Հատուկ հաղորդում՝ Բնության օրվա առիթով
Բարև Ձեզ սիրելի ունկնդիրներ, ֆարվարդին ամսի 13-րդ օրը Իրանում հռչակվել է Բնության օր ,որը համարվում է Նովռուզի տոնակատարությունների վերջին օրը: Այս թողարկումը նվիրված է այս օրվան։ Ընկերակցեք մեզ։
Իրանցիների հնագույն սովորույթներից և ծեսերից մեկը, որն ամեն տարի իրականացվում է, որպես մշակութային ավանդույթ, «Սիզդահ բեդար»-ն է, որը կոչվում է նաև «Բնության օր»:Այդ օրը համարվում է Նովռուզի տոնակատարությունների պաշտոնական ավարտը և ընտանիքները բնության գրկում անցկացնելով վայելում են միմյանց ներկայությունը:
Պատմական ժամանակաշրջանում ,զանազան տոնակատարությունների և արարողությունների անցկացումը Իրանի ժողովրդի մշակութային առանձնահատկությունն է եղել :Նրանք տարբեր առիթներով կազմակերպում էին տոներ ու խնջույքներ և կենսունակության այս ոգին իրանական մշակույթի մեջ մնացել է մինչ օրս:Իրականում, կրոնական և ազգային տոներ ու ծեսեր կազմակերպելը մարդկանց սրտերում վառ է պահում հույսը և մարդկանց մտքերը միմյանց մոտեցնում և բոլորի համար հասանելի դարձնում երջանկությունը ,որը համարվում է յուրաքանչյուր ազգի միասնականության կարևորագույն գործոններից մեկը:
Անդրադարձանք միասնականությանը: Հետաքրքիր է իմանալ, որ Իրանում գարնան տասներեքերորդ օրվա տոնակատարությունը ոչ միայն ժողովրդի միասնականության խորհրդանիշն է , այլև մարդու եւ բնության կապի խորհրդանիշը: Բնության հետ նման կապը ,իրանական տոնակատարությունների հիմնական առանձնահատկություններից մեկն է:Իրանական բազմաթիվ ավանդույթներ տոներ խոսում են նման կապի մասին: Շրջակա միջավայրի աղտոտման դեմ համաշխարհային շարժումը ավելի քիչ քան երկու տասնամյակ է ինչ դարձել է համատարած, սակայն,Իրանի ժողովրդի հետաքրքրությունը շրջակա միջավայրը, ջուրը, հողը, օդը պահպանելը արմատավորված է Իրանի հազարամյա պատմության մեջ:Հնուց իվեր իրանցիները, իրենց ազգային և կրոնական ուսմունքի համաձայն, անապատում և դաշտերում զբոսնելիս խուսափում էին ծառերի ճյուղերը կոտրելուց, բույսերը ոչնչացնելուց կամ ջուրն ու հողն աղտոտելուց, և կատարում էին ամեն ինչ , որպեսզի չվնասեն բնությանը:

Ավանդույթներն ու ծեսերը, որոնցից յուրաքանչյուրն ունի խորհրդանշական իմաստ ,անցելով իրանցիների մտքի և ճաշակի բովից հասել է մինչ այսօր :«Սիզդահ բեդար»-ի ծիսակատարությունը ևս անմասն չէ այս ընթացքից: Ըստ իրանցիների, Նովռուզի առաջին 12 օրերը,խորհրդանշում են տասներկու հազարամյա արարչագործությունը և Նովռուզի ծիսակատարությունների շղթայի վերջին օղակը ,այսինքն գարնան տասներեքերորդ օրը ,միլիոնավոր իրանցիներ ,միանալով բնությանը պատրաստվում են վերադառնալ աշխատանքի: Պետք է ասել ,որ Նովռուզի բոլոր ծեսերում ազգային միասնականության խորը իմաստ է թաքնված, որը հաստատվել է նաև Իսլամի կողմից: Ճիշտ այն պահից, երբ սկսվում է տան մաքրությունը ,հասարակության սրտում ծավալուն ակտիվություն է սկսվում ,որը գագաթնակետին է հասնում Նովռուզի 13-րդ օրը,սակայն ձևը տարբերվում է : Նովռուզի 13-րդ օրը ժողովուրդը մեծ խանդավառությամբ տնից դուրս է գալիս ,գնալով դաշտերը և իր այս քայլով ժողովուրդը իր էներգիան ներդնում է հանուն աշխատանքի և հուսալի կյանքի և պատրաստվում աշխույժ տարի սկսել:
Անցյալից մեզ հասած յուրաքանչյուր ավանդույթ զուգորդված է բազմաթիվ պատմություններով և ասույթներով : Իրանցիների «Սիզդահ բեդար»-ի վերաբերյալ ևս բազմաթիվ ասույթներ կան և որոնց շատ աղբյուրներ են անդրադարձել : Ոմանք այդ օրը համարում են բարեբաստիկ ,իսկ ոմանք 13-ը համարում են չարաբաստիկ և համոզված են ,որ այդ օրը չի կարելի մնալ տանը ,այլ պետք է գնալ դաշտ ու այգի :
Իրանցի գիտնական Աբուռեյհան Բիրունին,որն ապրել է 973-ից 1093 թվականներին,եղել է այն առաջիններից, ով անտրոպոլոգիայի (մարդաբանության) ճյուղի ստեղծումից դեռ դարեր առաջ էր ուսումնասիրել այն: Նա 13 թվի մասին դրական կարծիք ուներ ,այն համարելով բարեբաստիկ:Նա իր «Ալբաղիե» գրքում անդրադառնալով ժամանակի իրանցիներին խոսում է իրանական տավա օրերի մասին և Ֆարվարդինի 13-ի կապակցությամբ այսպես է ասում .«Պատմական ժամանակաշրջանում իրանցիները ամսվա յուրաքանչյուր օրը մի անվանումով էին կոչում և յուրաքանչյուր ամսվա 13-րդ օրը կոչվում էր «Տիր ռուզ»(Տիրի օր) և «Տիր»-ը սիրելի հրեշտակի և բարեբաստիկ ու լուսավոր և մեծ աստղի անվանում է»:
Ուրեմն «Տիր»-ի օրը այսինքն յուրաքանչյուր ամսվա 13-րդ օրը ցնծության ու բարեբաստիկ օր է իրանցիների համար: Բացի այդ, իրանական ազգային դիցաբանության մեկ այլ պատմության համաձայն, «Տիր Ռուզ»-ի ընթացքում , և Թիր ամսին ,որը իրանական օրացույցի ամիսներից մեկն է ,Իրանի և իր հարևան երկիր՝ պատմական Թուրանի սահմանազատումն է կատարվում ,ըստ Արաշի արձակած նետի:Ուրեմն 13-ը Իրանական մշակույթի մեջ բարեբաստիկ օրվա խորհրդանիշ է:

Թերևս այսօր շատ քչերն են հավատում Ֆարվարդինի 13-ի բարեբաստիկ կամ չարաբաստիկ լինելուն, և այս օրը մարդիկ զվարճանալու , միասին լինելու և բնության հետ միավորվելու նպատակով են տնից դուրս գալիս: Եթե Նովռուզի օրերին և իհարկե ոչ թե կորոնավիրուսի համաճարակի այս օրերին Իրան այցելեք և Ֆարվարդինի 13-ին Իրանի քաղաքներից մեկը ժամանեք ,կտեսնեք որ քաղաքների ու գյուղերի զբոսայգիներում ընտանիքները համախմբված են և յուրաքանչյուրն իր գործով է զբաղվում:Մեկը ուտելիք պատրաստելու համար կրակ է վառում ,մյուսը երեխաների համար ճոճանակ պատրաստում ,իսկ մի այլ անկյունում երիտասարդները կանաչ խոտով հյուսքեր են պատրաստում:Այս բոլորը այդ օրվա ավանդույթներ են համարվում : Ընդհանուր առմամբ այդ օրը ընտանիքները առավոտյան կանուխ մինչև ուշ երեկո բնության գրկում են անցկացնում և պատրաստում այդ օրվա հատուկ ուտեստ և օրվա ավարտին ուրախ տուն վերադառնում: Թեև կորոնավիրուսի համաճարակը արդեն երկրորդ տարին է ինչ խանգարել է իրանական այս գեղեցիկ ավանդույթը և ընտանիքները այս օրերին ևս ինչպես այլ օրեր խուսափում են հավաքներից և փորձում են մնալ տանը: Սակայն իվերջո կավարտվի կորոնավիրուսը և կրկին իրանական այս գեղեցիկ ավանդույթը կշարունակվի:
Երաժշտական կարճ դադարից հետո կներկայացնենք այս օրվա տարատեսակ ուտեստները: Շարունակեք մնալ մեզ հետ։
***
«Սիզդահ բեդար»-ը կամ բնության օրը մեկտեղված է յուրահատուկ ավանդություններով : Այդ թվում կարելի է անդրադառնալ այն ուտեստներին ու կերակրատեսակներին ,որ այդ օրերին պատրաստում է ժողովուրդը: Ընդհանրապես այդ օրը ընտանիքները միասնաբար են կերակուր պատրաստում:Նրանք իրենց հետ վերցնում են չարազ, միրգ և տարատեսակ ուտելիքներ և բնության գրկում վայելում են Նովռուզի վերջին օրը ,հաճելի պահեր անցկացնելով և գեղեցիկ հուշեր պատմելով: Այդ օրվա ուտեստը ընդհանրապես երկու ձևով է պատրաստվում: Կամ ուտեստը նախապես պատրաստվում է տանը ,կամ էլ ընտանիքը ուտեստի պատրաստման համար անհրաժեշտ բոլոր պարագաները վերցնում է իր հետ և բնության գրկում պատրաստում այն:Իրանի արևմտյան շրջանում«Սիզդահ բեդար»-ի ավանդական ուտեստներից է քուֆտան: Այդ օրվա ընդհանրացած ուտեստներից է կանաչիով բրնձե փլավ և ձուկը և քեբաբները,նաև Իրանի որոշ տարածքների բնակիչներ համոզված են , որ այդ օրը պատրաստվող ապուրի մեջ անհրաժեշտ է օգտվել բնության վայրի բանջարեղենից :
«Սիզդահ բեդար»-ի սիրված ուտեստներից են ՝առիշտայով և բլղուրով ապուրները: «Սիզդահ բեդարի» տոնական սեղանին է դրվում «Սամանուն » կամ ածիկը ,հալվան: Հարավային Խորասան նահամնգում և Յազդում ,սիզդահ բեդարի օրը ալյուրով,յուղով ու քունջոտով մի տեսակ հաց են թխում : Իրանի հյուսիսում այդ օրը պատրաստում են տարատեսակ հալվաներ: «Սիզդահ բեդար»-ի օրվա երեկոյան ընդհանրացած ուտեստից է հազարը,որն ուտում են սեքանջաբին հյութի հետ ,որի բաղադրությունը՝ շաքար, քացախ և նանայի հյութ է : Այդ օրվա հատուկ ուստեստից բացի ,ընդհանրացած ավանդույթներից է հետևյալը,որ ընտանիքներն այդ օրը ,«Հաֆթ սինի» սեղանի համար աճեցրած կանաչին գցում են հոսող ջրի մեջ և տուն վերադառնում: Այդ օրվա սովորություններից է կանաչ խոտերով հյուսք պատրաստելը : Իրանցիները համոզված են որ կանաչ խոտերով հյուսք պատարստելը ,որը չվնասի բույսին ,կարող է հանգուցալուծել կյանքի շատ դժվարությունները:

Իհարկե ինչպես նշեցինք ,Իրանում այս տարվա բնության տոնը ևս անցյալ տարվա նման որոշ սահմանափակումների դիմաց է կանգնած ,որի պատճառը COVID-19-ի պանդեմիան է և մարդիկ բնության օրը տոնում են իրենց բնակարաններում և բակերում ,որպեսզի այս հիվանդության շղթան փշրելով այն վերանա Իրանից :Մենք ևս հուսով ենք ,որ աշխահի բոլոր ժողովուրդները զերծ մնալով նման վտանգներից ,նման օրերին իրենց հարազատների ու բարեկամների հետ լավ պահեր կվայելեն :
Սիրելի բարեկամներ ,ավարտեցինք Նովռուզին նվիրված մեր վերջին հաղորդումը :Մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: