Պարսից ծոցը մնում է Պարսից ծոց
Պարսից ծոցի ազգային օրն ամեն տարի Իրանում նշվում է ապրիլի 30-ին, որը համընկնում է իրանական Օրդիբեհեշթ ամսվա 10-ին: Այս թվականը սովորական թվական չէ, այլ մի ամբողջ ժողովրդի քաղաքակրթության պատմություն: Առաջարկում ենք լսել այս կապակցությամբ մեր հաղորդումը:
Պարսից ծոցի ազգային օրն ամեն տարի Իրանում նշվում է ապրիլի 30-ին, որը համընկնում է իրանական Օրդիբեհեշթ ամսվա 10-ին: Չնայած Իրանի կառավարությունը փորձեր է արել, որպեսզի այս օրը նշվի միրջազգային ասպարեզում, սակայն որոշ, հատկապես արաբական երկրների ու միջազգային շրջանակների խոչընդոտների հետևանքով, դա չի հաջողվել: Պետք է ասել, որ Պարսից ծոցի ազգային օրը սահմանվել է ոչ թե 2005 թվականին, այլ գալիս է Իրանի ժողովրդի պատմության խորքերից:
Պարսիծ ծոցի ազգային օր
Պարսից ծոցը կամ Փարս Շախաբը ջրանցք է որը գտնվում է Օմանի ծովի ուղղության վրա` Իրանի և Արաբական թերակղզու միջև: Այն ունի 237473 կմ2 տարածք և Մեքսիկայի ու Հուդզոնի ծոցերից հետո երրորդ ամենախոշոր ծոցն է: Պարսից ծոցը Արաբական թերակղզու և Իրանի միջև գտնվող ծոց է: Այն Հորմոզի նեղուցով միանում է Օմանի ծոցին, Արաբական ծոցին և Հնդկական օվկիանոսին: Արևմուտքից այն միանում է Արվանդռուդ գետի դելտային,որը գոյանում է Տիգրիս և Եփրատ գետերի միացումից,որոնց միանում է Քարուն գետը: Իրանը Օմանը, Իրաքը, Սաուդյան Արաբաիան, Քուվեյթը, ԱՄԷ-ն, Կատարը և Բահրեյնը Պարսից ծոցի առափնյա երկրներն են:
Իրանի պատմական իշխանությունը Պարսից ծոցի վրա
Պարսից ծոցի հյուսիսային ափերը ամբողջովին գտնվում են Իրանի գեոպոլիտիկական քարտեզում: Ունենալով նավթի ու գազի հարուստ պաշարներ, այս ծոցը շատ կարևոր է և' միջազգային և' տարածաշրջանային առումով: ՄԱԿ-ի 61-րդ փաստաթղթի համաձայն` Պարսից ծոց անվանումը եղել է Քրիստոսիծնունդից հարյուրամյակներ առաջ: Տարբեր լեզուներում այն ճանաչված է որպես Փարս, Փարս Իրան, Աջամ անուններով: Քրիստոսի ծնունդից առաջ 5-րդ դարում այս տարածաշրջանը կոչվել է Պարսից ծոցի տարածաշրջան: Այլ խոսով, հույները, հռոմեացիները և նրանցից հետո արևելյան Հռոմն ու աբբասյան էմիրները և իսլամական աշխարհագետները մշտապես օգտագործել են այս անունը: Որոշ պատմական գրքերում նույնպես օգտագործվել է այս անունը: Հատկանշական , է որ երբ պորտուգալացիները և իսպանացիները մուտք էին գործում Պարսից ծոց, նրանց փաստաթղթերում նույնպես նշվում էր այս անունը: Իսկ անգլիացներն ու ֆրանսիացիներն այստեղ ժամանելիս օգտագործումէ ին Պարսից ծոց անվանումը: Բրիտանիայի, ԱՄՆ-ի, նախկին ԽՍՀՄ և ՄԱԿ-ի փաստթաթղթերում նույնպես այս ծոցը նշված է որպես Պարսից ծոց:

Աքեմենյան թագավոր Դարեհի արձանագրություններից մեկում Պարսից ծոցն այսպես է ներկայացվում "Դրայա Թեյա Հաչա Փարսա Այթի" կամ Պարսից ծոց: Իսկ դա նշանակում է ծով, որն անցնում է Փարսից: Հույն պատմաբան Կլավիուս Ալյանուսը, ով ապրում էր 2-րդ դարում, "Անավազիս " անունով գրքում Պարսից ծոցը ներկայացնում է որպես Պերսիկոն Կայթաս, ինչը նորից նշանակում է Պարսից ծոց: Հույն նշանավոր աշխարհագրագետ Էստրագոնը, ապրելով առաջին դարում, իր գրքում բազմիցս օգտվել է Պարսից ծոց բառակապակցությունից: Լատինական աղբյուրներում Պարսից ծոցը նշվել է որպես Mare Persicum կամ պարսկական ծով: Պետք է նշել, որ շատ աղբյուրներում Պարսից ծոցը նշվում է որպես Sinus Persicus : Ֆրանսերենով այն նշվում է Golfe Persique, անգլերենով` Persian Gulf, գերմաներենով` Persischer Golf, իտալերենով` Golfo Persi ico, ռուսերենով` Персидский залив, ճապորներենով` Perusha Wan, թուրքերենով` Farsi Korfozi: Հռոմեացի պատմաբան Լուինթուս Կուրտիուս Ռուֆուսը, ով ապրել է առաջին դարում, օգտվել է Aquarum Persico բառակապակցությունից:
Պարսից ծոց բառակապակցությունը պատմական աղբյուրներոմ բազմիցս է օգտագործվել: Իսկ արաբական և իսլամական որոշ աղբյուրներում այն կոչվել է Բահր Ֆարս, Ալ Բահր ալ Ֆարս, Ալ Խալիջ ալ Ֆարս և Խալիջե ֆարս: Այսպիսով, տարբեր լեզուներում և տարբեր ժամանակներում այս ծոցը նշվել է Պարսից ծոց կամ Պարսկական ծով անվանումներով: Իսկ բոլոր միջազգային կազմակերպությունների փաստթաթղթերում այն հռչակված է որպես Պարսից ծոց: Միջազգային ջրագրանցման կազակերպությունը օգտագործում է Իրանական ծոց բառակապակցությունը:
Այդուհանդերձ, 1960 թվականից, երբ տարածվեց պանարաբական գաղափարախոսությունը, շատ ազգայնական արաբներ անտրամաբանական փորձեր են կատարել` Պարսից ծոցի անունը Արաբական ծոցի փոխելու նպատակով: Արաբական երկրների լիգան վերջերս մի շրջաբերականով բոլոր արաբական երկրներին կոչ էր արել Պարսիծ ծոցի փոխարեն օգտվել Արաբական ծոց անվանումից: Սակայն որևէ միջազգային կազմակեպություն չընդունեց դա: ՄԱԿ-ը և միջազգային կազմակերպությունները հայտարարեցին, որ Պարսից ծոցը մնում է Պարսից ծոց և երբեք չեն ընդունելու այդ փոփոխությունը:
ՄԱԿ-ը և դրան ենթակա կազմակերպությունները անվազն ութ անգամ հայտարարել են, որ այս ծոցի պարագայում պետք է կիրառվի Պարսիծ ծոց անվանումը: ՄԱԿ-ի գրասենյակը 1971թ հաստատված AD 311/1 փաստաթղթով հայտարարել է, որ օգտագործելու է Պարսից ծոց անվանումը: Իսկ 1954թ հաստատված UNLA45.8.2C և 1990թ հաստատված ST/CS/SER.A/29 փաստաթղթերում կազմակերպությունը հայտարարել է, որ Իրանի Հարավային ծովը հռչակվում է Պարսից ծոց անունով: Իր ամենամյա ժողովում ՄԱԿ-ը հայտարարեց, որ այդ ջրանցքը անվանվում է Պարսից ծոց:
Պարսից ծոցը ՄԱԿ-ի փաստթաթղթերում
ՄԱԿ-ը ոչ միայն փաստաղթղթեր է ներկայացրել, այլ իրեն ենթակա կազմակերպութուններից նույնպես պահանջել է օգտվել ադ անվանումից: Ուրեմն ինչն է պատճառը, որ որոշ արաբական երկրներ փորձոմ են խեղաթյուրել այս անվանումը: Որոշ փորձագետներ համոզված են, որ Արաբական ծոց բառակապակցությունն առաջին անգամ օգտագործել են մի խումբ անգլիացի առևտրականներ: Պարսից Ծոցում Անգլիայի ներկայացուցիչ Ռոդրիգո Օուենը 1957թ. գրված "Ոսկե փրփուրներն Արաբական ծոցում" գրքում օգտվել է այս բառակապակցությունից: Գրքում ասվում է . "Ես ոչ մի գրքում կամ քարտեզում Պարսից ծոց անվանմանումից բացի այլ անվան չեմ հանդիպել: Սակայն ապրելով ծոցի առափնյա շրջաններում, հասկացել եմ, որ այնտեղի բնակիչներն արաբներ են: Ուստի քաղաքավարությունից ելնելով այս ծոցն անվանել եմ Արաբական ծոց": Իհարկե նման բան արել են նաև մի շարք ամերիկյան ու եվրոպական ընկերություններ` հետևելով հատուկ նպատակի: 2004թ. ամերիկյան National Geografic ընկերությունն օգտվել է Արաբական ծոց անվանումից: Իսկ 2006թ. Փարիզի Լուվրի թանգարանի պատասխանատուները Պարսից ծոցի փոխարեն օգտվեցին Ծոց բառից, ինչը լուրջ քննադատության արժանացավ հատկապես իրանցիների կողմից:
Վերջում պետք է ասել, որ Իրանի ժողովուրդը մշտապես հպարտացել է իր ինքնությամբ, պաշտպանել է իր մշակութային և պատմական ժառանգությունը: Եվ դրա համար էլ այս ժողովուրդը երբեք թույլ չի տա փփոխության ենթարկել Պարսից ծոցի անունը: Իրանցիների նամակն ուղղված միջազգային ատյաններին պաճառ դարձավ, որ թշնամիների սադրանքները չեզոքացվեն և հռչակվի Պարիսց ծոցի ազգային օրը: Այդ օրը հենց այն օրն է, երբ Իրանից դուրս վռնդվեցին պորտուգալացի գաղութարարները: