Իրանցիների նոռուզյան գեղեցիկ ավանդույթները (Նվիրված Նոռուզին՝ իրանական 1401 թվականին)
Յուրաքանչյուր երկրում տարեմուտը նշվում է հատուկ արարողություններով:
Նոռուզը,իրանական Նոր տարին սկսվում է գարնան փթթումով և մարդու մոտ նոր զգացումներ առաջացնելով ,նոր կյանքով է նրան առաջ մղում: Այս սկիզբը իրանական ամենամեծ և կարևոր իրադարձություններից է, որն ամբողջ աշխարհում նշում են իրանցիները և որոշ այլ էթնիկ-լեզվական խմբեր (տաջիկներ թուրքեր, աֆղաններ և այլն) որպես պարսկական Նոր տարվա սկիզբ և զուգորդված է յուրահատուկ արարողություններով :Այս ավանդական տոնի արմատները վերադառնում են նախաքեմենյան և մադերի ժամանակաշրջանին: Իսլամից հետո, Նոռուզը մնաց ,որպես հասարակական ավանդույթ:Իսլամը մեծարելով Նոռուզը և այլ հոգեպարար օրերը ,վերացրեց այս ավանդույթների սնոտիապաշտական և բացասական կողմերը և կոչ արեց ժողովրդին ,որ տոնական օրերին ,իրենց ուրախությունն զուգորդեն խրատներով և խուսափեն անտարբերությունից :
Այս օրերին Իրանի ժողովուրդը ամենուր նշում է նոռուզի ավանդույթները: Ավանդույթներ,որոնք զանազան վայրերում միաձուլված են տեղական սովորություններով:Ավանդույթներ, ինչպես՝ ամանորից առաջ գնումներն ու նախապատրաստական աշխատանքները,«Չհարշանբե սուրին»(հրավառություն),կանաչի ծլացնելը,տարեմուտի արարողությունը, «Հաֆթ սին»-ի սեղան պատրաստելը, այցելությունները ,նվերներ նվիրելը և վերջապես «սիզդահ բեդար»-ը կամ բնության տոնը,բոլորը համարվում են հոգեւոր ժառանգություններ ,որոնք արմատավորված են յուրաքանչյուր իրանցու սրտում:Հոգևոր ժառանգության արժևորումը ,կենդանի սրտերից վերացնում է մարդկային հարաբերություններում տիրող անախորժությունները ,այն ժամանակ երբ գարունը հաղթում է ձմռանը: Ցանկանում ենք այս տոնական օրերին ձեզ առավել ծանոթացնել իրանցիների Նոռուզյան արարողություններին : Ընկերակցեք մեզ։
Էսֆանդ ամսին և ամանորից առաջ ,քաղաքների շուկաները լեփ-լեցուն են մարդկանցով, ովքեր ցանկանում են գնումներ կատարել ու պատրաստել Նոռուզի անհրաժեշտ միջոցները ,ինչպես ՝հագուստ , կենցաղային իրեր, չարազ ու քաղցրավենիք,որովհետև բոլորն էլ ցանկանում են Նոռուզին փոփոխման ենթարկել իրենց կյանքը և նոր տարին սկսել ուրախությամբ և նոր հագուստով:Գործարարների և առևտրականների մոտ պահպանվող էթիկաներից մեկը ֆինանսական հաշվարկն է, որը սովորաբար քննարկվում է տարվա սկզբում և ժողովրդի այն զանգվածը,ով իրազեկ է տնտեսական հարցերին ,տոնից առաջ և տոնի շեմին ,ֆինանսական հաշվարկներ է կատարում ,որը Իսլամի տեսակետից եթե «Խոմս»-ի ու «Զաքաթ»-ի ծախսելու և այլ իրավունքների առումով է ,կրոնական առումով պարտադիր է: Խնդիրը հետևյալն է,որ Իսլամը սովորեցնում է ,տարեվերջին հենց այնպես,որ ֆինանսական հաշվարկներ ենք կատարում ,հաշվարկենք ու քննարկենք մեր հոգեւոր արժեքները ,այսինքն մեր մեկ ամյա կյանքը վերանայման ենթարկենք և նախքան մեր հաշիվների քննարկումը ,քննարկենք մեր ներքին հաշվարկները:
.....
Յուրաքանչյուր տարի, Իրանի տարբեր քաղաքներում ժողովուրդը հավաքվում են միմյանց շուրջ և տարեմուտից առաջ ,պատրաստում տոնական սեղան,որը անվանում են «Հաֆթ սին», քանի որ սեղանին պետք է անպայման լինի յոթ պարագա, որոնց անվանումը սկսվում է Սին տառով:Իրանական «Հաֆթ Սին»-ը պարունակում է՝ Սումախը(կյանքի խորհրդանիշ),սմբուլը(գարնան խորհրդանիշ),ոսկեդրամը(սեքեն)(հաջողության և երջանկության խորհրդանիշ) ,փշատը (Սենջեթ) (սիրո խորհրդանիշ) ,խնձորը(սիբ)(առողջության ու գեղեցկության խորհրդանիշ),ածիկը (Սամանու), որը քաղցրության ու կյանքի խորհրդանիշ է և ծլացրած կանաչին,որը խորհրդանշում է վերածնունդ ու վերակենդանացում: Իհարկե, յուրաքանչյուր ընտանիք ,իր սեղանը զարդարելու համար կարող է օգտագործել իրեր, ինչպիսիք են հայելիները, մոմերը, ներկված հավկիթները և կարմիր փոքր ձկները :
Թեհրանում Նոռուզի խորհրդանիշներից մեկը՝ Հաջի Ֆիրուզի ուրախությունն ու պարն է։ Հաջի ֆիրուզը մի տղամարդ է ,ով ածուխով սևացնում է երեսն ու ձեռքերը, կարմիր հագուստ հագնում , և փողոցներում դափով կամ դահիրայով նվագում ու երգում և զվարճացնում է ու նորի տարին շնորհավորում Իրանի ժողովրդին: Նոռության այլ սովորություններից է՝ տնական քաղցրավենիքներ թխելը ,որը տարբեր քաղաքներում տարբերվում է:
Հարազատներին հարգելը(Սելե Ռահեմ) և այցելությունները ,իսլամական ապրելակերպում ,Իսլամի դաստիարակչական կարևորագույն ռազմավարություններից է: Այս ռազմավարությունը կարևոր դեր է խաղում ազգակցական կապերի և սոցիալական բարեփոխումների գործում:(Սելե)նշանակում է բարերարություն և բարեկամություն ,իսկ (Ռահեմ)-բառի փոխաբերական իմաստը հարազատներն ու բարեկամներն են: Այսպես ասած (Սելե Ռահեմ)նշանակում է հարազատների նկատմամբ սիրալիր մոտեցում: Այս գնահատելի ավանդույթը կարող է դրսևորվել ցանկացած տեսակի՝ նյութական, հոգևոր , սոցիալական, հոգեբանական և զգացմունքային օգնության միջոցով։Իսլամը խստագույնս ընդգծել է ազգակցական կապերի և ընտանեկան հարաբերությունների ամրապնդումը և հարազատների նկատմամբ հոգատարությունը պարտադիր է դարձրել ,որպես աստվածային արժեք, և Ամենակարող Աստված այն դասել է պաշտամունքի շարքում։Ինչպես ասվում է Նեսա սուրահի 36-րդ այայում.«Պաշտեք Աստծուն ,և ոչինչ նրա հետ չհամեմատեք, բարություն կատարեք Ձեր ծնողների նկատմամբ»:(Սելե ռահեմ)-ը պաշտամունքային արարք է ,որը կրոնական առումով ամենագեղեցիկ ու ամենա հարգված ծեսերից է : Այն հարգելու գործնական պարտավորությունը, եթե դրդված է կրոնական պարտականությունից, կարևոր քայլ է՝ կրոնը ,սոցիալական արժեքների և նորմերի առումով ամրապնդելու գործում։Թեև այսօրվա մեքենայացված կյանքում, զբաղվածության պատճառով, երբեմն մարդիկ զրկվում են այս գեղեցիկ ավանդությունը կատարելու հնարավորությունից,բայց պետք է իմանալ, որ այս բարի ավանդույթը կարևոր դեր է խաղում անհատի համոզմունքների ամրապնդման, հոգևոր ցանկությունների բավարարման և բարի գործերի ընդլայնման առումով : Հետևաբար, «Սելե Ռահեմը»,որպես կրոնական պարտականություն՝ հաշվի առնելով դրա ազդեցությունը սոցիալական կապերի հաստատման և ամրապնդման վրա,Իսլամի առանցքային և ռազմավարական ուսմունքներից մեկն է՝ ցանկալի հասարակություն կերտելու համար:
Հատկանշական է ,որ փոխադարձ այցելությունները, միասին հավաքվելն ու զրուցելը իրանական հնագույն սովորություններից են:Փոքրերը այցելում են մեծերին և նվեր են ստանում՝ իրենց հանապազորը ավելացնելու նպատակով: Իհարկե առաջնահերթ է ծնողներին այցելելը,իսկ ավագները ևս իպատասխան փոքրերի բարություններին ,գնում են նրանց բնակարանները ,ասում ,խոսում,զվարճանում ու հյուընկալվում: Իսլամական մշակույթի մեջ նշված է ,որ ,եթե մեկը այցելի մի հավատացյալի ,նման է Աստծուն արքայության մեջ այցելության և նա ով հավատացյալին հանդիպելու ճանապարհին դժվարության դիմաց կանգնի ,Աստված նրա ճանապարհից վերացնելու է յոթանասուն դժվարություն: Թեև կորոնավիրուսը ,իր անցանկալի ներկայությամբ անշուք է դարձրել այս ավանդությունը, սակայն ժողովուրդը զանազան ձևերով տեղեկանում է միմյանց իրավիճակի մասին և յուրաքանչյուր պատեհ առիթով ,նրանք քայլեր են ձեռնարկում՝ վերականգնելու բարեկամությունը և ամրապնդելու բարեկամական կապը:
Նոռուզի այլ սովորություններից է՝ խաղաղություն ու հաշտություն ստեղծելը , որը ավանդույթ է իրանցիների շրջանում։ Նոռուզը խաղաղություն է պարգևում վրդովված սրտերին և մարդկանց մոտեցնում միմյանց ,և սա Ղուրանի խիստ արժեքավոր պատգամներից է,որ՝ խաղաղություն հաստատեք հավատացյալների միջև ,որպեսզի բարեկարգվեն հարաբերությունները: Մուսուլմանները հավատացած են ,որ եթե խռովեն միմյանցից ,կամ միմյանց նկատմամբ քինախնդիր լինեն ,Աստված չի ընդունելու նրանց աղոթքը ,այդ իսկ պատճառով ,եթե մարդկանց միջև հարաբերությունները մթագնած լինի ,երկու կողմի վստահված անհատները միջնորդում են և հաշտեցնում նրանց: Մի օր Աստծու առաքյալը իր հետևորդներին ասաց.« Արդյո՞ք ձեզ իրազեկեմ այն ինչի մասին ,որը աղոթքից ու ծոմապահությունից ավելի լավն է»:Հետևորդները ասացին.«Այո ,ով Աստծու առաքյալ»: Եվ Աստծու առաքյալն ասաց.«Հաշտություն միմյանց հետ»:
Հանգստի լավագույն և օգտակար եղանակներից մեկը, որը կարևորվում է նաև իսլամի կողմից, ճանապարհորդությունն ու զբոսաշրջությունն է։Սուրբ Ղուրանի բազմաթիվ այաներ մարդկանց հրավիրում են ճանապարհորդել և զբոսաշրջություն կատարել երկրով մեկ և տեսնել Աստծո նշաններն ու դրսևորումները:Սուրբ Ղուրանը երկրում զբոսաշրջությունը և ճանապարհորդելը համարում է տիեզերքի փաստերի ավելի լավ ըմբռնման և դասեր քաղելու միջոց: Ինչպես օրինակ, Անքաբութ սուրահի 20-րդ այայում նշված է.«Ասա, շրջեք երկրով մեկ և տեսեք , թե ինչպես է Աստված սկսել արարչագործությունը:Այնուհետև Աստված (նույն ձևով) ստեղծում է հանդերձյալ աշխարհը,.Անշուշտ, Աստված ամենակարողն է»: Մարդկային հոգին առօրյայով զբաղվելու պատճառով հոգնում է և կարիք ունի վերաշխուժացման ու զվարճության: Գարնան և Նոռուզի տոնին զուգահեռ,հնարավորություն է ընձեռվում զվարճանալու և հոգուն ու մարմնին թարմություն հաղորդելու համար: Ժամանց ու զբաղում , նշանակում է ուրախություն ստեղծել, մտովի հանգստանալ և հոգուն ու մարմնին թարմություն պարգևել: Գարնան սկզբին ճանապարհորդություններն ու տեսարժան վայրերը այցելելը բարենպաստ հնարավորություն են ընձեռում ուժերը վերականգնելու և երկարատև աշխատանքի և ջանքերի հետևանքով հոգնածությունը թոթափելու համար։Ճանապարհորդությունը երջանկություն է բերում, և սա ճանապարհորդության ամենամեծ բարիքն է:Մարդիկ և հասարակությունները զարգանում ու բարգավաճում են մշակութային հաղորդակցության համատեքստում և ամենամարդկային և արդյունավետ սոցիալական հարաբերությունները ձևավորվում են ճանապարհորդության և մարդկանց փոխադարձ ճանաչողությամբ:Հանգստի և զվարճանալու ժամանակ մարդիկ ծանոթանում են տարբեր սովորույթների և մշակույթների, ինչպես նաև անցյալի պատմությանը և ընդհանրապես՝զբոսաշրջությունն ավելացնում է գիտությունն ու գիտելիքը:Հուսանք,որ Կովիդ հիվանդության վերացման հետ մեկտեղ, բոլորը կկարողանան վայելել բնության հրաշքներն ու արարչագործության գեղեցկությունները: