Էներգիայի փոխանցման գծերը՝ տնտեսության և քաղաքականության գործոն (19)
«Էներգիայի փոխանցման գծերը՝ տնտեսության և քաղաքականության գործոն» հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ, եթե հիշում եք, նախորդ մի քանի հաղորդումների ընթացքում խոսել ենք տարածաշրջանի էներգիայի փոխանցման նախագծերի, ներառյալ Անդրանատոլիական կամ TANAP և Անդրադրիատիկ կամ TAP գազատարների մասին։ Կասպյան ավազանից Եվրոպա էներգիա տեղափոխող մեկ այլ նախագծերից է Տրանսկասպյան կամ Անդրկասպյան գազատարը, որին կանդրադառնանք այս թողարկման ընթացքում։ Ընկերակցեք մեզ:
Տրանսկասպյան գազատարի նախագիծը, որը հայտնի է նաև որպես «Անդրկասպյան գազատար», իր մեջ ներառում է նավթային և գազային երկու ուղի: Անդրկասպյան նախագիծն առաջին անգամ առաջարկվել է ԱՄՆ-ի կողմից 1996 թվականին։ Այսինքն՝ մի ժամանակահատվածում, երբ Կասպյան ավազանում նավթի և գազի նոր հայտնագործություններով մեծ ուշադրություն դարձվեց դրան, և նույնիսկ Կասպից ծովի ռեսուրսները չափազանց խոշոր ներկայացվելով, այն նշվեց որպես այլընտրանք՝ Արևմտյան Ասիայի և Պարսից ծոցի նավթագազային ռեսուրսների համար, և բազմազգ խոշոր ընկերությունները ներգրավեցին Կասպյան էներգիայի արդյունահանման, շահագործման և փոխանցման գործում: Իհարկե, շատ ժամանակ չանցավ, երբ պարզվեց, որ էներգիայի համաշխարհային շուկայի վրա ազդելու նպատակով, Կասպից ծովի գազային և նավթային հսկայական ռեսուրսների վերաբերյալ հայտարարությունները չափազանցված էին։
Անդրկասպյան գազատարը Թուրքմենստանի գազը Թուրքմենբաշի նավահանգստից Կասպից ծովի միջով տեղափոխելու է Բաքվի նավահանգիստ, իսկ այնտեղից միանալու է Հարավային Կովկասի և Թուրքիայի երեք գազատարներ՝ Բաքու-Թբիլիսի-Էրզրումին, Անդրանատոլիականին. (TANAP) և Անդրադրիատիկին TAP , որոնք միասին կոչվում են «Հարավային Եվրոպայի էներգիայի փոխանցման միջանցք»:
---
Օրական ավելի քան 400 բարել տեղափոխելու տարողունակությամբ Տրանսկասպյան նավթատարի կառուցման արժեքը կկազմի մոտ 4 միլիարդ դոլար, իսկ ավելի քան 4 միլիարդ խորանարդ մետր տարողունակությամբ Տրանսկասպյան գազատարի կառուցման ծախսը կկազմի 5 միլիարդ դոլար:
Կասպյան գազատարն ԱՄՆ-ի կողմից աջակցվող տարբերակներից մեկն է, և Վաշինգտոնը բազմիցս հայտարարել է, որ աջակցում է գազատարին: ԱՄՆ-ն լրջորեն փորձում է Թուրքմենստանին ներգրավել այդ նախագծում: Տրանսկասպյան գազատարն առաջարկվել է՝ Կասպից ծովով Թուրքմենստանի գազը Ադրբեջանի հանրապետություն տեղափոխելու և այն եվրոպայի խողովակաշարերին միացնելու հարցում Ռուսաստանին և Իրանին շրջանցելու նպատակով։
Տրանսկասպյան գազատարի մասին համաձայնագիրը ստորագրվել է Ստամբուլում 1999-ին` Թուրքմենստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների ներկայությամբ: Այս նախագծի ձախողման մասին Թուրքմենստանը պաշտոնապես հայտարարեց 2001 թ․։ Եվ այդ ժամանակից ի վեր` նոր պայմանագրերի ստորագրման միջոցով նախագիծը վերականգնելու ուղղությամբ Թուրքիայի և ԱՄՆ-ի ջանքերն ձախողվել են։ Ըստ այդմ, նոր կնքված պայմանագիրը դեռ ուժի մեջ չի մտել: Անդրկասպյան նախագծի ձախողման պատճառներն են մի շարք տնտեսական-ֆինանսական, տեխնիկական, բնապահպանական, քաղաքական և իրավական հարցեր: Օրինակ ՝ տեխնիկական խոչընդոտներից մեկը Կասպից ծովի հարցով Թուրքմենստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև առկա տարաձայնությունն է, որը Թուրքմենստանին ստիպում է օգտագործել Իրանի կամ Ռուսաստանի առափնյա տարածքները, գազատարը հատելու համար: Սա այն դեպքում, երբ Կասպից ծովի հատակով հնարավոր չէ խողովակաշար անցկացնել ՝ հիմնականում Կասպից ծովի սեյսմիկության և դրա բնապահպանական հետևանքների պատճառով:
---
Չնայած Անդրկասպյան գազատարի կառուցման ճանապարհին առկա ֆինանսական, տեխնիկական, բնապահպանական, քաղաքական և իրավական բազմաթիվ խոչընդոտներին, 2018-ի օգոստոսին Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ստորագրմամբ ՝ Բաքուն և Անկարան ակտիվացրեցին Անդրկասպյան գազատարը շահագործման հանձնելու ուղղությամբ իրենց ջանքերը: Այս քայլերն ուղեկցվել են Վաշինգտոնի աջակցությամբ՝ նախագիծն առաջ տանելու համար: Այս հարցը հատկապես ընդգծվել է ԱՄՆ ժամանակի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղոլի Բերդիմուհամեդովին ուղղված նամակում, որը նրան էր հանձնել Աշխաբադում ԱՄՆ դեսպանը։ Դա այն դեպքում, երբ Թուրքմենստանն իրազեկ լինելով Անդրկասպյան նախագծի խոչընդոտների մասին, տարակուսում է այդ նախագծի կառուցման մեկնարկի վերաբերյալ:
Անդրկասպյան նախագծի ամենակարևոր խնդիրը դրա քաղաքական բնույթն է: Քաղաքական առումով, նախագիծը ԱՄՆ-ի կառավարության կողմից հովանավորվող «խողովակաշարային քաղաքականության» շրջանակում է։ ԱՄՆ կառավարությունը նպատակ ունի Իրանին և Ռուսաստանին հանել տարածաշրջանային էներգետիկ երթուղիներից: Իրավական առումով, Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան դեռևս չի վավերացվել մերձկասպյան հինգ պետությունների խորհրդարանների կողմից, ուստի Կասպից ծովի հատակով խողովակաշար կառուցելը իրավական առումով հնարավոր չէ: Կասպից ծովի հատակով խողովակաշարի կառուցումը ` շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություններ ունենալու և այս ջրային տարածքում նավթային աղտոտման պատճառով, կհամարվի «Շրջակա միջավայրի վրա մարդկային գործունեության վնասակար ազդեցության կանխման» մասին օրենքի խախտում։
Այդ իսկ պատճառով Ռուսաստանի արդյունաբերության և էներգետիկայի նախկին նախարար Վիկտոր Խրիստենկոն բացառեց Անդրկասպյան նախագծի իրականացումը `բնապահպանական, իրավական և տեխնիկական ռիսկերի և քաղաքական աջակցության բացակայության պատճառով: Կասպից ծովի հարցերով Իրանի նախկին ներկայացուցիչ Մեհդի Սաֆարին նույնպես խոսել է ծովի հատակով ցանկացած խողովակաշար կառուցելու Իրանի անհամաձայնության մասին: «Իրանն ու Ռուսաստանը ընդհանուր մոտեցում ունեն Կասպից ծովի հատակով խողովակաշարի կառուցման վերաբերյալ ։ Նրանք երկուսին էլ դրան դեմ են », - ասել է ֆրանսիացի հետազոտող Օլիվիե Ռուան։
---
Նման պայմաններում, ռուսները 2007 թ. մայիսի 12-ին, եռակողմ պայմանագիր կնքեցին Թուրքմենստանի և Ղազախստանի հետ, փորձելով շարունակել Կենտրոնական Ասիայի գազի արտահանումը Կենտրոնական Ասիայի խողովակաշարով և վերականգնել Ռուսաստանի տարածքով գազի փոխանցման հյուսիսային ավանդական ուղին: Մի քանի տարվա ընդմիջումից հետո, 2011 թ. Սեպտեմբերի 12-ին ԵՄ Արտաքին գործերի նախարարների խորհուրդը Եվրոպական հանձնաժողովին հանձնարարեց Անդրկասպյան գազի փոխանցման նախագծի իրականացման շուրջ բանակցություններ վարել Թուրքմենստանի և Ադրբեջանի Հանրապետության հետ: Դրանից հետո, 2012 թ. Սեպտեմբերի 3-ին, Աշխաբադում տեղի ունեցավ Եվրոպական էներգետիկ հանձնաժողովի և Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի էներգետիկ ոլորտի պատասխանատուների համատեղ հանդիպումը, բայց նման հանդիպումները մինչ այժմ ոչ մի արդյունք չեն ունեցել։
Տրանկասպյան նախագծի վերականգման ուղղությամբ Թուրքմենստանին հորդորելու Եվրամիության ու Թուրքիայի ջանքերի պատճառը՝ TAP և TANAP խողովակաշարերի տնտեսականացման համար Ադրբեջանի Շահ Դենիս գազային հանքավայրում բավարար չափով գազ չլինելն է։ Փաստորեն ԱՄՆ-ի քաղաքական մոտեցումների և Թուրքիայի ճնշումների ներքո, Ադրբեջանն այն դեպքում է միլիարդավոր դոլարների ներդրում կատարել TAP և TANAP խողովակաշարերի համար, երբ բավարար չափով գազ չունի դրանց տնտեսականացման համար։ Այս նախագծի բազմաթիվ ֆինանսական, տեխնիկական, բնապահպանական, քաղաքական և իրավական խոչընդոտների պատճառով, իմաստ չունի սպասել Տրանսկասպյան նախագծի վերականգնմանը:Հատկապես որ , Իրանը և մերձկասպյան մյուս երկրները թույլ չեն տա Կասպից ծովում խողովակաշար կառուցելու միջոցով բնապահպանական ճգնաժամեր առաջանալ ծովում։ Ինչպես որ Իրանի և Եվրասիական հետազոտությունների ինստիտուտի գիտական խորհրդի անդամ, դոկտոր Վալի Քուզեգար Քալեջին է կարծում․-«Կասպից ծովի ամենախորը և աղի հատվածում գտնվելու պատճառով, Իրանն ավելի շատ է գտնվում Տրանսկասպյան նախագծի բնապահպանական վնասների թիրախում։ Հաշվի առնելով Կասպից ծովի իրավական կարգավիճակի կոնվենցիայի դրույթները, Ղազախստանը, Թուրքմենստանը և Ադրբեջանի հանրապետությունը պարտավոր են ուշադրություն դարձնել նկատառումներին և բնապահպանության հարցով Իրանի մտահոգությունների»։
---
Թվում է, որ TAP և TANAP էներգիայի փոխանցման նախագծերի տնտեսականացման մեխանիզմը տարածաշրջանում էներգետիկ հավասարումների քաղաքական մոտեցումների վերանայումն է և Միացյալ Նահանգներին չհետևելը:Եվրոպական ուսումնասիրությունների որոշ շրջանակներ խոստովանել են, որ թուրքմենական գազը Կասպից ծովի փոխարեն կարող է Իրանի տարածքով միանալ TAP և TANAP խողովակաշարերին: Ավելին, առանց իրանական գազի փոխանցման հնարավոր չէ տնտեսականացնել այդ խողովակաշարերը: