Ծանոթանալ՝մրգերին և բանջարեղենին(1)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i140528-Ծանոթանալ_մրգերին_և_բանջարեղենին(1)
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) 2021 թվականը հռչակել է Մրգերի և բանջարեղենի միջազգային տարի։ Իրանը, մրգերի և բանջարեղենի բազմազանության առումով աշխարհի առաջատար երկրներից մեկն է համարվում:Մրգերի և բանջարեղենի միջազգային տարվա առիթով ներկայացնում ենք «Ծանոթանալ՝մրգերին և բանջարեղենին»խորագրով հաղորդաշարը: Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2021 10:58 Asia/Tehran

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) 2021 թվականը հռչակել է Մրգերի և բանջարեղենի միջազգային տարի։ Իրանը, մրգերի և բանջարեղենի բազմազանության առումով աշխարհի առաջատար երկրներից մեկն է համարվում:Մրգերի և բանջարեղենի միջազգային տարվա առիթով ներկայացնում ենք «Ծանոթանալ՝մրգերին և բանջարեղենին»խորագրով հաղորդաշարը: Ընկերակցեք մեզ:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO)-ն, կորոնավիրուսի պանդեմիան համարում է սննդի անվտանգության և սննդամթերքի  դեմ ուղղված լուրջ սպառնալիք: Ուսումնասիրությունները ապացուցում են ,որ պանդեմիայի  պատճառով տնտեսական աշխատանքների խափանումը,թե՝ տնտեսական (ֆինանսական կարողության) և թե՝ ֆիզիկական(ապրանքների տրանսպորտի)առումներով սպառնալիքի է ենթարկել ժողովրդի հասանելիությունը սննդամթերքին:

Ըստ FAO- ի ՝ այս բոլոր գործոնները կարող են պատճառ դառնալ ,որ մատչելի և հնարավոր չլինի սննդամթերքին ,մասնավորապես սննդարար սննդին հասանելիությունը հասարակության որոշ շերտերի, այդ թվում ՝ չքավոր  և խոցելի խմբերի, ինչպես՝ կանանց, երեխաների և ոչ աշխատունակ մարդկանց համար:

Մրգերն ու բանջարեղենը մանրաթելերի, վիտամինների, հանքանյութերի և այլ օգտակար նյութերի աղբյուր են:FAO- ն և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բազմիցս խորհուրդ են տվել.,որ մեծահասակներին օրական անհրաժեշտ է ընդունել առնվազն 400 գրամ միրգ և բանջարեղեն: Այս նյութերի օգտագործումը կարող է կանխել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են քաղցկեղը, շաքարախտը, սրտի հիվանդությունները և գիրությունը: Այս հարցը առավել կարևոր է դարձել կորոնավիրուսի համաճարակից  հետո: Հաշվի առնելով մրգերի և բանջարեղենի կարևորությունը  սննդի անվտանգության և մարդու առողջության հարցում ՝ նպատակահարմար համարեցինք հաղորդաշար պատրաստել ՝մրգերին և բանջարեղենին ավելի շատ ծանոթանալու համար:

---

Իրանի  ընդարձակ  երկիրը, աշխարհագրության և կլիմայի բազմազանության տեսանկյունից միանգամայն բացառիկ դիրք ունի աշխարհում:Իրանի հսկայական տարածքը և  նրա տարբեր  տարածքների բարձրության տարբերությունը  այս երկրում կլիմայական բազմազանության պատճառ է դարձել ,այնպես ,որ Իրանի ամենատաք ու ամենացուրտ շրջանների ջերմաստիճանի տարբերությունը միջին հաշվով 30-ից 40 աստիճան է և Իրանում կլիմայի  բազմազանության բերումով,հնարավոր է միաժամանակ տեսնել չորս եղանակները:Այս բազմազան կլիմայական  պայմաններում մի շարք բույսեր են աճում, իսկ մեծ այգիները հատկացված  են մի շարք մրգերի աճեցմանը:Հարկ է նշել, որ Իրանում 8000 տեսակ բույսեր կան, ինչը Եվրոպայի մայրցամաքի բոլոր բույսերի երկպատիկ քամ քառապատիկն է:Այսօրվա ծրագրում ներկայացնելու ենք  «նռան» գիտական անունով  granatum Punica * -ն: Սուրբ Ղուրանում, Անամ սուրայի  141-րդ այայում հիշատակված է այս արժեքավոր միրգը:

Նռնենու վայրի տեսակը վաղուց գոյություն  է ունեցել   Իրանի  տարածքի մեծ մասում , ինչպես՝ Քուրդստանում, Բալուջիստանում ։ Ինչու չէ նաև  Աֆղանստանում, որից հետո  այն փոխադրվել  է այլ շրջաններ: Նռան ծառը այսօր աճում է  Միջերկրականի տարածաշրջանում, Եվրոպայի տարբեր շրջաններում, Հյուսիսային Աֆրիկայում և շատ այլ տարածքներում, և քանի որ այն գեղեցիկ ծառ է`հաճելի մրգով ,ուստի հաճախ աճեցվում է հսկայական տարածքներում : Իրանի շատ տարածքներում Նուռը աճում է  վայրի ձևով ,իսկ այլ տարածքներում ,հատկապես Իրանի կենտրոնական տարածքում(ինչպես ՝Թեհրանի մոտակա Սավեում)այն աճեցվում է: Նռնենին ունի շատ տեսականի:Մինչ այժմ Իրանում հայտնաբերվել է ավելի քան 700 տեսակ նռան ծառեր և աշխարհում կան այլ տեսականիներ: 

Իրանի նուռն իր  շատ հաճելի համի բերումով  շատ սիրված է արտերկրում և համարվում է Իրանի արտահանվող մրգերից: Իրանը տարեկան 800 հազար տոննա նուռ արտադրելով ,աշխարհում  նուռ արտադրող ամենամեծ երկիրն է: 

Նուռը բազմագույն է՝ սպիտակից մինչև սև: Ուսումնասիրությունները ապացուցել են ,որ նուռը  կանաչ թեյից երեք անգամ ավելի շատ  հակաօքսիդանտ է պարունակում: Հակաօքսիդանտները  մարմինը պաշտպանում են սթրեսների, քիմիական ու միկրոբային աղտոտվածություններից ,սրտի հիվանդություններից ու քաղցկեղից:Նուռը աշնան ու ձմռան հյութեղ  մրգերից մեկն է ,որն  այս եղանակի այլ մրգերի համեմատությամբ ,մեծ քանակությամբ  հակաօքսիդանտ է պարունակում մարմինը հիվանդություններից, մանրեներից և վիրուսներից  պաշտպանելու և իմունիտետը բարձրացնելու առումով:Փաստորեն նռան հյութը  պոլիֆենիլների ամենահարուստ պաշարներից մեկն է ,որը պատկանում է ուժեղ հակաօքսիդանտների խմբին :Հակաօքսիդանտները դանդաղեցնում ,կամ կանխում են բջջային վնասվածքները ,որոնք առաջանում են զանազան սթրեսների պատճառով,ինչպես՝ ծխախոտի օգտագործման,օդի ապականության ,հոգեկան սթրեսների և զանազան թունաքիմիկատների պատճառով ,որոնց հետ ամենօրյա շփման մեջ ենք ,կամա թե ակամա:

Նռան հյութը օգնում է պահպանել սրտի առողջությունը զարկերակային առաձգականության միջոցով և նվազեցնում անոթային բորբոքումները:Այն նաև նվազեցնում է հիվանդությունները:Հյութը  օգնում է նաև նվազեցնել զարկերակների խցանման ռիսկը, իջեցնում է վատ խոլեստերինի մակարդակը և բարձրացնում լավ խոլեստերինի  մակարդակը:

Չնայած ֆրուկտոզային, նռան հյութը չի բարձրացնում արյան մեջ շաքարի մակարդակը:Հետազոտությունները ցույց են տվել, որ շաքարախտով տառապող մարդիկ, ովքեր 2 շաբաթ նռան հյութ են խմում, արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացում չեն ունենում:

Նռան հյութը նվազեցնում է արյան անոթների վնասվածքներն ու այտուցները և իջեցնում արյան բարձր ճնշումը:Նուռը  բնական ասպիրինի հատկություն ունի և նպաստում է արյան շրջանառության բարելավմանը։ 

----

Բուժիչ հատկությունների առումով քաղցր նուռը   ունի զվարճացնող հատկություն, սննդարար և միզեցնող  , ևեթե ճաշելուց հետո օգտագործվի ,կնպաստի մարսողությանը: Նուռը ուժեղացնում է լյարդը և օգտակար է դեղնախտի բուժման համար:Քաղցր նռան օգտագործումը նաև հանգստացնում  է հազը և մաշկի ալերգիաները՝ (քորը):Իհարկե, թթվաշ նռան հատկությունները նման են քաղցր նռան հատկություններին, սակայն չպետք է չարաշահել դրա օգտագործումը  , քանզի  դա կարող է ստամոքսի խանգարում առաջացնել:Նուռը օգտագործվում է նռան հյութ, նռան թթվաշ ուտելիք և վարենի պատրաստելու համար:Նռան մածուկը պատրաստվում է նռան  խտացված հյութից:Նռան մածուկը,  նռան հատկություններից բացի , հաճելի համեմունք է տարբեր կերակուրների  համար:Նռան ծաղիկն ունի նաև բազմաթիվ բուժիչ ազդեցություն և օգտագործվում է պարզ լուծի, տոնզիլիտի և վերքերի բուժման ժամանակ:Փորլուծությունը բուժելու համար հիվանդը պետք է նռան ծառի ծաղիկը եռացնի կամ եփի և թեյի նման մի քիչ շաքարավազով  օրը երեք պահ մի բաժակով խմի առավոտյան, կեսօրին և գիշերը:Տոնզիլիտի բուժման ժամանակ նռան ծաղիկների եռացրած խառնուրդը օգտագործում են որպես ողողում օրական մի քանի անգամ:Վերքերի բուժման ժամանակ վերքը լվանալու համար օգտագործվում է նռան ծաղիկների եռացրած  խառնուրդը:

Նռան տերևը կանխում է փսխումը,ախորժաբեր է և օգտակար ստամոքսի համար: Նռան տերևների բուժիչ հատկություններն օգտագործելու համար նռան տերևների խառնուրդը կամ թուրմն օգտագործվում է թեյի պես:Հարկ է նշել, որ այս ըմպելիքը արդյունավետ է նաև միակողմանի գլխացավերի (միգրեն)-ի ապաքինման համար:Լավ է իմանալ, որ նռան կեղևը, նռան արմատը և ցողունային կեղևը նույնպես ունեն մի քանի բուժիչ հատկություններ։ Այն լավագույն ազդեցությունը թողնում է աղիքային մակաբույծների բուժման դեպքում:Բոլոր դեպքերում, երբ մարդիկ   հիվանդությունները բուժելու համար ուտում են նռան բույսի մի մասը ՝ (նռան կեղև, նռան ծաղիկ, նռան տերև, նռան ցողուն և արմատ), կարող է փորկապություն առաջանալ նրանց մոտ, որը կարելի է բուժել  ստամոքսը հանգստացնող սովորական ուտելիքներով: Նռան կեղևը գորգագործության համար կրեմի (մանած բուրդ կամ մետաքս) բնական գունազարդման մեջ օգտագործվող նյութերից մեկն է:Այդ նպատակով նռան չորացրած կեղևը փոշիացնում են, և կրեմը, որը առաջին փուլում եփել են  սպիտակ շաղի մեջ, կրկին եռացնում են նռան կեղեւի փոշու մեջ, որի արդյունքում ստացվում է շատ գեղեցիկ բնական սրճագույն:

Հարգելի բարեկամներ,նշենք , որ մեր երկրում ՝ Իրանում, ամեն տարի անցկացվում են բազմաթիվ տոնակատարություններ և փառատոններ,որոնցից մեկը նռան  փառատոնն է, որը կայանում է բերքահավաքի ժամանակ , Իրանի մի շարք քաղաքներում և նահանգներում, ինչպիսիք են Քուրդստանը, Արևելյան Ատրպատականը, Սպահանը, Գիլանը և այլն:Հուսով ենք, որ այս հաղորդումը ձեզ հետաքրքրել է: Հաջորդ շաբաթ  կխոսենք մեկ այլ մրգի և դրա հատկությունների մասին։