Նոռուզյան ծեսերը Կենտրոնական Ասիայում
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i168128-Նոռուզյան_ծեսերը_Կենտրոնական_Ասիայում
Կենտրոնական Ասիայի երկրներում, Նոռուզը վերածվել է ազգային տոնի։Այս հանրապետությունների անկախացումից հետո, մարդիկ սկսեցին ազատորեն անցկացնել Նոռուզյան ծեսերը և նշել այս ավանդական տոնը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 29, 2022 11:27 Asia/Tehran
  •  Նոռուզյան ծեսերը Կենտրոնական Ասիայում

Կենտրոնական Ասիայի երկրներում, Նոռուզը վերածվել է ազգային տոնի։Այս հանրապետությունների անկախացումից հետո, մարդիկ սկսեցին ազատորեն անցկացնել Նոռուզյան ծեսերը և նշել այս ավանդական տոնը:

Նոռուզն  իրանական արմատներով ավանդական տոն է, որը շատ երկրներում նշվում է արեգակնային  նոր տարվա մեկնարկով։

Նոռուզը, Ֆարվարդինի առաջին օրն է, գարնան սկիզբը, երկրի բերրիության առաջին օրը, ջրառատ գետերի վարարման օրը, սարերի ու ձորերի կանաչապատման,ծառերի,ծաղիկների ու բույսերի ծաղկման,թռչուների բույներ շինելու և երկիր մոլորակի աշխուժացման օրը: 

«Նոռուզ»-ի անվանակոչության  իմաստն ու պատճառը հենց այս նկատառումից է ակունքավորվում :Այս տոնակատարությունը, որն անցել է երկար ու ձիգ դարերի  միջով և հասել մինչև մեր օրերը: Այս վերիվայրումներով ու տատասկոտ ճանապարհին, միահյուսվել  է  կրոնական բազմաթիվ ծեսերով ու ավանդույթներով  և անցել  է քաղաքական, սոցիալական և մշակութային բազմաթիվ խոչընդոտների միջով։

Իսկ ինչ վերաբերում է Հաֆթսինի սեղանին, թուրքմենները Հաֆթսինի սեղան չունեն :Սակայն ածիկ են եփում,որը գարնան հատուկ ուտեստ է:

 Նոռուզի օրերին, գեղարվեստական ​​խմբերը ելույթ են ունենում փողոցներում, այգիներում ու մշակութային կենտրոններում և քաղաքական ղեկավարները, գիտական ​​ու մշակութային գործիչները շնորհավորում են ժողովուրդներին գարնան ու նոր տարվա կապակցությամբ։

Կենտրոնական Ասիայում ,Նոռուզի տոնակատարությունը մեծարելու վերաբերյալ պետք է ասել,որ«Նոռուզը Կենտրոնական Ասիայի ժողովուրդների միջև համատեղ տոն է, որը նշվում է աննշան տարբերություններով և միավորում է այս երկրների ժողովուրդներին»:

Խորհրդային միության  տարիներին ,Նոռուզը նշվում էր Ադրբեջանում կամ Կենտրոնական Ասիայի որոշ հանրապետություններում, իշարս՝Ուզբեկստանում և Տաջիկստանում,բայց, ցավոք, Թուրքմենստանում նրանց թույլ չէին տալիս նշել այս ազգային տոնը,չնայած,որ թուրքմենները հարյուրավոր ու հազարավոր տարիներ առաջվանից հարգում էին կրակը։

Նույնիսկ կրակը հարգելու որոշ խորհրդանիշներ և սիմվոլներ  այսօր պահպանվել են նրանց մոտ,որպես ազգային ժառանգություն և ունեն տարբեր առակներ՝կրակը հարգելու և պահպանելու ,նաև կրակի վրայից ցատկելու առումով և նույնիսկ իտալացի հանրահայտ զբոսաշրջիկ՝ Մարկո Պոլոն  նշել է ,որ թուրքմենները ցատկում էին կրակի վրայով և նշում էին «Չհարշանբե Սուրին»և Նոռուզը: 

Այս առումով նկատելի տարբերություն կա տաջիկների և ուզբեկների միջև։Եթե Կասպից ծովի արևմուտքում բնակվող  ադրբեջանցիների համեմատեք ուրքմենների հետ կնկատեք,որ ադրբեջանցիներն ավելի շատ մանրամասներ ունեն, ինչպես՝«գդալներով գավաթին զարկելը», «գաղտնալսումը » կամ Նոռուզի գիշերը,ամուսնության սեմին գտնվող  աղջիկը տան պատուհանից թաշկինակ է նետում  ներքև, որպեսզի նրա  սիրելին իմանա, թե որ աղջկանն է այն։Կան նման  մանրամասներ , բայց  ոչ սկզբունքային տարբերություններ։

Այս առումով Նոռուզը դերակատար  է,Կենտրոնական Ասիայի ժողովուրդների համագործակցության, մերձեցման և սերտացման գործում:

Նման տոնակատարություններն ու արարողությունները, որոնք հարգված  են Կենտրոնական Ասիայի բոլոր ժողովուրդների կողմից, ինչպիսիք են՝ Նոռուզը,Չհարշանբե սուրին,կամ այլ տոնակատարությունները, կարող են որպես մշակութային մի գործոն կամ հիմք ,նրանց միավորել  և կարևոր դեր խաղալ Կենտրոնական Ասիայի ժողովուրդների մշակույթի տարածման  գործում:

Փաստորեն, Նոռուզը ,Կենտրոնական Ասիայի երկրներում դիտվում է, որպես «բնության փոփոխություն», բայց ոչ որպես տարվա փոխվել: 

 Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներում ընդհանրացած է քրիստոնեական օրացույցը,  իսկ արեգակնային  օրացույցը օգտագործվում  է Իրանում և Աֆղանստանում:Ահավասիկ ,սա կարելի է համարել տարբերություն,որ Իրանում ու Աֆղանստանում այն համարվում է Նոր տարի և տարեմուտ,իսկ Կենտրոնական Ասիայի հանրապետություններում համարվում է գարնան ,ծլարձակման ,ուրախության ու ջերմության  եղանակ: 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, 2010 թվականի փետրվարի 23-ին , Իրանի Իսլամական Հանրապետության եւ Նոռուզի տարածքում գտնվող մի շարք այլ երկրների  առաջարկված բանաձևում,յուրաքանչյուր տարվա մարտի 21-ը անվանել և գրանցել է, որպես «Նոռուզի համաշխարհային օր»և  երկրներին կոչ է արել զանազան արարողություններով նշել  ու տարածել տոնական սովորույթներն ու ավանդույթները: