Թել Ավիվի և Ռիադի համընդհանուր շահերն ընդդեմ Իրանի
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i76939-Թել_Ավիվի_և_Ռիադի_համընդհանուր_շահերն_ընդդեմ_Իրանի
Սաուդյան Արաբիան որոշել է մինչև 2030թ մեծ փոփոխություններ իրականացնել երկրում: Եվ ներկա իշխանությունները ոչ միայն որոշել են երկիրը մոդեռնիզացնել, այլ իրենց ռազմավարությունը հիմնել ԻԻՀ դեմ թշնամության վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2017 16:09 Asia/Tehran
  • Թել Ավիվի և Ռիադի համընդհանուր շահերն ընդդեմ Իրանի

Սաուդյան Արաբիան որոշել է մինչև 2030թ մեծ փոփոխություններ իրականացնել երկրում: Եվ ներկա իշխանությունները ոչ միայն որոշել են երկիրը մոդեռնիզացնել, այլ իրենց ռազմավարությունը հիմնել ԻԻՀ դեմ թշնամության վրա:

 

Սաուդյան իշխանությունները, որ տասնամյակներ շարունակ պահպանողական քաղաքականություն էին վարում և փոփոխություններն իրականացնում էին միայն հեղաշրջումների կամ այլ երկրների ներքին հարցերին միջամտելու միջոցով, այժմ ցանկանում են կառուցվածքային փոփոխություններ իրականացնել երկրում: Ներկա թագավոր Սալման Բեն Աբդոլազիզի երրորդ կնոջ որդին`Թագաժառանգ Բեն Սալմանը, ով արդեն պատրաստվում է նստել երկրի գահին, այս փոփոխությունները սկսել է Թրամփի հետ բարեկամանալով ու եվրոպական երկրների ղեկավարների հետ հանդիպումների միջոցով: Մյուս կողմից նա փորձում է պառակտում առաջացնել արաբական լիգայի երկրների միջև` այդ երկրներին մեղադրելով Իրանի հետ մերձենալու և Սաուդյան Արաբիայի քաղաքականությանը չհետևելու մեջ: Նա այդպիսով ցանկանում է հագնել այն հագուստը, որով ԱՄՆ-ն փորձում է  պահպանել իրեն աշխարհում: Սակայն այս քաղաքականությունը այսքանով չի ավարտվում: Եմենի վրա հարձակումը, Կատարի շրջափակումը, Իրաքի կառավարության հետ դիվանագիտական կապերի հաստատումը և այդ երկրի շիա դիվանագետների հետ շփումը առավել քան 20 տարի դրա  բացակայությունից հետո, ցույց է տալիս, որ ըստ երևույթին Ռիադը վարում է  նոր արատաքին քաղաքականություն, որի նպատակը տարածաշրջանում ԻԻՀ դերակատարությունը չեզոքացնելն է: Ներկա դրությամբ, երբ սաուդյան ընդդիմադիր թագաժառնագներն ու օպոզիցիայի ներկայացուցիչները, ովքեր աշխարհի միլիարդատերերից են, պահվում են Բեն Սալմանի կալանավայրերոմ ու ենթարկվում են խոշտանգումների: Իսկ թագավորական պալատը գտնվում է  խորը ճգնաժամի մեջ: Մյուս կողմից,  համաշխարհային հանրությունը լռում է  այս հանցագործությունների նկատմամբ: Սակայն վերջերս ՄԱԿ-ը և Մարդու իրավունքների դիտորդ խումբը խիստ քննադատության ենթարկեցին սաուդցիներին` Եմենի հարցով: Եվ Սաուդյան Արաբիային չհաջողվեց ձեռք բերել այն հաջողությունը, որ ցանկանոմ էր ունենալ Եմենի վրա հարձակմամբ: Սաուդյան Արաբիային չհաջողվեց նաև ծնկի բերել Կատարին: Իսկ Սաադ Հարիրիի խայտառակ հրաժարականով ու վերջինիս իր ընտանիքի հետ պատանդ վերցնելով, Ռիադը ցույց տվեց, թե Սաուդյան Արաբիայի քաղաքականությունը որքան թույլ է: Մյուս կողմից, Սիոնիստական ռեժիմի էներգետիկայի նախարար Յովալ Շտայնիցը խոստովանեց, որ Թել Ավիվն ու Ռիադը ԻԻՀ կապակցությամբ մտահոգոթյունների հարցով գաղտնի հանդիպումներ են ունեցել: "Մենք գաղտնի կապեր ունենք արաբական ու իսլամական մի շարք երկրների հետ ու չենք ամաչում դրա համար: Իհարկե մյուս կողմը ջանում է  գաղտնի պահել այս կապերը, իսկ մենք խնդիր չունենք: Ու եթե Սաուդյան Արաբիան կամ որևէ այլ երկիր ցանկանում է, որ այդ հանդիպումները գաղտնի մնան, մենք դեմ չենք". հատարարել է նա: Շտայնիցը հավելել է. "Արաբական աշխարհն աջակցում է մեզ, երբ մենք Իրանի դեմ որևէ քայլ ենք կատարում: Օրինակ, երբ Իրանն իր հյուսիսային սահմանին ռազմակայան է կառուցում, այս հարցում Իրանի դեմ քայլեր անելիս արաբական աշխարհը մեր կողքին է: Իսկ երբ մենք պայքարում էինք ՀԳՀԾ-ի դեմ, որոշ արաբական երկրներ աջակցեցին մեզ" :

Ռոյթերզ գործակալությունն այս կապակցությամբ գրել է. "Սա առաջին խոստովանությունն է իսրայելական բարձրաստիճան պաշտոնյայի կողմից: Սա շատ կարևոր հարց է, որի շուրջ խոսել է նաև Սիոնիստական ռեժիմի նախկին պատերազմի նախարար Մուշե Յալունը: Նա նշել է. "Պատահական չէ, որ մենք Ադել Ալ Ջոբայրից արաբերենով լսում ենք այն, ինչ մենք ասում ենք եբրայերենով":

Իսկ ինչ արդյունքի կհասնեն Իսրայելի պաշտոնյաները, Սաուդյան Արաբիայի հետ համագործակցելով: Սիոնիստ պաշտոնյաները նշել են, որ չափավորական արաբական երկրների և Սաուդյան Արաբիայի հետ շփումներն իրենց կօգնեն Իրանի առաջն առնելու հարցում: Նրանք համոզած են, որ այսօր, երբ աշխարհի գերտերությունների վրա Սիրիայում ԻԻՀ ռազմակայանի կառուցման հարցում ճնշում է գործադրվոմ, որպեսզի նրանք չհամաձայնեն դրա հետ, արաբական երկրներն Իսրայելին աջակցում են այս հարցում: Իհարկե դա այնքան էլ սխալ չէ, քանի որ այս կոալիցիայում Սաուդյան Արաբիային օգնում են նրա խամաճիկները` Բահրեյնը և Էմիրությունները: Իսկ այլ արաբական երկրներ աջակցում են անուղղակի ձևով: Անցած շաբաթ, Սիոնիստական ռեժիմի բանակի շտաբի պետ Գադի Իզնիքոտն արաբական Իլաֆ պարբերականին տված հարցազրույցում հայտարարեց, որ Իսրայելը պատրաստ է   գաղտնի ինֆորմացիա տրամադրել Սաուդյան Արաբիային: Նա նշեց, որ Թել Ավիվն ու Ռիադն ունեն Իրանի դեմ համատեղ շահ:

Ալ Մայադին եհռուստաընկերությունը, վերջերս վկայակոչելով իսրայելական ԶԼՄ-ներին  հայտարարեց. "Թագաժառանգ Մոհամմեդ  Բեն Սալմանի համոզմամբ, Իրանի ազդեցության դեմ պայքարում այլ ելք չկա, բացի Իսրայելի հետ համագործակցելուց: ԻԻՀ Պահակազորի Կորպուսի սպաները և Հեզբոլլահի նոր սերնդի հրամանատարները Իսրայելի բանակի համար ամենավտանգավոր սպառնալիքն են համավում":

Արևմտյան Ասիայի և հատկապես արաբական երկրների իրադարձություններին հետևելով, կարելի է  հասկանալ, որ նրանք թիրախավորել են Դիմադրության առանցքը և հենց այդ պատճառով հարձակման են ենթարկում Իրանին և Հեզբոլլահին: Իհարկե տարածաշրջանում Հեզբոլլահի վերջին հաղթանակները և Իրաքից ու Սիրիայից ԻԼԻՊ-ին դուրս վռնդելը պատճառ են դարձել, որ մյուս, այսինքն` իսրայելական-արաբական-արևմտյան առանցքը թուլանա: Եվ այսօր դրա անդամներից, որոնք մի ժամանակ կազմում էին 50 երկիր ու կազմակերպություն,  մնացել են ԱՄՆ-ն, Իսրայելը և Սաուդյան Արաբիան: Հատկանշական է, որ Թրամփը ԱՄՆ-ում և Սալմանը Արաբիայում, խստորեն քննադատվում են իրենց երկրներում և նույնիսկ իրենց համախոհների կողմից: Այլ խոսքով, ներկա դրությամբ Դիմադրության առանցքի միակ թշնամին Սիոնիստական ռեժիմն է, որը վերջերս կատարած խոստովանություններով և օգտվելով ԱՄՆ-ից ու Սաուդյան Արաբիայից, կարողացել է այդ երկրներին տարածաշրջանում որպես վահան օգտագործել և իրականացնել իր թշնամական քաղաքականությունը, որպեսզի վերջնականապես կաողանա ավելացնել իր բռնագրաված տարածքները, ոտնահարելով Պաղեստինի ժողովրդի իրավունքները: Ըստ որոշ քաղաքագետների, եթե սաուդական կողմը շարունակի քայլել Իսրայելի հետ բնականոն կապեր հաստատելու ուղղությամբ, իրեն իսլամ աշխարհի ղեկավարը համարող այդ երկրի համար ամեն ինչ կավարտվի: Բացի այդ, Ռիադը կհեղինակազրկվի նաև իր համախոհ արաբական երկրների մոտ: Մյուս կողմից, եթե Սաուդան Արաբիան այս խաղում չհաջողի ու մասնատվի, նորից Իսրայելն է, որ հաջողության է հասնելու և ստեղծելու է ապահով լուսանցք` իր միլիտարիստական քաղաքականությունն իրագործելու համար: Լիբանանի ինտերնետային Ալ Ահդ կայքը գրում է. "Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար Ավիգդոր Լիբերմանը արաբական երկրների ղեկավարներին կոչ է արել հետևել Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմադ   Անվար  Սադաթի քաղաքականությանը, որը 40 տարի առաջ ստորագրելով Քեմփ Դեյվիդի համաձայնագիրը, այցելեց բռնագրավված տարածքներ": Կայքը վկայակոչելով Լիբերմանին, գրում է. "Իսրայելն այժմ առավել քան երբևէ, մոտեցել է արաբական երկրների հետ տարաձայնությունների լուծմանը: Իսկ Միջին Արևելքն առավել քան երբևէ կարիք ունի հակաիրանական նոր կոալիցիայի": Սաուդյան Արաբիայի ներկա վիճակը խիստ ճգնաժամային է: Եվ այս վիճակում Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի մերձեցոմն Իրանի դեմ չի կարող գաղտնի մնալ: