Իրանի հրթիռային, ԱԹՍ-ների և արբանյակային կարողության զսպիչ ուժը(6)
Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Իրանի հրթիռային, ԱԹՍ-ների և արբանյակային կարողության զսպիչ ուժը» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում քննարկելու ենք հատկապես հրթիռային և ԱԹՍ-ների ոլորտում իր պաշտպանական կարողությունը զարգացնելու և ամրապնդելու միջոցով կանխարգելիչ ուժ ստեղծելու Իրանի պատճառները: Ընկերակցեք մեզ:
Նախորդ հաղորդումներում, անդրադառնալով ԱՄՆ-ի և մեծ տերությունների կողմից միջազգային իրավունքի հիմնական կանոնների խախտմանը, անդրադարձել ենք,որ միջազգային անարխիստական համակարգում ցանկացած պետության և քաղաքական համակարգի առաջնային նպատակը իր գոյատևման սկզբունքն է:Կառավարությունները անարխիկ միջազգային համակարգում իրենց գոյատևումը երաշխավորելու համար ձգտում են մեծացնել սպառնալիքներին դիմակայելու իրենց կարողությունը:Միջազգային հարցերով իրանցի գիտահետազոտող և փորձագետ դոկտ. Ալի Աբդոլխանին ասել է.«Ռեալիստների համար համաշխարհային քաղաքականությունն ունի մռայլ պատկեր, իսկ միջազգային համակարգը գոյատևման մարտադաշտ է:Ազգային շահերի ապահովման ուղղությամբ ընթանալու համար կառավարությունների հիմնական դրդապատճառը՝ իրենց իշխանությունը և գոյատևումը պահպանելն է : Քանի որ այս պարագայում երկրները երբեք չեն կարող վստահ լինել այլ երկրների մտադրությունների ու նպատակների մասին,հատկապես,որ որևէ երկիր չի կարող վստահ լինել ,որ մի այլ երկիր, իր ռազմական կարողականությունը չի օգտագործելու իր դեմ»:
Այո, կառավարությունները փորձում են իրենց հզորությունը հասցնել այն աստիճանի, որը, ի վերջո, կկանխի մրցակից կառավարությունների հարձակումը:Իհարկե, մեծ տերությունները երբեմն կանխարգելման քողի տակ ստեղծում են ոչ ընդհանրացած զենքերի հսկայական զինանոցներ:Ակնհայտ է ,որ եթե մի երկրում ,ինչպես ԱՄՆ-ում ,ագրեսիայի ոգին գերիշխող դառնա ,կանխարգելող ուժը կդառնա հարձակողական ,կամ նույնիսկ այլ երկրները բռնագրավելու բնույթի:ԱՄՆ-ն, օգտագործելով իր ռազմական հզորությունը, բազմիցս ներխուժել է աշխարհի ոչ հզոր երկրներ,պատրվակելով թե ՝ նրանց պաշտպանական գործողությունները սպառնալիք են: Վաշինգտոնը, իր նմանօրինակ ռազմական մոտեցումը մեկնաբանել է կանխարգելիչ գործողությունների կամ զսպման քողի տակ:Քաղաքական գիտությունների դասախոս Պատրիկ Մորգանը համոզված է,որ զսպվածություն ,այսինքն ճգնաժամի մի կողմը ,մյուս կողմին լրջորեն սպառնում է ,որպեսզի նա հրաժարվի թշնամական մոտեցումից: Զսպվածությունը հիմնված է կանխարգելման, պատժի սպառնալիքների և արգելման վրա:
Իսկ,որո՞նք են կանխարգելման յուրահատկությունները:Կանխարգելման կարևորագույն հատկանիշներն են՝ կարողականությունը և հեղինակությունը:Կարողությունը, ագրեսիան կանխելու հուսալի ունակության առկայությունն է:Իրանի մասին կարելի է ասել.«Իրանը կարողականություն ունի ինքնապաշտպանվել օտարների ներխուժումից»:Նաև կանխարգելման հեղինակությունը ,այն իմաստով է ,որ մրցակից և թշնամի երկրները քաջատեղյակ են ցանկացած ագրեսիային պատասխանելու, հակառակ կողմի ռազմական և քաղաքացիական կարողություններին: Այս կարողականության մասին ԶԼՄ-ների լուսաբանումը արդյունավետ է կանխարգելիչ ուժին հեղինակություն տալու համար:Իրանի հրթիռային և ԱԹՍ-ների դերը և Իրանի ռազմական ուժի մասին ԱՄՆ-ի ընկալումը ,պատճառ է դարձել ,որ այդ ապստամբ երկիրը հրաժարվի Իրանի դեմ որևէ ագրեսիայից:
Միջազգային հարաբերությունների համատեքստում կառավարությունները գործում են ռացիոնալ և ձգտում են ապահովել իրենց գոյատևումը:Մի տարածաշրջանում, որտեղ մի քանի երկրներ և Սիոնիստական ռեժիմը, որպես անբարտավան ահաբեկչական ռեժիմ, զինված են հեռահար հրթիռներով և ատոմային ռումբերով, բանականությունը թելադրում է, որ Իրանը, մերժելով միջուկային զենքը, շեշտը դնի իր բնական հրթիռային կարողությունների բարձրացման վրա:Նախորդ հաղորդումներում մենք խոսեցինք Իրանի հրթիռային կարողության մասին և ասացինք, որ Իրանի Իսլամական Հանրապետության հրթիռային հզորությունը կարելի է համարել այս երկրի կանխարգելիչ կարողությունների և պաշտպանական հզորության հիմնասյունը:
Իրանի պաշտպանողական և հրթիռային կարողությունները զսպելու և ամրապնդելու Իրանի քայլի թերևս ամենակարևոր պատճառը պատմական փորձն է, այդ թվում ՝ Իրաքի բասական ռեժիմի հարձակումը:Իրան-Իրաք պարտադրյալ պատերազմի տարիներին Սադդամ Հուսեյնի հրթիռներն ու ռումբերն թիրախավորում էին Թեհրանի, Սպահանի, Շիրազի, Թավրիզի և տարբեր քաղաքների օդային տարածքները:Հարձակումների նպատակը մեծ թվով խաղաղ բնակիչներ զոհելն էր : Պատերազմի օրերից ի վեր Իրանի Իսլամական Հանրապետությունը փորձել է կանխել նմանօրինակ պատերազմ և մյուս կողմից հզորացնել իր հրթիռային ծրագիրը ,որպեսզի չեզոքացնի արևմուտքի անդադար սպառնալիքները ՝քաղաքական համակարգը փոխելու ,Պարսից ծոցում ԱՄՆ-ի ռազմաբազաները ընդարձակելու և Սաուդյան Արաբիային ու սիոնիստական ռեժիմին ԱՄՆ-ի միլիարդավոր դոլար սպառազինումների վաճառքը :Տարածաշրջանային ուսումնասիրությունների ոլորտում իրանցի հետազոտող Էհսան Յարին ասում է.«Իրանի դիրքից բխող աշխարհաքաղաքական պարտավորությունը ,Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմի փորձառությունը,տարածաշրջանային կանխարգելիչ ուժ ստեղծելու անհրաժեշտությունը, միջազգային ռազմական տեխնոլոգիական փոփոխություններին համընթաց լինելը և սպառազինական մրցակցության ընթացքին դիմակայելը,Իրանի հրթիռային ծրագրի ու ԱԹՍ-ների զարգացման ամենակարևոր գործոններից են ,որոնք ստեղծվել ու զարգացել են կանխարգելիչ ուժի ընդհանուր ռազմավարության շնորհիվ»:
Կայուն և ազդեցիկ կանխարգելիչ ուժ ստեղծելու նպատակով ,վերջին տասնամյակներում Իրանի հրթիռների զարգացման պրոցեսը ,իմասնավորի հեռահարության , ճշգրտության, մարտագլխիկների քանակի և արձակման բազաների առումով շատ ուշագրավ են եղել: «Ալ-Ահրամ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ռազմական ուսումնասիրությունների ղեկավար Մոհամմադ Ղադրի Սաիդը ասում է.«Հրթիռային համակարգերը մշակվել են որպես 21-րդ դարում կանխարգելման գաղափարի հիմնական տարրեր:Տարածաշրջանային ոլորտում բալիստիկ հրթիռները տարածաշրջանի երկրների համար ավելի մեծ տերությունների դեմ ասիմետրիկ ռազմավարություն հետապնդելու միջոցներ են:Նաև բալիստիկ հրթիռներ ձեռք բերելու տնտեսական դրդապատճառներից մեկը ,հետևյալն է,որ դրանք ընդհանրապես ավելի էժան են քան օդուժի պես ընդհանրացած մեծ ուժերի օգտագործումն ու պահպանումը»:
Տարածաշրջանում Իրանի ռազմական մոտեցումը պաշտպանական է ու կանխարգելիչ: Հենց այդ հիմամբ Իրանը տարածաշրջանի կարևոր երկրների մեջ պաշտպանական ամենաքիչ բյուջեն ունի: 2016-ին Իրանի պաշտպանական ծախսը շուրջ 15.9 միլիարդ դոլար էր,մինչդեռ Սաուդյան Արաբիայի պաշտպանական ծախսը 56.9 միլիարդ դոլար է: Այս տարբերությունը 2015-ին շատ ավելին էր: Իրանը տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն հաստատելու համար կառչել է իր տեղական հնարավորություններին ու կարողականություններին ,սակայն տարածաշրջանի որոշ երկրներ ,ինչպես Սաուդյան Արաբիան ու Էմիրությունները ,ըստ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վերածվել են «կաթնատու կովի» ,որոնք օգտագործվում են տարածաշրջանում անօգուտ սպառազինական մրցակցություններ ձևակերպելու համար և նման գործընթացից շահում են արևմտյան երկրներն ու սիոնիստական ռեժիմը: