Ճշմարտություն և վիրտուալ աշխարհ-1
Բարի հանդիպում հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Այս հաղորդաշարի շրջանակներում նպատակ ունենք խոսել վիրտուալ աշխարհում տիրող մթնոլորտի և այն մասին, թե ինչպես կարելի է այդ հնարավորությունները ճիշտ օգտագործել, հատկապես հաշվի առնելով, որ նոր սերունդն ամենօրյա շփում ունի ինտերնետի հետ:Իրոք ինչպես կարո՞ղ ենք նրանց հեռու պահել վիրտուալ միջավայրի վտանգներից:Մեզ համար ոչ մի բան ավելի կարևոր չէ, քան մեր երեխաների ապագան, ուրեմն մենք պետք է ավելի շատ իմանանք:
Առաջին հաղորդավար․ Բարև Ձեզ։ Եթերում է «Ճշմարտություն և վիրտուալ աշխարհ» նոր հաղորդաշարը։
Առաջին հաղորդավար․ Այս երաժշտությունը ծանոթ չէ՞ ձեզ: Այո, մենք բոլորս ճանաչում ենք Պինոկկիոյին և հայր Ջեպետտոյին: Փայտե մի տիկնիկ, որ երազում էր մարդ դառնալ: Իր նպատակին հասնելու համար, նա հավատում էր ամեն ինչին և կատարում ամեն ինչ: Իմ կարծիքով, այսօր մարդկանցից շատերը նման են Պինոկկիոյին: Թերևս կարելի է ասել, որ նման մարդիկ շատացել են: Սակայն մի զարմացեք: Այս մասին կխոսենք ավելի մանրամասն:
Գիտե՞ք թե ինչ է դոպամինը: Համացանցում փնտրելու կարիք չկա: Դոպամինը մարդու ուղեղի նյարդային հաղորդիչ է, որի ամենակարևոր դերակատարությունը մարդուն հաճույք պատճառելն է: Ուղեղի այն շրջաններում որոնք կոչվում են վարձատրության կենտրոններ, դոպամինի արտանետմամբ, մարդն իրեն լավ է զգում: Մեր նպատակին հասնելու համար, դոպամինը կարևոր շարժառիթ է, քանի որ երբ մենք հասնում ենք մեր նպատակին, դա մեզ հաճույքի զգացողություն է պարգևում: Հոգեբանները խորհուրդ են տալիս դոպամինի պահպանության և ինքնավստահությունը չկորցնելու համար, ձևավորել նոր նպատակներ, իսկ փոքր նպատակները վերածել ավելի մեծ նպատակների:

Երկրորդ հաղորդավար․Հարց է ծագում թե ի՞նչ առնչություն ունեն դոպամինն ու Պինոկկիոն: Մի անգամ, Պինոկկիոն որոշեց գնալ խաղալիքների խանութ: Այնտեղ որտեղ չկար դաս ու դպրոց և որտեղ երեխաներն առավոտից երեկո միայն խաղում էին: Ես կարծում եմ, որ Պինոկկիոն դոպամին էր փնտրում և ցանկանում էր աշխարհի հրաշալի խաղալիքներով խաղալով, հաճույք ստանալ: Ու քանի որ մարդ լինելու նպատակը նրա համար բարդ ու անհասանելի էր, նպատակին չհասնելը նրա մոտ հիասթափություն էր առաջացնում: Նա ուներ կարիք, որպեսզի իր արյան մեջ դոպամին արտանետվի: Ուստի նա գնաց փոքր նպատակների հետևից, չնկատելով, որ դրանք կարող են դառնալ ավելի մեծ նպատակի հասնելու աստիճաններ: Պիոնոկկիոյի համար սակայն կարևոր չէր նպատակին հասնելու կամ չհասնելու փաստը: Մեր օրերում, շատ մարդիկ այսպիսին են: Սոցիալական ցանցերն ու համացանցը մեզ համար խաղում են խաղալիքների դերը: Հարկ է նշել, որ սոցիալական ցանցերը ստեղծողները մեր չափ ժամանակ չեն անցկացնում սոցցանցերում: Եթե հիշում եք, Պինոկկիոյի մուլտֆիլմի միջի կառապանը նույնպես խաղալիքներով շատ չէր խաղում:
Առաջին հաղորդավար ․Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Էլիոթ Ցուկերբերգն ունի 16 հոգանոց վերահսկիչ խումբ, ովքեր իր էջից մաքրում են հայհոյանքներն ու որոշ մեկնաբանություններ: Ընկերության ղեկավարներն իրենք երբեք չեն մտնում ֆեյսբուք: Դուք չեք կարող նրանց ընկերության հայտ ուղարկել: Նրանք գրառումներ չեն անում և իրենց մասին ինֆորմացիա չեն հրապարակում:
Թվիթերի ֆինանսական հարցերով տնօրեն Մեգ Սեգալն օրինակ այնքան էլ ակտիվ չէ Թվիթերում: 6 տարի Թվիթերում լինելով, նա ամսական ընդհամենը 2 թվիթ է արել: Իսկ ընկերության հիմնադիրներից Ջեք Էսրեյը, որն ավելի ակտիվ է, ընկերության հիմնադրումից մինչ օրս արել է 23 հազար թվիթ: Սակայն սա այնքան էլ մեծ թիվ չէ մյուս օգտատերերի արած թվիթների համեմատ:

Երկրորդ հաղորդավար․ 2017թ հոկտեմբերին Ֆիլադելֆիայում կայացած համագումարի ժամանակ, Ֆեյսբուքի առաջին տնօրեն Շոն Փարքերը հայտարարեց, որ կայքի հիմնական խնդիրը կայանում է նրանում, թե ինչպես հնարավորինս շատ զբաղեցնել մարդկանց ժամանակը և գրավել նրանց ուշադրությունը: Նա խոստովանել է, որ այս նպատակին հասնելու համար, ժամանակ առ ժամանակ օգտատերերին պետք է «դոպամին» տրվեր: Որպես օրինակ, որևէ մեկը պետք է հավաներ օգտատիրոջ նկարը կամ գրեր մեկնաբանություն, ինչն օգտատիրոջը կդրդեր շարունակել մնալ կայքում: Հետաքրքիր է, որ դոպամինի շրջանառությունն այս դեպքում տեղի է ունենում առանց իրական շփման: Մենք ոչ միայն ոչ մի ուղղակի կապ չունենք մարդու հետ որը գտնվում է մեզանից կիլոմետրեր հեռավորության վրա, այլ նաև կորցրել ենք մեր բոլոր մտերիմ հարաբերությունները: Այլ կերպ կարելի է ասել, որ սա հետադարձ է: Այսինքն մենք երբեք մեր նպատակին չենք հասնում և որևէ իրականություն գոյություն չունի;
Առաջին հաղորդավար․ Դոպամին պարունակող դեղերը մշտապես չարաշահվում են: Երբ մենք ասում ենք դեղ, մտածում ենք որևէ հեղուկի կամ հաբի մասին: Սակայն հոգեբաններն այլ կարծիք ունեն: Հոգեբան Ադամ Ալթերը հրապարակել է «Անխուսափելի դիմադրություն» գիրքը, որում խոսում է այն մասին, թե ինչպես են մարդիկ կախված մնում տեխնոլոգիաներից: Նա ասում է . «Մեր մեջ շատերը չեն, որ կախված են տարբեր նյութերից: Սակայն տարբեր վարքագծերը վկայում են, որ տեխնոլոգիաներից կախվածությունն անխուսափելի է: Նա համոզված է, որ նման տեսակի կախվածությունները պատահական չեն, այլ որոշ ընկերությունների, այդ թվում՝ ֆեյսբուքի և թվիթերի նպատակն է: Նրանք փորձում են ստեղծել այնպիսի արտադրանք, որին մենք ցանկանանք անընդհատ դիմել: Այս ընկերությունների նպատակն է այնպիսի արտադրանք ստեղծել, որից մարդիկ չկարողանան հրաժարվել: Հենց այդ պատճառով էլ դա շատ շահավետ է, ինչպես հաճույք պատճառող հոգեմետ դեղահաբերը:

Երկրորդ հաղորդավար Այն, որ մենք դոպամինի կարիք ունենք, անկասկած է: Սակայն կարևոր է, թե ինչպես այն ստանանք: Եթե դոպամին պարունակող դեղերը ճիշտ և չափով օգտագործվեն, դրանք կարող են օգտակար լինել: Վիրտուալ աշխարհը նույնպես կարող է օգտակար լինել, եթե մենք դրան թույլ չտանք մեզ կառավարել, այլ մենք կառավարենք այն: Իսկ թե ինչպես կարող ենք կառավարել վիրտուալ աշխարհը, որը դարձել է մեր կյանքի անքակտելի մասը, կխոսենք հաջորդ հաղորդման ժամանակ:
Առաջին հաղորդավար․ Նպատակ ունենք անդրադառնալ վիրտուալ աշխարհի առանձնահատկություններին և թե ինչպես կարելի է օգուտ քաղել վիրտուալ միջավայրից: Դրանից բացի, նոր սերունդը անընդհատ գտնվում է վիրտուալ միջավայրում և շատ կարևոր է նրանց հեռու պահել այդ միջավայրի վնասներից, քանի որ ոչ մի բան ավելի կարևոր չէ, քան մեր երեխաների ապագան: