Կենսաբանական սպառնալիքներ․ Երկրների և միջազգային կազմակերպությունների պատասխանատվությունը (3)
Հարգարժան ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Կենսաբանական սպառնալիքներ. Երկրների և միջազգային կազմակերպությունների պատասխանատվությունը» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կանդրադառնանք կենսաբանական զենքերով իրականացվող նոր պատերազմների բնութագրերին։
Ռազմական նոր տեխնոլոգիաների և գիտական տեսանկյունից երկրների զարգացման հետ մեկտեղ, պետությունների միջև վեճերն ու բախումները ևս իրականացվում են նոր ձևերով: Մարդկության պատմության ընթացքում պատերազմները կատարելագործվել են: Այս գործընթացն ազդել է պատերազմների ձևավորման վրա: Սառը պատերազմի ավարտից և միջազգային համակարգի կառուցվածքում նոր պայմանների ի հայտ գալուց հետո, պատերազմի ուսումնասիրությունների մի զգալի մասը կենտրոնացավ ապագայում այս երևույթի բնույթի և որակի վրա: Հետազոտողները ապագայաբանության (Միջազգային անվանումը՝ ֆուտուրոլոգիա՝ մարդկության ապագայի մասին պատկերացումներ) շրջանակներում, նշել են, որ 21-րդ դարում նոր պատերազմների յուրահատկությունը պատերազմի ժամանակ պետությունների մարտավարության փոփոխությունն է և նրանց կողմից փափուկ միջոցների կիրառումը։ Նոր պատերազմներում մեծ նշանակություն են ստանում կիբեր միջավայրում իրականացվող հարձակումները, հեռակառավարվող թռչող սարքերի և լրտեսության միջոցների օգտագործումը: Սակայն գերտերությունների ուշադրության կենտրոնում է կենսաբանական զենքը։
***
Գերտերությունների ռազմական լաբորատորիաներում կենսաբանական զենք է արտադրվում
Աշխարհի դեմ ուղղված կենսաբանական սպառնալիքների վտանգը նրանում է, որ վիրուսաբանության գիտությունն ու հարաբերական հմտությունը բավարար են կենսաբանական զենքերի արտադրության և կիրառման համար, և որ կործանարար մանրեների արտադրության վերաբերյալ նվազագույն գիտելիքներ ունեցող երկրները կարող են ստեղծել կենսաբանական զենք: Այս վիրուսների հումքը հեշտությամբ հասանելի է, այն կարելի է առանձնացնել հիվանդի մարմնից և մեկ այլ միջավայրում զննել և գենետիկ մանիպուլյացիայի միջոցով ուժեղացնել այն: Այս վիրուսների արտադրությունը մեծ գումարներ չի պահանջում և այն հեշտությամբ կարող է փոխանցվել շահառու պետությունների և միջազգային մաֆիայի գաղտնի համագործակցության միջոցով: Կորոնավիրուսի տարածման աղբյուրի շուրջ բարձրացված սկանդալը ցույց է տալիս, որ դժվար է կամ նույնիսկ անհնար է գտնել որոշ կենսաբանական հարձակումների աղբյուրը: Վերջապես, կենսաբանական զենքը հարմար գործիք է ահաբեկչական խմբավորումների կործանարար գործունեության համար:
Կենսաբանական զենքի միջոցով տարածվող համաճարակները փոխանցվում են տարբեր ձևերով: Այս համաճարակները կարող են ունենալ բնական ծագում, այսինքն` բնական ճանապարհով փոխանցվել մարդկանց և կենդանիներին, կամ դրանք կարող են առաջանալ մարդու ոչ միտումնավոր միջամտությամբ, օրինակ` կոյուղիների աղտոտմամբ, ինչը կարող է հանգեցնել վարակիչ հիվանդության: Համաճարակները կարող են ունենալ կասկածելի ծագում, կամ տարածվել հատուկ նպատակներով: Միտումնավոր կերպով ստեղծվող կենսաբանական սպառնալիքները բաղկացած են երկու մասից. Բիոտեռորիզմ, որում ներառվում է կենսաբանական գործոնների օգտագործումը՝ անձին կամ հասարակությանը սահմանափակ չափով վնասելու համարի սկ կենսաբանական հարձակումներում լայնամասշտաբ տարածվում են կենսաբանական գործոնները, որոնց նպատակն է ընդհանուր վնաս հասցնել որևէ երկրի զինված ուժերին, խաղաղ բնակչությանը, գյուղատնտեսական ու անասնապահական ռեսուրսներին և պարենային ենթակառուցվածքներին։
***
Կենսաբանական զենքը, որն արտադրվում է կենսաբանորեն կործանարար նյութերի օգտագործմամբ, կարող է բացասական ազդեցություն ունենալ բույսերի, բնական ռեսուրսների և կլիմայի վրա: Բնական ռեսուրսներին սպառնացող վտանգների դեպքում կենսաբանական զենքի մանրէները կարող են աղտոտել օդը, սնունդը, ջուրը և շրջակա միջավայրը՝ հարուցելով համաճարակներ մարդկանց և կենդանի արարածների համար: Բույսերի վրա կենսաբանորեն կործանարար գործոնների ազդեցությունը հեշտությամբ կարելի է դիտարկել բուսականության, հազվագյուտ բույսերի տեսակների ոչնչացման և անապատային տարածքների ավելացման գործընթացն ուսումնասիրելու միջոցով։ Մանրէների լայն տեսականի կարող է օդով աղտոտել երկար տարածությունները: Կենսաբանական զենքի այս մանրէներից ամենատարածվածը սնկերն են, որոնք ազդում են բույսերի և մարդկանց վրա և օդը օգտագործում են որպես բուծման հարթակ:
Կենսաբանական հարձակման վերաբերյալ պետք է ասել, որ ջրի մեջ կենսաբանական մանրէների ազդեցությունը շատ լայն է: Օրինակ, մեկ գրամ Կլոստրիդիումի տոքսինի արտանետումը կարող է վեց ժամվա ընթացքում սպանել ութ միլիոն մարդու: Կենսաբանական զենքի օգտագործումը կարող է լինել ուղղակի կամ անուղղակի։ Նույնիսկ տարիներ անց դրանք ազդել են կենդանիների տեսակների վրա, վտանգել նրանց բնական կարգը, և ամբողջությամբ ոչնչացրել անհետացման եզրին գնտվող տեսակները։
***
Ինչպես նշեցինք, կենսաբանության ոլորտի զարգացումը մի կողմից, և գերտերությունների կողմից գիտական հետազոտությունների արդյունքների չարաշահումը մյուս կողմից, պատճառ են դարձել, որ կենսաբանական գործոնները վերածվեն մահացու զենքի՝ մարդու և շրջակա միջավայրի համար: Այս հարցը միաժամանակ լուրջ վտանգ է ներկայացնում հասարակության անվտանգության և ազգային ու հանրային առողջության համար: Իրանում Խաղաղության ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի գիտաշխատող Մոնիրե Օրուջին համոզված է․-«Որոշ գերտերություններ կամ խոշոր բազմազգ ընկերություններ, որոնք հաշվետու չեն որևէ կազմակերպության `աշխարհի որոշակի տարածաշրջանի հանքային և տնտեսական ռեսուրսների շահագործման և մրցակցին վերացնելու համար, այդ տարածքում հիվանդության հարուցիչներ ստեղծելով հասնում են իրենց նպատակներին: Նրանք ի վերջո բժշկական միջոցառումներ ձեռնարկելով և ֆինանսական օգնություն տրամադրելով, փորձում են բարձրացնել իրենց ժողովրդականության վարկանիշը, որպեսզի հասնեն աշխարհագրական այդ տարածքում իրենց ազդեցությունը մեծացնելու նպատակին։ Քանի որ կենսաբանական զենքերն անտեսանելի են և ունեն երկարաժամկետ ազդեցություններ, և խլում են մեծ թվով զոհեր, հետևաբար մարդկանց մոտ առաջացնում են անվերահսկելի վախի, անապահովության ու տագնապի զգացում»։
Կենսաբանական զենքերի օգտագործումը կարող է հանգեցնել ճգնաժամերի, և ազդել աշխարհի, մարդկանց և կենդանիների կենսաբանական էկոհամակարգի վրա: Եթե Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չկարողանա հաղթահարել աշխարհը սարսափի մատնած Քովիդ-19-ի նման վիրուսները, դրանք կարող են դրանք լուրջ պատուհաս դառնալ մարդկության համար: Այս տեսանկյունից, անկախ նրանից, թե ով է պատասխանատու այս մահացու վիրուսի արտադրության և տարածման համար, դա կհանգեցնի սոցիալական ու տնտեսական փլուզման, մահացությունների, և աղքատության տարածման։ Ուստի անհրաժեշտ է ուժեղացնել պետությունների կենսաբանական գործունեության միջազգային և իրավական վերահսկողությունը:
Ավարտվեց մեր հերթական հաղորդումը։ Հաղորդաշարի վերաբերյալ ձեր տեսակետները հայտնելու համար կարող եք մեզ զանգահարել 22013761 հեռախոսահամարով։ Մեր էլեկտրոնային փոստի հասցեն է՝ Armenianradio@ ws.irib.ir։ Այսօր այսքանը, Մնացեք խաղաղությամբ։