Թատրոնը մարդկային պատմության բնութագիրն է (Նվիրված թատրոնի համաշխարհային օրվան)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i136806-Թատրոնը_մարդկային_պատմության_բնութագիրն_է_(Նվիրված_թատրոնի_համաշխարհային_օրվան)
2021 թվականի մարտի 27-ին, իրանական 1400 թվականի ֆարվարդինի 7-ին նշվում է թատրոնի համաշխարհային օրը,որը համընկնում է Իրանում թատերական արվեստի ազգային օրվան:Շնորհավորում ենք այս օրը Իրանի ու աշխարհի բոլոր թատերասերերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2021 20:42 Asia/Tehran

2021 թվականի մարտի 27-ին, իրանական 1400 թվականի ֆարվարդինի 7-ին նշվում է թատրոնի համաշխարհային օրը,որը համընկնում է Իրանում թատերական արվեստի ազգային օրվան:Շնորհավորում ենք այս օրը Իրանի ու աշխարհի բոլոր թատերասերերին:

1961 թվականից ի վեր, Թատրոնի միջազգային ինստիտուտի (ITI) առաջարկով ,ամեն տարի մարտի 27-ին նշվում է թատրոնի միջազգային օրը: Իրանի  թատրոնն իր ժամանակակից տարբերակով  ավելի քան հարյուր հիսուն տարվա անցյալ ունի  և այս ընթացքում ապացուցել է ,որ ունի կարողականություն, ստեղծագործական փայլուն ունակություն և տաղանդ: Իրանի թատրոնի գործիչները  տարիներ է ինչ  նշում են այս օրը, և Նովռուզի արձակուրդները  նկատի առնելով  այս արարողությունների և ծեսերի մեծ մասն անցկացվում են  արձակուրդներից հետո: Բայց արդեն երկրորդ տարին է ինչ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով հանդիսություններն ու մեծարաքներն իրականանում են տեսակապերի միջոցով: 

Սակայն,իրանցիների ազգային տոն՝ Նովռուզի համընկնումը թատրոնի համաշխարհային օրվա հետ , բարեբաստիկ զուգադիպություն ու ներդաշնակություն է:Նովռուզը ,նոր օր է և թատրոնը՝ վերանորոգվող արվեստի ծնունդն ու արարումը:Ազգային տոն, որը մեկնարկում է բնության զարթոնքով  և գարնան ծաղկունքով:

Թատրոնը ,մարդկանց միջև հաղորդակցության և կարեկցանքի միջոց է,և գեղեցիկ ու ստեղծագործ լեզվով խաղաղության և մարդկային իդեալների  իրականացման  միջոց, իսկ  Նովռուզը ,յուրահատուկ տոնակատարություններով ու հանդիսություններով ,արտացոլում է իրանցիների տեսլականը այս երկրի պատմական անցյալում: 

Կրկին շնորհավորելով Ամանորը և գարունը ,Ձեր ունկնդրությանն ենք հանձնում այսօրվա առիթով  շնորհավորական ուղերձը ,որը հրապարակվել է թատրոնի միջազգային ինստիտուտի կողմից : 2021 թվականի թատրոնի համաշխարհային օրվա ուղերձը գրել է անգլիացի դերասան Հելեն Միրենը :Նա իր ուղերձի   մի բաժնում ասում է .« Այս ժամանակաշրջանը կենդանի կատարումների համար շատ դժվար էր և մեծ թվով արվեստագետներ,պաշտոնյաներ , աշխատավորներ ու կանայք ,աշխատանքային ապահովություն չունենալու պատճառով ,տառապել ու կրկնակի ջանքեր են գործադրել : Սակայն նման անապահովություն ,որը ոմանց համար մնայուն է ,նրանց նպաստել է ,որպեսզի այս պանդեմիան դիմագրավեն   իրենց զգոնությամբ ու խիզախությամբ: Այս նոր պայմաններում նրանց երևակայությունը արտահայտվել է ստեղծագործական, զվարճալի և հուզական ձևերով, որոնց մեծ մասը, իհարկե,պարտական ​​ինտերնետին»:

Իր ուղերձի վերջին բաժնում , դերասանը շեշտը դնելով  հույսի վրա գրում է.«Մարդիկ ,երկիր մոլորակի վրա իրենց  գոյության ողջ շրջանում ,միմյանց համար պատմություններ են պատմել և բոլոր դժվարություններով հանդերձ ,գոյատևելու է թատրոնի գեղեցիկ մշակույթը ,այնքան ժամանակ ,որ գոյություն ունի մարդը: Գրողների, դիզայներների, դերասանների, երաժիշտների և ռեժիսորների ստեղծագործական բնազդը երբեք չի մարելու և շատ մոտ ապագայում, այն կրկին ծլարձակելու է  նոր էներգիայիով  և մեր համատեղ  աշխարհի մասին  նոր ըմբռնումով»:

Մի քանի օր է անցել  իրանցիների ավանդական  տոն Նովռուզից:Տոն, որը այս երկրում վաղեմի անցյալ ունի  և ամեն տարի այն ուղեկցվում է ժողովրդական գեղեցիկ ծեսերով ու ավանդություններով:Նովռուզի ամենակարևոր ծեսերից են՝  այն ներկայացումները,որոնք  իրականացվում են   հին տարվա վերջին օրերին , էլ ավելի գեղեցկացնելով ամենամյա այս տոնակատարությունը:

Անցյալում Նովռուզից օրեր առաջ, Նովռուզի և գարնան ավետաբերները շրջում էին քաղաքների ու գյուղերի փողոցներում ու զանազան շրջաններում և երգասացությամբ,ուրախանալով ու ներկայացումներով  ,ժողովրդին ավետում էին ձմռան ավարտը և գարնան գալուստը:  ներկայացումների հիմնական նպատակը հետևյալն է՝խորհրդանշական ձևով ավետել  ձմռան ավարտը և գարնան տաք ու բերրի  եղանակի գալուստը։

Մեկ այլ ներկայացում ,որն սկսվում էր Նովռուզից օրեր առաջ և շարունակվում նոր տարուց դեռ երկու շաբաթ անց,կոչվում է «Աթաշ Աֆրուզ»(կրակ վառող),որը ժողովրդին ավետում էր գարնան գալուստը : «Աթաշ աֆրուզներ»-ը  ,մի քանի դերասաններ ու երգիչներ էին ,որոնցից յուրաքանչյուրը կրում  էր հատուկ հագուստ:Մեկը իր դեմքը սև գույնով էր ներկում  ու հագնում կարմիր  հագուստ, մյուսը իր ձեռքում մի ջահ էր պահում  և մեկ ուրիշը, երկու երկար փայտերի վրա կանգնում և դրանց օգնությամբ քայլում էր: Նրանք նվագակցողների հետ միասին զվարճալի ծրագրեր էին իրականացնում և հրավառություն կատարում ու ժողովուրդը  գումարներ նվիրելով պարգևատրում էր նրանց:Իհարկե ժամանակի ընթացքում ներկայացումների ձևը փոփոխության ենթարկվեց և այսօր այդ խմբերից մնացել են «Հաջի ֆիրուզներ»կոչվող անհատներ, ովքեր Էսֆանդ ամսի վերջին օրերին  սև գույնով ներկում են  իրենց դեմքը և կարմիր  հագուստ հագնում :  Նրանք  երգելով ու երաժշտությամբ ժողովրդին ավետում են գարնան գալուստը և ձմռան ավարտը: Նրանց կարմիր հագուստը խորհրդանշում է գարնան բերկրանքը ,իսկ դեմքի սևացնելը խորհրդանշում է ձմռան ցուրտ ու մութ օրերը ,որը կանգնած է գարնան և ուրախության դեմ ,և իվերջո ճարահատված հեռանում է:

Հաջի ֆիրուզի ներկայացումը խորհրդանշում է ՝արեգակնային նոր տարվա դիմավորումը

Տարբեր տարածքներում ներկայացումների ձևը ,հանդիսությունների իրականացման ժամանակը և նույնիսկ երգերը տարբերվում են միմյանցից ,որն արդյունքն  է Իրանի մշակութային ու աշխարհագրական բազմազանության:Ընդհանուր առմամբ այս ներկայացումների թեման կարելի է համարել գարնան գալուստը ,զվարճանքը և ուրախությունը ,որ յուրաքանչյուր խումբ յուրահատուկ ձևով էր իրականացնում:  Բոլոր բեմադրությունների  հիմնական թեմաներն են եղել՝բնական երեւույթների հատկությունների օգտագործումը, կրոնական համոզմունքների մեծարումը ,մարդկանց ուրախանալ խրախուսելը և թշնամանքն ու քինախնդրությունը վերացնելը   և բարություն ու սեր տարածելը :

Տարեմուտի պահը ,կամ այլ խոսքով տարվա առաջին օրը ,աշխարհագրության մեջ կոչվում է գարնանային գիշերհավասար:Գարնանային գիշերահավասարին ,հավասարվում են գիշերն ու ցերեկը   և դա տեղի է ունենում արևի շուրջ երկիր մոլորակի  պտույտի և գարնանային գիշերահավասար կոչվող հատուկ առանցքի վրա երկիր մոլորակի  դիրքի հետևանքով:Այդ իսկ պատճառով Նովռուզի կարևորագույն պատգամներից ու հատկություններից ՝արդարությունն ու արդարության առանցքայնությունն է: «Միր- Նովռուզ»-ի սովուրության հիմքը հենց դա է: Երբ Իրանում իշխում էին թագավորները և յուրաքանչյուր տարածք կամ շրջան ուներ էմիր կամ նահանգապետ ,խիստ կարևորվում էր արդարության առանցքայնությունը՝  «Միր- Նովռուզ»-ի ծեսի իրականացման ժամանակ: «Միր- Նովռուզ»-ին առնչվող արարողությունները վաղեմի անցյալ ունեն ,որի  մասին կարելի է գտնել նախաիսլամական գրություններում:Այդ ծեսերը չէին սահմանափակվում Իրանի աշխարհագրական տարածքներով ,այլ իրականանում էին այն երկրներում եւս, որտեղ տարածված էր իրանական մշակույթը և տոնում էին Նովռուզը: Ինչպես օրինակ Եգիպտոսում «Ֆաթեմի» խալիֆաների իշխանության օրոք և նույնիսկ հետագա տարիներում ,այդ երկրում նշվում էր Նովռուզը:

Այս ծեսը,որ ժողովրդի կողմից  մեծ ուշադրության էր արժանանում, հանդիսացել է  որոշ զավեշտալի ներկայացումների ակունքը:Այդ թվում են  հատկապես «Նովռուզի խաններ» կոչվող շրջիկ խմբերի  խմբական խաղերը և «հաջի ֆիրուզ»-ի,«Աթաշաֆրուզ»-ի և «անտառային հսկա»-ի պես ծաղրածուները: Թվում է թե նրանք սկզբում ուղեկցում էին ու ծաղրում «քուսե բար նեշին»-ին և «Նովռուզի թագավոր»-ին և հետագայում բաժանվել են այդ խմբերից։

 Միր Նովռուզի ներկայացումը

«Միր- նովռուզ»-ը այն ղեկավարն էր ,որին ընտրում էր ժողովուրդը  հնգօրյա ղեկավարման համար: Այդ հինգ օրերի ընթացքում նա կարող էր զանազան հրահանգներ արձակել  և նրա բոլոր հրահանգները ,էմիրի և թագավորի հրահանգի նման իրագործման ուժ ունեին:Քանի որ այս ներկայացումը խորհրդանշական էր և նշվում էր Նովռուզի նախօրեին, որոշումների մեծ մասը ուղեկցվում էին կատակներով և ծիծաղով, իսկ որոշ դեպքերում ծաղրում էին թագավորական կառույցներն ու ուժը: Ինչպես օրինակ  ,երբեմն «Միր- Նովռուզ»-ն այդ օրերին հրահանգում էր գահընկեց անել թագավորին ,փոխել նախարարներին կամ ավելացնել ժողովրդի հարկերը ,իսկ այդ հինգ օրերի ավարտին ,որը մեկտեղվում էր տոնակատարությամբ ու ուրախությամբ և «Միր- Նովռուզ»-ի զվարճասիրությամբ ,ժողովուրդը ուրախ  դիմավորում էր գարունը:

Հինգ օրվա ավարտին ,ավարտվում էր նաև «Միր -Նովռուզ»-ի իշխանության շրջանը և որոշ դեպքերում ու որոշ տարածքներում այդ կարճատև իշխանությունից հետո ,նա իր արձակած հրահագների պատճառով թաքնվում էր : Քանի որ ժողովուրդը փորձում էր գտնել նրան և պատժել , նրա արձակած  հրահանգների պատճառով։

 Իրանական նոր տարվան և Նովռուզին  վերաբերող ծեսերի և ներկայացումների մեծ մասը կատարվում էին տարվա վերջին օրերին և լայն հասարակության շրջանում:Ներկայացումից բացի,  Նովռուզի ծեսերի և տոների օրերին հնչում էր  նաև իրանական երաժշտություն:Հնուց իվեր,  գոյություն  են ունեցել  «Նովռուզի մասին երգող»խմբեր, որոնք  երգում էին  ուրախ երգեր՝ ավետելով Նովռուզի և Գարնան գալուստը:Շրջիկ այս նվագախմբերը եղել են Իրանի շատ տարածքներում ,սակայն հիմնականում կենտրոնացած են եղել Իրանի  հյուսիսային նահանգներ՝Գիլանում, Մազանդարանում, Ատրպատականում և  հարավային Ֆարս նահանգում:

Սիրելի բարեկամներ հազարավոր տարիների վաղեմիություն ունեցող Նովռուզը կրկին մեր հյուրն է ,որպեսզի բնության թարմությամբ բոլորին ավետի ապագայի նկատմամբ հույսը և վերածնունդը: Կրկին անգամ շնորհավորում ենք  Նոր Տարին և գարունը ,Տերն ընդ Ձեզ :Ուրախ վայելեք գարունը ,ժպիտը անպակաս լինի ձեր դեմքերից  և ձեր սիրտը առլեցուն սիրով  ու ջերմությամբ։