Էներգիայի փոխանցման գծերը՝ տնտեսության և քաղաքականության գործոն (14)
Հարգարժան ռադիոլսող բարեկամներ այս թողարկման ընթացքում կքննարկենք էներգակիրների խողովակաշարերի քաղաքականությունը Կովկասում և Անատոլիայի տարածաշրջանում, նախ անդրադառնալով Եվրոպայի էներգետիկ քաղաքականությանը և Կանաչ մայրցամաքի էներգիայի ապահովման հարցում Իրանի դերատարությանը:Ընկերակցեք մեզ:
Էներգետիկ քաղաքականությունը գտնվում է ԵՄ արտաքին քաղաքականության հիմքում: Էներգետիկայի հարցը վաղուց վերազգային մարտահրավեր էր Եվրոպայի համար ՝ հիմնականում խափանելով մայրցամաքի ռազմավարական հարաբերությունները էներգիա մատակարարող հարևան երկրների, այդ թվում ՝ Ռուսաստանի հետ: Այդ պատճառով եվրոպացիները կրկնապատկել են իրենց ջանքերը՝ նվազեցնելու կախվածությունը ռուսական էներգետիկայից: Եվրոպական քաղաքականության հիմքում ընկած էներգետիկ հավաքական անվտանգությունն ընդգծում է էներգիայի աղբյուրների և էներգիայի փոխանցման ուղիների դիվերսիֆիկացումը:
2015-ի փետրվարին Եվրահանձնաժողովը ընդունեց Եվրոպական էներգետիկ միություն ստեղծելու մասին ռազմավարական փաստաթուղթ, նպատակ ունենալով կլիմայի փոփոխության պայմաններում անցնել կայուն, մրցակցային, անվտանգ և դիմացկուն էներգետիկ համակարգի:
Դրա ամենակարևոր կետերից մեկը էներգետիկ անվտանգությունն է, համերաշխությունն ու փոխվստահությունը էներգակիրների, հատկապես գազի մատակարարների բազմազանեցման ուղղությամբ:
Եվրամիությունը և եվրոպական խոշոր նավթային ընկերությունները նախաձեռնել են TAP և TANAP էներգետիկ նախագծերը: Ուկրաինայի ճգնաժամը և ԵՄ-Ռուսաստան լարվածության սրումը դրա պատճառն են դարձել: Եվրոպական երկրները վճռական են դիվերսիֆիկացնել իրենց էներգիայի աղբյուրները և նվազեցնել մայրցամաքի կախվածությունը ռուսական գազի ռեսուրսներից: Նման պայմաններում Ադրբեջանի գազամատակարարումը Եվրոպա որոշակիորեն կնվազեցնի մայրցամաքի կախվածությունը ռուսական «Գազպրոմից», որը մատակարարում է Եվրոպայի գազի մոտ մեկ քառորդը: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը TANAP-ը գործարկելու համար տրամադրել է 1 միլիարդ եվրոյի վարկ: Բրիտանիայի էներգետիկայի նախարար Մայքլ Ֆելոնը Ադրբեջանի Հանրապետություն կատարած այցի ընթացքում հայտարարելով իր աջակցությունն Անդրկասպյան գազի փոխանցման նախագծին, իր երկրի պատրաստակամությունը հայտնեց դիմակայել Ռուսաստանի սպառնալիքներին: ԵՄ էներգետիկայի կոմիսար Գյունթեր Օթինգերը Բաքվում գտնվող «Շահ Դենիզ 2» գազի հանքավայրի ներդրումային ծրագրի ստորագրման արարողության ժամանակ ասել է.««Այս համաձայնագիրը ճանապարհ է բացում Եվրոպայի էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացման համար: Եվրոպան ողջունում է այս ծրագիրը և Հարավային Կովկասի գազատարի և TANAP գազատարի նախագծի զարգացումը»: Չնայած TAP և TANAP խողովակաշարերի կառուցմանն ուղղված Եվրոպական միության քաղաքական և տնտեսական աջակցությանը, Միության նպատակներին հասնելու համար կան մի քանի մարտահրավերներ և խոչընդոտներ: Օրինակ, Ադրբեջանի Հանրապետության սահմանափակ գազամատակարարումը, Ռուսաստանի հետ մարտահրավերների պատճառով, չի կարողացել բավարարել Արևելյան Եվրոպայի գազի կարիքները:Ադրբեջանի Հանրապետության 10 միլիարդ խորանարդ մետր գազի ավելացումը կմատակարարվի Հունաստանին և Իտալիային: Փաստորեն, Ադրբեջանի Հանրապետության գազային ռեսուրսների զարգացումը հիմնականում ներգրավում է թուրքական շուկան և եվրոպական շուկան դրանից մեծ օգուտ չի քաղում: Միևնույն ժամանակ, վերջին տարիներին չափազանցված է Ադրբեջանի Հանրապետության գազային ռեսուրսների կարողությունը:
Բացի Ադրբեջանից, Թուրքիայից և Եվրամիությունից, որոնք մասնակցում են TAP և TANAP նախագծերին, կան նաև երկրներ, որոնք դուրս են էներգիայի փոխանցման երկու ծրագրերից, բայց այս նախագծում ունեն հատուկ նկատառումներ և հետաքրքրություններ, և նրանք կարող են նույնիսկ մասնակցել TAP և TANAP նախագծերին: Այս երկրներից մեկն Իրանի Իսլամական Հանրապետությունն է: Իրանն ունի 8/33 տրիլիոն խորանարդ մետր գազի պաշարներ կամ աշխարհի ընդհանուր գազի պաշարների 2/18 տոկոսը: Համապատասխան աշխարհագրական դիրքը և տեխնիկական և տնտեսական ենթակառուցվածքների առկայությունը հնարավորություն են ընդձեռել Իրանին ունենալ հարմար պայմաններ տարածաշրջանում էներգիայի փոխանցման նախագծերի իրականացման համար: Արևմտյան աշխարհի, հատկապես Միացյալ Նահանգների թշնամությունն Իրանի անկախ քաղաքականության նկատմամբ, պատճառ է դարձել Իրանին հեռու պահել էներգիայի փոխանցման շատ ծրագրերից կամ փոխարինել այն թանկ և ոչ տնտեսական այլընտրանքներով:
Ադրբեջանից Թուրքիա Nabucco գազատարի կառուցումը, որը եվրոպական որոշ երկրների, ինչպիսիք էին Ավստրիան, Գերմանիան, Հունգարիան, Ռումինիան և Թուրքիան եվրոպական գազի մատակարարման կարևորագույն նախագիծն էր, վերջապես ձախողվեց իրանական գազի էմբարգոյի պատճառով: Փորձագետները կարծում են, որ գազի փոխանցման նախագծերի ձախողման հիմնական պատճառը ադրբեջանական գազը ռուսական գազով փոխարինելու ԱՄՆ-ի և Եվրոպայի կառավարությունների պնդումն էր: Սակայն երկարաժամկետ հեռանկարում Ադրբեջանը չունի այնքան գազ, որ բավարարի Եվրամիության կարիքները: Միացյալ Նահանգների և եվրոպական որոշ կառավարությունների հորդորով Ադրբեջանի պաշտոնյաները դիմել են Թուրքմենստանին համագործակցել Nabucco նախագծում:
Թուրքմենստանը դեպի Ադրբեջան կամ իր գազը պետք է արտահանի Իրանի տարածքով կամ Կասպից ծովի հատակով: Սա այն դեպքում երբ ԱՄՆ-ի և Եվրոպայի կառավարությունները անհնար էին համարում Արևմուտքի պատժամիջոցների պատճառով Իրանի տարածքով գազատարի կառուցումը: Կասպից ծովի հատակից խողովակաշարի կառուցումն անօրինական է մինչև Կասպից ծովի իրավական ռեժիմի մասին կոնվենցիայի վավերացումը հինգ մերձկասպյան երկրների խորհրդարանների կողմից: Ավելի քան 33 տրիլիոն խորանարդ մետր գազի պաշարներով Իրանը երկար ժամանակ կկարողանա բավարարել Եվրամիության գազի կարիքները: Այդ պատճառով 2015 թվականից ի վեր եվրոպական շատ երկրներ Իրանին կոչ են արել մասնակցել Nabucco, TANAP և TAP խողովակաշարերի նախագծերին: TANAP և տրանսանատոլիական գազատարի ծրագրի ղեկավար Սալթուկ Դյուզյոլն ասել է.«TANAP գազատարը բաց կլինի գազ մատակարարող այլ երկրների օգտագործման համար: Թուրքմենստանը, Իրանը և Միջերկրական ծովի արևելյան երկրները նույնպես կարող են իրենց գազը արտահանել Թուրքիայից Եվրոպա այս ճանապարհով: Իրանը նոր շուկաներ է փնտրում իր էներգետիկ ռեսուրսների համար: Այս միջանցքը լավ հնարավորություն է իրանական գազի համար»: Ադրբեջանի ազգային նավթային ընկերության (SOCAR) գործադիր տնօրեն Ռոնաք Աբդուլլաևը 2015-ի հուլիսին մեկնել էր Թեհրան՝ քննարկելու տարածաշրջանային էներգետիկ նախագծերում Իրանի մասնակցությունը և հանդիպել Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեի հետ: Ադրբեջանի էներգետիկայի ժամանակի նախարար Նաթեղ Ալիեւն ընդգծել էր.«Հաշվի առնելով իր էներգիայի հարուստ պաշարները՝ Իրանը կարող է մասնակցել Անդրանատոլիական TANAP գազատարի նախագծին»:
Ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Էլման Նասիրաֆը նույնպես ասել է, որ Եվրոպան ՝ իր էներգամատակարարումը ապահովելու և Ռուսաստանի հետ կապերը խզելու համար ցանկանում է համագործակցել ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքմենստանի և Իրանի հետ: Իրանի և Ադրբեջանի առևտրատնտեսական համագործակցության հանձնաժողովի համատեղ քարտուղարության ղեկավար Մեհդի Մոհթաշամին ասում է.«Տրանսադրիատիկ գազատարը կարող է անվտանգ ճանապարհ լինել իրանական գազը Եվրոպա արտահանելու համար: Իրանը քննարկում է այլ երկրներ գազի մատակարարման տարբեր ուղիներ, իսկ Տրանսադրիատիկ գազատարը այդ ուղիներից մեկն է»:
Իրանական « Նիքո » ընկերությունը մասնակցում է Ադրբեջանում «Շահ Դենիզ» գազային հանքավայրի նախագծին: Գազի հանքավայրի զարգացման ծրագրի երկրորդ փուլում իր մասնաբաժինը ավելացնելու Իրանի ցանկության վերաբերյալ, քննարկումներ են կատարվում, այնուամենայնիվ, այս առումով խմդիրներ կան: Պետք չէ մոռանալ, որ էներգիայի փոխանցման խողովակաշարերի կառուցման վճռական սկզբունքը արտահանման համար բավարար պաշարներ ունենալն է:
Չնայած պատժամիջոցներին՝ Իրանը խոշոր նախագծեր ունի իր ենթակառուցվածքներն ուժեղացնելու և գազի ու նավթի արդյունահանման ծավալներն ավելացնելու համար: Ըստ այդմ, Թեհրանը կարող է լինել Եվրոպայի գազի խոշոր արտահանողներից մեկը: Մասնավորապես, գազատարի խողովակաշարերի կառուցումը երկար ժամանակ է պահանջում և դրան զուգահեռ կամրապնդվեն արդյունահանման ենթակառուցվածքները: