Գրքի հմայքը
Բարև Ձեզ թանկագին բարեկամներ: 52 մասից բաղկացած «Գրքի հմայքը» նոր հաղորդաշարի շրջանակներում մտադիր ենք անդրադառնալ մարդու կյանքում գրքի որոշիչ դերին, ուշադրություն դարձնել դրա զարգացումներին և ընթերցանության կարևորությանը։ Ընթերցանությունն անհերքելի անհրաժեշտություն է,և կարող է նպաստել մարդու և աշխարհի վիճակի բարելավմանը։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդկանց 90 տոկոսը, կրթությունն ավարտելուց հետո, համարում է, որ ավարտել է նաև ընթերցանությունը և սովորելը: Սա իհարկե ցավալի է:
Սակայն եթե դուք պատկանում եք այն տասը տոկոսին, ովքեր համոզված են, որ իրենց կյանքում ընթերցանությունն անհրաժեշտություն է, շնորհավորում ենք Ձեզ: Դուք գիտեք, թե ընթերցանությունն ինչ անվերջանալի գանձ է: Իսկ այն 90 տոկոսը, որ այս մասին չգիտեն մեծ բան են կորցնում: Օրական միայն մեկ ժամ ընթերցանությունը տարեկան կկազմի 360 ժամ: Պատկերացրեք, եթե այս ժամանակը դառնա օրական հինգ ժամ, ինչ արդյունք կունենա ընթերցանությունը: Յուրաքանչյուր հաջողության գրավականն է ընթերցանությունը: Սակայն ընթերցանությունը շատերի համար անհրաժեշտություն չէ: Չընթերցել նշանակում է տգիտությունը մեզ հետ մի վայրից տեղափոխել մի վայր և փոխանցել ուրիշներին: Իսկ ի՞նչ վարձատրություն ունի ընթերցանությունը: Այն հնարավորություն է տալիս ձեռք բերել կարողություն՝ նպատակին ավելի հեշտ հասնելու համար: Աշխարհը մարդունն է, սակայն նա պետք է սովորի, թե ինչպես ապրել աշխարհում: Այն ինչ մենք ցանկանում ենք, գոյություն ունի: Իսկ այն ինչ ցանկանում ենք ձեռք բերել, հնարավոր է ընթերցանության միջոցով:

Առաջին հերթին ընթերցանության համար պետք է ծանոթանանք գրքին: Բոլորս գիտենք, թե գիրքն ինչ է: Տարիների ընթացքում դրա որակն ու ձևը փոխվել են և այն ունի բազմաթիվ տեսակներ: Գրքին անդրադարձել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն, նշելով, որ դա տպագրություն է, 49- ից ավելի էջերով, որը լույս է տեսնում պարբերականների նման, հատուկ անունով: Գրքի թերթերը կարող են լինել կաշվից, փայտից, տպագիր կամ ձեռագիր: Մեկնաբանություններից մյուսն այն է, որ գիրքն այն է, ինչն արտադրվում է գրողի կողմից՝ որոշակի նպատակով: Գրքի ավարտին, գրողն ըստ երևույթին հասնում է իր նպատակին:
Գիրքն ունի 5 հազար տարվա պատմություն: Առաջին գրքերը ստեղծվել են կավե սալիկների վրա: Սակայն ժամանակի ընթացքում, երբ մարդու կյանքը զարգացել է և մարդն ունեցել է ավելի շատ ինֆորմացիայի կարիք, գրքի ձևը փոխվել է:
Անցյալում կավես սալիկների վրա գրում էին Միջերկրական ծովի տարածաշրջանում, սումերական քաղաքակրթության օրոք, Քրիստոսի ծնունդից 2500 տարի առաջ: Այնուհետև բաբելներն ու ասորիները շարունակեցին այդ ընթացքը:
Այդ սալիկները պատրաստվում էին կավից ու ջրից և նախքան չորանալը, դրանց վրա գրում էին սուր գործիքներով: Սալիկների վրայի գրությունների մեծ մասը վերաբերում էին առևտրական, վարչական և պետական հարցերին: Պապիրուսիների կիրառումը Ք․ծ.ա. 2000թվականին Եգիպտոսում տարածվեց ու շարունակվեց մինչև մ.թ. վեցերորդ դարը: Պապիրուսը պատրաստվում էր պապիրուսի բույսից: Այն ուներ մի քանի մետր երկարություն և 30 սմ լայնք: Այն փաթաթվում էր 5-սմ տրամագծով գլանի նման:
Պապիրուսի վրա գրելու համար օգտագործում էին թանաքի մեջ թաթախված եղեգ: Պապիրուսի հայգտնագործումը շատ կարևոր դեր ունեցավ գրքի ստեղծման մեջ: Չնայած այն շատ թեթև էր ու մեծ տեղ չէր զբաղեցնում, սակայն պապիրուսը, հակառակ կավե թերթերի, շատ արագ էր վնասվում: Հենց այդ պատճառով, մինչ այժմ Եգիպտոսից որևէ կարևոր պատմական փաստաթուղթ չի հայտնաբերվել: Եգիպտոսից բացի, պապիրուսը մեծ կիառություն ուներ նաև Հունաստանում ու Հռոմում: Անգլերեն Paper բառի արմատը հենց պապիրուսն է: Բացի պապիրուսից, կիրառվում էին նաև կենդանիների կաշին ու տարբեր կտորներ: Ժամանակի ընթացքում, Իրանում և դրանից հետո Եվրոպայում զարգացավ թղթի արտադրությունը և տարածվեցին թղթե գրքեր: Ամենահին թուղթը հայտնաբերվել է Եգիպտոսում: Դրա վրա մանրամասնորեն նկարագրվել է, թե ինչպես են կառուցվել բուրգերը:
Տպագրության մեքենայի ստեղծումից առաջ գրքերը վերահրատարակվում էին ձեռագիր մատյաններով, ինչը տևում էր շատ երկար, ընթացքում առաջանում էին խնդիրներ և լինում էին մեծ թվով սխալներ: Եթե որևէ էջում սխալ լիներ, գրիչը պարտավոր էր նորից գրել էջը:
1439թ. Յոհան Գուտենբերգն ստեղծեց տպագրական մեքենան, ինչը մեծ հեղափոխություն էր տպագրության արդյունաբերության ոլորտում: Այս տպագրական մեքենան կարող էր մի ժամում 70-100 թուղթ տպել:
Այսօր այս տեխնոլոգիան մեծ առաջընթաց է գրանցել: Ներկայումս հրատարակվում են միլիոնավոր գրքեր, նույնիսկ էլեկտրոնային գրքեր: Կարելի է նույնիսկ գրքի մի նմուշից միլիոնավոր էլեկտրոնային գիրքեր հրատարակել: Գոյություն ունեն գրքի վաճառքի կայքեր: Դրանց միջոցով կարելի է պատվիրել և շատ արագ ստանալ գիրք, հատկապես զարգանում է էլեկտրոնային գրքերի ոլորտը: Դա օգնում է խուսափել թղթի կիրառումից և մեծ ծախսերից ու կարճ ժամանակում ուղղել սխալները: Էլեկտրոնային գրքերի տարածումը շատ հեշտ ու արագ է տեղի ունենում, նվազագույն ծախսերով: Պետք է ասել, որ էլեկտրոնային գրքերի ստեղծումը և դրանից հետո թվային առաջին գրքի հրատարակումը, որը տեղի ունեցավ 20-րդ դարի ավարտին, մեծ առաջընթաց էր գրատպության ոլորտում: Ոմանք դա համեմատեցին տպագրական մեքենայի ստեղծման հետ: Այս մեծ իրադարձությունը շարունակվում է առ այսօր և նույնիսկ փորձ է արվում հրատարակված գրքերը վերածել էլեկտրոնային գրքերի: Այդ ուղղությամբ աշխատանքները տարվում են «Յոհան Գուտենբերգ» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է թվայնացնել գրքերը և մարդկանց խրախուսել հրատարակել նաև թվային գրքեր:

Դրան զուգահեռ, ի հայտ են եկել թվային նոր տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս կարդալ էլեկտրոնային գրքերը: Դրանք էլեկտրոնային կրիչներ են, որոնք թույլ են տալիս պահպանել մեծ թվով էլեկտրոնային գրքեր:
Աուդիո գրքերը նույնպես շատ կարևոր են: Դրանք թողարկվում են ձայնասկավառակների վրա կամ համացանցում: Այս գրքերը կարդում են հեղինակները, տարբեր դերասաններ և մշակութային գործիչներ: Ներկայումս աուդիոգրքերը մեծ ընդունելություն են գտել, քանի որ դրանց ընթերցանությունն ուղեկցվում է երաժշտությամբ: Աուդիոգրքերը հարմար են այն մարդկանց համար, ովքեր չունեն կարդալու հնարավորություն:
Պետք է ասել, որ վերջին դարերի ընթացքում, գրքի տպագրության ոլորտը զարգացել է ըստ մարդկանց կարիքների և հնարավորությունների և այսօր կարելի է գտնել ամենաբազմազան գրքերը: Փոխվել են նաև ընթերցելու ձևերը և հենց այդ պատճառով, անհրաժեշտ է նոր տեսանկյունից քննարկել գրքի և ընթերցանության հարցը:
Այս հաղորդաշարի ընթացքում մենք ամեն շաբաթ կներկայացնենք գրքի մասին պատմող հաղորդումներ: Դրանց ընթացքում կանդրադառնանք գրքի կարևորությանը, գրքի դերին պատմության մեջ, գրքերի տեսակներին, ընթերցանության կարևորությանը, Սուրբ գրքերին, կրոնների դերին ընթերցանության խրախուսման գործում, ճգնաժամերի, պատերազմերների, քաղաքակրությունների ու գրքերի կապին, կխոսենք նաև այն մասին,թե գիրքն ինչպիսի դերակատարություն ունի կյանքի որակի վրա ու նաև գրքի տեխնոլոգիաների մասին: Կներկայացնենք նաև վերջին թարմ լուրերը գրքի ոլորտի վերաբերյալ:
Այլ խոսքով, հաղորդման շրջանակներում կխոսենք ալիքիմիայի մասին, որ կոչվում է գիրք: Կխոսենք գրողներից, ու ընթերցողներից, թարգմանչից ու հրատարակչից, թղթից ու ձայնից, անցյալից ու ապագայից: Մեզ հետ եղեք, որպեսզի սկսենք մեր ուղևորությունը գրքերի աշխարհում: