Ծանոթանալ մրգերին և բանջարեղենին (3)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i141692-Ծանոթանալ_մրգերին_և_բանջարեղենին_(3)
Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Ծանոթանալ մրգերին և բանջարեղենին» հաղորդաշարի հերթական զրույցը,որի ընթացքում խոսելու ենք թզի հատկությունների մասին:Ընկերակցեք մեզ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2021 08:29 Asia/Tehran

Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Ծանոթանալ մրգերին և բանջարեղենին» հաղորդաշարի հերթական զրույցը,որի ընթացքում խոսելու ենք թզի հատկությունների մասին:Ընկերակցեք մեզ։

 Թուզը , որի գիտական անվանումն է  Ֆիկուս կարիկա (Ficus carica),  շատ օգտակար միրգ է, և որի  ծառը հատկապես հարգում էին հռոմեացիները:  Աթենացիներն ու հույները թզենին համարում էին սուրբ ծառ, իսկ եգիպտացիներին ևս շատ էր հետաքրքրում այս միրգը,որի  կարևորությունը հիմնված է այն փաստի վրա, որ Ղուրանում մի այա կոչվում է   թզի (Թին) անունով, և ամենակարող Աստված այն հիշատակել է երդմամբ:  Թորայի սուրբ գրքում նույնպես հաստատվում է թզի բուժիչ հատկությունը: Մ.թ.ա. 704 թ.-ին Եսայիա մարգարեն Եզեկիա անունով մի թագավորի, ով վարակվեց մի տեսակ մահացու սիբիրախտով  բուժել էր թզով: Թուզը համեղ ու սննդարար միրգ է, որը դարեր շարունակ տարածված է ամբողջ աշխարհում: Թզի հատկությունների վերաբերյալ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թուզը օգտակար է շատ հիվանդությունների՝ այդ թվում շաքարախտից մինչև էկզեմա բուժելու համար: Այսպիսով, ավելի լավ է սննդակարգում ներառել բոլոր տեսակի թզեր:

Թուզ

Թզենին ունի շատ տեսակներ, դրա հիմնական ծագումը եղել է Միջերկրական ծովի տարբեր մասերում, բայց այսօր այն մշակման պատճառով՝ տարածվել է Հյուսիսային Աֆրիկայում, Սիրիայում, Եգիպտոսում, Միջերկրական ծովում, Կենտրոնական Ամերիկայում, Կալիֆոռնիայում, Մեքսիկայում, Չիլիում և  Իրանում: Այսօր կան ավելի քան 600 տարբեր տեսակի թզեր: Իրանում թզի արտադրությունը կազմում է շուրջ 95 հազար տոննա, իսկ Ֆարս նահանգը   չոր թզի  խոշորագույն  արտադրողն է Իրանում:  Թզի  արտադրության առումով Իրանն աշխարհում զբաղեցնում է չորրորդ տեղը: Աշխարհում տարեկան արտադրվում է մեկ միլիոն տոննա թուզ, իսկ Թուրքիան աշխարհում 255 հազար տոննա  թուզ արտադրելով առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում: Թուզը Միջերկրական ծովի և Կենտրոնական Ասիայի և Միջին Արևելքի երկրների սննդի ամենատարածված մրգերից մեկն է:

Թուզ

Թզենու  ցողունը 3-ից 10 մետր բարձրություն և  ցածր դիմացկունությամբ  ճյուղեր ունի: Դրա տերևները լայն են ատամնավոր եզրերով և 3-ից 5 խորը կտրվածքներով: Տերևի մակերեսը կոշտ և կոպիտ է: Դրա ծաղիկները երկու տեսակ արական և իգական են, իսկ ծաղկաբույսի ներքին պատը տանձաձև է: Թզենին սովորաբար տարին 3 անգամ պտուղ է տալիս (գարուն, ամառ և աշուն):Թուզը հյութալի, քաղցր, տանձանման  և  էներգիա  ու ճարպ պարունակող միրգ է: Թզի որոշ տեսակների ցողուններում կաթնագույն հյութ է արտահոսում, որն օգտագործվում է կաուչուկ պատրաստելու համար:

Տարբեր սննդանյութերի առկայության պատճառով որոնք հիմնականում անհրաժեշտ են նյութափոխանակության համար թուզը ամենաօգտակար մրգերից է: Հատկանշական է որ չորացրած թուզը պարունակում է ավելի շատ սննդանյութ քան դրա տարբեր տեսակները: Թզենու բուժական մասը ծառի հյութն է, դրա տերևներն ու պտուղները:

Թզի թարմ պտուղները պարունակում են  94% ջուր, 3-ից 4% շաքար, 0,79% ազոտ և 32,0% ճարպեր, բայց չոր թզի պտուղները պարունակում են  29% ջուր, 50% շաքար, 5,5% ազոտ,4% սպիտակուց և 2% ճարպ: Թուզը պարունակում է բազմաթիվ օգտակար հանածոներ, ներառյալ կալցիում, ֆոսֆոր, երկաթ, նատրիում, կալիում, մագնեզիում, քլոր, ծծումբ, պղինձ և ցինկ:

Չոր թուզ

 

Ընդհանուր առմամբ կան հինգ տեսակի թզեր, յուրաքանչյուր տեսակ ունի հատուկ համ և քաղցրություն և դրանց տեսակներն են` սև թուզ, կադոտա թուզ, Կալիմիրնայի թուզ, շագանակագույն թուրքական թուզ և Ադրիատիկյան թուզ:

Սեւ թզերը  ներսից վարդագույն են: Նրանք շատ քաղցր են: Դրանք հարմար են որպես աղանդեր ուտելու կամ տորթերի մեջ խառնելու համար ՝ համը բարելավելու  նպատակով:

Կադոտայի թուզը մանուշակագույն է և ունի կանաչ մաշկ և շատ քիչ քաղցրություն ։

Կալիմիրնայի թուզը դեղնավուն կանաչ է, ներսում սաթագույն: Նրանք ավելի մեծ են, քան մյուս տեսակի թզերը և ունեն յուրահատուկ համ:

Շագանակագույն թուրքական թուզն ունի մանուշակագույն մաշկ և կարմիր միս: Նրանց համը ավելի մեղմ և քաղցր է, քան թզի այլ տեսակները: Դրանք սպառվում են աղցանների մեջ:

Ադրիատիկյան թուզը ունի բաց կանաչ գույնի մաշկ, ներսից՝ վարդագույն: Այս տեսակի թուզերը անվանում են նաև սպիտակ թուզ, քանի որ դրանք շատ թեթեւ են: Դրանք շատ քաղցր են և կարելի է ուտել որպես պարզ մրգային աղանդեր:

Թուզը կարող է օգտագործվել հում, եփած (կոմպոտների և վարենիների մեջ) և չորացրած (չարազի մեջ) ամբողջ տարվա ընթացքում:Դրա հում տեսակը կարող է օգտագործվել նաև սեզոնի տարբեր տորթեր և աղանդեր թխելիս: Այս միրգն օգտագործվում է նաև բուժական նպատակներով:

Թուզը  պարունակում է տարբեր հակաօքսիդանտներ: Օքսիդացումը ազդում է մարմնի գրեթե բոլոր օրգանների վրա։Թուզը պարունակում է նաև վիտամին C: Այս վիտամինը հանդես է գալիս որպես հակաօքսիդանտ ՝ պայքարելով  մաշկը վնասող ազատ ռադիկալների դեմ ՝ այդպիսով կանխելով ծերացման նշանները:Թզի հյութը նվազեցնում է  քաղցկեղի ռիսկը, բուժում է շատ այլ հիվանդություններ։

Խոլեստերինի մակարդակի իջեցումը թզի մեկ այլ հատկությունն է: Թուզը պարունակում է պեկտին ՝ լուծվող մանրաթել: Երբ մանրաթելը շարժվում է մարսողական տրակտի միջով, այն աղիքներում հավաքում է խոլեստերինի զանգվածները և դրանք տեղափոխում արտազատվող համակարգ մարմնից դուրս գալու համար: Թզերի պեկտինը, որպես լուծվող մանրաթել, բարելավում է նաև աղիքի շարժումը: Թուզը առավել մանրաթելային միրգերից մեկն է և գործում է որպես բնական լուծողական: Մանրաթելերի ընդունումը օգնում է մարմնի առողջությանը՝ կանխելով աղեստամոքսային տրակտի հիվանդությունները, ինչպիսիք են հաստ աղիքի քաղցկեղը:

Թարմ թուզը թեթեւացնում է մարսողության խանգարումները, ամրացնում ստամոքսը և աղիները: Թուզը հարուստ է կալիումով և մեծ քանակությամբ նատրիումով, ուստի դրանք համարվում են լավ սնունդ ՝ բարձր արյան ճնշման վնասակար հետևանքներին հակազդելու համար: Թզի հատկություններից մեկն այն է որ  հանգստացնում է նյարդերը: Թուզը հարուստ է կալիումով և օգտակար է անեմիկ և անորեքսիկ երեխաների առողջության համար:

Թզի մյուս  հատկությունը սրտանոթային հիվանդության կանխումն է:Թզի չիրը թարմ թզից պակաս օգտակար չէ։ Այն պարունակում է օմեգա-3,  օմեգա-6  և ֆենոլներ։ Այս ճարպաթթուները նվազեցնում են սրտանոթային հիվանդության ռիսկը: Բացի այդ, թզի տերևը նվազեցնում է  տրիգլիցերիդը: Տրիգլիցերիդը սրտի  հիվանդությունների հիմնական  պատճառներից  է։

Թուզը էներգիայի լավ աղբյուր է: Սննդակարգին թուզ ավելացնելը էներգիայի մակարդակը խթանելու անխուսափելի միջոց է: Թզի մեջ պարունակվող ածխաջրերն ու գլյուկոզան մեծացնում են մարմնի էներգիայի տոկոսը:

Թուզը ավելացնում է մայրական կաթը։ Ախորժակի ավելացման և սննդանյութերի պարունակության պատճառով ՝ թուզը լավ տարբերակ է քաշի ավելացման կամ հիվանդությունից հետո վերականգնման ժամանակահատվածում: Թուզը հարուստ է կալցիումով: Կալցիումը ոսկորների ամրապնդման և օստեոպորոզի նվազեցման համար ամենակարևոր հանքանյութերից մեկն է: Թզերի ֆոսֆորը նաև նպաստում է ոսկորների ամրացմանը։:

Թուզը օգտակար է շնչառական տրակտի, թոքաբորբի, ասթմայի, շնչառության և մրսածության բորբոքումները թեթեւացնելու համար: Թուզը օգտակար է կոկորդի ցավը, թոքերի ինֆեկցիաները, կրծքավանդակի ցավը, տենդը և հազը նվազեցնելու համար:

Չորացրած թզենի խառնուրդով ողողումը և բերանի լվացումը նույնպես արդյունավետ են գինգիվիտի, կոկորդի ցավի և կոկորդի բուժման համար: Թզի մանրացված թարմ տերևները նույնպես արդյունավետ են  վերքերը բուժելու համար: