Թուրքիայում փոքրամասնությունները միջազգային իրավունքի տեսանկյունից(2)
Հանուն Աստծո, ողջույն սիրելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Թուրքիայում փոքրամասնությունների իրավիճակը,միջազգային իրավունքի տեսանկյունից» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կքննարկենք փոքրամասնությունների իրավունքների հետ կապված մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 3-րդ փաստաթուղթը,որն է«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը»,ինչպես նաև«Ազգային կամ էթնիկական, կրոնական և լեզվական փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների մասին հռչակագիրը(1992թ.)»:
Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը (CCPR) մարդու իրավունքների ամենակարևոր և առաջին համընդհանուր փաստաթուղթն է, որում օգտագործվում է փոքրամասնություն հասկացությունը:Մարդու իրավունքների այս կարևոր փաստաթղթում երկու անգամ , և երկուսն էլ 27-րդ հոդվածում բացահայտորեն անդրադարձ է եղել ՝ փոքրամասնությունների մասին:Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 27-րդ հոդվածում նշված է.«Այն երկրներում, որտեղ գոյություն ունեն էթնիկական, կրոնական և լեզվական փոքրամասնություններ, այդ փոքրամասնություններին պատկանող անձանց չի կարող մերժել այդ նույն խմբի այլ անդամների հետ համատեղ իրենց մշակույթից օգտվելու, իրենց կրոնը դավանելու և դրա ծեսերը կատարելու, ինչպես նաև մայրենի լեզվից օգտվելու իրավունքը:»:Ըստ 27-րդ հոդվածի,քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը ազգային միավորումներում հայտնաբերում է ՝ ազգային , կրոնական և լեզվական տարբերությունները և շեշտում է նրանց ճանաչված իրավունքների հարգումը:Նաև քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 2-րդ,4-րդ և 24-րդ հոդվածները , տարբերակում են մի տարածքի բնակիչներին տարբեր ասպեկտներից ՝ ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի և դավանանքի առումներով և շեշտադրում են նրանց ճանաչված իրավունքների հարգումն ու երաշխավորումը:
Մեծ թվով երկրների կարծիքով, Դաշնագրի 27-րդ հոդվածում ամրագրված իրավունքները բացարձակապես էթնիկ, կրոնական կամ լեզվական փոքրամասնությունների համար են:Մարդու իրավունքների կոմիտեն հայտարարել է, որ մի երկրի քաղաքացիներից բացի ապաստանյալները ու միգրանտները ևս պետք է վայելեն 27-րդ հոդվածում նշված իրավունքները:Հատկանշական է ,որ 27-րդ հոդվածը քաղաքական ու քաղաքացիական իրավունքի դաշնագրի միակ կետն է ,որում նշվում է բացառապես: Այսինքն ՝ այս հոդվածը փոխարեն նշելու , որ փոքրամասնությունները պետք է ունենան հստակեցված իրավունքներ, այն նշում է, որ նրանց իրավունքները չպետք է անտեսվեն:
Պատրիկ Մաքլեմը «Փոքրամասնությունների իրավունքները միջազգային իրավունքում» վերնագրով հոդվածում գրում է.«27-րդ հոդվածում նշվում է, որ փոքրամասնությունների իրավունքները հասարակության մեջ ուրիշների հետ հատուկ գործողություններին մասնակցելու անհատական իրավունքներ են, այլ ոչ թե հավաքական իրավունքներ ՝ իրենց տարածքը կամ երկրի մի մասը ինքնավար դարձնելու համար:Այդ հիմամբ դաշնագիրը վերահսկող մարդու իրավունքների կոմիտեն ,քննարկում է միայն անհատական գանգատները և ոչ թե՝ հավաքական գանգատները»:
Փոքրամասնությունների իրավունքների հավաքական գործոնը, սահմանափակ ձևով , վայելում է մի շարք միջազգային փաստաթղթերի հովանավորությունը , որոնցից ամենահստակը՝ կրթության և ուսման ոլորտում խտրականության դեմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1960 թվականի կոնվենցիան է :
.Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 27-րդ հոդվածը կարելի է համարել փոքրամասնությունների միջազգային իրավունքին վերաբերող բոլոր հայտարարությունների և փաստաթղթերի ոգեշնչողը:27-րդ հոդվածի հաստատումից 26 տարի անց ,«Փոքրամասնություններին հովանավորող և խտրականությունը արգելող ենթահանձնաժողով»-ի ջանքերով 1992 թվականին ,Գլխավոր ասամբլիայում հաստատվեց փոքրամասնությունների հռչակագիրը: ««Ազգային կամ էթնիկական, կրոնական և լեզվական փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների մասին հռչակագիրը», « Փոքրամասնությունների մասին միջազգային իրավունքի»միակ փաստաթուղթն է: Հռչակագրի նախաբանում շեշտադրում է մարդու բոլոր իրավունքների և հիմնարար ազատությունների հարգումը հովանավորելը ,առանց ռասայի, սեռի, լեզվի կամ դավանանքի խտրականության:Հռչակագրի 9-րդ հոդվածը տարբեր ձևերով շեշտում է փոքրամասնությունների իրավունքների պահպանումը: Ինչպես օրինակ հռչակագրի առաջին հոդվածը շեշտում է ,որ կառավարությունները պետք է հովանավորեն փոքրամասնությունների ինքնությունը և համապատասխան օրենսդրությամբ ամրագրեն նրանց ինքնությունը:
«Ազգային կամ էթնիկական, կրոնական և լեզվական փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների մասին հռչակագիր»-ը,ժամանակի ընթացքում և հռչակագրի հոդվածները սովորական դառնալով ,վերածվել է պարտավորեցնող փաստաթղթի:
Կարելի է ասել ,որ փոքրամասնությունների 1992 թվականի հռչակագրի համաձայն, չորս կարգի փոքրամասնություններ,ինչպես՝ կրոնական,էթնիկական ,լեզվական և ազգային փոքրամասնությունները վերածվել են սովորական փոքրամասնությունների: Փոքրամասնությունների 1992 թվականի հռչակագրի հեղինակության մասին մեկ այլ կետի համաձայն՝ հռչակագիրը ,որը հաստատվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլիայի անդամ երկրների ձայների մեծամասնությամբ և միայն Թուրքիան է դեմ քվեարկել, ունի նորմատիվային արժեք:Արդարադատության միջազգային ատյանը երկու անգամ է անդրադառնում այն բանաձևերի իրավական արժեքին ,որոնք Գլխավոր ասամբլեայում հաստատվում են ձայների մեծամասնությամբ կամ միաձայնությամբ :
Փոքրամասնությունների 1992 թվականի հռչակագրի վավերացումը մի քայլ է փոքրամասնությունների հատուկ կարգավիճակի ստեղծման համար ,և այս հարցով կա երկու տեսակետ.«Առաջին տեսակետը հետևյալն է ,որ փոքրամասնությունների իրավունքը հարգելու առումով բավարար է համարվում մարդու իրավանց ընդհանուր համակարգը: Երկրորդ տեսակետն ընդգծում է փոքրամասնությունների համար հատուկ համակարգի և հատուկ իրավունքների ստեղծումը և նրանց հավաքական ինքնության պաշտպանությունը» :
«Հավասար իրավունքները ,իդիմաց փոքրամասնությունների հովանավորման և խտրականության կանխարգելման համար մասնավոր իրավունքի » գրքի հեղինակ՝Քրիստին Հենրարդը գրում է.«Փոքրամասնությունների հատուկ իրավունքներն ավելի ծավալուն են, քան մարդու իրավունքների ընդհանուր համակարգի դրույթները:Այս իրականությունից ելնելով անհրաժեշտ դարձավ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրին ավելացնել 27-րդ հոդվածը:Այս հոդվածը ապացուցում է, որ փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքները գերազանցում են մարդու իրավունքների համակարգի այլ դրույթներին,հակառակ դեպքում անհրաժեշտ չէր լինելու 27-րդ հոդվածը: Այս մեկնաբանությունից բացի, փոքրամասնությունների իրավունքները կարող են համարվել ,որպես յուրահատուկ մարդու իրավանց բազմակի կատեգորիաներից մեկը՝խոցելի խմբերին պատկանող անձանց համար» :
Հարգելի ունկնդիրներ, այսօրվա հաղորդման ընթացքում քննարկեցինք 1966 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, ինչպես նաև «1992 թվականի հռչակագիրը՝ ազգային կամ էթնիկական, կրոնական և լեզվական փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների» մասին:Երկու փաստաթղթերն էլ արդյունավետ են միջազգային համակարգում փոքրամասնությունների իրավունքների զարգացման ու տարածման գործում:Այս առումով , միջազգային իրավունքի իրանցի հետազոտող դոկտոր Սաթար Ազիզին ասում է.«Համարձակորեն կարելի է ասել ,որ փոքրամասնությունը մեկնաբանելու առումով հակառակ գոյություն ունեցող դժվարությունների ,Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների դաշնագրի 27-րդ հոդվածի հաստատումը ,կարևոր քայլ է փոքրամասնություններին և նրանց իրավունքները ճանաչելու ուղղությամբ: Հատկապես ,որ Դաշնագրի անդամ երկրները պարտավորություն են ստանձնել ,որ դրա անհրաժեշտ գործադրման ուժը ստանալուց մինչև մեկ տարի ,Մարդու իրավունքների կոմիտեին տրամադրեն զեկույց ՝ այն քայլերի մասին, որոնք ձեռնարկել են Դաշնագրի կետերի արդյունավետության համար: Օրինակ ՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի 27-րդ հոդվածի վերաբերյալ զեկուցելու դեպքում,զեկույցը պետք է ներառի փոքրամասնությունների անդամների թիվը մեծամասնության համեմատությամբ , ինչպես նաև զեկուցող պետությունների կողմից ձեռնարկված միջոցառումները, փոքրամասնության՝ էթնիկական, կրոնական, մշակութային և լեզվական ինքնությունը պահպանելու համար:
Նաև պետք է նկատի առնել,որ «Ազգային կամ էթնիկական, կրոնական և լեզվական փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների հռչակագրի»վավերացումը մի քայլ է ներկա ժամանակաշրջանում փոքրամասնությունների միջազգային իրավունքի զարգացման գործում:Բազմաթիվ երկրներ ստորագրել են Հռչակագիրը:Բայց Թուրքիան միակ երկիրն է, որը դեմ է քվեարկել փաստաթղթին:Սա, կարծես, կապված է այս երկրի քրդերի, ալավիների, հայերի և մի շարք այլ փոքրամասնությունների նկատմամբ Թուրքիայի Հանրապետության վերաբերմունքի հետ, որին կանդրադառնանք առաջիկա հաղորդումների ընթացքում: