Սուրբ Գեորգ զորավարի տոնը
Շնորհավորելով Ս. Գեորգի բարեբաստիկ տոնը , հայցում ենք առ Աստված , որ ընդունելի դարձնի բոլորի ուխտն ու խորհուրդները : Շնորհավում ենք սրբի անունը կրող բոլոր անձանց ՝ իրենց անվանակոչության տոնի կապակցությամբ :
Թե ՛ եկեղեցական , թե ՛ ազգային կյանքում , հիշատակության օրերը հաստատված են հստակ առաքելությամբ ՝ անհատի գիտակցության մեջ արթուն պահել պատմական իրողությունների հետ կապը : Դրանք ենթագիտակցական կապ են ստեղծում անցյալի և ներկայի միջև ՝ երաշխավորելով ապագայի կերտումը :
Եկեղեցական տոները ժամանակագրական առումով բաժանվում են երկու խմբի` անշարժ և շարժական : Անշարժ տոներն իրենց հաստատուն տեղն ունեն օրացույցում , իսկ շարժականները տեղաշարժվում են` կախված լինելով Զատկից , որը նշվում է գարնան գիշերահավասարից հետո լուսնի լրմանը հաջորդող առաջին կիրակի օրը :
Սրբոց տոները մեծավ մասամբ շարժական են և կոչված են պայծառացնելու Քրիստոսի վկաների հիշատակը և նրանց սրբության ուղին իբրև օրինակ մեզ ավանդելու : Մեր Տոնացույցում նշված են մինչև 15-րդ դարի սրբերը (վերջինը` Ս. Գրիգոր Տաթևացի) : Հետագա դարերի սրբերի համար սահմանված է ՝՝ Ամենայն սրբոց տոնը ՛՛ որով հիշատակվում են բոլոր հին ու նոր , հայտնի ու անհայտ սրբերը : Սրբոց տոներից առավել մեծ ժողովրդականություն են վայելում Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների , Ս. Գրիգոր Լուսավորչի , Ս. Սարգիս զորավարի, Վարդանանց և Թարգմանչաց սրբերի տոները:
Ս.Գեորգ զորավարի , Ադոկտոսի և Ռոմանոս երգեցողի հիշատակի օրը շարժական տոն է և նշվում է տաղավար հինգերորդ և վերջին տոն ՝ Խաչվերացից 13 օր հետո եկող շաբաթ օրը : Այս տարի այն նշվում է շաբաթ սեպտեմբերի 24-ին :
Ս. Գեորգի տոնի առիթով գեղեցիկ ու ավանդական մի սովորության համաձայն , եռօրյա ուխտագնացություն է տեղի ունենում սրբի անունը կրող բոլոր եկեղեցիներում , այդ թվում նաև Թեհրանի Ս. Գեորգ եկեղեցում , որտեղ հավատացյալներ մասնակցելով կատարվող արարողություններին , խորհուրդներ ունենալով մատաղ են զենում : Թեհրանի Ս. Գեորգ եկեղեցին կառուցվել է 1790 թվականին և գտնվում է Իրանի մայրաքաղաք ՝ Թեհրանի հարավային Շափուրի պողոտայում :
Ո՞վ է սուրբ Գեորգ զորավարը
Ս. Գեորգ զորավարը ծնունդով Կեսարացի է : Մեծացել է քրիստոնյա ընտանիքում : Ապա զինվորագրվելով կարճ ժամանակում բարձրացել է զորավարության աստիճանին Հռոմեական բանակում : Երբ կայսրը քրիստոնյաներին հալածելու հրաման պետք է արձակեր , խորհրդակցեց նաև Գեորգ զորավարի հետ , սակայն նա չհամաձայնեց այդ գաղափարին : Նա համոզված էր , թե նման մի որոշումը անարդարություն էկլինիկայսրության խաղաղ քաղաքացիների համար : Բոլորը փորձում էին համոզել նրան , իսկ Գեորգն ասաց .՝-« Ես կուզեի երկնքի ու երկրի Արարչին մատուցանել այն պաշտամունքը , որ մատուցանում ենք ձեռագործ կուռքերին » : Երբ կայսրը նրան մեհյան է առաջնորդում ՝ կուռքերին տեսնելու , Աստվածային նախաձեռնությամբ տոգորված ՝ Գեորգը մի առ մի կործանում է դրանց բոլորին : Այդ պատճառով է , որ Ս. Գեորգը կուռքեր կործանող զորավար է կոչվում : Երբ Հռոմեացի Դիոկղետիանոս կայսրը հրովարտակ է արձակում քրիստոնեության դեմ , Գեորգ զորավարը պատռում է Նիկոմեդիա քաղաքի հրապարակում կախված այս արքունական հրամանը , ինչի պատճառով չարչարանքների է ենթարկվում : Այս հանդուգն արարքների համար Դիոկղետիանոսը անմիջապես հրաման է տալիս գլխատել նրան : Ս.Գերոգը նահատակվել է 303 թվականին ՝ Նիկոմիդիոյում :
Առհասարակ բոլոր նշանավոր սուրբ զորավարների պատկերները ներկայացվում են ձիու վրա և մի վիշապ սպանելու դիրքում : Այս խորհրդանշական պատկերներում , վիշապը ներկայացնում է աշխարհի չարությունը , դիվական զորությունն ու բռնակալությունը , որոնց դեմ պայքարել են սրբերը :
Բազմաթիվ ավանդություններ են հյուսված Ս. Գեորգի մասին , որոնցից ամենածանոթն ու տարածվածն այն է , որ Գեորգը սպանելով մի վիշապի ազատում է մի կույսի : Այս պատճառով էլ ընդունված է նրան վիշապասպան սուրբ անվանել : Սուրբ Գեորգի անունով բազմաթիվ եկեղեցիներ ունեն թե ՛ հայերը և թե ՛ եվրոպական ժողովուրդները : Ս. Գեորգը պահապան սուրբն է , որին եվրոպացիները Saint George են կոչում :
Գեվորգ (Գէորգ) անվան ստուգաբանությունը
Գեվորգ հունարեն georgos բառից է , որ նշանակում է “հողագործ”, “երկրագործ” (հուն. ge “հող”, “երկիր” բառից, ինչպես geolog “երկրաբան” ): Քրիստոնեության շնորհիվ այս անունը տարածվել է շատ ժողովուրդների մեջ : Հայերի մեջ գործածական է հինգերորդ դարից : Հանդիպում է Գէորգ,Գևորգ, Գևոր ձևերով: Վերջերս , հետևելով ռուսական արտասանությանը, գործածում են Եգոր, Գեորգի, Ժորա և այլն :Այժմ ավելի տարածում ունի Գևորգ ձևը, քանի որ երկու ձայնավորներ (էո) իրար հետ դժվար են արտաբերվում : Սրա փաղաքշական ձևերն են՝ Գևո ,Գևիկ : Շատ տարածված է նաև Գևորգյան ազգանունը :
Շնորհավորելով Ս. Գեորգի բարեբաստիկ տոնը , հայցում ենք առ Աստված , որ ընդունելի դարձնի բոլորի ուխտն ու խորհուրդները : Շնորհավում ենք սրբի անունը կրող բոլոր անձանց ՝ իրենց անվանակոչության տոնի կապակցությամբ :
ա