Գրքի հմայքը (3)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i141690-Գրքի_հմայքը_(3)
Ընթերցանության պատմությունը թեմա է, որ հավանաբար կհետաքրքրի ընթերցասերներին: Ուրիշի գրածն ընթերցելը համախմբվածության ու միաբանության զգացմունք է առաջացնում: Այն ինչ կարդում ենք և դրա ազդեցությունը մեզ վրա կարող է արտացոլել մեր անհատականությունն ու փորձը: Ընթերցանության պատմությունը կարող է նաև ավելի լայն պատկերացում ներկայացնել ամբողջ հասարակության էության և պատմության վերաբերյալ: Անհատը և հասարակությունը կարդալով իրազեկվում են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2021 08:26 Asia/Tehran

Ընթերցանության պատմությունը թեմա է, որ հավանաբար կհետաքրքրի ընթերցասերներին: Ուրիշի գրածն ընթերցելը համախմբվածության ու միաբանության զգացմունք է առաջացնում: Այն ինչ կարդում ենք և դրա ազդեցությունը մեզ վրա կարող է արտացոլել մեր անհատականությունն ու փորձը: Ընթերցանության պատմությունը կարող է նաև ավելի լայն պատկերացում ներկայացնել ամբողջ հասարակության էության և պատմության վերաբերյալ: Անհատը և հասարակությունը կարդալով իրազեկվում են:

Ընթերցանությունը տեքստի մեջ մտքի կամ խոսքի գրավոր խորհրդանիշների վերծանման ճանաչողական գործընթաց է: Այս ոլորտում կարողություն ձեռք բերելը պահանջում է այնպիսի հմտություններ, ինչպիսիք են տառերի, բառերի և նախադասությունների ճանաչումը տեքստի մեջ: Հասկանալ նշված տարրերի իմաստը և բացահայտել դրանց միջև իմաստային հարաբերությունները, ի վերջո, բերում են նախադասության և տեքստի պատգամի ընկալմանը: Ընթերցանությունը հմտություն է, որով կարելի է տեղեկություններ ձեռք բերել գրավոր նյութերից: Կարելի է ասել, որ ընթերցանությունը ակտիվ գործընթաց է, որի միջոցով ընթերցողն ընկալում է գրության պատգամը: Կարդալն ամենակարևոր ունակություններից է, որ մարդ ձեռք է բերում դպրոցական առաջին տարիներին և կենսական դեր է խաղում ցանկացած երեխայի զարգացման գործում: Այս ունակությունը հիմք է հանդիսանում նաև այլ առարկաներ սովորելու համար: Այս ունակությունը կարող է օգտագործվել նաև ստեղծագործության և անհատական ու սոցիալական աճի համար: Ընթերցանությունն այսօրվա աշխարհում հասկանալու ամենակարևոր միջոցներից մեկն է համարվում:

Ընթերցանության հմտությունը ներառում է մի շարք կարողություններ, որոնք առկա են մեր կյանքի բոլոր ասպեկտներում: Ընթերցանության հմտությունը մեծանալով, մեծանում է գրությունների իմաստը հասկանալու և մեկնաբանելու ունակությունը: Մեծացնելով այս հմտությունը, կարող ենք ավելի հեշտ շփվել ուրիշների հետ և նույնիսկ բարելավել գրելու կարողությունը:

Ընթերցանության հմտությունը լեզվի իմացության չորս հիմնական հմտություններից մեկն է, և լեզու սովորողը պետք է տիրապետի դրան: Նոր լեզու սովորելիս, առաջին հերթին մենք սովորում ենք այբուբենը և կարդալը, ապա դրա հետ մեկտեղ ձևավորվում են այլ հմտություններ: Արդյունքում, ընթերցանության տիրապետելը, կարող է նպաստել լեզվային այլ հմտությունների ձեռք բերման:

Ընթերցանության պատմությունը հետաքրքիր թեմա է գրքասերների համար, և տեղեկություն ձեռք բերելու գործընթացում գրքի նշանակությունը պարզելու համար, հակիրճ նկարագրելու ենք ընթերցանության զարգացման ընթացքը:

Մ.թ.ա. չորրորդ հազարամյակում, գյուղատնտեսության աճի և սոցիալական կառուցվածքների բարդանալով, Միջագետքում քաղաքային կենտրոնները սկսեցին զարգանալ: Անհայտ մի անձ այծ ու կով ցույց տալու համար կավի վրա մի քանի գծեր առաջացնելով՝ փոխեց մարդկության պատմության ընթացքը: Տեսողական ազդանշանների միջոցով խոսակցական հնչյունների ցուցադրմամբ, գրելը սկիզբ առնելով, ծնվեց կարդալու արվեստը: Գրելը սկզբնապես օգտագործվում էր առևտրային գործառույթները գրանցելու համար: Վաղ ժամանակաշրջանների խեցե արձանագրությունները ցույց են տալիս, որ տեսողական նշաններ են կիրառվել ապրանքների ցանկը նշելու համար:

Մ.թ.ա. շուրջ 2600 տարի առաջ, սեպագրերը զարգանում էին, և գրերը դառնում էին ավելի բազմազան: Այդ ժամանակ, գործարքների մասին գրառումներ կատարելուց բացի, գրում էին նաև  արքաների օրենքներն ու գործերը: Սեպագրում յուրաքանչյուր վանկ ներկայացված էր տարբեր խորհրդանիշով, իսկ տառերի թիվը հասնում էր հարյուրների:

Հին Միջագետքում գրելը մեծ նվաճում էր: Եթե ​​ թագավորը կարող էր կարդալ, իր արձանագրություններում ճոռոմաբանություն էր կատարում այդ մասին: Գրական առաջին ստեղծագործությունները գրվել են այն ժամանակ, երբ հին գրողները գիտակցել են առասպել ու պատմություն ստեղծելու և դրանք փոխելու իրենց ուժը: 

Պատմության մեջ առաջին գրողը, ում անունը նշված է պատմության մեջ, կին է: Աքքադական իշխանուհի և քահանայապետի դուստր՝ Էնհեդուաննան, ով մ.թ.ա. 2300 թ. շարականներ է գրել տաճարների համար և իր անունը որպես ստորագրություն թողնում էր այդ խեցե արձանագրություններում:

Վաղ ժամանակների տեքստերում, տառերը գրվում էին շարունակական ձևով, որպեսզի դրանք բաժանվեին հմուտ ընթերցողի կողմից բարձրաձայն կարդալիս: Գրավոր նշաններն առաջին անգամ օգտագործվել են մ.թ.ա 200թ.-ին: Այդ ժամանակ ժողովրդի մեծամասնությունը դեռ անգրագետ էր, և գրավոր նյութերին կարող էին ծանոթանալ միայն հանրային ընթերցմամբ: Հանրային ընթերցումները տեղի էին ունենում տաճարներում և արքունիքում:

Մ.թ.ա. հինգերորդ դարում հույն պատմաբան Հերոդոտոսը օլիմպիական ամբիոնն օգտագործեց՝  իր վերջին աշխատությունները կարդալու համար: Գրողների ընթերցումները սոցիալական ավանդույթ դարձան մեր թվարկության առաջին դարասկզբում: Դարերի ընթացքում այս ընթերցումների հանրային ոգևորությունը հասնում էր գագաթնակետին և երբեմն նվազում: Բայց այս ավանդույթը դեռ պահպանվում է: Այս ավանդույթն ընդառաջվել է հայտնի գրողների, այդ թվում Չարլզ Դիքենսի կողմից: Ժան-,Ժակ Ռուսոյի նման գրողների համար, որոնց ստեղծագործությունները հեղափոխությունից առաջ արգելված էին Ֆրանսիայի պաշտոնատարների կողմից, ընկերների տանն իրենց գրքերի ընթերցումը, ընթերցող ձեռք բերելու միակ ճանապարհն էր: Ուսումնառությունն ու կրթությունը տարածվելով,  ընթերցանությունը դարձավ գիտելիքի ձեռք բերման կարևոր ուղի, հատկապես կանանց համար:

19-րդ դարում կանայք խրախուսվում էին քիչ կրթություն ունենալ, և նրանց գիտական հետաքրքրությունները չէին հաստատվում:Կանանց հետաքրքրասիրությունը և ուսումնասիրելու ցանկությունը մարելու համար ընթերցանությունն առաջարկվեց ընտանիքիներին և այն արագորեն տարածվեց:

Վաղ ժամանակների գրություններն ավելի շատ լսվում էին քան կարդացվում: Այդպիսով դեռ չբացահայտված մնաց լռությամբ կարդալը: Մ.թ.ա. 330 թ. երբ Ալեքսանդրն իր զինվորների առաջ լուռ կարդաց մոր նամակը, նրանք զարմացան իրենց գեներալի  ունակությունների վրա:

Ավելի ուշ, չորրորդ դարում, Ս. Օգոստինոսն իր խոստովանություններում գրել է, որ զարմանում է, թե ինչպես իր դաստիարակ Ամբրոսը կարողացավ լուռ ու առանց լեզուն շարժելու հասկանալ գրության իմաստը:

Առաջին կանոնակարգերը, որոնք հետազոտողներից պահանջում էին լուռ աշխատել վանքերի գրադարաններում, վերաբերում է 9-րդ դարին: Հին և միջնադարյան գրադարանները մինչ այդ ժամանակաշրջանը, և, հավանաբար, դրանից շատ հետո, խիստ տարբերվում էին ուսումնասիրության համար հանգիստ տարածքի ժամանակակից հասկացությունից:

Գրագիտությունը տարածվելով, հասարակության համար հասանելի դարձան գրքեր, ավելի հասկանալի լեզվով և պատկերներով: Լռության մեջ կարդալը սովորական դարձավ և շատերը կարողացան առանց մեկ ուրիշի ձայնի, անձնական կապ հաստատել գրության հետ: Լուռ ընթերցելն անձնական գործի վերածվեց և գրադարաններում ավելի մեծ տարածքներ հատկացվեց այդ գործին:

14-րդ դարում, անգլիացի բանաստեղծ՝ Ջեֆրի Չոսերն առաջարկեց անկողնում ընթերցել: Օմար Խայամն ու Մերի Շելին մարդկանց խրախուսում էին բաց տարածքում ընթերցել: Իսկ Հենրի Միլերն ու Մարսել Պրուստը գերադասում էին բացարձակ մենության մեջ ընթերցելը:

Պատմության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շատ իշխանություններ փորձել են կանխել մարդկանց հասանելիությունը գրավոր տեղեկություններին և անգամ արգելել գրաճանաչ դառնալը: Այդ պատճառով, լքված ժողովրդի համար ընթերցանությունը՝ ըմբոստության և դիմադրության խիզախ գործողություն էր համարվում: Բրիտանիայում և Ամերիկայում ստրուկները դարեր զրկված են եղել գրքերին ու գրություններին հասանելիությունից և երբ նրանց հաջողվեց կարդալ, այն վերածեցին հզոր զենքի բռնության ու ստրկատիրության դեմ պայքարում:

Բռնակալ իշխանավորները միշտ իմացել են, որ անգրագետ մարդկանց կարող են հնազանդ պահել և այդ պատճառով միշտ արգելում էին գրաճանաչ դառնալն ու ընթերցելը: Նման դեպքերը շատ են եղել պատմության ընթացքում, որոնցից կարելի է հիշել Պրոտոգորասի ստեղծագործությունների այրումը հնադարյան Աթենքում, Չինաստանում Ցին Շի Հուանդի թագավորության օրոք նախկին բոլոր գրությունների այրումը, 16-րդ դարում Հռոմեական կաթոլիկ եկեղեցում արգելված գրքերի երկար ցուցակ կազմելը, նացիստական Գերմանիայում  հարյուրավոր գրքեր վառելու և կարդալու դեմ ցուցադրություն կազմակերպելը:

Այսպիսով, փորձը ցույց է տալիս, որ ընթերցանությունը գիտակցության սկիզբն է, իսկ գիտակցությունը՝ աշխարհին խորաթափանցությամբ նայելու սկիզբն է: Գրքերը մեզ համար ամենակարևոր և հիմնական միջոցն են տեղեկացված լինելու և  կյանքի դժվարին ճանապարհը անցնելու համար: Միշտ գիրքը լինի մեր ուղեկիցը և միշտ լինենք տեղեկացված: