Ճանապարհորդություն դեպի Նոռուզի երկիր(Նոռուզն ուղեգրություններում)
Բազմամշակույթ և բազմազգ հասարակության մեջ ազգային ծեսերը նշանակալի դեր ունեն մշակութային նորմերի, սոցիալական համախմբվածության և կարգ ու կանոնի պահպանման գործում:
Իրանում Նոռուզը ազգային ծեսերի գագաթնակետն է հանդիսանում: Նոռուզը իրանական ինքնության հիմքն է և իր մարդկային ու պատմական արժեքավոր ասպեկտների շնորհիվ արժեքավոր տեղ է գտել համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։Այս հաղորդման ընթացքում ներկայացնելու ենք ուղևորների Իրան այցի հուշագրությունները և Նոռուզի մասին նրանց տեղեկությունները:
Նոռուզը ,արտացոլումն է մի շարք ծիսական արարողությունների,մարդկանց փորձառությունների , հավատալիքների և հղկված մշակութային վարքագծի, որոնք կրկնվում են ամեն տարի գարնան սկզբին և նոր տարում:Նոռուզի ծեսերը,թե՝ Իրանում և թե՝Նոռուզի մշակույթի միջազգային տարածքում ապրող մարդկանց սոցիալական կյանքում , մի քանի հազար ամյա պատմական գործընթացով սերնդեսերունդ փոխանցվել է մինչև այսօր:Ուղեգիրները, արևելագետները, զբոսաշրջիկները և նույնիսկ Իրան այցելած զբոսաշրջիկներն ու հասարակ մարդիկ մի փոքր փնտրտուքով կարող են ծանոթանալ Իրանում Նոռուզի սովորույթներին և եթե այս օրերին հյուրընկալվեն իրանցիների մոտ , անկասկած, անմոռանալի հիշողություններով կվերադառնան իրենց երկրներ։Պատմական գրքերն ու ուղեգրություններն ուսումնասիրելիս հանդիպել ենք հետաքրքիր կետերի, որոնցից մի քանիսը ձեր ունկնդրությանն ենք հանձնելու:

Ի թիվս տարբեր աղբյուրների՝ «Սուլթան Սահեբ Ղարանի ներկայությամբ » գիրքը ,Նոռուզի մասին ավելի շատ նկարագրություն ունի, քան մյուս ստեղծագործությունները։Այս գրքի հեղինակն է ՝19-րդ դարի գերմանացի արևելագետ Հայնրիխ Քարլ Բրուգշը ։Նա գիրքը սկսում է՝իրանցիների մոտ Նոռուզի կարևորության և դիրքի մասին անդրադառնալով և գրում է .«Մոտենում էր Նոռուզը :«Նոռուզ» բառը կախարդական բառ է գրեթե բոլոր իրանցիների համար,այդ մասին լսելով ,բաբախում է բոլորի սրտերը և բոլորը դառնում են ժպտադեմ և իտես դրան և այն հույսով, որ գալիք Նոռուզին ավելի լավ պահեր ունենան,նրանք հանդուրժում են իրենց ներկայի բոլոր դժվարություններն ու խնդիրները և ամբողջ տարին Նոռուզի հույսով են ապրում:
Բրուգշը ակնարկում է Նոռուզի վաղեմի պատմությանը և բացատրում է արեգակնային տարվա սկիզբը համաստեղությունների առումով և գրում է.«Նոռուզը համընկնում է ձմռան ավարտին և գարնան եղանակի սկսվելուն»:
Նասերիների ժամանակաշրջանում իրանցիների մոտ աստղագիտության զարգացումը ,Բրուգշի ուշադրությանն էր արժանացել և իր գրքում գրել է.«Իրանի աստղագետները օրացույցի մեջ փնտրում են երջանկության ու դժբախտության ժամերը և թագավորների ու ազնվականների համար այդ ժամերը ճշտելով ,լավ գումարներ վաստակում:Նոռուզից առաջ նրանք խիստ փորձում էին վայրկյանների ճշգրտությամբ որոշել արևը Խոյին հանձնելու ճշգրիտ ժամանակը և հայտարարել դրա մասին,որպեսզի բոլոր մարդիկ տարեմուտին կարողանան կատարել իրենց ավանդական ու հնագույն արարողությունները»։
Ըստ երևույթին, այդ ժամանակվանից իվեր անուշարանները Նոռուզից առաջ ավելի ակտիվ են եղել ինչի մասին Բրուգշը անդրադարձել է նաև իր ուղեգրության մեջ և գրել է.«Անուշարանները շատ աշխուժ են և թխում են Իրանի զանազան քաղցրավենիքներ և վաճառում դրանք »: Նա ,անդրադառնալով Նասերիների ժամանակաշրջանում իրանցիների ընդհանրացած սովորությունների մասին ,անդրադառնում է Հաֆթ սինի և Նոռուզին անհրաժեշտ այլ պարագաների պատրաստմանը եւ ընթերցողին հետաքրքիր պատկերացում ներկայացնելով ,գրում է.«Նոռուզի համար ,ճաշակով իրանցիները ,ընդհանրապես իրենց տան փոքր պարտեզներում կամ ծաղկամաններում աճացնում են ծաղիկներ ,որոնց անունը սկսում է «ս»տառով : Ինչպես Սմբուլը և այս ծաղկի հետ նշում են բնության զարթոնքը,ձմեռային երկարատև նինջից հետո»:

Պատմությունը վկայում է Նասեր էլ-Դին թագավորի գեղարվեստական ճաշակի մասին, և բոլորը գիտեն, որ Նասեր էլ-Դին թագավորը ,ում տիտղոսն էր սուլթան Սահեբ Ղարանը,եղել է լուսանկարիչ, գեղագիր և երբեմն էլ բանաստեղծություններ է գրել և իհարկե երբեմն ինքը իրեն լուսանկարել:
Բրուգշը գրել է Նոռուզից առաջ Նասեր էլ Դին թագավորի, շուկայում ներկայության մասին:Երբ թագավորը ցանկանում էր շուկա մտնել, փակում էին «Սաբզե Մեյդան»-ի տարածքը և ոչ ոք իրավունք չուներ մտնել այդ տարածքը ,բացի թագավորի ուղեկիցներն ու պալատականները: Այս գրքում կարդում ենք,որ Նոռուզի երկու հիմնական ավանդույթներից են եղել«Սալամ քուչաք»-ը(փոքր ողջույն)և «Սալամ Ամմ»-ը,(ընդհանրական ողջույն ),որը համայնքային բաժանումներից էր:Առաջին ողջույնը հատկացված էր ընտանիքի անդամներին ու հարազատներին և Ֆարվարդին ամսի առաջին օրն էր կայանում արքունիքում :Սակայն ընդհանրական ողջույնը,այլ կերպ էր կատարվում: Այս ողջույնի ժամանակ թագավորը նստում էր Սաբզե Մեյդան հրապարակին հարակից պալատի բարձրաբերձ պատշգամբում և պատշգամբից տեսնում բոլոր նրանց, ովքեր հսկա բակի տարածքում էին: Այս պատշգամբը ունի երկար ու հսկա վարագույրներ, որոնց մի կողմ էին քաշում: Ընդհանրական ողջույնին մասնակցում էին ՝սպաները և բարձրաստիճան զինվորականները, ազնվականները, հոգևորականները և պետական բարձրաստիճան պաշտոնատարները և արքայազնները ,որոնք հերթականությամբ կանգնում էին նախապես ճշտված տեղերում, որպեսզի Նոռուզին հատուկ շուքով տեսնեն թագավորին ,կամ ինչպես իրենք էին ասում «աշխարհի մենատիրոջը»:
Անգլիացի դիվանագետ և գրող Ռոբերտ Քեր Փորթերը ,ով 200 տարի առաջ Նոռուզի տոնակատարությունների ժամանակ Իրան էր այցելել անդրադառնալով այս արարողությանը ,այսպես է գրանցում իր տեսածները.
«Ամանորի առաջին օրը «Արգ»-ի հրապարակը մտա,որտեղ գտնվում էին ժողովրդի տարբեր խավեր: Մուտքի դռնից հետո ,մտա «Արգ»-ի տարածքը ,որտեղ թագավորը ընդունում էր իր հպատակներին:Երբ ես պալատի տարածքում էի,քիչ անց ,թագավորը ներկայացավ այնտեղ և նստեց գահին և ներկա պաշտոնատարներն ու ազնվականները շնորհավորեցին նրան և ստացան նվերներ և ավարտվեց արարողությունը»:
Գերմանացի զբոսաշրջիկ, պատմաբան և քարտեզագիր՝Քարսթեն Նիբուհերը, Զանդիեի դինաստիայի օրոք Իրան է այցելել:Իրանում ճանապարհած ուղեգիրների մեջ ,միգուցե քչերն են ,որ Նիբուհերի նման գրել են ճշգրիտ և առանց միտումների:Միգուցե քարտեզագիր լինելու պատճառով,մանրակրկիտ հայացքով է նայել ամեն ինչին:«Թախտե Ջամշիդի մանրամասնություններ»-բաժնում ,Նիբուհերը ,1765 թվականին իր օրագրություններում և ժամանակի իրադարձությունների մասին գրում է .«Մարտի 19-ին տանը զբաղված էի նկարչությամբ: Գյուղացիները կարծում էին ,որ զբաղված եմ Նոռուզի տոնակատարության նախապատրաստական աշխատանքներով :Իրանցիների Նոռուզը հենց այն օրն է ինչ եղել է պատմական դարաշրջանում...»:
Թերևս Նիբուհերի համար դժվար էր ընդունել Նոռուզի ավանդության շարունակությունը, պատմական անցյալից մինչև Զանդիեի օրերը։Բայց նա իր զարմանքը հայտնելով այս շարունակականության համար՝ ընթերցողին տեղեկացնում է տոնակատարության, ավանդույթի և մշակույթի հզորության մասին , որին չեն ազդել պատերազմները ,դինաստիաները կամ նմանօրինակ փոփոխությունները։
Նիբուհերը,շարունակելով Նոռուզի նկարագրությունը , անդրադառնում է դրա սովորույթներին.«Մարտի 21-ին (ֆարվարդինի 1-ին) գյուղացիները սովորականից լավ հագնված էին և այս օրը չէին աշխատում։Ավելի լավ հագնվելը և չաշխատելը միակ նշաններն էին, որոնք ապացուցում էին թե՝ամանոր է, քանի որ Ռամազան ամիսն էր ,որը նրանց արգելում էր ամբողջ օրը որևէ բան ուտել :Իհարկե գիշերվան նրանք փոխարինեցին օրվա ընթացքում չուտելը, սակայն ամենայն լռությամբ ու խաղաղ պայմաններում»:
Հետաքրքիր է, որ ուղեգիրների մեծ մասը գրել են , որ երբ Նոռուզը համընկնում էր Ռամազան կամ Մուհարրամ ամսվա հետ, մարդիկ կրոնական ծեսերը գերադասում են ազգային ծեսերից, աչալրջությամբ կատարում էին դրանք՝ պահպանելով կրոնական ծեսերն ու արարողությունները:
Ռիչարդզ Ֆրեդերիկ Չարլզը Իրան է այցելել առաջին Փահլավիիի օրոք և նրա ուղեգրությունը մոտ է ներկային։Նա ևս անդրադառնում է Նոռուզի ծեսերին և խոսում ՝Նոռուզի օրերին Թեհրանի ու Սպահանի մասին։
Նրա գրքի մի բաժնում կարդում ենք.«Իրանցիները հավատում են այս հին ավանդույթին, որ ով Նոռուզի առավոտյան, խոսելուց առաջ բերանը քաղցրացնում և մարմինը յուղում է, այդ տարում նրա հետ ոչ մի վատ բան չի պատահելու։Գրեթե բոլորը գնում են բաղանիք և նոր հագուստ են հագնում»։
Ռիչարդզը հատկապես անդրադառնում է Սպահան քաղաքին և Նոռուզին սպահանցիների սովորույթներին և գրում է.«Երբ Նոռուզի առավոտյան արարողությունն ավարտվում է, Սպահանի ժողովրդի այն խավը, ով կարող է, շտապում են «Զայանդե ռուդ» գետի եզերքին գնալ ,որպեսզի երեկոն անցկացնի գետի մոտ ։Նրանք հավատարիմ են դյուցազնապատումի ավանդությանը և Շահնամե ու Ռոստամի ու Սոհրաբի պատմությունը ընթերցելուն ,և երգում են Սպահանի պատմական կամուրջների ու «Զայանդե ռուդ» գետի ափերին»։Իհարկե, նա այս նյութերի ընթացքում նաև վերլուծում է իրանական երգարվեստն ու երաժշտությունը: Հետաքրքիր է նաև ,որ եթե Ֆրեդ Ռիչարդզը հիմա էլ գնա Սպահան ,նույնությամբ կտեսնի Սպահանի այս յուրահատկությունը: Եթե քաղաքում հոսի «Զայանդե ռուդ»-ը ,ոչ միայն Նոռուզին ,այլև տարվա ընթացքում ,Սպահանի խանդավառ ժողովուրդը կգնա գետի ափ ,որպեսզի կամ երգի և կամ գետի ափի զանազան տարածքներում ունկնդրի քաղցր ձայներ և մի առժամանակ հաճելի պահեր անցկացնի:

Կրկին շնորհավորելով իրանական նոր տարին և գարունը ,լավագույնն ենք մաղթում համայն աշխարհի ժողովրդին։ Թող ամենազոր Աստված օգնական ու պահապան լինի Ձեզ։ Ձեր կյանքը գարնան պես ընթանա կանաչ ճանապարհով,լինեք ուրախ ,առողջ և երջանիկ:
Ուրախություններդ ինձ պարգևիր՝
Իմ Ֆարվարդին.
Իսկ հավելյալը փոխանցիր նրան
ով չունի գարուն...
Երանի գարնանը՝
Որ բռնել է ձեռքս և չգիտեմ ու՞ր է տանում.
Երանի ինձ
Որ բռնել եմ գարնան ձեռքը և իմ բնակարանն եմ տանում: