Թուրքիայում փոքրամասնությունները միջազգային իրավունքի տեսանկյունից(3)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i142020-Թուրքիայում_փոքրամասնությունները_միջազգային_իրավունքի_տեսանկյունից(3)
11 մասից բաղկացած «Թուրքիայում փոքրամասնությունների իրավիճակը,միջազգային իրավունքի տեսանկյունից» հաղորդաշարը պատրաստվել է այդ ոլորտում կատարված հետազոտության արդյունքում: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 30, 2021 10:41 Asia/Tehran

11 մասից բաղկացած «Թուրքիայում փոքրամասնությունների իրավիճակը,միջազգային իրավունքի տեսանկյունից» հաղորդաշարը պատրաստվել է այդ ոլորտում կատարված հետազոտության արդյունքում: 

Հանուն բարձրյալի, ողջույն սիրելի բարեկամներ,Ձեզ ենք ներկայացնում Թուրքիայում փոքրամասնությունները միջազգային իրավունքի տեսանկյունից հաղորդաշարի հերթական համարը,որի ընթացքում անդրադառնալով   միջազգային իրավունքի մեջ էթնիկ-ռասայական, կրոնական, լեզվական և ազգային չորս տեսակ փոքրամասնություններին, ընդհանուր գծերով կներկայացնենք   Թուրքիայում քուրդ  և հայ փոքրամասնությունների իրավիճակը:

Փոքրամասնությունների մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1992 թվականի  Հռչակագրից զատ, փոքրամասնությունների դասակարգման համար պաշտոնական իրավական համաձայնության փաստաթուղթ գոյություն չունի:Փոքրամասնությունների դասակարգման ամենատարածված ձևն է՝փոքրամասնությունների դասակարգումը՝ էթնիկական, ռասայական, կրոնական, լեզվական և ազգային խմբերի: Քանի որ 1950 թվականին, ՄԱԿ-ի Մարդու իրավանց հանձնաժողովի  ենթայանձնաժողովը «էթնիկ» բառը փոխարինեց «ռասա» բառով, այժմ ավանդաբար գոյություն ունի էթնիկ, լեզվական, ազգային և կրոնական փոքրամասնությունների չորս տեսակ,որը արտացոլվել է  «Ազգային կամ էթնիկական, կրոնական և լեզվական փոքրամասնություններին պատկանող անձանց իրավական հռչակագրում»:Հռչակագիրն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1992 թվականին, և Թուրքիան միակ երկիրն է, որ դեմ է քվեարկել դրան:Շարունակելով հաղորդումը նախ  հակիրճ բացատրություն ենք ներկայացնելու հիշյալ փոքրամասնությունների մասին: 

---

Ռասայական փոքրամասնության ամենակարևոր հատկությունը ռասայական առանձնահատկություն ունենալն է: Մարդաբանության կամ Անտրոպոլոգիայի մեջ ՝ ռասան ներկայացվում  է մարդկանց մի խումբ, որը որոշվում է հատուկ և մշտական ​​կենսաբանական հատկությունների հիման վրա:Իրանում, միջազգային իրավունքի պրոֆեսոր դոկտոր Մուսազադեն ռասայի համար ընդունված համեմատական յուրահատկություններից է համարում՝   ֆիզիկական հատկությունների, այդ թվում մաշկի և աչքի  գույնի և հասակի վրա հիմնվելը,  Ֆիզիկական հատկությունների ազդեցության անուղղակի ընդունումը հոգեկան վիճակների՝ այդ թվում  մտայնության ու վարվելակերպի վրա,բնածին  ու  ժառանգական հատկություններին կառչելը, շեշտը դնելով ռասայական խմբերի խառնածին չլինելու   վրա ,և այդ  հատկությունների անփոփոխությանը  և դրանց անփոփխ լինելուն կառչելը նույնիսկ ձեռք բերովի պայմաններում: Էթնիկ փոքրամասնության վերաբերյալ,  «Հասարակագիտության մշակույթ» գրքի հեղինակ Ալեն Բիրուն համոզված է.«Էթնիկ փոքրամասնությունը ներառում է որոշակի կրոնական, ռասայական, աշխարհագրական յուրահատկություններով  և առանձնահատուկ սովորույթներով ու ավանդույթներով բնակչություն, որոնք բնակվում են սոցիալ-մշակութային ընդարձակ շրջանակում»:

Լեզվական փոքրամասնությունները միջազգային իրավունքի մեջ կարող են համարվել փոքրամասնությունների երրորդ տեսակը:Լեզվական խնդիրները հատկապես կարևոր են լեզվական փոքրամասնություններ ունեցող համայնքների համար:Քանի որ փոքրամասնությունները լեզվի միջոցով պահպանում են իրենց մշակութային ինքնությունը:1935 թվականին միջազգային Արդարադատության մնայուն դատարանի վճռի համաձայն, լեզվական փոքրամասնությունները ընդգրկվեցին ճանաչված երեք փոքրամսնություններ՝կրոնական, էթնիկական և լեզվական փոքրամասնությունների կատեգորիաների մեջ: Լեզվական իրավունքները կապված են մարդու իրավունքների առանցքային  սկզբունքների հետ, ինչպիսիք են՝ արժանապատվության, ինքնության, հավասարության, խտրականության և ազատության սկզբունքները:Լեզվական փոքրամասնություններին հովանավորելու  ռահվիրաներից մեկը, ՄԱԿ-ից բացի, Եվրամիությունն է, որին անդամակցելու  թեկնածուներից է Թուրքիան:Մարդու իրավունքների համաշխարհային և տարածաշրջանային շատ փաստաթղթերում  , ուղղակի կամ անուղղակի պարտավորություններ կան,կապված՝ լեզվական փոքրամասնությունների իրավունքների հետ:Այս փաստաթղթերից են՝ Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագիրը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիան,  ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուսումնա-դաստիարակչության հարցով  խտրականության դեմ պայքարի կոնվենցիան և Եվրոպայի հռչակագիրը տարածաշրջանային կամ փոքրամասնության լեզուների հարցով: Թուրքիան անդամակցում է միջազգային ու տարածաշրջանային այս կոնվենցիաներից շատերին: Լեզվական փոքրամասնությունները այն փոքրամասնություններն են ,որոնք ավելի շատ ենթակա են մշակութային ձուլման և մեծամասնության մեջ պարտադիր ներգրավման:Սա այն պայմաններում , երբ փոքրամասնությունների նկատմամբ պաշտոնական լեզվի օգտագործման խտրական մոտեցումը և նրանց լեզվական իրավունքները անտեսելը կարող են մեծացնել բռնության հավանականությունը:

---

Թուրքիայում քրդաբնակ տարածքները

«Ազգային փոքրամասնությունը» փոքրամասնության նորագույն տեսակն է, որը ներառվել է միջազգային իրավունքի գրականության մեջ:Միջազգային քրեական իրավունք գրքի հեղինակ դոկտոր Մոհամմադ Ալի Արդեբիլին ասում է.«Փոքրամասնությունը կամ ազգային խումբը վերաբերում է այն փոքրամասնությանը, որը պետության քաղաքացի է և տարբերվում է իշխող մեծամասնությունից ՝ պահպանելով իր էթնիկական, կրոնական և լեզվական ինքնությունը:Ազգային խումբը բաղկացած է այն մարդկանցից, ովքեր ունեն ընդհանուր ազգային ծագում,բայց տարբեր պատճառներով նրանք կամ նրանց նախնիները ընդունել են այլ երկրի քաղաքացիություն և հպատակություն:Այսպիսով, ազգությունը արտացոլում է այդ անձանց ներկայիս քաղաքական-իրավական կարգավիճակը:

Միջազգային իրավունքի հետազոտող դոկտոր Ահմադ Քազեմին, իր «Փոքրամասնության հայեցակարգը մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերում» գրքում,ազգային փոքրամասնություններին բաժանել է չորս խմբերի ,որոնք են՝ իմիգրանտից առաջացած ազգային փոքրամասնություններ, մի երկրի մասնատումից առաջացած ազգային փոքրամասնություններ, պարտադրյալ սահմաններից առաջացած ազգային փոքրամասնություններ և քաղաքա-աշխարհագրական համակցման արդյունքում գոյացած ազգային փոքրամասնություններ:

Թուրքիան այն երկիրն է ,որտեղ կան  ոչ միայն չորս տեսակի փոքրամասնություններ,այլև յուրաքանչյուր կրոնական,էթնիկ,լեզվական և ազգային  փոքրամասնությունից ավելի քան երկուսը բնակվում են Թուրքիայում,որը վերադառնում է Թուրքիայի պատմությանն ու պատմական իրադարձություններին։ Այս փոքրամասնություններից են՝ քրդերը և հայերը։Ըստ հաշվարկումների,Թուրքիայի բնակչության 30-ից 40տոկոսը,այսինքն 2017 թ․-ի տվյալներով 2-ից 32 միլիոնը պատկանում են այս չորս  փոքրամասնություններից մեկին։Համարձակորեն կարելի է ասել,որ քրդերը, Թուրքիայի ամենամեծ փոքրամասնությունն են։Կասկածելի ձևով Թուրքիայում էթնիկ  փոքրամասնությունների,այդ թվում քրդերի թիվը քիչ է հաշվարկվում։Թուրքիայի քրդերը բնակվում են շատ նահանգներում,իշարս արևելքոմ,հարավ արևելքում և նույնիսկ Թուրքիայի կենտրոնական մասում։

---

1990-ից, Թուրքիայի հարավ արևելյան տարածքից  պարտադրյալ տարագրության պատճառով,միլիոնավոր քրդեր տարագրվել են Ստամբուլ,Անկարա և Իզմիր։ 1997 թվականին Ստամբուլում բնակվում էին 3-ից 4-միլիոն քրդեր։Մեկ այլ տվյալի համաձայն,Ստամբուլում,Անկարայում,Իզմիրում և Թուրքիայի ոչ քրդաբնակ մեծ քաղաքներում քրդերի թիվը կազմում է Թուրքիայի քրդերի բնակչության 35 տոկոսը,որը  մոտավորապես կազմում է 6-ից 8-միլիոն։ Թուրքիայում քուրդ փոքրամասնությունները բաղկացած են՝ սունիներից,ալավիներց,շիաներից և զազաներից։«Թուրքիայի սունի քրդերը» միջազգային օրենքի համաձայմ ՛՛միմյանց զուգահեռ փոքրամասնության"կարևորագույն օրինակն են,այսինքն մի կողմից պատկանում են փոքրամասնություն կազմող հասարակությանը և մյուս կողմից պատկանում մեծամասնությանը։Թուրքիայի սուննի քրդեը,որպես քուրդ համարվում են փոքրամասնություն,իսկ սունի լիմելու առումով պատկանում են մեծամասնությանը,սակայն ալավի, շիա և զազա քրդերը երկու դիտանկյունից էլ համարվում են փոքրամասնություն։

Թուրքիայում հայերը ամենաարմատավորված փոքրամասնություններից են ,որոնց բնակչության թիվը 40000-ից 70000 է հաշվվում: Այս փոքր թվի մեջ չեն ներառվում Համշենահայերը, կրիպտոները կամ ծպտյալ հայերը : Նրանք մեծամասնաբար բնակվում են Ստամբուլի մոտակայքում: Թուրքիայի ամենավիճահարույց փոքրամասնություններից են հայերը։ Նրանք  առաջին աշխարհամարտի տարիներին սոսկալի իրադարձությունների առջև կանցնեցին:Ըստ տվյալների 1890-ից 1923 թվականների ընթացքում օսմանյան շրջանում հայերի դեմ կազմակերպված Ցեղասպանություն է իրականացել  հիմնական վեց վիլայաթներում, իսկ Մուստաֆա Քամալ Աթաթուրքի կողմից  Թուրքիայի հանրապետության հիմնադրումից հետո կազմակերպված ձևով  հայերը կամ վտարվել են կամ կոտորածի ենթարկվել: Տվյալների համաձայն, երիտթուրքերի կողմից հիմնադրված Թուրքիայի հանրապետության առաջին իսկ օրերից ,հայերը քեմալական կառավարության «զուտ թուրքական հայրենիք»քաղաքականության են ենթարկվել և այդ քաղաքականությունը , իրականացավ Բուլգարիայում ու Հարավսլավիայում բնակվող թուրքերին արևելյան Անատոլի գաղթեցնելով և այսպիսով Թուրքիայում հայկական մշակույթը ոչնչացավ կամ առգրավվեց պատմամշակութային կոթողներն ու հարստությունը: Համենայն դեպս եվրոպական շատ երկրներ ու ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչել են օսմանյան կայսրության ժամանակ Հայոց Ցեղասպանությունը և նույնիսկ Շվեյցարիայում ու Ֆրանսիայում Ցեղասպանությունը ժխտողների համար պատիժներ է նկատի առնվել: Թուրքիայի պաշտոնատարները հերքում են այդ տարիներին Ցեղասպանությունը ,սակայն հաստատում որ ինչ որ դեպքեր են տեղի ունեցել: Օրինակ 2014-ի Ապրիլի 23-ին Ռեչեբ Թայեբ Էրդողանը  աննախընթաց քայլով Ցեղասպանության վերապրողների ներողամտությունը հայցեց: Էրդողանը ով այն ժամանակ Թուրքիայի վարչապետն էր  ներողամտության ժամանակ չօգտագործեց Ցեղասպանություն բառը ,սակայն ասաց որ այդ իրադարձությունները անմարդկային հետևանքներ են ունեցել:

---

 Դեր Զորում Հայոց Ցեղասպանության թանգարանը

Օսմանյան շրջանում Հայոց Ցեղասպանությունը Թուրքիայի ու Հայաստանի հիմնական տարաձայնություններից մեկն է  ,որի պատճառով երկու երկրները չունեն դիվանագիտական կապեր: Նույնիսկ 2008 թվականին Շվեյցարիայի միջնորդությամբ ստորագրված հաշտության պրոտոկոլը ևս չկարողացավ բնականոն դարձնել հարաբերությունները:

Հայերը Թուրքիայի ամենամեծ կրոնական ոչ մուսուլման փոքրամասնությունն են ,որոնցից հետո կաթոլիկներն են 35 հազար բնակչությամբ և սիրիացի ուղղափառները 20 հազար բնակչությամբ: Թուրքիայի հրեաների թիվը շուրջ 20 հազար է: Թուրքիայում ոչ մուսուլման կրոնական փոքրամասնությունների թվային պատկերի առումով զանազան տեսակետներ կան : Նրանով հանդերձ ,որ Թուրքիայի քրիստոնյաները կազմում են կաթոլիկները, ուղղափառները, հայերը, քաղդեականները,ասորիներն ու վրացիները:

Սիրելի բարեկամներ ավարտեցինք «Թուրքիայում փոքրամասնությունները միջազգային իրավունքի տեսանկյունից» հաղորդաշարի հերթական թողարկումը: Հաջորդ հաղորդման ընթացքում կներկայացնենք Թուրքիայում ազգային փոքրամասնություններին՝ կովկասյան, բալկանյան և արաբ  փոքրամասնությունների իրավիճակը: Մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: