Նոռուզյան ծեսերը Կենտրոնական Ասիայում
Կենտրոնական Ասիայի երկրներում, Նոռուզը վերածվել է ազգային տոնի։Այս հանրապետությունների անկախացումից հետո, մարդիկ սկսեցին ազատորեն անցկացնել Նոռուզյան ծեսերը և նշել այս ավանդական տոնը:
Նոռուզն իրանական արմատներով ավանդական տոն է, որը շատ երկրներում նշվում է արեգակնային նոր տարվա մեկնարկով։
Նոռուզը, Ֆարվարդինի առաջին օրն է, գարնան սկիզբը, երկրի բերրիության առաջին օրը, ջրառատ գետերի վարարման օրը, սարերի ու ձորերի կանաչապատման,ծառերի,ծաղիկների ու բույսերի ծաղկման,թռչուների բույներ շինելու և երկիր մոլորակի աշխուժացման օրը:
«Նոռուզ»-ի անվանակոչության իմաստն ու պատճառը հենց այս նկատառումից է ակունքավորվում :Այս տոնակատարությունը, որն անցել է երկար ու ձիգ դարերի միջով և հասել մինչև մեր օրերը: Այս վերիվայրումներով ու տատասկոտ ճանապարհին, միահյուսվել է կրոնական բազմաթիվ ծեսերով ու ավանդույթներով և անցել է քաղաքական, սոցիալական և մշակութային բազմաթիվ խոչընդոտների միջով։
Իսկ ինչ վերաբերում է Հաֆթսինի սեղանին, թուրքմենները Հաֆթսինի սեղան չունեն :Սակայն ածիկ են եփում,որը գարնան հատուկ ուտեստ է:
Նոռուզի օրերին, գեղարվեստական խմբերը ելույթ են ունենում փողոցներում, այգիներում ու մշակութային կենտրոններում և քաղաքական ղեկավարները, գիտական ու մշակութային գործիչները շնորհավորում են ժողովուրդներին գարնան ու նոր տարվա կապակցությամբ։
Կենտրոնական Ասիայում ,Նոռուզի տոնակատարությունը մեծարելու վերաբերյալ պետք է ասել,որ«Նոռուզը Կենտրոնական Ասիայի ժողովուրդների միջև համատեղ տոն է, որը նշվում է աննշան տարբերություններով և միավորում է այս երկրների ժողովուրդներին»:
Խորհրդային միության տարիներին ,Նոռուզը նշվում էր Ադրբեջանում կամ Կենտրոնական Ասիայի որոշ հանրապետություններում, իշարս՝Ուզբեկստանում և Տաջիկստանում,բայց, ցավոք, Թուրքմենստանում նրանց թույլ չէին տալիս նշել այս ազգային տոնը,չնայած,որ թուրքմենները հարյուրավոր ու հազարավոր տարիներ առաջվանից հարգում էին կրակը։
Նույնիսկ կրակը հարգելու որոշ խորհրդանիշներ և սիմվոլներ այսօր պահպանվել են նրանց մոտ,որպես ազգային ժառանգություն և ունեն տարբեր առակներ՝կրակը հարգելու և պահպանելու ,նաև կրակի վրայից ցատկելու առումով և նույնիսկ իտալացի հանրահայտ զբոսաշրջիկ՝ Մարկո Պոլոն նշել է ,որ թուրքմենները ցատկում էին կրակի վրայով և նշում էին «Չհարշանբե Սուրին»և Նոռուզը:
Այս առումով նկատելի տարբերություն կա տաջիկների և ուզբեկների միջև։Եթե Կասպից ծովի արևմուտքում բնակվող ադրբեջանցիների համեմատեք ուրքմենների հետ կնկատեք,որ ադրբեջանցիներն ավելի շատ մանրամասներ ունեն, ինչպես՝«գդալներով գավաթին զարկելը», «գաղտնալսումը » կամ Նոռուզի գիշերը,ամուսնության սեմին գտնվող աղջիկը տան պատուհանից թաշկինակ է նետում ներքև, որպեսզի նրա սիրելին իմանա, թե որ աղջկանն է այն։Կան նման մանրամասներ , բայց ոչ սկզբունքային տարբերություններ։
Այս առումով Նոռուզը դերակատար է,Կենտրոնական Ասիայի ժողովուրդների համագործակցության, մերձեցման և սերտացման գործում:
Նման տոնակատարություններն ու արարողությունները, որոնք հարգված են Կենտրոնական Ասիայի բոլոր ժողովուրդների կողմից, ինչպիսիք են՝ Նոռուզը,Չհարշանբե սուրին,կամ այլ տոնակատարությունները, կարող են որպես մշակութային մի գործոն կամ հիմք ,նրանց միավորել և կարևոր դեր խաղալ Կենտրոնական Ասիայի ժողովուրդների մշակույթի տարածման գործում:
Փաստորեն, Նոռուզը ,Կենտրոնական Ասիայի երկրներում դիտվում է, որպես «բնության փոփոխություն», բայց ոչ որպես տարվա փոխվել:
Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներում ընդհանրացած է քրիստոնեական օրացույցը, իսկ արեգակնային օրացույցը օգտագործվում է Իրանում և Աֆղանստանում:Ահավասիկ ,սա կարելի է համարել տարբերություն,որ Իրանում ու Աֆղանստանում այն համարվում է Նոր տարի և տարեմուտ,իսկ Կենտրոնական Ասիայի հանրապետություններում համարվում է գարնան ,ծլարձակման ,ուրախության ու ջերմության եղանակ:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, 2010 թվականի փետրվարի 23-ին , Իրանի Իսլամական Հանրապետության եւ Նոռուզի տարածքում գտնվող մի շարք այլ երկրների առաջարկված բանաձևում,յուրաքանչյուր տարվա մարտի 21-ը անվանել և գրանցել է, որպես «Նոռուզի համաշխարհային օր»և երկրներին կոչ է արել զանազան արարողություններով նշել ու տարածել տոնական սովորույթներն ու ավանդույթները: