Թուրքիայում փոքրամասնությունները միջազգային իրավունքի տեսանկյունից(1)
Հանուն Աստծո, ողջույն սիրելի ունկնդիրներ , 11 մասից բաղկացած «Թուրքիայում փոքրամասնությունների իրավիճակը,միջազգային իրավունքի տեսանկյունից» հաղորդաշարը պատրաստվել է այս ոլորտում կատարված հետազոտության արդյունքում: Այս թողարկման ընթացքում կխոսենք «փոքրամասնություն» հասկացության ու իմաստի, տարբեր փոքրամասնությունների էթնիկական ճանաչման և միջազգային իրավունքում փոքրամասնությունների դիրքի մասին: Ընկերակցեք մեզ:
Դժվար է փոքրամասնության մասին համապարփակ և լիարժեք բացատրություն ներկայացնել:Այսօր փորձ է արվում ,որ այս տերմինի համապարփակ յուրահատկությունների համաձայն ,այսինքն կրոնական, էթնիկական, լեզվական և ազգային տարբերակումների հիմամբ բացատրել փոքրամասնություն հասկացությունը:Ըստ այդմ, Իրանում փոքրամասնությունների ոլորտի հետազոտող Սեյեդ Մոստաֆա Միրին փոքրամասնություն տերմինը այսպես է մեկնաբանում .«Երկրի մի խումբ քաղաքացիներ, որոնք ազգային, ռասայական, լեզվական կամ կրոնական առումով տարբերվում են բնակչության այլ խավերից, քանակով ավելի քիչ են և իշխող կառավարության ղեկավարի դիրքում չեն ,ներկայացվում են որպես փոքրամասնություն:Իհարկե, որոշ իրավաբաններ այդ հատկությունները բավարար չեն համարում փոքրամասնությանը ճանաչելու համար,այլև«միասնականության և համագործակցության ոգին» և «երկրում բնակության երկար պատմությունը» համարում են ,որպես փոքրամասնություն հասկացության պայմանները:
Միջազգային իրավունքում փոքրամասնությունների կարգավիճակը քննելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և Ազգային կամ էթնիկական, կրոնական և լեզվական փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների 1992 թ. հռչակագիրը:Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը բաղկացած է երեք կարևոր միջազգային և սովորական (պարտադիր) փաստաթղթերից:Այս երեք փաստաթղթերը ներառում են 1948 թ. դեկտեմբերի 10-ին ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագիրը և 1966 թ. դեկտեմբերի 16-ին ընդունված Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը:
Համենայն դեպս, կարելի է ասել, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ոգին հիմնված է բոլոր մարդկանց հավասարության, ներառյալ փոքրամասնությունների և խտրականության չկիրառման վրա, ինչպես նշված է հռչակագրի առաջին հոդվածում.«Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվությամբ և իրավունքներով: Բացի այդ, Հռչակագրում ամրագրված հակախտրական դրույթները ամուր փաստաթուղթ են փոքրամասնություններին հովանավորելու համար»:
Միջազգային իրավունքում փոքրամասնությունների կարգավիճակի վերաբերյալ մեկ այլ կարևոր միջազգային փաստաթուղթ է 1966 թ. դեկտեմբերի 16-ին ընդունված տնտեսական, սոցիալական, և մշակութային իրավունքների միջազգային դաշնագիրը:Այս դաշնագրում, ի տարբերություն քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի, փոքրամասնություն կամ փոքրամասնություններ տերմինն ընդհանրապես չի օգտագործվում, և մեկ տեղում նշվում է միայն ռասայական, էթնիկական կամ կրոնական խմբերի տերմինները:Տնտեսական, սոցիալական, և մշակութային իրավունքների միջազգային դաշնագիրը բաղկացած է 31 հոդվածից:
Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրում «փոքրամասնություն» տերմինի փոխարեն օգտագործվում է «խմբեր» տերմինը:Բացի այդ, նշվում են միայն էթնիկական, ցեղային և կրոնական խմբերի մասին , և ոչ մի հղում չի արվում լեզվական և ազգային խմբերի վերաբերյալ:
Իհարկե, 2-րդ հոդվածի 2-րդ կետում , տարածքի բնակիչների տարբերությունը ինչպես լեզվի, այնպես էլ ռասայի, գույնի, սեռի, դավանանքի, քաղաքական տեսակետի կամ որևէ այլ տեսակետի առումով պաշտոնապես ճանաչվել է և շեշտվել է նրանց իրավունքների երաշխավորումը:Տնտեսական, սոցիալական, և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի կարևորությունը բացատրվում է՝տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների շրջանակում ,որպես մարդկային իրավունքների մի մաս: Իրանում հանրային իրավունքի գիտաշխատող դոկտոր Մորթեզա Ասղարնիան ասում է.«Մարդու իրավունքները արտոնություններ են, որոնք շնորհվում են բոլոր մարդկությանը իրենց մարդ լինելու համար՝ անկախ սահմանափակումներից, ինչպիսիք են ռասան, լեզուն, դավանանքը, ազգությունը և սեռը:Մշակութային իրավունքների հարցը բարձրացվել է 1970-ականներից հետո ՝ ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի և հարակից միջազգային կոնվենցիաների վավերացման հետ միաժամանակ»:
ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի վերաբերյալ տնտեսական, սոցիալական և մշակութային հանձնաժողովի մեկնաբանություններն ու զեկույցները ցույց են տալիս նրա կապը փոքրամասնությունների հետ:Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների հանձնաժողովը,2009 թվականի. Մայիսի 22-ին Ժնևում կայացած իր 42-րդ նիստում հրապարակած փաստաթղթում, որը հրապարակվեց որպես դաշնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի թիվ 20-ի հանրային մեկնաբանություն ,հետևյալ խորագրով«տնտեսական,սոցիալական և մշակութային իրավունքի մեջ ոչ խտրական մոտեցում», ընդգծում է «Փոքրամասնությունների մասին» դաշնագրի իրագործման գործընթացում խտրականությունը բացառելու անհրաժեշտությունը։
«Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներում խտրականության բացառումը»ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային հանձնաժողովի փաստաթղթի 9-րդ պարբերության մեջ ընդգծվում է.«Խտրականությունը վերացնելու համար, մասնակից պետությունները կարող են իրենց ստանձնած պարտավորությունների շրջանակներում տրամաբանորեն համապատասխան և օբյեկտիվ միջոցներ ձեռնարկեն `խտրականության պատճառ հանդիսացող պայմանները նվազեցնելու կամ վերացնելու համար:Նման միջոցառումները կարող են կրել մշտական բնույթ, ինչպիսին են լեզվական փոքրամասնությունների համար թարգմանչական ծառայությունները:Կոմիտեն նաև սույն փաստաթղթի 21-րդ պարբերությունում շեշտում է, որ տեղական լեզվի կամ բարբառի հիման վրա խտրականությունը կարող է խոչընդոտել դաշնագրի շատ իրավունքներից օգտվելը, այդ թվում `Դաշնագրի 15-րդ հոդվածով երաշխավորված մշակութային կյանքին մասնակից լինելու իրավունքը:Ինչպես օրինակ, հանրային ծառայությունների և ապրանքների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հնարավորինս մատչելի լինի փոքրամասնությունների կողմից օգտագործվող լեզուներով:Կոմիտեն «տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների ոչ խտրական» փաստաթղթի 22-րդ պարբերության մեջ շեշտում է ,որ Դաշնագրի դրույթների կատարման մեջ խտրականության ձևերից մեկը առաջանում է այն ժամանակ ,երբ Կրոնական փոքրամասնությունների պատկան անհատները զրկված լինեն համալսարանից, աշխատանքից կամ առողջապահության հավասար իրավունքներից `ելնելով իրենց կրոնից:
Այսպիսով, կարելի է ասել, որ Տնտեսական, սոցիալական, և մշակութային իրավունքների միջազգային դաշնագիրը առաջին պարտադիր միջազգային պայմանագիրն է, որը երաշխավորում է փոքրամասնությունների տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները:Սույն դաշնագրի 2-րդ կետի 2-րդ հոդվածը , առանց փոքրամասնությունների անուն տալու, բոլոր փոքրամասնություններին կոչ է անում օգտվել սույն Կոնվենցիայում սահմանված իրավունքներից:ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային կոմիտեն, այս հոդվածից իր ընդհանուր մեկնաբանության մեջ, շեշտում է ազգային, կրոնական և լեզվական փոքրամասնությունների կողմից `սույն Կոնվենցիայի իրավունքներն առանց խտրականության վայելելու անհրաժեշտությունը:
Հարգելի ունկնդիրներ, ավարտեցինք «Փոքրամասնությունների կարգավիճակը Թուրքիայում միջազգային իրավունքի տեսանկյունից» հաղորդաշարի այս համարը: Հաջորդ թողարկման ընթացքում,կքննարկենք փոքրամասնությունների դիրքը Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում, որն ընդունվել է 1966 թ. դեկտեմբերի 16-ին և 1992 թ. Հռչակագիրը ազգային կամ էթնիկական, կրոնական և լեզվական փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների մասին:Եվ այնուհետև կքննարկենք փոքրամասնությունների խնդիրները Թուրքիայում:
Սիրելի ունկնդիրներ ,դուք կարող էք ձեր տեսակետները կիսել մեզ հետ: Մեր էլեկտրոնային փոստի հասցեն է armenianradio@ ws.irib.ir հեռախոսահամարը՝22013761 :Մինչ նոր հանդիպում Տերն ընդ Ձեզ: