Ղարաբաղյան երկրորդ պատերազմի նպատակներն ու հետևանքները (2)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i165492-Ղարաբաղյան_երկրորդ_պատերազմի_նպատակներն_ու_հետևանքները_(2)
Հանուն Աստծու, հարգելի բարեկամներ, ձեզ ենք ներկայացնում «Ղարաբաղյան երկրորդ պատերազմի նպատակներն ու հետևանքները» հաղորդաշարի հերթական թողարկումը: Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք այն մասին, թե որոնք էին Ղարաբաղյան երկրորդ պատերազմը հրահրելու Ադրբեջանի նպատակները: Այսօր կանդրադառնանք պատերազմի հետևանքներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2022 06:18 Asia/Tehran

Հանուն Աստծու, հարգելի բարեկամներ, ձեզ ենք ներկայացնում «Ղարաբաղյան երկրորդ պատերազմի նպատակներն ու հետևանքները» հաղորդաշարի հերթական թողարկումը: Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք այն մասին, թե որոնք էին Ղարաբաղյան երկրորդ պատերազմը հրահրելու Ադրբեջանի նպատակները: Այսօր կանդրադառնանք պատերազմի հետևանքներին:

Քանի որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ելքի վրա ազդեցություն ունեցան տարբեր խաղացողներ, դրա արդյունքները նույնպես տարբեր էին: Ղարաբաղյան երկրորդ պատերազմում, Ադրբեջանը, հակառակ առաջին պատերազմի, կարողացավ Թուրքիայի ու Սիոնսիտական ռեժիմի աջակցությամբ հաղթանակ արձանագրել: Սակայն այս պատերազմն անհետևանք չմնաց Բաքվի համար:Այդ հետևանքներից կարելի է նշել՝

1. Ադրբեջանը չկարողացավ հետ վերադարձնել բոլոր տարածնքերը, որ նախատեսել էր։

2. Ղարաբաղի բնակիչներն անօթևան դարձան։

3. Տարածաշրջանում լարվածությունը սրվեց և ձեռք բերվեց համաձայնություն, որը մեծ բարդություններ ունեցավ։

Չնայած Ադբեջանը կարողացավ Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքներն այդ թվում՝ Շուշին առնել իր վերահսկողության տակ, սակայն չկարողացավ Ղարաբաղի ողջ տարածքի նկատմամբ վերահսկողություն սահմանել: Ենթադրվում է, որ այսօր Ղարաբաղի տարածքի 3 հազար քկմ-ն գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ: Մյուս կողմից, Լաչինի միջանցքի միջոցով կապ հաստատվեց Ղարաբաղի ու Հայաստանի միջև, ինչն ամրագրվեց 2020թ նոյեմբերի 9-ի համաձայնագրով: Դա Ադրբեջանի համար այնքան էլ  հաճելի չէր:

Լեհաստանի Վարշավայի համալսարանի դասախոս Պավել Սթուարսի ասելով. «Լաչինի միջանցքը Ղարաբաղի տարածաշրջանի բարդ խնդիրներից է: Այս 5 կիլոմետրանոց ճանապարհն ընկած է Ադրբեջանի տարածքում և Երևանը Ստեփանակերտին կապող ճանապարհն է»:

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև առկա փխրուն հարաբերությունները և դրանց տարածքային գոյության դեմ ուղղված սպառնալիքը

 

Իսկ Թուրքիան, առաջ տանելով «Թուրանի միջանցք» ծրագիրը, կարծես թե գոհ է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքներից: Ադրբեջանցիներին այսօր մտահոգում է Ղարաբաղի կարգավիճակը: Պատերազմում Ադրբեջանն ունեցել է 2783 զոհ:

Իրանցի փորձագետ Բորհան Հեշմաթիի ասելով. «Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի նպատակը, կարելի է ասել լիովին չի իրականացվել: Եվ հիմա, 44-օրյա պատերազմից հետո,  ընդդիմության ու իշխանությունների մեջ առաջացել են լուրջ տարաձայնություններ, որի արդյունքում, ինչպես կարելի է կանխատեսել, իշխանությունների նկատմամբ քաղաքական ճնշումներն ավելանալու են:  

Պատերազմի հետևանքով Ղարաբաղի մեծ թվով հայեր տեղափոխվեցին Հայաստան: Հակամարտության գոտում ապրող տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ նույնպես պարտավոր եղան տեղափոխվել այլ տարածքներ:

ՄԱԿ-ի փախստականների հարերցով հանձնաժողովի զեկույցի համաձայն, պատերազմի հետևանքով Ադրբեջանում 112 հազար մարդ բախվել է խնդիրների հետ և նրանցից 80 հազարը տարագրվել է: Այդ մարդկանց մի մասը պատերազմից հետո վերադարձել է իրենց բնակավայրերը, սակայն 30 հազարին դա չի հաջողվել, քանի որ նրանց տները մասնակի կամ ամբողջությամբ ավերվել են:

Հանձնաժղովի տվյալներով, 60 հազար  փախստականներ հումանիտար օգնության կարիք ունեն: Բացի այդ, այն տարածքներում, որտեղ փախստականները տեղափոխվել են ապրելու, նրանց սպառնում է կորոնավիրուսի համավարակը:

Որոշ զեկույցների համաձայն, Ադրբեջանն ու նրա դաշնակիցները՝ Թուրքիան ու Սիոնիստական ռեժիմը, փորձում են տարածաշրջանում դեմոգրաֆիական փոփոխություններ իրականացնել: Պետք է ասել, որ Ադրբեջանում մշտապես ապրել են շիա մուսուլմաններ և դա համարվել է  Իրանի քաղաքակրթության տարածքը:

Իրանցի փորձագետ Ահմադ Քազեմին պնդում է, որ Բաքուն Ղարաբաղի շուրջ ազատագրված տարածքներում դեմոգրաֆիական փոփոխություններ իրականացնելու նպատակով, թաքֆիրական ուժերին ու նրանց ընտանիքներին տեղակայում է այդ շրջաններում: Հենց այդ պատճառով, Բաքուն հրաժարվել է այդ տարածքներում իրանական ընկերությունների ներկայությունից:

Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների իրավիճակը Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո

 

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքում, Հարավային Կովկասում Սիոնիստական ռեժիմի ծավալապաշտական քաղաքականությունն ավելի ակնհայտ է դարձել, ինչը լուրջ մարտահրավեր կարելի է  համարել Բաքվի համար: Վերջին տարիներին Ադրբեջանն ամեն ինչ արել է, որպեսզի նվազեցնի ղարաբաղյան հակամարտությունում ՌԴ դերակատարությունը: Որպես  օրինակ, Բաքուն փորձեց ավելի մերձենալ Թուրքիային  և Սիոնիստական ռեժիմի հետ:  Իհարկե այստեղ դերակատարություն է ունեցել նաև Կովկասում Ռոսաստանի քաղաքականությունը: Մոսկվան ժամանակին չկարողացավ կանխել պատերազմը, ինչը ցույց է տալիս, որ Ռուսաստանին առաջին հերթին հետաքրքրել են իր շահերը: Ռուսաստանը գեոպոլիտիկական խաղի միջոցով կարողացավ ամենակարճ ժամանակում հասնել իր նպատակներին ու կրկնապատկել վերահսկողությունն Ադրբեջանոի ու Հայաստանի նկատմամբ: Այսօր ղարաբաղում տեղակայված են ռուս խաղաղապահները, ինչը դրա վառ ապացույցն է: Մյուս կողմից, պետք է ասել, որ Ադրբեջանում Սիոնիստական ռեժիմի ներկայությունը պատճառ կլդառնա, որ հարևան երկրների հետ Բաքվի հարաբերությունները լուրջ խոչընդոտների հանդիպեն: Որովեհետև Սիոնիստական ռեժիմը Բաքվին, որպես հենակայան է օգտագործելու՝ Իրանի և Ռուսաստանի դեմ:

Ղարաբաղյան պատերազմն ավարտվեց 2020թ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագրով: Այս փաստաթուղթը լուրջ թյուրիմացությունների տեղիք է տվել, ինչի արդյունքում առաջացել է լարվածություն: Համաձայնագիրն ավելի շուտ հրադադարի մասին է, ոչ թե խաղաղության: Եվ հնարավոր է, որ պարտվող կողմն օգտվելով ժամանակից, վերականգնի իր ուժն ու փորձի վրեժ լուծել: Որովհետև Ղարաբաղի կարգավիճակի մասին վերոնշյալ փաստաթղթում որևէ խոսք չկա:

Սան Դիեգոյի համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս Ֆիլիպ Գամաղելյանը համոզված է, որ Հայաստանն ու Ադրբեջանը վստահ են, որ կարող են պահպանել իրավիճակը, որ ձեռք են բերել ռազմական միջամտության արդյունքում: 2020թ  Հայաստանը վճարեց այս չափից ավելի վստահության գինըև  պարտություն կրեց Արդբեջանից: Եվ հիմա, ըստ երևույթին, այդ դերի մեջ Ադրբեջանն է»:

Որոշ փորձագետներ ենթադրում են, որ քանի որ հրադադարն ունի թերություններ, եթե Հայաստանում իշխանությունները փոխվեն, հրադադարի մասին համաձայնությունը կարող է դադարել գործել: Ներկա դրությամբ Բաքուն մի կողմ է դրել Ղարաբաղի հարցը և ավելի շուտ կենտրոնացել է Թուրքիայի ու Սիոնիստական ռեժիմի ագրեսիվ նպատակներն առաջ տանելու վրա: Միևնույն ժամանակ, Բաքուն փորձում է Երևանի վրա ճնշում գործադրել, ելնելով Թուրքիայի շահերից, որպեսզի Հայաստանը կարգավորի իր հարաբերությունները Թուրքիայի հետ և հրաժարվի Օսմանյան կայսրության ժամանակ հայերի ցեղասպանությունը ճանաչելու պահանջից: Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ամեն ինչ անում է Թուրքիայի «Թուրանական միջանցք» կամ «Զանգեզուրի միջանցք» ծրագիրն իրականացնելու համար:

Բաքուն նաև հնարավորություն է ստեղծում Իրանի սահմանների մոտ Սիոնիստական ռեժիմի ներկայության համար՝ ռեժիմի կողմից իրականացվող «խելացի գյուղեր» ծրագրի շրջանակում: Դա այն դեպքում, երբ գեպոլիտիկական նկրտումներից ելնելով, Բաքուն պարտավոր է ավելի զգույշ լինել ու չդառնալ հենակայան՝ իր հարևաննրի դեմ գործողությունների համար: Հատկապես որ Իրանն ու Ռուսաստանը լավ գիտեն, թե Բաքուն ինչ նպատակ է հետապնդում: Ուստի Իրանի «Խեյբար» զորավարժությունը հստակ ուղերձ էր Բաքվին ու նրա դաշնակիցներին՝ Թեհրանի կարմիր գծերի վերաբերյալ:

Հարգելի ունկնդիրներ, ավարտվեց մեր հերթական հաղորդումը: Հաջորդ ծրագրում կխոսենք Ղարաբաղյան պատերազմում Թուրքիայի նպատակների մասին: