Նահատակ գեներալ Սոլեյմանիի սպանությունը՝ միջազգային իրավունքի դիտանկյունից(10)
Բարև Ձեզ հարգարժան ունկնդիրներ։ Ներկայացնում ենք «Նահատակ գեներալ Սոլեյմանիի սպանությունը՝ միջազգային իրավունքի դիտանկյունից» հաղորդաշարի հերթական թողարկումը: Ի պատասխան Բաղդադի օդանավակայանում գեներալ Սոլեյմանիի և նրա զինակիցների սպանությանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը մի շարք բալիստիկ հրթիռներով թիրախավորեց Իրաքի Ալ Անբար նահանգի Այն ալ-Ասադ ռազմաբազան և Էրբիլում մի ռազմաբազա, որտեղ տեղակայված էին ամերիկյան ուժերը:
Այս թողարկման ընթացքում քննարկելու ենք ամերիկյան ռազմաբազաների դեմ Իրանի հրթիռային հարձակման օրինականությունը , ըստ՝ օրինական պաշտպանության պայմանների:
Գեներալ Սոլեյմանիին և նրա զինակիցներին սպանելու , ԱՄՆ-ի գործողությունները միջազգային իրավունքի և միջազգային իրավական պարտավորությունների ակնհայտ խախտում էին Իրանի և Իրաքի նկատմամբ և հանգեցրեցին այդ երկրի միջազգային պատասխանատվությանը:Քեմբրիջի համալսարանի իրավագիտության հարցով մասնագետ դոկտոր Ֆեդերիկա Պադդեուն ՝ ասում է.«Փոխադարձ գործողության սկզբունքը հայտնի է, որպես արարքի իրավախախտման նկարագրությունը չեզոքացնելու պատճառներից մեկը:Այս սկզբունքը նշանակում է տուժող երկրի միակողմանի գործողությունը ՝ ի պատասխան մեկ այլ կառավարության կողմից իր իրավունքների ոտնահարման:Այս գործողությունն իրականացվում է իրավախախտ կառավարությանը ստիպելու դադարեցնել կամ փոխհատուցել տուժած կառավարությանը»:Հետևաբար, 2001 թվականին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված կառավարությունների միջազգային պատասխանատվության տեքստի նախագծի 24-րդ և 25-րդ հոդվածների համաձայն, Իրանն ու Իրաքը իրավունք ունեն «Պատասխան գործողություններ» ձեռնարկել ԱՄՆ,ի պետական ահաբեկչության դեմ:
Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո,Իրանի պաշտոնատարները անմիջապես արձագանքելով խոստացան վրեժխնդիր լինել: Իրանի Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին, 2020 թվականի հունվարի 3-ին, և գեներալ Սոլեյմանիի սպանությունից ժամեր անց հայտարարել էր.«Խիստ վրեժ է սպասվում այն ոճրագործներին ,ովքեր իրենց պիղծ ձեռքերը երեկ գիշեր շաղախեցին նրա և այլ նահատակների արյամբ»: Իրանի նախագահ դոկտ.Հասան Ռոհանին իր թվիթերի գրառման ընթացքում նշել է.«Իրանի վսեմ ժողովուրդը այս սոսկալի ոճրագործության վրեժը լուծելու է »:Իրանի ԱԳՆ Մոհամմադ Ջավադ Զարիֆը ևս Միացյալ նահանգների հարձակումը բնութագրել էր պետական ահաբեկչություն և Իրաքի ինքնիշխանության խախտում»: ՄԱԿ-ում Իրանի դեսպանը ,ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակներում նույնպես գեներալ Սոլեյմանիի և նրա զինակիցների սպանությունը միջազգային իրավունքին հակասող էր համարել : ԱՄՆ-ի կողմից Իրանի բարձրաստիճան զինվորական հրամանատարի ու իր զինակիցների սպանությունից հինգ օր անց, և Իրանի պաշտոնատարների նախազգուշացումներից հետո ,հունվարի 8-ի առավոտյան կանուխ Իրաքի Էրբիլում և Ալ- Անբարում, Իրանի բալիստիկ հրթիռների թիրախ դարձան ամերիկյան երկու ռազմաբազաներ:
Օրինավոր պաշտպանության կամ ինքնապաշտպանության սկզբունքը ամենակարևոր բացառությունն է ՄԱԿ-ի այն կանոնադրության մշակումից հետո ,որն արգելում է զինյալ ուժի կամ սպառնալիքի կիրառումը: Մի խնդիր, որն ունի մեծ նշանակություն:Իհարկե օրինավոր պաշտպանությունն ունի նախապայմաններ և միջազգային իրավունքը ,որոշ նախապայմաններ է նշել դրա լեգիտիմության համար: Պայմանական պաշտպանությունը բաղկացած է չորս կետից՝ զինյալ հարձակում և ներխուժում, անհրաժեշտության պայման, Պաշտպանության ներդաշնակության սկզբունքի պայմանը ագրեսիայի հետ և հրատապության պայմանը:Հաղորդման ընթացքում քննարկելու ենք այս պայմանները:
Ըստ զինյալ հարձակման և ներխուժման սկզբունքի ,երբ մի կառավարություն դեմ հանդիման է կանգնում ինչ որ ագրեսիայի,պարտավոր է պաշտպանել իր տարածքային ամբողջականությունն ու ազգային շահերը: Հետևաբար, ագրեսիայի և այլ պայմանների առաջացման դեպքում տուժած կառավարության կողմից ինքնապաշտպանությունը ոչ միայն դատապարտելի չէ, այլև խիստ տրամաբանական:
Քանի որ ԱՄՆ-ի գործողությունները ագրեսիա են համարվում և ակնհայտորեն խախտում են միջազգային նորմատիվ օրենքները ,ուստի դա ՄԱԿ-ի կանոնագրության կոպիտ խախտում է: Ուրեմն այդ ակտը համարվում է զինյալ հարձակում Իրանի Իսլ.հանրապետության դեմ ,որը Իրանի Իսլամական Հանրապետության համար վերապահում է օրինավոր ինքնապաշտպանության իրավունքը:
Նաև օրինավոր պաշտպանության իրավունքի օգտագործման հիմնական պայմաններից է ՝անհրաժեշտության պայմանը: Օրինավոր պաշտպանության իրավունքը օգտագործելու համար, ժամանակի անհրաժեշտությունն է գործում ,որպեսզի պաշտպանվելու և ագրեսիային դիմադրելու նպատակով ուժի կիրառումը համարվի անհրաժեշտ: Գեներալ Սոլեյմանիի սպանությունից հետո, Իրան-ԱՄՆ հարաբերություններն այնպիսին էին, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի հարձակման վտանգը զգացվում էր Իրանի դեմ ԱՄՆ-ի նախագահի կողմից սպառնալիքների պատճառով:Ըստ այդմ, ելնելով ընդհանուր վիճակից ,Իրանի հարձակումը անհրաժեշտ, տրամաբանական և միակ միջոցն էր Միացյալ Նահանգների կողմից հետագա հնարավոր հարձակումներին դիմակայելու համար : Մասնավորապես,երբ գեներալ Սոլեյմանիի սպանությունից հետո, ԱՄՆ-ի պաշտոնատարները ստանձնեցին իրենց գործողությունների պատասխանատվությունը և Իրանի դեմ էլ ավելի ռազմական սպառնալիք էին հնչեցնում:
Օրինավոր պաշտպանության պայմաններից է՝պաշտպանության համաչափությունը ագրեսիայի հետ:Կոլումբիայի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր, դոկտոր Ջորջ Ֆլեթչերն ագրեսիայի դեմ պաշտպանության ներդաշնակության պայմանի մասին ասում է.«Այս պայմանը այն իմաստով է ,որ հակասական շահերի առումով ,այսինքն ագրեսիայի հետևանքով վտանգված շահերի և օրինավոր պաշտպանության հետևանքով ոչնչացած շահերի միջև անհրաժեշտ է ներդաշնակություն ստեղծել:Հետևաբար օրինավոր պաշտպանության ժամանակ կիրառվող քայլերը չպետք է գերազանցեն այն քայլերին ,որոնք անհրաժեշտ են հարձակումը չեզոքացնելու կամ ոչնչացնելու համար:Ուստի Իրանի հրթիռային հարձակման ժամանակ միայն հարձակման թիրախ դարձավ ԱՄՆ-ի ավիաբազան ,որը ռազմական մի կենտրոն էր: Ուստի կարելի է ասել ,որ թե՝որակի ու թե՝ քանակի առումով, Իրանը ըստ ներդաշնակության սկզբունքի ,ուժին դիմեց միայն սպառնալիքը դադարեցնելու նպատակով:
Օրինավոր պաշտպանության պայմաններից է՝ անհրաժեշտության պայմանի հետ համընկնումը: Զինյալ հարձակումը ապացուցվելուց հետո ,օրինավոր պաշտպանության ,նաև օրինավոր վրեժխնդրական ակտի իրավացիության համար այլ յուրահատկությունը ,այս գործողության հրատապ լինելն է: Այն իմաստով ,որ չպետքէ երկար ժամանակ և անտրամաբանական տարածություն լինի նախկին զինյալ հարձակման և դրան պատասխանելու առումով: Նկատի առնելով այն հանգամանքը ,որ ԱՄՆ-ի ավիաբազայի դեմ Իրանի հրթիռային հարձակումը կատարվեց սպանությունից միայն հինգ օր անց,կարելի է ասել ,որ հրատապության պայմանը առկա էր Իրանի հրթիռային հարձակման ժամանակ ,որպես օրինավոր ինքնապաշտպանության պայմաններից մեկը:
Միջազգային իրավունքի և մարդասիրական իրավունքի հիմամբ, մի երկրի միջոցով մի այլ երկրի զինծառայողների ու պաշտոնատարների դեմ հարձակումը ,բացահայտ օրինակն է՝այդ երկրի դեմ ռազմական հարձակման ու ագրեսիայի և հնարավոր է դարձնում օրինավոր պաշտպանությունը: Դոնալդ Թրամփը խոստովանել էր ,որ անձամբ է հրահանգել իրանցի բարձրաստիճան զինվորականի ահաբեկչության ռազմական գործողությունը և օգտագործել էր ռազմական գործողություն տերմինը: Ուստի նման բացահայտ խոստովանությամբ ,ինքնապաշտպանության իրավունքի իրականացման համար փոխադարձ գործողության դիմելը՝ անհատապես Իրանի կողմից, կամ միասնաբար՝ Իրանի, Իրաքի և Դիմադրության առանցքի կողմից, կասկածի տեղ չի թողնում Իրանի կողմից ինքնապաշտպանության իրավունքը կիրառելու առումով ,ըստ կանոնադրության 51-րդ հոդվածի:Ուստի ,Այն ալ-Ասադ բազայի դեմ Իրանի Իսլամական Հանրապետության հարձակման նպատակը լոչ միայն պատժական այլ նաև պաշտպանական բնույթ էր կրում: Հետևաբար այս գործողությունը կարելի է համարել օրինավոր պաշտպանության շրջագծում: