Կենսաբանական սպառնալիքներ. Երկրների և միջազգային կազմակերպությունների պատասխանատվությունը(5)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i139788-Կենսաբանական_սպառնալիքներ._Երկրների_և_միջազգային_կազմակերպությունների_պատասխանատվությունը(5)
Հանուն Աստծու, ներկայացնում ենք « Կենսաբանական սպառնալիքներ. Երկրների և միջազգային կազմակերպությունների պատասխանատվությունը» հաղորդաշարի հերթական թողարկումը: Այս հաղորդաշարի շրջանակներում նպատակ ունենք ներկայացնել հանրային առողջությանը սպառնացող գործոնները, հատկապես՝ կենսաահաբեկչությունը և այդ կապակցությամբ միջազգային գործըթնացները: Այսօր նախ կխոսենք այս կապակցությամբ ՄԱԿ-ի պատասխանատվության մասին:
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Մայիս 02, 2021 10:48 Asia/Tehran

Հանուն Աստծու, ներկայացնում ենք « Կենսաբանական սպառնալիքներ. Երկրների և միջազգային կազմակերպությունների պատասխանատվությունը» հաղորդաշարի հերթական թողարկումը: Այս հաղորդաշարի շրջանակներում նպատակ ունենք ներկայացնել հանրային առողջությանը սպառնացող գործոնները, հատկապես՝ կենսաահաբեկչությունը և այդ կապակցությամբ միջազգային գործըթնացները: Այսօր նախ կխոսենք այս կապակցությամբ ՄԱԿ-ի պատասխանատվության մասին:

Առողջությունը բոլոր մարդկանց իրավունքն  է որն ամրագրված է միջազգային իրավունքով: ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոնվենցիան պետություններին պարտավորեցնում է տարբեր քայլեր ձեռնարկել՝ իրենց քաղաքացիների իրավունքները պահպանելու ուղղությամբ:

 

Աշխարհի դեմ ուղղված կենսաբանական սպառնալիքներ

 

Իսկ հավաքական անվտանգության տեսանկյունից, յուրաքանչյուր գործընթաց, որը հանգեցնի մահվան կամ սպառնա մարդու առոջղությանը, համարվում է սպառնալիք՝ միջազգային անվտանգության համար: ՄԱԿ-ը բոլոր երկրներին պատասխանատու է համարում այս հարցի նկատմամբ, ընդգծելով, որ  եթե այս կապակցությամբ միջազգային կոնվենցիաներով ամրագրված քայլեր չարվեն, ՄԱԿ-ը ուժի դիմելով, հավաքական անվտանգության հարցի համար լուծումներ կփնտրի: Աղքատությունը, վարակիչ հիվանդությունները, էկոլոգիայի ոչնչացումը և պատերազմները վտանգում են հանրային առոջղությունը և մարդու գոյությունը: Աղքատությունը, որը զուգակցվում է ՀՆԱ-ի հետ, ուղիղ կապի մեջ է ներքին պատերազմի հետ: Այնպիսի հիվանդություններն ինչպես՝ մալարիան, կորոնավիրուսը և ՄԻԱՎ-ը, բազմաթիվ մարդկանց կյանքեր են խլել, ավելի խորացնելով աղքատությունը: Աղքատության ու հիվանդության հետևանքով, էկոլոգիան ոչնչանում է, իսկ արդյուքնում ի հայտ են գալիս նոր հիվանդություններ:

Իրանցի դիվանագետ Համիդ Բաիդինեժադն այս կապակցությամբ ԱՀԿ-ի գործողությունների վերաբերյալ ասում է . «Այսօր միայն պատերազմը չէ, որ խաթարում է խաղաղությունն ու անվտանգությունն այլ նաև կան որոշակի գործոններ, որոնցից են օրինակ՝ ՄԻԱՎ-ը և կորոնավիրուսը, որոնք ԱԽ կողմից ներկայացվում են որպես ճգնաժամ և լուրջ սպառնալիք՝ միջազգային խաղաղության ու ավտանգության ճանապարհին: Ինչպես հայատարարել են բազմաթիվ մտավորականներ, ՄԻԱՎ-ը և կորոնավիրուսը միայն առողջապահական խնդիր չեն, այլ լրջորեն սպառնում են որոշ մայրցամաքներում մարդկանց իրավունքներին, պատճառ դառնալով, որ այնտեղ հասանելի չլինի կայուն զարգացումը:  Այս հիվանդությունները կարողանում են ոչնչացնել մեծ թվով հասարակությունների հասարակական ու տնտեսական հիմքերն ու տարածել աղքատությունը»:

Ռազմական լաբորատորիաների ընդլայնումը  մտահոգություններ է  առաջացնել ահաբեկիչների կողմից կենսաբանական զենք ձեռք բերելու վերաբերյալ

 

ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն, պետությունները պետք է այս հարցում համակողմանի համագործակցեն: Որպես օրինակ,կենսաբանական կամ միջուկային սպառնալիքը կարող է  ավերիչ լինել մի երկրի համար: Օրիանկ 50 կիլոգրամ հարստացված ուրանը կամ կորոնավիրուսի մի քանի գրամը կարող է մի քանի հարյուր միլիոնանոց հասարակությունը բերել անկառավարելի վիճակի: Ուստի ՄԱԿ-ը կարևորում է բոլոր երկրների համագործակցությունը բոլոր՝ սահմանները պահպանելու  և թույլ չտալու, որպեսզի կենսաբանական սպառնալիքներն աճեն: Բոլոր երկրների շահերը ստիպում են քայլեր ձեռնարկել հավաքական անվտանգության ուղղությամբ, քանի որ բոլոր երկրները պատասխանատու են օրեցօր աճող սպառնալիքների համար:  Հավաքական անվտանգությունը և քայլերը, որ իրականացվում են մարդկային արժանապատվության, արդարության ու քաղաքացիների առողջության համար, համարվում է բոլոր երկրների և միջազգային կազմակերպությունների համատեղ պատասխանտվությունը:  Ուստի միջուկային, ռադիոլոգիական ու կենսաբանական զենքերը ՄԱԿ-ի կողմից համարվում են  սպառնալիք:

Վիրուսաբանության արդիական լաբորատորիաներ

 

Քիմիական ու կենսաբանական նյութերը նույնպես համարվում են ամենալուրջ սպառնալիքներից: Դրանք գնալով աճում են:  Աշխարհում գոյություն ունեցող քիմիական ու միջուկային նյութերը ցույց են տալիս, որ մոլորակն ու համաշխարհային անվտանգությունն սպառնալիքի տակ են: Մյուս կողմից, կենսաբանական տեխնոլոգիաների աճը և  զարգացումը պատճառ են դարձել որոշակի հիվանդությունների առաջացման համար, դրա հետ մեկտեղ բարձրացնելով ռազմական քայքայիչ գործողությունների սպառնալիքի հավանականությունը:  

ԴՆԹ-ի տեխնոլոգիայով ու գենետիկական նյութի արտադրության միջոցով, հնարավոր է վերականգնել արմատախիլ եղած հիվանդությունները, որոնք կարող են դիմադրել պատավստանյութերին, հակաբիոտիկներին և այլ տեսակի բուժումներին: Իսկ դա կարող է լուրջ սպառնալիք լինել, եթե չլինի համաշխարհային վերահսկողություն,  քանի որ որոշ գերտերություններ քողարկում են իրենց գործունեությունը: Մյուս կողմից կա վտանգ, որ ահաբեկչական խմբերը կարող են ձեռք բերել կենսաբանական զենքեր ու թույներ: Որպես օրինակ,Ռիցին թույնը հայտնաբերվել է մի  շարք ահաբեկչական խմբերի կենտրոններում: Հակառակ մի շարք բակտերիաների, ինչպես օրինակ՝ անտրաքսը, որը կարելի է բուժել հակաբիոտիկներով, ռիցինը որևէ հակաբիոտիկով չի բուժվում: Մի ասեղի ծայրի չափ ռիցինը կարող է միջուկային  զենքի չափ մահացու լինել: Մեկ գրամ ջրծաղիկի վիրուսը կարող է հարյուր հազարից մեկ միլիոն մարդու մահվան պատճառ դառնալ: Այսօր ՄԱԿ-ը փորձում է որոշակի սահմանափակություններ մտցնել երկրների համար, որպեսզի կանխի կենսաբանական զենքի արտադրությունը: Կենսաբանական սպառնալիքները և մարդու հանրային առողջությունը  պետք է  ներառվեն ՄԱԿ-ի ԱԽ քաղաքական գործունեության մեջ: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան կարող է որոշակի բանաձևեր հրապարակել, նույնիսկ գործադրման համար ոչ պարտադիր, և գերտերություններին կոչ անել ավելի թափանցիկ իրականացնել իրենց կենսաբանական գործողությունները: ՄԱԿ-ն ամենակարևոր միջազգային կազմակերպությունն է, որի նպատակն է պահպանել համաշխարհային անվտանգությունը: Կազմակերպությունը պատասխանատու է նաև թույլ չտալու, որպեսզի կենսաբանական սպառնալիքները խաթարեն համաշխարհային անվտանգությունն ու սպառնան մարդկանց կյանքին: Գերտերությունները և ԱԽ մշտական անդամներն ունենալով վետոյի իրավունք, թույլ չեն տալիս, որպեսզի ՄԱԿ-ի քայլերն ավելի արդյունավետ լինեն այն երկրների նկատմամբ, որոնք խախտում են կոնվենցիաները: Իսկ արդյունքում, կենսաբանական զենքը շարունակում է լինել աշխարհի ամենամեծ մարտահրավերը: Իսկ դրա արտադրողները գերտերություններն են ու ԱԽ անդամները, որոնք օգտվելով իրենց վետոյի իրավունքից, կազմակերպությանը թույլ չեն տալիս կատարել կենսաբանական վտանգավոր գործողությունները դադարեցնելու իր  պարտականությունը: