխվում է ու թարմանում ,այն խորհրդանիշն է բացայայտելու այն սիրելի Արարչի գերակա հզորությունը , ով «զորությամբ, իմաստությամբ և ողորմածությամբ» ամբողջ աշխարհը առաջնորդում է դեպի կատարելություն:
Գարունն ու ամանորը մարդկության ու բնության վերածննդի պատգամաբերն են ,Աստվածային հարության ու դատաստանի մանրակերտը ,որին յուրաքանչյուր տարի ականատես է մարդ արարածը: Բնության մեջ դատաստանից կարել է տեսնել բազմաթիվ օրինակներ ,որոնք դատաստանի օրվա և հարության հարցով վերացնում են բոլոր կասկածները: Սուրբ Ղուրանը բազմաթիվ այաներում անդրադարձել է երկրագնդի վերակենդանացմանը և հարությանը:Ինչպես օրինակ գարունը արարող Աստված ,բնության վերակենդանացումը նկարագրելիս «Ֆաթեր»սուրայի 9-րդ այայում ասել է.«Աստված Նա է, Ով ուղարկեց հովերը, որպեսզի շարժվեն ամպերը: Ապա մենք այդ ամպերը քշեցինք դեպի ցամաքած երկիր և դրանցով երկրին իր մահից հետո կյանք ենք պարգևում: Հարությունն էլ այդպես պիտի կատարվի»:

Բնության վերակենդանացմանը ակնարկող այաները ,անդրադառնում են աշնան ու ձմռան եղանակներից հետո ,գարնանը բնության փթթումին,սակայն միաժամանակ նման այաների անսահման էությունը ,ապացուցում է ,որ Աստված անդրադառնալով վերածնունդին և բնության վերարթնացմանը ,մտադիր է ներկայացնել իր անսահման հզորությունը և հավատացյալներին բարոյագիտական քարոզներով հիշեցնի ,որ գարունը դատաստանի օրվա ազդանշանն է ,հենց այնպես որ սուրբ մարգարեն է ասել .«Գարնան հետ միաժամանակ բազմիցս հիշեք դատաստանի օրը և ձեր վերակենդանացումը»:
Գարնանը բնությունը վերակենդանանում է և ծաղիկները,ծառերն ու դաշտերը ողողվում են լույսով: Գարունը մեզ հիշեցնում է,որ արարչագործությունը հեռու է ապականությունից ու գեշությունից և մեր բնակարանն ու շրջապատը մաքրելով ,ներքուստ մաքրազարդենք նաև մեր հոգին, քանզի յուրաքանչյուր մարդու ոգու մաքրությունը ,հիմք է դնում բարի ու խաղաղ հասարակության : Սրտերը պիտի մաքրել աղտոտվածությունից ,ատելությունից ու վշտից և արժանագույնս ընկալել գարունը,գարունը մեզ պարգևում է լավագույն պայմաններ ու պահեր :

Գարունը ,բնությունից սովորելու պատեհ առիթ է : Մարդ արարածը ի սկզբանե բնությունից սովորում է ՝առատաձեռնություն, բարություն և սեր: Գարունը ամեն պահ բարության զեփյուռն է նվիրում ծառերի ճյուղերին և ծաղիկների թերթիկներին և կրկին արթնանում է ,ու իր ողջ ունեցվածքը նվիրաբերում իր սիրեցյալներին:
Նովռուզի ընթացքում տարածվում է նվիրաբերության ոգին և ամեն ոք ցանկանում է ուրիշներին ևս իր ուրախության մասնակիցը դարձնել: Պատմությունը վկայում է ,որ Սուրբ Մարգարեի հրամանով Բալալը Ֆեթր տոնին հավաքում էր կանանց ողորմությունը, մեծ ու փոքր ապարանջաններն ու ականջօղերը, որպեսզի դրանք օգտագործվեին ինպաստ աղքատների և կարիքավորների :Աստծու ճանապարհին ուրիշներին մասնակից դարձնել նվիրաբերության ու բարության մեջ ,այսինքն փառաբանել Աստվածային բարիքները և երաշխավորել դրանց առատությունը:Հենց այնպես ,որ Աստված Աբրահամի սուրայի 7-րդ այայում է ասում .«Եվ երբ ձեր Տերն հայտնում է՝Եթե փառաբանեք , , անշուշտ, այն կավելացնենք ձեզ համար..» Բացի այդ, ըստ Սուրբ Ղուրանի , հավատացյալը պետք է նվիրաբերի այն ինչից ,որը իր համար սիրելի է ,որպեսզի իրական բարության հասնի ,հենց այնպես որ Ալ-Էմրան սուրայի 92-րդ այայում է ասվել .«Դուք երբևէ բարեգործություն կատարած չեք լինի , եթե Աստծու ճանապարհին չնվիրեք այն ինչից ,որը սիրելի է Ձեզ համար և Աստված գիտի Ձեր նվիրաբերածի մասին»:

Մարդկանց համար գարնան պատգամը հետևյալն է ,որ մարդը չի զիջում բնությանը և դեռ ավելի գերակա դիրքում է կանգնած , ուստի ամոթ է մեզ եթե գարնան փթթումի հետ մեկտեղ վերաթնանա բնությունը ,իսկ մենք անտարբեր լինենք :Թող չլինի այնպես ,որ երբ անկենդան լեռն ու անապատը վերակենդանանան ու ժպտան բոլորին ,իսկ մենք անցյալի քինախնդրությամբ ու նենգ բարդույթներով տոգորված ,մեր սրտերում ատելություն տիրի: Այդ իսկ պատճառով Մոհամմադ մարգարեն ասել է.««Նա ով չգիտակցի աշխարհի վերափոխումը,կհամարվի ամենաանփույթ մարդկանցից»:
Մարդը կարող է իր ամեն օրը դարձնել Նովռուզ և տոն ,իր առատաձեռնությամբ , նվերներ նվիրելով , ողորմածությամբ, հարազատներին հանդիպելով , շփվելով և իր մեղքերի թողությամբ,Ինչպես իմամ Ալին է տոն բառը մեկնաբանելիս ասում.«Յուրաքանչյուր օր, որ հնազանդվես Աստծուն ,դա տոն է»: Իրականության մեջ Ամիր ալ-Մոմենինի այս խոսքը վկայում է այն մասին,որ մարդ միշտ կարող է գարնանային զգացում ունենալ և հրաժարվելով մեղքից ,խափանի չարը և Աստծուն մոտենալով նոր կյանք ստանա և լուսավորի իր սիրտն ու հոգին»:
Գարունը ամենասիրված ու ցանկալի եղանակն է ,սակայն բնության գարունը առանց իրական գարունը ստեղծողի ձանձրալի է: Մնայուն գարունը և համատարած խանդավառությունը կիրականանա Իմամ Մահդիի գալուստով ,հենց այնպես որ նրա ուխտի գնալու մասին նամակում, այդ ազնիվ ու մեծն մարդը անվանվում է ՝ «մարդկանց գարունը և ժամանակների երջանկությունը»: Բազմաթիվ վկայություններում շիաներին պատվիրված բազմաթիվ ապացույցներ կան ,որ Նովռուզի օրերին իրենց ուշադրության սևեռակետում պահեն Իմամ Մահդիին և Աստծուց հայցեն նրա գալուստը: Իմամ Սադեղը ասել է.«Չկա Նովռուզ ,միթե այն որ այդ օրը սպասենք Մոհամմադ մարգարեի սերնդից իմամ Մահդիի գալստյան ,քանզի Նովռուզը մեր և մեր շիաների օրերից է»: Այդ իմամը մեկ այլ վկայության մեջ ասում է.«Նովռուզը այն օրն է երբ գալու է Մարգարեի գերդաստանից սերող իմամ Մահդին»:

Գարնան թափանցիկությունը ,տիրել է ամենուր: Գարունը եկել է ՝ անմահացնելու սերը, բարությունն ու բարեկամությունը սրտերում:Ամեն ինչ զուգահեռ է ընթանում ,որպեսզի հինը զիջի նորին ,այս փոփոխությամբ ինչ լավ է ,որ մեր սրտերն ու հոգիները թոթափենք խանդից ու ատելությունից: Ոգեշնչվելով գարնան եղանակից ,անհրաժեշտ է մեր հոգիներից մաքրենք մշուշը և թարմացնենք մեր հոգիները:
Սիրելի բարեկամներ ոչ ձմռան սրտի պես դողացնենք ուրիշներին ,ոչ ամռան տապի նման այրենք,այլ գարնան պես կենդանություն պարգևենք: Եկեք Նոր տարին և գարունը պատեհ առիթ համարենք ,նորանալու և վերանայելու մեր կյանքի ընթացքը և գարնան հետ մեկտեղ երկինք արձակենք ամենագեղեցիկ թռչունները և բարեգութ Աստծուց միմյանց համար ցանկանանք ամենալավը:
