Կենսաբանական սպառնալիքներ․ Երկրների և միջազգային կազմակերպությունների պատասխանատվությունը(7)
Հանուն բարեգութ Աստծո։ Հարգարժան ունկնդիրներ, ներկայացնում ենք «Կենսաբանական սպառնալիքներ. Երկրների և միջազգային կազմակերպությունների պատասխանատվությունը» հաղորդաշարի հերթական թողարկումը:Նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձանք կենսաբանական զենքերի և մարդու իրավունքների ոլորտներում Միացյալ Նահանգների, Բրիտանիայի և Ֆրանսիայի գործունեությանը։Այս հաղորդման ընթացքում կխոսենք կենսաբանական զենքի կոնվենցիայի (BWC) և դրա մարտահրավերների մասին:Ընկերակցեք մեզ:
Կենսաբանական զենքի ոլորտում միջազգային համագործակցության և մասնակցության կարևորագույն ձեռքբերումը Կենսաբանական զենքի կոնվենցիան է (BWC)Biological Weapons Convention, որը վավերացվել է 1972 թվականին:Այս կոնվենցիան մշակվել է 1925 թվականին, և ունի 183 անդամ:BWC կոնվենցիան կարելի է ներկայացվել ՄԱԿ-ի անդամների մեծամասնության կողմից ընդունված կոնվենցիաների կատեգորիայում:Սիոնիստական ռեժիմը, արևելյան Թիմորը և հարավային Սուդանը չեն միացել այս կոնվենցիային: Պատճառը՝ սիոնիստական ռեժիմի ծավալուն քայլերն են կենսաբանական զենքերի զինանոց ստեղծելու համար, որոնք նման են այս ռեժիմի միջուկային զինանոցին:
Կենսաբանական զենքերի կոնվենցիային միանալը, որն ընդունվել է աշխարհի շատ կառավարությունների կողմից, իրավունքներ և պարտավորություններ է ստեղծում անդամների համար:Իրավունքներ և պարտականություններ, որոնք պարտավորեցնող են բոլոր անդամների համար:Պարտավորեցնող այս կոնվենցիայի առաջին հոդվածը ՝արգելում է անդամ երկրների կողմից կենսաբանական զենք ունենալը:Կոնվենցիայի քննարկման առաջին խորհրդաժողովը տեղի է ունեցել 1980-ին, իսկ երկրորդը ՝ 1986-ին:
Կենսաբանական զենքի կոնվենցիայի վերանայման երկրորդ խորհրդաժողովում , Միացյալ Նահանգները մեղադրեց Խորհրդային Միությանը ,իր տարածքում կենսաբանական զենքերի արտադրման ծրագրի հարցով: Կենսաբանական զենքերի կոնվենցիայի երրորդ խորհրդաժողովը, որը կայացավ 1991 թվականին, հույժ կարևոր էր, քանի որ Սառը պատերազմն ավարտվել էր:Նաև ուշադրության կիզակետում էր Պարսից ծոցի առաջին պատերազմը(Իրաքի հարձակումը Քուվեյթի վրա) և ի հետևանս դրան՝ Իրաքի զանգվածային կոտորածի զենքերի ծրագրի մասին հավակնությունը: Այս ժամանակաշրջանում ,միջազգային հանրության մտահոգությունը՝ սառը պատերազմից հետո որոշ երկրների գործողություններն էին կենսաբանական զենք արտադրելու ուղղությամբ:Խորհրդաժողովում դերակատար էին ՝ոչ պետական ,ինչու չէ նաև պետությունների սահմաններից դուրս գտնվող խմբերը, ներառյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Կենսաբանական զենքերի մասին կոնվենցիայի անդամ պետությունների մեծամասնության խնդրանքով 1994 թվականին. կայացավ հատուկ խորհրդաժողով:Խորհրդաժողովում, անդամ երկրները որոշեցին ժամանակավոր խումբ կյանքի կոչելով բանակցել պարտավորեցնող իրավական փաստաթղթի շուրջ `միջուկային զենքի տարածմանը հակազդելու համար:Երկու տարի անց ՝ 1996 թվականին, ստեղծվեց NPT-ն, կամ միջուկային զենքի չտարածման պայմանագիրը:Չնայած այս առաջխաղացումներին, 1997-ին պարզ դարձավ, որ Կենսաբանական զենքերի պայմանագիրը վերահսկելու առումով լուրջ խնդիրներ կան:Քանզի որոշ թունավոր նյութեր ,որոնք կարելի է օգտագործել պատվաստանյութեր պատրաստելու և խաղաղասիրական այլ նպատակներով , նույն նյութերը կարելի է օգտագործել կենսաբանորեն կործանարար զենքեր պատրաստելու համար:
Կենսաբանական նյութերը հնարավոր է ստեղծել և ոչնչացնել կարճ ժամանակում: Այդ պատճառով հնարավոր չէ հայտնաբերել BWC կոնվենցիայի խախտումները , օրինակ ՝ միջուկային և քիմիական հարցերով կոնվենցիաների խախտումները:Այս խնդիրը լուծելու համար 1997 թվականին ստեղծվեց Կենսաբանական զենքերի արգելման կազմակերպությունը և սկսվեց չհայտարարված ստուգումներ իրականացնել: Անդամ բազմաթիվ երկրներ ողջունեցին փոփոխությունները, բայց ԱՄՆ-ը այս մասին լռեց:ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի կասկածելի դեպքի և այդ երկրում սիբիրյան խոցի թույնի տարածման հետ միաժամանակ, BWC կոնվենցիայի քննարկման խորհրդաժողովը գումարվեց 2001-2002 թվականներին:Խորհրդաժողովում ,քննարկվեցին գենետիկական ինժեներիայի և բարձր ռիսկային գիտական փորձերի դիտարկման հարցերը:Խորհրդաժողովի թեմաները ապացուցեցին երկրների միջև տարաձայնությունները՝ Կենսաբանական զենքերի կոնվենցիան գործադրելու հարցում:
Կենսաբանական զենքերի կոնվենցիայի մարտահրավերներից մեկը անդամակցության աճի նվազումն է:Սիոնիստական ռեժիմը և որոշ երկրներ, ինչպիսիք են՝ Սուդանը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը, չեն միացել,կամ չեն ստորագրել ու չեն վավերացրել կոնվենցիան:Այս գործընթացը կարող է լուրջ մարտահրավեր հանդիսանալ Կոնվենցիայի համար, քանի որ այդ երկրներից որոշները ԱՄՆ-ի ռազմական -կենսաբանական լաբորատորիաների կենտրոններն են:Բայց BWC կոնվենցիայի ամենամեծ թերությունը , անդամ երկրների կանոնակարգերի կատարմանը վերահսող մեխանիզմի թուլությունն է :Թեև կենսաբանական զենքերի կոնվենցիան ,մարդկության համար կարևոր փորձ է եղել բիոլոգիական պատերազմների վտանգը սանձելու և ավերիչ նյութերի տարածմանը դիմադրելու համար ,սակայն կտրականապես հաջող չի եղել:Քանի որ կենսաբանական զենքեր ունեցող երկրների թիվը, որը սույն կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ժամանակ 5 էր, հասել է 12 երկրի:Միաժամանակ, մեծացել է ահաբեկչական խմբավորումների կենսաբանական զենք ձեռք բերելու ռիսկը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ,կորոնավիրուսի ու կենսաբանական զենքերի հարաբերությունների մասին ասում է.«Կորոնավիրուսը լաբորատոր պայմաններում ստեղծված վիրուս չէ, բայց կան կենսաբանական պատերազմներում դրա օգտագործման հետ կապված վտանգներ:Ուստի ՆԱՏՕ-ն պետք է ուժեղացնի իր անվտանգության ռազմավարությունը:ՆԱՏՕ-ն բարելավում է տեղեկատվության փոխանակումը`կենսաբանական զենքերով հնարավոր հարձակումները կանխելու համար:Այս զենքերի օգտագործումը, ինչպես քիմիական զենքերը, միջազգային օրենսդրությամբ արգելված են, բայց մենք պետք է պատրաստ լինենք դրանց դիմակայելու համար, քանի որ գիտենք, առկա են այս զենքերը: Դրանք կարող են օգտագործվել ինչպես պետական խաղացողների, այնպես էլ ահաբեկիչների կողմից»:Թեև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չի հայտարարում , թե որ երկրներում կան կենսաբանական զենքեր,բայց կան բազմաթիվ ապացույցներ, որ ՆԱՏՕ-ի որոշ անդամներ, այդ թվում ԱՄՆ-ը, Բրիտանիան և Ֆրանսիան, կենսաբանական զենքերի հիմնական արտադրողներ են:
Ամենալուրջ դեպքերից մեկը, որը կարող է արդյունավետ լինել Կենսաբանական զենքերի մասին կոնվենցիայի ամրապնդման գործում և նվազեցնել որոշ կառավարությունների գաղտնի քայլերը ՝նախապես չհայտարարված ստուգումների օրենքի ինտենսիվացումն է:Այս օրենքը բոլոր երկրներին վերաբերում է համահավասար և ոչ միայն հնարավորություն է տալիս Միացյալ Նահանգներին ,որ ցանկության դեպքում առանց նախապես հայտարարության ստուգում անցկացնել կասկածյալ երկրի տարածքում,այլ ուրիշներին ևս արտոնում է, որ առանց նախապես զգուշացնելու ստուգումներ անցկացնել ԱՄՆ-ի տարածքում: Այս օրենքը առաջադրվել է Ջորջ Բուշի նախագահության օրոք, բայց Բուշի վարչակազմը դա կործանարար որակեց առևտրային գաղտնիքների ու կենսաբանական հակապաշտպանության համար,մերժելով այն: Այդ հիմամբ ,կենսաբանական զենքերի մասին կոնվենցիայի անդամներից շատերը քննադատաբար են վերաբերվել ԱՄՆ-ի մոտեցմանը և դա համարում են լուրջ խոչընդոտ կոնվենցիայի ամրապնդման համար: