Կանանց ուրախություն պարգևող դերը Նոռուզյան տոնական օրերին
Իրանական մտայնության մեջ կինը կյանք պարգևելու,փթթումի և սիրո խորհրդանիշն է:Նա իր անաղարտ սերն ու գուրգուրանքը տարածում է տան միջավայում և հաճելի դարձնում ընտանեկան մթնոլորտը:
Մայրը խանդավառությամբ փռում է կարմիր կաշմիրե կտորը:Պատուհանից շողացող արեւի լույսը շոյում է կաշմիրե կտորի վրա դաջված ավանդական դաջերը: Սմբուլի գույնզգույն ծաղիկներն ու նարգիզները բուրումնավետ են դարձրել տան միջավայրը: Մայրը խանդավառությամբ է լցված, քանի որ ցանկանում է ամենագեղեցիկ կերպով պատրաստել «Հաֆթ սին»-ի սեղանը:Նա արդեն լվացել է կարմիր խնձորը, մաքրել սխտորը, պատրաստել ածիկը , սումախն ու մետաղադրամները և դասավորել սկուտեղի վրա։Հոգեպարար հանգստությամբ , նստում է սեղանի մոտ և հայելին դնում սեղանի վրա, իսկ Ղուրանը` հայելու դիմաց փայտե գրքակալի վրա:Ապա հայելու երկու կողմերում մոմակալներն ու մոմակալների կողքին համաչափությամբ ու գեղեցիկ կարգուկանոնով,ծաղկամաններով տեղադրում է նարգիզներն ու սմբուլները: Այնուհետ մայրը «Հաֆթ սին»-ի փոքր ափսեները իր յուրահատուկ ճաշակով շրջանաձեւ դասավորում է սեղանին ,հայելու ու Ղուրանի ներքևի մասում, իսկ դուստրը ևս վազեիվազ «Հաֆթ սին»-ի սփռոցի ապրանքներն է բերում ,որպեսզի մասնակից լինի տոնական խանդավառությանը:Խնձորը,քացախը,ածիկը,սխտորը ,փշատը և մի քանի ոսկեգույն մետաղադրամներ ,մայրիկի նուրբ ձեռքերով տեղադրվում են ափսեների մեջ: Այժմ ցորենի ծլացրած կանաչիի հերթն է ,որը դնում է սեղանի մեջտեղում , յոթ ափսեների միջև։Կարմիր ու նարնջագույն լողացող ձկներով ամանը ,ավելի է գեղեցկացնում «Հաֆթ սին»-ի սեղանը: Այժմ հայելու մեջ հայտնվում է Ղուրանի պատկերն ու մայրական սիրով լցված ափսեները և ծլարձակման խորհրդանիշ համարվող կանաչին , և կարծես թե մայրիկը երկրի ամենաերջանիկ հրեշտակն է։Մայրիկը , իր ջերմ գիրկն է առնում դստերը , բացում պատուհանը, որպեսզի արևի լույսի հետ, տան մեջ գարնանային զեփյուռ փչի և տունը լցվի տոնական բույրով:Մայրիկի գոհացուցիչ ժպիտով կարծես թե՝այգու ծաղիկները կամաց բացվում են։
Իրանական մտայնության մեջ կինը խորհրդանիշն է՝ կյանք պարգևելու,փթթումի և սիրո:Նա իր անաղարտ սերն ու գուրգուրանքը տարածում է տան միջավայում և հաճելի դարձնում ընտանեկան մթնոլորտը:Ինչ գեղեցիկ է ասված, որ երբ կինը ժպտում է, թվում է, թե տան բոլոր աղյուսները ժպտում են նրա հետ:Ընտանիքի կենսունակությունը կախված է տան կնոջ ու մոր կենսունակությունից:Աստված կնոջն այսքան գեղեցիկ է արարել:Նա կնոջը արարել է ծաղկի նման նուրբ, լեռան պես՝համբերատար և ջրի պես՝ հոսող ու սիրալիր: Աստված ոչ միայն կանանց դարձրել է կյանք պարգևող ,այլև նրան այգեպանի պես դարձրել է կյանքի ծաղիկները դաստիարակող: Նա մորը արժանի է դարձրել մայրության,որը բարձր է դասել և մայրությունը համարել է դրախտային:
Սուրբ Ղուրանում Աստված կնոջը ներկայացնում է,ընտանիքում հանգստության և խաղաղության հիմքը և ամուսնությունը համարում է այդ խաղաղության հասնելու գրավականը:Այս մասին Ռում սուրահի 21-րդ այայում ասում է.«Եվ Նրա նշաններից այն է, որ Նա ձեզ համար զուգընկերներ ստեղծեց ձեր միջից, որպեսզի դուք մխիթարվեք նրանով , և ձեր ու ձեր կանանց միջև սեր և ողորմություն հաստատեց,անկասկած, այս (աստվածային օրհնության) մեջ, մտածող մարդկանց համար կան որոշակի նշաններ »: Այս այան ապացուցում է ,որ Աստված ,ամուսնության մեջ ,որը սրբազան է ,կնոջ և տղամարդու համար հատուկ խաղաղություն է ստեղծել:
Ընտանիքում խաղաղություն և ուրախություն ստեղծելու կանանց ուղիներից մեկը երջանիկ պահեր ապահովելն է:Այս զգացումն ավելի ընդգծված է տոներին, ինչպիսին է՝ Նոռուզը:Իրանցի կանայք իրենց տնային աշխատանքները սկսում են , նախքան գարուն:Նրանք իրենց ամուսինների ու երեխաների օգնությամբ նախ մաքրում ու քաղցրաբույր են դարձնում ամբողջ տունը:Այս գործընթացում ,տան միջավայրից նախ հեռացվում են բոլոր ավելորդ և անպետք իրերը: Այսպիսով նվազում են սթրեսները, տունը ավելի հարմարավետ դառնում և ընտանիքի համար հանգիստ մթնոլորտ ստեղծվում:
Նախքան գարուն, կանայք ոչ միայն մաքրում ու գեղեցկացնում են տունը, այլև իրենց արվեստագետի ու նրբագեղ ոգով հետաքրքիր նախաձեռնություններ ու ստեղծագործություններ են իրականացնում, որոնք հանգստավետ են դարձնում տան մթնոլորտը և ստեղծում կենսունակության ու կենսուրախության զգացում։Բնակարանի վերադասավորումը, սենյակների պատերի գույնը փոխելը, գունավոր սավաններ գնելը, թարմ և բուրումնավետ ծաղիկներ գնելը ,ընտանիքի անդամների հետ նոր հագուստներ գնելը և այլն ,համարվում են կանանց պարտականությունները: Նրանք յուրահատուկ խանդավառությամբ Նոռուզի տոնի օրերին ,թխում են տարատեսակ քաղցրավենիքներ ,եփում համեղ ուտեստ և զովացուցիչ ըմպելիքներ պատրաստում և ընտանիքին պարգևում ամենաուրախ ու հիշարժան պահերը: Որոշ կանայք իրենց ձեռքի աշխատանքներով կարում են «Հաֆթ սին»-ի սփռոցը և զարդարում այն ժապավեններով։Ոմանք «Հաֆթ սին»-ի համար պատրաստում են խեցիով ամաններ և դաջում ավանդական պատկերներով :Որոշ կանայք իրենք են եփում ածիկը և բաժանում հարազատներին:Ընդհանրապես կանայք են ,որ տոնը ավելի են գեղեցկացնում ու հաճելի դարձնում:
Հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին ,ով կանանց բարձր է գնահատում ,ընտանիքում կնոջ դերի մասին ասում է.«Անկասկած, չի կարելի անտեսել մոր՝կյանքի հմտությունների դերը , որպես տան և ընտանիքի ղեկավար՝հոգեկան անդորր և կենսուրախ պայմաններ ստեղծելու առումով»:
Ծնողների պարտականությունն է տանը ապահովել ուրախ պահեր, որոնք կպարգևեն ժպիտ,ծիծաղ և դրական զգացողություն և ամուսիններից յուրաքանչյուրը ակնհայտ դեր ունի կենսուրախ կյանք ապահովելու գործում ,սակայն մայրը քանի որ տնօրինում է տան մթնոլորտը ,այս առումով ավելի առաջատար դեր ունի տղամարդու նկատմամբ:Կինը կենսուրախ պայմաններ է ստեղծում և չի խնայում ոչ մի ջանք :Նա ընտանիքի հույզերի հենակետն է և ուշադրություն է դարձնում ընտանիքի հոգեկան իրավիճակին ու զգացումներին: Մայրը այն առանցքային դերն է խաղում ,ում հետ բոլորը ավելի մտերիմ կապի մեջ են և տեսնելով նրա ուրախությունը ,հույսով են ներշնչվում և դառնում կենսուրախ: Եթե մայրը կարողանա լավ կառավարել տան միջավայրը և ինքը ուրախ ու լավ տրամադրություն ունենա,կարող է դաստիարակել ուրախ ու բարձր հոգեկանով զավակներ: Նոռուզը և տոնի արձակուրդները լավագույն առիթն են ընտանեկան հավաքույթների և երեխաների ու ծնողների միջև հարաբերությունների ամրապնդման համար և կրկին ,մայրն է ով այս ընթացքում կարող է ընտանիքում ամրապնդել հոգեկան ջերմ կապերը և հիմքը դնել մտերմիկ զրույցների:
Ժամանակակից աշխարհում կանանց խնդիրներից մեկը, որը խանգարում է նրանց երջանիկ լինել և այդ ուրախությունը փոխանցել ընտանիքի անդամներին, սթրեսն է:Հոգեբանները համոզված են, որ կանանց երջանկացնելու ամենակարճ ճանապարհը նրանց սթրեսը նվազեցնելն է։Հոգեբանները համոզված են, որ տղամարդու դերը կանանց աջակցելու և նրանց փոխադարձ հարգանքը կարևոր դեր է խաղում սթրեսի նվազեցման գործում:Տղամարդը համակողմանի աջակցություն դրսևորելով կնոջ և երեխաների նկատմամբ, , հատկապես կնոջ նկատմամբ հուզական աջակցությամբ, կարող է թեթևացնել նրա սթրեսը և կնոջը նվիրել խաղաղություն և երջանկություն:Տղամարդու բարի խոսքերը կնոջ հասցեին շատ արդյունավետ են սթրեսը նվազեցնելու համար։Այս կապակցությամբ Իմամ Ռեզան կարևոր և հետաքրքիր կետ է մատնանշել:Նա ասել է.«Երբ տղամարդը իր կնոջն ասում է ,որ սիրում եմ քեզ , կնոջ սրտում մի այնպիսի սեր է առաջանում ,որը երբևէ չի հեռանա նրա սրտից»: Տղամարդու գուրգուրող խոսքը ,նման է առկայծող կրակի ,որը բոցավառում է կնոջ սիրտը և նրա սրտում թեժացնում սիրո հուրը: Կինը նման է սիրո և բարության աստվածուհու և այս սերը նվիրաբերում է իր ամուսնուն ու զավակներին:
Ամուսինների փոխադարձ հարգանքը կյանքում երջանկություն և ուրախություն է պատճառում: Ընտանիքում քաղաքավարությունն ու հարգանքը նվազեցնում են սթրեսն ու տհաճ վարք ու բարքերը , իսկ երեխաները զարգանում են վիրավորանքներից և նվաստացումներից հեռու միջավայրում:
Նոռուզը ,սիրո գեղեցիկ պահերի տոն է :Տարեմուտի պահին ,ընտանիքի անդամները ողջագուրվելով ու նվերներ փոխանակելով,շնորհավորում միմյանց ,որով ավելանում է սերն ու ուրախ և զվարճալի մթնոլորտ ստեղծվում:
Նոռուզը նաև հարգանք է բնության վերազարթոնքի նկատմամբ :Տոն ,որի իրականացման գործում ամենաշատ ու ամենագեղեցիկ դերը վերապահված է կանանց: