Թուրքիայում փոքրամասնությունները միջազգային իրավունքի տեսանկյունից(4)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i142662-Թուրքիայում_փոքրամասնությունները_միջազգային_իրավունքի_տեսանկյունից(4)
Հանուն Աստծո, ողջույն Ձեզ սիրելի ունկնդիրներ: Այս հաղորդման ընթացքում ,կքննարկենք կովկասյան փոքրամասնությունների և ազգային փոքրամասնությունների իրավիճակը Թուրքիայում:Վրացիները, աբխազները, չերքեզները, լազերը, ասիները, չեչենները և աբազիները ,Թուրքիայում բնակվող կովկասյան փոքրամասնություններ են:Հույները, աֆղանները, գերմանացիները, չինացի ույղուրները, իրանցիները և բուլղարացիները նույնպես Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնություններ են:Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2021 06:06 Asia/Tehran

Հանուն Աստծո, ողջույն Ձեզ սիրելի ունկնդիրներ: Այս հաղորդման ընթացքում ,կքննարկենք կովկասյան փոքրամասնությունների և ազգային փոքրամասնությունների իրավիճակը Թուրքիայում:Վրացիները, աբխազները, չերքեզները, լազերը, ասիները, չեչենները և աբազիները ,Թուրքիայում բնակվող կովկասյան փոքրամասնություններ են:Հույները, աֆղանները, գերմանացիները, չինացի ույղուրները, իրանցիները և բուլղարացիները նույնպես Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնություններ են:Ընկերակցեք մեզ:

Չերքեզները Թուրքիայի ամենամեծ էթնիկ փոքրամասնություններից  են, որոնց բնակչության թիվը գնահատվում է 130,000-ից 2,000,000, 5,000,000 և նույնիսկ 7,000,000:Աբազիններն ու աբխազները չերքեզներին ամենամոտ էթնիկ խմբերն են, որոնք սովորաբար համարվում են չերքեզների մի մասը:

Վրացիները եւս կովկասյան կարևոր  փոքրամասնություն են Թուրքիայում:Լեզվի և մշակույթի պահպանումը և նախնիների հայրենիքի  նկատմամբ  սերը, վրացիների յուրահատուկ և կարևոր բնութագիրն է: Թուրքիայի  վրացիները, ի տարբերություն վրացիների մեծամասնության, մուսուլման  են և ապրում են Թուրքիայի Լազստանի շրջանում:Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայեբ  Էրդողանի մայրը նույնպես Թուրքիայի վրացիներից է:

Աբխազները կովկասյան ժողովուրդ են, և նրանց բնօրրանը Վրաստանի աբխազական շրջանից է: Թուրքիայում բնակվող մեծ թվով աբխազական  փոքրամասնությունները ,գոյացել են 19-րդ դարի վերջին տեղի ունեցած ներգաղթի արդյունքում:

Թուրքիայի աբազիները  կովկասյան ծագմամբ մեկ այլ էթնիկ փոքրամասնություն են:Աբազինները էթնիկ խումբ են հյուսիսարևմտյան Կովկասից և ամենամոտ խումբն են աբխազներին և չերքեզներին:Նրանք ապրում են Թուրքիայում, Եգիպտոսում , Ղարաչայում, Չերքեզիայում  ու Ռուսաստանի Հյուսիսային Կովկասի շրջաններում:

Լազերը Թուրքիայում բնակվող կովկասյան մեկ այլ փոքրամասնություն են:Լազերենը կովկասյան լեզու է, որը վերագրվում է վրացիներին:Թուրքիայում 150,000 մարդ խոսում է այս լեզվով և բոլորը հանաֆի սուննի են:Այս փոքրամասնությունը Թուրքիայում չունի   սոցիալական պաշտոնական հենք:

Ասիները կամ ասերը ռասայական փոքրամասնություն են Կովկասի տարածաշրջանից, ովքեր իրենց «Իրտե» են անվանում:«Իր» նշանակում է իրանցի  և արիացի, իսկ սոգդերեն, ասորերեն և յաղնաբի լեզուներում `հոգնակի ածանց է:Ասիները  բնակվում  են Կովկասյան լեռների մոտակայքում:Ասիերենը  իրանական արևելյան լեզուների ընտանիքին է պատկանում և սերտ կապ ունի յաղնաբի լեզուների հետ:Այս լեզուն համարում են սկյութերենի շարունակությունը:

Թուրքիայում չեչեն փոքրամասնությունը հիմնականում Թուրքիայում բնակվող չեչեն գաղթականներից  են:Ռուսաստանի շրջանակները դրական հայացքով չեն մոտենում չեչեն փոքրամասնության ներկայությանը Թուրքիայում և համոզված  են, որ Թուրքիան նրանց  օգտագործում է, որպես գործոն Ռուսաստանի դեմ:

Թուրքիայում Բալկանյան թերակղզիների թուրքական փոքրամասնության ներկայության պատմությունը վերադառնում է Բալկանների վրա Օսմանյան կայսրության տիրապետության հետ կապված պատմական իրադարձություններին:1876-1896 թվականներին Բալկանյան թերակղզու բնակիչների մոտավորապես 750,000-ը գաղթել է Թուրքիա:Այս իմիգրանտների  թվում էին թուրք  գաղթականներ ,կամ  Բուլղարիայից, Հունաստանից, Մակեդոնիայից, Բոսնիայից, Ալբանիայից և Բալկանների այլ մասերից բնիկներ,որոնց մեծ մասը գաղթել է Թուրքիա, Իսլամը ընդունելու պատճառով:Այս ներգաղթյալների, ինչպես Թուրքիայի այլ էթնիկ խմբերի մասին  ճշգրիտ վիճակագրություն գոյություն չունի: 

Թուրքիայում չերքեզների տարածումը

Թուրքիայի  արաբները երկրի փոքրամասնություններից են, որոնք կազմում են Թուրքիայի բնակչության մեկ տոկոսից պակասը:Թուրքիան ունի ավելի քան 80 միլիոն բնակչություն:Թուրքիայում որոշ արաբներ ավելի երկար պատմություն ունեն, քան Անատոլիայից գաղթած թուրքական ցեղերը:Այս արաբները բնակություն  են հաստատել Թուրքիայի հարավ-արևելքում, որը  կոչվել է Բեքր Իբն Վաել  ցեղախմբի անունով կամ  ասվում է Դիար Բեքր:Թուրքիայի կառավարությունը թուրքերենը պարտադրելով փոքրամասնություններին ,այդ թվում Թուրքիայի արաբներին և նրանց բնակության տարածքների անվանումները արաբերենից թուրքերենի փոխելով  ,մտադիր է վերացնել այս ժողովրդի մշակույթը,այնուամենայնիվ, այս տարածքներում արաբների մեծ մասը դեռ խոսում են  իրենց մայրենի լեզով , լեզու, որը փոխվում է թուրքերեն բառերի ներմուծումով :

 Իրանում ազգային փոքրամասնությունների ոլորտի հետազոտող Ռեզա Դեհղանին ասում է.«Թուրքիայի  արաբների մեջ կան ալավի արաբներ, սուննի արաբներ և քրիստոնյա արաբներ:Թուրքիայի արաբների գրեթե մեծամասնությունը  ալավի մուսուլմաններ են, նրանց մի փոքր մասը հանաֆի սուննիներ են, և, իհարկե,նրանց մի մասը քրիստոնյաներ են:Քրիստոնյա արաբներն իրենց անվանում են Նասրանի  և, ինչպես Թուրքիայի այլ արաբներ, համոզված են, որ իրենք ենթարկվում են թուրքացման ճնշման:Թուրքիայի  արաբները բնակվում  են Սիրիայի  սահմանի երկայնքով, հատկապես Հաթայի շրջանում, և նրանք ավելի շատ շփվում են Սիրիայի  արաբների հետ, և նրանց սովորույթներն ու ավանդույթները ավելի շատ նման են նրանց:Թուրքիայի կառավարությունը նրանց արգելել է արաբերեն դասավանդել և հեռարձակել ռադիոյի և հեռուստատեսության հաղորդումներ, որպեսզի թուրքերենը դառնա գերիշխող լեզու:Թուրքիայի ալավի արաբները ,  Թուրքիայի ալավիներից տարբերվում են , բայց երկուսն էլ հարգում են Իմամ Ալիին և նրա սուրբ գերդաստանին:

Թուրքիայի սահմանադրության մեջ փոքրամասնությունները պաշտոնապես ճանաչված չլինելու  պատճառով Թուրքիայում համակարգված ձևով խախտվում է էթնիկական և լեզվական փոքրամասնությունների լեզվական, մշակութային և կրոնական իրավունքները:Նրանք զրկված են դպրոցներից, լեզվի ուսուցման ինստիտուտներից  և մշակութային ու կրոնական կենտրոններից:Սա խախտում է մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերը, ներառյալ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին՝1966թվականի դաշնագիրը:

Թուրքիայում կովկասյան փոքրամասնություններին ներկայացնելուց հետո կներկայացնենք Թուրքիայի ազգային փոքրամասնություններին: Թուրքիան Ռուսաստանից հետո կարելի է համարել աշխարհի ազգային փոքրամասնությունների ամենակարևոր օրրաններից մեկը:Ազգային փոքրամասնությունները հետևանքն  են՝պատերազմների և օկուպացիաների, պատմական միգրացիաների, կայսրության փլուզման, պարտադրյալ սահմանների հաստատման և տարածքների բռնակցման  և Թուրքիան փորձել  է այս բոլոր տարբերակները , ուստի Թուրքիայում բնակվում են՝ազգային փոքրամասնությունների լայն շրջանակ :Թուրքիայում ամենակարևոր ազգային փոքրամասնություններն են `հույները, աֆղանները, գերմանացիները, ույղուրները, իրանցիները, բուլղարացիները: Թուրքիայում հույները բաղկացած են Հունաստանի հույներից և արևելյան ուղղափառ հունախոս  քրիստոնյաներից  , որոնք հիմնականում ապրում են Ստամբուլում և Դարդանել նեղուցի արևմտյան մուտքի մոտ գտնվող երկու կղզիներ՝ Տենդոսում և Ամբրոզում: Նրանք մնացորդն են այն 200 հազար հույների ,որոնք 1923 թվականին ,Հունաստանի և Թուրքիայի միջև կնքված բնակչության փոխանակման համաձայնագրի համաձայն  բռնի  տեղափոխվել  են  :

Ամերիկացի գրող Թեո Հալոն ասում է.«Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո (1914–1923)թվականներին , որը հանգեցրեց Օսմանյան կայսրության փլուզմանը,օսմանցի պետական այրերը ծավալուն կոտորածի ենթարկեցին Օսմանյան կայսրության մեջ մնացած հույն բնակչությանը ,որոնք մեծամասնաբար բնակվում էին Անատոլու հյուսիսում: Գործողությունը ներառում էր նաև խաղաղ բնակիչների սպանություն և կանանց ու երեխաների հարկադիր աքսոր, ովքեր մահանում էին  սովից ու տառապանքներից: Կոնստանտին Հաթզի Դիմիտրիևը գրում է,  «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո Անատոլիայում սպանված հույների ընդհանուր թիվը կազմել է 735 հազար370 հոգի»:Թուրքիայի ներկայիս կառավարությունը, որպես Օսմանյան կայսրության ժառանգորդը, պնդում է, որ Օսմանյան կառավարության այդ գործողությունների պատճառը ոչ այլ ինչ էր, եթե ոչ՝ ինքնապաշտպանություն:

Պատմական փաստաթղթերի համաձայն,Թուրքիայում բնակվող ուղղափառ հռոմեացիները նաև Հունաստաում բնակվող և մուսուլման քաղաքացիները 1923 թվականից պարտադիր գաղթի ենթարկվեցին

Թուրքիայում  իրանցիները , Իրանից գաղթած փոքրամասնություն  են  , որոնք ժամանակի ընթացքում գաղթել են Թուրքիա կամ ծնվել են Թուրքիայում իրանցի ծնողներից:Թուրքիան ,Իրանի և Եվրոպայի հետ հարևանության պատճառով միշտ էլ իրանցիների կողմից գաղթի տարբերակներից է եղել: Իրանցիները ուշագրավ ներկայություն ունեն Թուրքիայի մեծ քաղաքներ՝Ստամբուլում, և Անկարայում:

Արեւմտյան Ասիայից, իրանցիներից բացի, աֆղանները ներկա են նաեւ Թուրքիայում:Թուրքիայում աֆղանները  հիմնականում վերջին 35 տարիների ընթացքում են գաղթել այդ երկիր:

Թուրքիայում ազգային փոքրամասնություններից են գերմանացիները: Թուրքիայում բնակվում են շուրջ  50 հազար գերմանացիներ ,որոնցից շատերը թուրքերի հետ ամուսնացած գերմանացիներ են կամ աշխատողներ, կենսաթոշակառուներ և երկար տարիների  զբոսաշրջիկներ են , ովքեր բնակարաններ  են գնել Թուրքիայի առափնյա շրջաններում, և նրանց մեծ մասն   ապրում է այս երկրում:

Չինացի ույղուրները Թուրքիայի ամենավիճահարույց ազգային փոքրամասնություններից  են:Նրանք մի շարք թուրք ազգայնականներ   կամ իմիգրանտներ են, ովքեր Թուրքիա են գնացել  Չինաստանից:Չինացի թուրքահպատակ ույղուրները ,որոնք թրքախոս են,  համարվում են՝ ույղուր ցեղի մի մասը ,որոնք տարածված են Եվրասիայում: Թուրքիայի իրարահաջորդ կառավարությունները փորձել են ույղուրներին  որպես ճնշման լծակ  օգտագործել Չինաստանի նկատմամբ:Ըստ այդմ, ի տարբերություն շատ այլ փոքրամասնությունների, ովքեր Թուրքիայում դպրոց կամ մշակութային կենտրոն չունեն, ույղուր փոքրամասնությունը Թուրքիայում ունի դպրոց և մշակութային կենտրոն:

Թուրքիայում Չինաստանի ույղուրների դպրոցը:Նկարը Ֆրանսպրեսից

Այսօրվա  հաղորդման վերջին  հատվածում  կանդրադառնանք Թուրքիայում  գնչու և աֆրիկա-թուրքական փոքրամասնություններին:Գնչուական փոքրամասնությունը (Türkiye'deki Romanlar) կամ գնչուները Թուրքիայում էթնիկ փոքրամասնություն են:Զանազան տվյալների համաձայն,Թուրքիայի բնակչության 4-ից 5 միլիոնը գնչուներ են ,մինչդեռ Թուրքիայի տվյալների համաձայն,Թուրքիայի միայն 0,05 տոկոսն է գնչու:Գնչուների էթնիկական և ռասայական ծագումը Հնդկաստանի հյուսիս-արևմուտքից է, մասնավորապես Ռաջստանից և Փինջաբից:Թուրքիայում գնչուների կամ ռոմահա փոքրամասնությունը սկզբնավորվել է  Բյուզանդական կայսրությունից:

Աֆրոթուրքերը աֆրիկյան էթնիկ փոքրամասնություն են Թուրքիայում:Մի քանի դար առաջ մի շարք աֆրիկացիներ Զանզիբարի ճանապարհով  Սաուդյան Արաբիայից, Նիգերից, Լիբիայից, Քենիայից և Սուդանից մտան  Օսմանյան կայսրություն և բնակություն հաստատեցին  Մանավաղաթում, Դալամանում, Մենդերսում, Գեդիսում և Չուկուրովայում:

Հարգելի բարեկամներ  հաջորդ  թողարկման ընթացքում կքննարկենք Թուրքիայի մոտեցումը էթնիկ, ռասայական, լեզվական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ, այդ փոքրամասնությունների դիրքորոշումների, ինչպես և միջազգային ու  տարածաշրջանային ինստիտուտների զեկույցները այդ  միասին:Մինչ նոր հանդիպում Տերն ընդ Ձեզ: