Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (20)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i60952-Իրանի_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունները_(20)
Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում գիտական վերջին ձեռքբերումները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մայիս 03, 2017 11:52 Asia/Tehran

Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում գիտական վերջին ձեռքբերումները:

Thomson Reuters գիտական մեդիակորպորացիան վերջերս ներկայացրել է աշխարհի առաջատար գիտնականների անվանացանկը: Աշխարհի մեկ տոկոս առաջատար գիտնակնների ցանկում տեղ են գտել 228 իրանցի գիտնականների անուններ : Վիճակագրության համաձայն, ցուցակում կարևոր դիրք են զբաղեցնում Թեհրանի համալսարանի և Իրանում ճարտարագիտական ճյուղի հետազոտողները: Այդ մեդիակորպորացիայի ցանկն թարմացվում է երկու ամիս մեկ ՝ միջազգային գիտության ոլորտում տեղի ունեցած իրադարձությունների հիմունքով, իսկ առաջատար գիտնականների ընտրության հիմքն է հանդիսանում գիտական հավաստիությունը :

Գիտական շտեմարանի տվյալների համաձայն՝ գիտության առաջատար  228 իրանցիներից 139- գիտնականներ աշխատում են Իրանի գիտության նախարարությանը կից , 40-ը արդյունաբերական , իսկ 37-ը բժշկական գիտությունների համալսարաններում: Իրանի գիտահետազոտական կենտրոնների երեք հետազոտողներ հայտնվել են միջազգային առաջատար գիտնականների ցանկում, որոնցից 9-ը եղել են իսլամկան ազատ համալսարանի ուսանողներ:

Գիտության առաջատար  228 իրանցիներ հայտնվել են աշխարհի լավագույն մեկ տոկոս գիտնականների ցանկում

 

Այդ ցանկում ունենալով 36 ուսանողներ, Թեհրանի համալսարանն իրեն է հատկացրել Իրանի համալսարանների ամենամեծ թվով առաջատար գիտնականների բաժինը: «Թարբիաթ Մոդդառես» և «Շարիֆ» տեխնոլոգիական համալսարանները համապատասխանաբար ցանկում գրավում են երկրորդ և երրորդ տեղերն ՝ ունենալով 18 և 16 գիտնակններ: Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանը ՝ 18 գիտնակններով,  ցանկի առաջին հորիզոնականում է : Իրանի գիտության ու տեխնոլոգիական, Շիրազի և Սպահանի տեխնոլոգիական համալսարանները ութական գիտնականներով , «Շահիդ Բեհեշթի» անվան և «Ամիր Քաբիր» տեխնոլոգիական համալսարանները յոթական գիտնականներով , հայտնվել են աղյուսկի հաջորդ հորիզոնականներում: 

Ցանկում ներգրավված իրանցի գիտնականների անուններն այսքանով չեն սահմանափակվում: Կարելի է ավելացնել իրանական մյուս բուհերի ու համալսարանների ՝ այդ թվում Մաշհադի Ֆիրդոսու անվան, Թավրիզի , Սպահանի համալսարանների, նաև հիմնարար գիտությունների համալսարանների հիտահետազոտողների անունները:   

Իրանցի գիտնականներն աշխարհի մեկ տոկոս առաջատար գիտնակնների ցանկում են

 

Իրանցի մի երիտասարդ հետազոտող նոր միջոց է առաջարկել ՝ քաղցկեղի դեմ դեղորայքի նկատմամբ արյան քաղցկեղային հիվանդների օրգանիզմի դիմադրության , քիմիաթերապիայի անցանկալի հետևանքները նվազեցնելու և արդյունքում ՝ հիվանդի արագ ապաքինման համար:Իրանցի այդ գիտնականին հաջողվել է K562 բջիջներում ոսկրածուծի խոշոր բջիջների ՝ Mega karyocytes-ի տարբերակման հարցում , PMA-ի գործառույթի բարելավման նախագիծ ներկայացնելով, օգնել քաղցկեղային հիվանդներին:

 K562 բջիջները համարվում են չարորակ հիվանդությունների և քրոնիկական և առաջացած արյան քաղցկեղի ՝ AML և լեյկեմիայի կամ արյան քաղցկեղի ՝ CML հիվանդության բջջային մոդելն է , որն ուղեկցվում է BCR-ABL գենետիկական խանգարումներով: Քրոնիկական լեյկեմիան , որպես տարածված արյան քաղցկեղի տեսակ, բնականոն ընթացք ունի և հիվանդների մեծ մասն ախտորոշում է ստանում արդեն հիվանդության առաջացած փուլում, սակայն գենետիկական անկայունության պատճառով, հիվանդությունը մեծ արագությամբ անցնում է բլաստային ճգնաժամային փուլ, իսկ այդ փուլում բուժման նկատմամբ դիմադրություն է առաջանում:

Թեև հեղափոխության հաղթանակին հաջորդող տարիներին, կինաս տիրոզին էնզիմներ պարունակող նյութերի հայտնաբերումը մեծ նվաճում է համարվում  քրոնիկական լեյկեմիան բուժելու ոլորտում, սակայն գլխավոր խնդիրը կայանում է դեղերի նկատմամբ օրգանիզմի ադապտացիայի հարցը: Ուստի, BCR-ABL գենետիկական խանգարումներից անկախ նոր թիրախների հայտնաբերումն ու հստակ ախտորոշումը , չափազանց կարևոր է այն առումով, որ բացի  CML բջիջներից, դեղի ազդեցության տակ են հայտնվում նաև լեյկեմիայի ցողունային բջիջները: Թեհրանի համալսարանի հետազոտողների համոզմամբ, կինաս տիրոզին էնզիմներ պարունակող նյութերի կիրառմանը զուգահեռ, տարբեր գործառույթներով մեխանիզմներով բուժման մեթոդները կարող են մեծացնել այդ հիվանդությամբ տառապող հիվանդների կյանքի տևողությունը:

 Իրանցի գիտնականին հաջողվել է  գտնել լեյկեմիայի բուժման նոր մեթոդ

 

ԱՄՆ «Մայո» կլինիկայի հետազոտողներին հաջողվել է երկարատև ուսումնասիրությունների արդյունքում , պարզել, թե գլխուղեղի խորքային խթանման միջոցով , հնարավոր կլինի օգնել դեպրեսիվ հիվանդների, որոնց մոտ  բուժման մյուս մեթոդներն արդյունավետ չեն եղել:  Դեղաբուժությունը, լոգոպեդիան կամ հիշյալ երկու մեթոդների զուգակցումը հիվանդության բուժման ընդունված  մեթոդներից են: Սակայն գլխուղեղի խորքային խթանման մեթոդով բուժվող հիվանդների մոտ, բուժման չորս տարիների ընթացքում բարելավման նշաններ են հայտնաբերվել:

Սա նմանատիպ բուժման առաջին երկարատև հետազոտությունն է : Այս մեթոդում, վիրահատությամբ հիվանդի գլխուղեղում տեղադրված էլեկտրոդները խթանում են գլխուղեղի այն հատվածները, որտեղ կան հաճույք ստանալու, դրդապատճառների և կյանքի որակի բարձրացմանն առնչվող կենտրոնները: Խթանման մակարդակը վերահկսվում է կրծքավանդակի հատվածում մաշկի տակ տեղադրված  ուղեցույց սարքի միջոցով: Հետազոտողների համոզմամբ, բուժման այս մեթոդը վերջնականապես հաստատելու համար, անհրաժեշտ է լինելու ուսումնասիրել ավելի մեծ թվով ծանր դեպրեսիվ հիվանդների :

Ներկայիս գլխուղեղի խորքային խթանման մեթոդը կիրառվում է  պարկինսոնի, Էպիլեպսիայի, Տուրետի համախտանիշների և կպչուն մտքերի հոգեկան խանգարումների բուժման համար: Գիտնականները հուսով են, որ բուժման այս մեթոդը կիրառելի կլինի նաև ինսուլտ ստացած, թմրամոլ կամ այլ հիվանդների բուժման համար:

Գլխուղեղի խորքային խթանման միջոցով հնարավոր կլինի բուժել ծանր դեպրեսիան