Կենսաբանական սպառնալիքներ․ Երկրների և միջազգային կազմակերպությունների պատասխանատվությունը (4)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i139430-Կենսաբանական_սպառնալիքներ_Երկրների_և_միջազգային_կազմակերպությունների_պատասխանատվությունը_(4)
Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Կենսաբանական սպառնալիքներ. Երկրների և միջազգային կազմակերպությունների պատասխանատվությունը» հաղորդաշարի հերթական թողարկումը: Այսօրվա զրույցում քննարկելու ենք հանրային առողջության պահպանման մարտահրավերները՝ կենսաահաբեկչության պայմաններում և մարդասիրական մոտեցումներն այդ ուղղությամբ: Նաև քննարկելու ենք միջազգային կոնվենցիաներն ու փաստաթղթերը, որոնք վերաբերում են կենսաբանական սպառնալիքների, զենքերի և պատերազմների արգելմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 28, 2021 04:30 Asia/Tehran

Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Կենսաբանական սպառնալիքներ. Երկրների և միջազգային կազմակերպությունների պատասխանատվությունը» հաղորդաշարի հերթական թողարկումը: Այսօրվա զրույցում քննարկելու ենք հանրային առողջության պահպանման մարտահրավերները՝ կենսաահաբեկչության պայմաններում և մարդասիրական մոտեցումներն այդ ուղղությամբ: Նաև քննարկելու ենք միջազգային կոնվենցիաներն ու փաստաթղթերը, որոնք վերաբերում են կենսաբանական սպառնալիքների, զենքերի և պատերազմների արգելմանը:

Միջազգային ազդեցիկ կազմակերպությունների, այդ թվում ՄԱԿ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության պես մարմինների հիմնադրումից ի վեր կայացվել և իրականացվել են մի շարք որոշումներ ու գործողություններ՝ մարդու առողջության համար վտանգավոր կենսաբանական փորձարկումների ու զենքերի կիրառման արգելման ուղղությամբ։ ԱՀԿ-ի պես միջազգային կազմակերպությունների նպատակներից է պաշտպանել հանրային առողջությունն ու կասեցնել կենսաբանական վտանգավոր ակտիվությունները։ 1945թ. ընդունված ՄԱԿ-ի հռչակագրի 9-րդ գլխի 55-րդ հոդվածով, կառավարությունները պարտավոր են գտնել լուծումներ հանրային առողջությանը վերաբերող խնդիրների լուծման համար։ Հետևաբար, արգելվում են հանրային առողջությունը վտանգող ցանկացած ակտիվություն, այդ թվում բիոլոգիական ակտիվությունները։

Հանրային առողջությանը վերաբերող միջազգային որոշումները արտացոլված են 1966թ. ընդունված տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքի միջազգային դաշնագրում, որի համաձայն, կառավարությունները պարտավոր են քայլեր ձեռնարկել երեխաների առողջության, մահվան դեպքերի նվազեցման, միջավայրի առողջապահության բարելավման, արդյունաբերության ոլորտի առողջապահության, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների կանխարգելման ու բուժման ուղղությամբ։ Քաղաքացիական ու քաղաքական իրավունքի միջազգային դաշնագիրը և ժնևյան քառյակի կոնվենցիաները պարունակում են կետեր հանրային առողջության և մահացու զենքերի, այդ թվում բիոլոգիական զենքերի կիրառման արգելման վերաբերյալ։ Միջազգային դաշնագրերում խստորեն արգելվում են մարդու առողջությունը վտանգող ցանկացած գործողություն և միջազգային կազմակերպությունները ձգտում են արգելել կամ սահմանափակել մարդու համար վտանգավոր ցանկացած ակտիվություն։

1925թ. Ժնևի արձանագրությամբ արգելվեց բիոլոգիական զենքերի կիրառումը։ 1972թ. առաջին Զինաթափման բազմակողմանի պայմանագիրը, որը կոչվում է կենսաբանական զենքերի կոնվեցիա (Biological Weapons Convention, BWC) , միջազգային հանրության կողմից արդյունավետ փորձ էր կենսաբանական զենքերի դեմ պայքարի ուղղությամբ։ Նշված կոնվենցիայի առաջին հոդվածով, ընդլայնվեցին սահմանափակումները և կառավարությունները պարտավորվեցին զերծ մնալ մանրէաբանական և կենսաբանական թունավոր նյութերի արտադրումից, կիրառումից և առքուվաճառքից։ Կենսաբանական զենքերի կոնվենցիայի իրագործման գլխավոր երաշխավոր ինստիտուտը Քիմիական զենքերի արգելման կազմակերպությունն է։ Մինչև 2013թ. 190 երկիր ընդունել են այդ կոնվենցիան։ Կոնվենցիան չեն ընդունել Անգոլան, Բիրման, Եգիպտոսը, Սիոնիստական ռեժիմը, Հարավային Սուդանը և Հյուսիսային Կորեան։

Քիմիական զենքերի արգելման կոնվենցիայի կենտրոնը գտնվում է Նիդերլանդների Հաագա քաղաքում։

Կենսաբանական պատերազմներում կիրառված  մեթոդներից է խաթարել շրջակա միջավայրի կարգը  և ստեղծել վտանգավոր մթնոլորտային փոփոխություններ։ Հետևաբար, 1977թ. ձևավորվեց «ENMOD» (Environmental Modification Convention) Բնապահպանական փոփոխությունների կոնվենցիան։ Բնապահպանական փոփոխությունների կոնվենցիան արգելում է բնապահպանական փոփոխություններ առաջացնող և բնության ցիկլը խաթարող ռազմական միջոցների կիրառումը։ Նշված կոնվենցիայի նպատակն է կանխել էկոհամակարգի ոչնչացումը։

Այս կապակցությամբ իրանցի հետազոտող և իրավաբան՝ Աբբաս Փուր-Հաշեմին գտնում է. «Էկոհամակարգի միջազգային ոչնչացումը սահմանվել է ընդունված բնապահպանական միջազգային իրավունքի՝ կամա թե ակամա խախտումների հիման վրա։ Էկոհամակարգի տեղական ոչնչացման հանցագործությունը պետք է սահմանել որպես համաշխարհային էկոհամակարգը ամբողջովին կամ մասնակի վնասող կամ հարստահարող, ֆիզիկական միջավայրի կամա թե ակամա ապականման կամ փոփոխման շրջանակում։ Այս սահմանումը ներառում է ոչ միայն շրջակա միջավայրը ապականող գործողությունները, այլև այն գործողությունները, որոնք ապականման միջոց են հանդիսանում»։

Կենսաբանական զենքի օգտագործման նվազեցման առաջին միջազգային իրավական քայլը 1925 թվականի Ժնևի արձանագրությունն էր, որն ուժի մեջ մտավ 1928 թվականից: Ժնևի արձանագրությունը կարող էր արգելել միայն կենսաբանական զենքի օգտագործումը և քրեական պատասխանատվության ենթարկել օգտագործողներին: Այս արձանագրությունը դեռ միջազգային իրավունքի մի մաս է համարվում և դրա հարգումը պարտադիր է երկրների համար: Կարելի է ասել, որ Ժնևի արձանագրությունը դարձել է սովորութային միջազգային պայմանագիր: Մանրէաբանական զենքի օգտագործման արգելման մասին կոնվենցիան (1975 թ.) և Քիմիական զենքի արգելման մասին միջազգային կոնվենցիան (1993 թ.) վավերացնելով, Միջազգային իրավունքը  արդյունավետ քայլեր է ձեռնարկել կենսաբանական սպառնալիքները նվազեցնելու համար:

Տարածամոլական հակումներով երկրների ռազմական արդիական լաբորատորիաներում ավելացել է կենսաբանական զենքի արտադրությունը

Միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից, պատերազմներում կենսաբանական և քիմիական զենքի օգտագործումը ռազմական հանցագործություն է և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հաստատվելուց հետո, կարող է հանգեցնել մարդասիրական միջամտության և այդ երկրի վրա հարձակման: Չնայած միջազգային իրավական քայլերը որոշ չափով արդյունավետ էին կենսաբանական սպառնալիքները նվազեցնելու գործում, նոր տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ կենսաբանական և քիմիական սպառնալիքների ձևերը փոխվել են, ինչը պահանջում է արդյունավետ և ժամանակակից իրավական և միջազգային միջոցառումներ:

Իրաքի կողմից Իրանի դեմ քիմիական և կենսաբանական զենքի օգտագործումը ցույց է տվել, որ կենսաբանական և քիմիական զենքին դիմադրելու համաշխարհային մեխանիզմներն անկարող են: Իրանի դեմ պարտադրված պատերազմի ընթացքում Իրաքի բաասական ռեժիմը, խախտելով իր միջազգային պարտավորությունները և խախտելով զինված հակամարտությունը կարգավորող իրավական կանոնները, զբաղվել է քիմիական զենքի արտադրությամբ, պահեստավորմամբ և բազմակի օգտագործմամբ: Այս աղետի ավելի ցավալի մասը միջազգային հանրության հապաղումն է այս խայտառակ հանցագործության դեմ արդյունավետ քայլեր ձեռնարկելու համար: Հետևաբար միջազգային հանրությունն ակնկալում է, որ գործնական երաշիքներ լինեն քիմիական և կենսաբանական զենքի օգտագործումն արգելող կոնվենցիաների իրագործման համար:

Իրանի դեմ պարտադրյալ պատերազմում Իրաքը քիմիական զենքեր է օգտագործել

Հարգելի ունկնդիրներ, ինչպես նշվեց, մարդու իրավունքների մասին միջազգային օրենսդրությունը խստիվ արգելել է քիմիական և կենսաբանական զենքի արտադրությունը, պահպանումը և օգտագործումը: Այդ զենքերի օգտագործումը միջազգային հանցագործություն է, և դրա հեղինակները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն միջազգային քրեական դատարանում: Բարեկամներ այս կարճ ժամանակահատվածում փորձեցինք հակիրճ անդրադառնալ կենսաբանական սպառնալիքներին, զենքին և պատերազմներին վերաբերող միջազգային կոնվենցիաներին ու փաստաթղթերին: