ԻԼԻՊ-ի ոչնչացումը՝ նվեր տարածաշրջանի ժողովուրդներին
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i77033-ԻԼԻՊ_ի_ոչնչացումը_նվեր_տարածաշրջանի_ժողովուրդներին
Սրբավայրերի պաշտպանների ու ռազմիկների անխնա պայքարն ի վերջո արդյունավորվեց: Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանին երեքշաբթի օրը նոյեմբերի 21-ին, կարևոր ուղերձ հղելով հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեիին  և հայտարարելով ԻԼԻՊ-ի վերջին ամրոցը համարվող Ալ-Բուքամալի ազատագրման, նաև ամերիկյան-սիոնիստական այդ խմբի դրոշը իջեցվելու և Սիրիայի դրոշը ծածանվելու մասին, տեղեկացրեց ԻԼԻՊ-ի տիրապետությունը վերջ գտնելու մասին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Նոյեմբեր 26, 2017 16:14 Asia/Tehran

Սրբավայրերի պաշտպանների ու ռազմիկների անխնա պայքարն ի վերջո արդյունավորվեց: Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանին երեքշաբթի օրը նոյեմբերի 21-ին, կարևոր ուղերձ հղելով հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեիին  և հայտարարելով ԻԼԻՊ-ի վերջին ամրոցը համարվող Ալ-Բուքամալի ազատագրման, նաև ամերիկյան-սիոնիստական այդ խմբի դրոշը իջեցվելու և Սիրիայի դրոշը ծածանվելու մասին, տեղեկացրեց ԻԼԻՊ-ի տիրապետությունը վերջ գտնելու մասին:

Իսկ ԻԼԻՊ-ն ինչպե՞ս ու ինչո՞ւ առաջացավ:

Սա հարց է, որն զբաղեցրել է շատ վերլուծաբանների միտքը: Այս կապակցությամբ գաղափարական ու քաղաքական ու նույնիսկ գաղութարարական արմատներով պատմական ենթատեքստերով տեսակետներ են ներկայացվել: Բայց այն ինչը, որի վրա շատ վերլուծաբաններ խորհում են հիմք ընդունելով փաստերն ու վկայություններն, ակնարկում է ԻԼԻՊ թաքֆիրական շարժման ձևավորման հարցում ԱՄՆ-ի ու Իսրայելի դերակատարությանը:

Այս հիման վրա ահաբեկչական ու թաքֆիրական ներկա խմբերի երևան գալու արմատները կարելի է որոնել Իրաքի դեմ ԱՄՆ-ի հարձակման մեջ: Այս տեսության համաձայն, Սադդամի բաըսական ռեժիմի կործանումից և այդ երկրում ամերիկացի զորայինների ներկայությունից հետո Իրաքում ստեղծված ապահովական մեծ բացի պատճառով, Ալ-Ղաիդայի ուժերն օգտվելով ստեղծված խառնաշփոթ վիճակից, Ալ-Ղաիդայի կառույցը ներթափանցած բաըսական ռեժիմի տեղեկատվական սպաներից Աբու Մասըաբ Ալ-Զառղավու միջոցով ստեղծեցին այդ երկրում իրենց նոր ճյուղավորումը:  Զառղավին իր համար նախագծված նոր ծրագրի համաձայն Իրաքում նոր կառավարության ձևավորումը կանխելու նպատակով ահաբեկչական ծավալուն հարձակումներ ու քայլեր իրականացրեց Իրաքի քաղաքական, ռազմական ու կրոնական տարբեր գործիչների ու կենտրոնների դեմ և սպանեց  այդ երկրի մեծ թվով շիա ու սունի մուսուլմանների:

Զառղավու նախագիծը հետագային «Իրաքի իսլամական պետություն» անվան ներքո շարունակվեց Աբուբաքր Բաղդադիի միջոցով, որը Սիրիայում ճգանաժամը ծայր առնելուց հետո դրան ավելացվեց Լևանտ (Շամ) անվանումը և ստեղծվեց ԻԼԻՊ-ը: ԻԼԻՊ-ն ԱՄՆ-ի ու տարածաշրջանի որոշ երկրների նյութական, բարոյական ու տեղեկատվական հովանավորությունների շնորհիվ կարողացավ իր գրավման տակ առնել Սիրիայի ու Իրաքի տարբեր շրջանները:

ԻԼԻՊ-ը տարածաշրջանի որոշ երկրների, այդ թվում Արաբիայի ու Կատարի կողմից ստացած հովանավորությունների միջոցով 2014 թվականի հունիսին կասկածելի ու մշուշապատ պայմաններում իրականացված ներխուժմամբ զավթեց Իրաքի տարածքի ուշագրավ հատվածը, այդ թվում Նեյնավան, Սալահեդդին, Ալ-Անբար նահանգները, Դիալե ու Քերքուք նահանգների որոշ բաժիններ ու նույնիսկ Բաղդադի արվարձանը: ԻԼԻՊ-ը քաղցկեղային ուռուցքի նման արագորեն աճում էր, որպեսզի ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից նախապես մշակված տարածաշրջանը մասնատելու և Սիրիայում ու Լիբանանում դիմադրության ճակատը փշրելու նախագիծն իրագործի ԻԼԻՊ-ի սև դրոշի ներքո, որը ոչ այլ ինչ էր եթե ոչ Իսլամի անվան ներքո խաբկանք ու ստահոդություն:

Այս վտանգավոր ու թունավոր սադրանքը լայնամասշտաբ պատերազմ հրահրելու նպատակով Իրաքի ու Լևանտի իսլամական իշխանության անվան ներքո առաջին իսկ ամիսներին տասնյակ հազարավոր երիտասարդների խաբելով, Իրաքն ու Սիրիան մատնեց չափազանց վտանգավոր ճգնաժամի և բռնազավթեց այդ երկրների հարյուր հազարավոր քառակուսի կիլոմետր տարածքներն, իրենց հազարավոր գյուղերով, քաղաքներով ու նահանգային կարևոր կենտրոններով: Նրանք կամ զավթեցին և կամ էլ ոչնչացրեցին այդ երկրների հազարավոր կարևոր գործարաններն ու ենթակառուցվածքներն, այդ թվում ճանապարհները, կամուրջները, նավթազտարանները, նավթահորերն ու նավթատար ու գազատար խողովակագծերն ու էլեկտրակայանները և ռմբադրության միջոցով ավերեցին ու հրդեհեցին կարևոր քաղաքները, դրանց մեջ գտնվող ազգային ու պատմական արժեքավոր կոթողները:

ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմն էլ որպես այս ճգանաժամը կառավարողներ ու ահաբեկչական խմբերին անհրաժեշտ զենքն ապահովելով, տարածաշրջանում պրոքսի պատերազմի նախագիծը շահարկեցին իրենց սադրիչ քայլերի իրագործման և իսլամ աշխարհի նյութական ու բարոյական կապիտալն ու ենթակառուցվածքները ոչնչացնելու ուղղությամբ:

Իրաքում ԻԼԻՊ վայրագ խմբի անակնկալ ու արագ տեմպերով առաջխաղացումն այդ երկիրը կանգնեցրեց աղանդավորական աննախընթաց ցեղասպանության և Սամերայում, Քյարբալայում, Նաջաֆում ու Քազեմեյնում գտնվող սրբավայրերի ավերման սեմին, մինչև որ Իրաքի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Սիսթանին իր պարտադիր ջիհադի պատմական ֆիթվայով Իրաքը փրկեց մեծ դավադրության ու սադրանքի վտանգից:

ԻԻՀ-ն այդ զգայուն ժամանակահատվածում հեղափոխության մեծարգո առաջնորդի հեռատեսությամբ ու խոհեմությամբ և շրջակա տարածքներում անվտանգության սպառնալիքների և Իրանի ներքին անվտանգության վրա դրա ազդեցության կապակցությամբ համակարգի պատասխանատուների ու հատկապես իսլամական հեղափոխության պահակազորի զգաստությամբ, քայլեր ձեռնարկեց: Այս շրջագծում Իրանն Իրաքի կառավարության հետ համադրմամբ ռազմական խորհրդատվական օժանդակություններ ցուցաբերեց Իրաքին ու Իրաքի բանակի ու ժողովրդային ուժերի օժանդակությամբ ԻԼԻՊ-ի ներազդեցության ոլորտի տարածմանը դիմակայելու համար հստակ ծրագիր մշակեց ու գործադրեց: Այդ ժամանակ ԻԼԻՊ-ն արդեն գտնվում էր Բաղդադի մերձակայքում և միայն շուրջ 7կմ տարածություն ուներ Բաղդադի հյուսիսում գտնվող Քազեմեյնում գտնվող Էմամների սուրբ դամբարաններից:

Այդ ժամանակահատվածից հետո սկսվեց ԻԼԻՊ-ի դեմ Իրաքի միացյալ և Ալ-Հաշդ Ալ-Շաըբիի ուժերի հաղթանակների շարանը: Իրաքյան ուժերն իրենց վերահսկողության տակ առան Բաղդադ-Սամերա առանցքը, ինչը Սալահեդդին նահանգում շատ տարածքների ազատագրման սկիզբը դարձավ: Այս դիմադրությունը շարունակվելով 2015 թվականի դեկտեմբերի 28-ին ազատագրվեցին կարևոր տարածքներ, այդ թվում Ալ-Անբար նահանգի կենտրոն Ալ-Ռամադի քաղաքը:

Պայքարի շարունակվելը ճակատագրական եղավ թե Սիրիայում և թե Իրաքում: Բոլոր ուժերի համագործակցությամբ խստացվեցին ԻԼԻՊ-ի գրավման տակ գտնվող դիրքերի դեմ ծանր գործողությունները, հանգեցնելով Ֆալուջայի ազատագրման: Մոսուլը բռնազավթվելուց երեք տարի անց Իրաքը կարողացավ իր գրավված բոլոր տարածքները հետ ստանալ ԻԼԻՊ ահաբեկչական խմբից և ոչնչացվեց Ալ-Ղաեմում գտնվող նրանց վերջին հենակետը:

Իսլամը ոչնչացնելու և մասնավորապես ԻԻՀ համակարգը մարտահրավերի առջև կանգնեցնելու և Իրանի տարածք ներթափանցելու համար ԻԼԻՊ-ը համապարփակ նախագիծ էր մշակել:

«Ռենդ» հետազոտական կենտրոնը 2016 թվականի հուլիսին Օբամայի պաշտոնավարության շրջանում Աֆղանստանում ու Պակիստանում ԱՄՆ պետքարտուղարության նախկին հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Դաբինզի ստորագրությամբ մի հոդվածում գրեց. «Երբ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Իրանի ու ԵՄ-ի ավագ դիվանագետները երկխոսության և Սիրիայի պատերազմի համար քաղաքական լուծում մշակելու նպատակով ի մի են հավաքվում Վիեննայում, չորսամյա այս աղետալի պատերազմի համար լուծում գտնելու կապակցությամբ չի կարելի լավատես լինել»:

Հետազոտական այս կենտրոնն իր ռազմավարությունը պարզաբանելով հավելել է. «Այս գործընթացը կարող է տարիներ տևել: Այս ընթացքում ցանկացած խումբ պիտի իշխի իր տիրապետության տակ գտնվող տարածքում»:

Սա այն իմաստով էր, որ Սիրիան ժամանակավոր կերպով մասնատվելու էր: Այդ հետազոտական կենտրոնի տեսակետից ԻԼԻՊ-ի գրավման տակ գտնվող տարածքները նախընտրաբար մինչև Սիրիայի վերամիավորումը պիտի մնային միջազգային իշխանության վերահսկողության ներքո:

Այս հետազոտական կենտրոնի համոզմամբ Սիրիան ինչ-որ առումով հիշեցնում էր 1945 թվականին հաջորդած Գերմանիան, որը բաժանվեց զավթված չորս տարածքների և մինչև վերամիավորումը 44-ամյա ուղի կտրեց: Սիրիայի պարագային էլ առաջարկվում էր նույնն անել:

Սակայն Իրաքի ու Սիրիայի ճակատագիրը կերտվեց ոչ թե ամերիկյան հետազոտական կենտրոնում, այլ ԻԼԻՊ-ի դեմ իրական պատերազմի դաշտում:

Վերջին 7 տարիների ընթացքում Վաշինգտոնն ավելի քան երկու միլիարդ դոլար հատկացում կատարեց Սիրիայում զինված խմբերին: Սակայն ահաբեկչության դեմ պայքարը և Դեյր-ալ-Զորում ու Բուքամալում մեծ հաղթանակներն հոդս ցնդեցրին այդ նախագծերը:

Այդ պատճառով էլ գեներալ-մայոր Սոլեյմանին ընդգծում է. «Անտարակույս Իրաքի ու Սիրիայի կառավարությունների դիմակայումը և այդ երկու երկրների բանակների ու երիտասարդների, հատկապես Հաշդ Ալ-Շաաբի ուժերի և այլ երկրների մուսուլման երիտասարդների ցուցաբերած դիմադրությունը, ինչպես նաև Սեյեդ Հասան Նասրոլլահի առաջնորդմամբ, Հեզբոլլահի հզոր ներկայությունը որոշիչ դերակատարություն են ունեցել այդ վտանգավոր երևույթի դեմ պայքարում»:

Գեներալ Սոլեյմանին իր ելույթներից մեկի ժամանակ ասել է. «Երբ դիմացի կողմի համար հասարակ քաղաքացին չի տարբերվում կռվող ռազմիկից ու նրա համար միայն սպանելն է կարևոր, զոհերն ինչքան էլ որ անմեղ լինեն, դիվանագիտությունն այլևս արդյունավետ չի լինելու, այլ սրանց դեմ պիտի ջիհադ կատարել»:

Գեներալ-մայոր Սոլեյմանին անդրադառնալով ոճրագործ ու սատանայական այս խմբի միջոցով իրականացված ոճրագործություններին, նշում է. «Այս ընթացքում իրականացվեցին չցուցադրվելիք չափազանց ցավալի ոճրագործություններ, այդ թվում երեխաների գլխատումներ կամ ընտանիքի անդամների դիմաց մարդկանց կենդանի զենումը, անմեղ կանանց ու աղջիկների գերության տանելն ու նրանց բռնաբարելը, մարդկանց ողջակիզումն ու հարյուրավոր երիտասարդների խմբովի սպանդի ենթարկելը: Թեև հասցված վնասն անհաշվարկելի է, սակայն նախնական գնահատումների համաձայն դա կազմում է 500 միլիարդ դոլար»:

Այս բոլոր դառն իրադարձությունները պարզաբանում են այս ասպարեզում ներկայություն ունենալու և նման թշնամուն դիմակայելու համար Իրանի վճռակամության պատճառը: Այս բոլոր ոճրագործություններն ԱՄՆ-ի ամենաբարձրաստիճան պաշտոնատարի վկայությամբ, ով այսօր զբաղեցնում է այդ երկրի նախագահի պաշտոնը, նախագծվել ու գործադրվել է ԱՄՆ-ի ղեկավարության ու նրանց կից աշխատող կառույցների միջոցով:

Գեներալ-մայոր Սոլեյմանիի նամակում մատնանշվածը որևէ բացատրության ու մեկնաբանության կարիք չունի, քանի որ աղետի խորքն ու դրա սադրանքների նպատակակետը  պարզում են դրա իրական էությունը: Հետևաբար պիտի ասել, որ այս պայքարի ու հաղթանակի ձեռքբերումը արժեքավոր նվեր է համարվում  ոչ միայն Իրանի, Իրաքի ու Սիրիայի, այլ ողջ տարածաշրջանի ժողովուրդների  ու բոլոր նրանց համար, ովքեր ճաշակել են անապահովության դառը համը: Սիրիայում ԻԼԻՊ-ի վերջակետը պիտի, ԻԼԻՊ-ի թունավոր մտածողությունից հեռու Սիրիայի տարածքային ամբողջականության շրջագծում անվտանգության ու անդորրի կերտմանն ուղղված քաղաքական երկխոսության ամրապնդման ու կայունության նոր փուլի սկզբնակետը համարել:

Այսօր, Սիրիայում ու Իրաքում ԻԼԻՊ-ի տիրապետությանը վերջ տալու ուղղությամբ իրականացված ջանքերի շարանում, Աստանայի նստաշրջանի համաձայնությունների շրջագծում Սիրիայում ԻԼԻՊ-ին դիմակայելու ուղղությամբ համատեղ քայլեր ձեռնարկած Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները Ռուսաստանի Սոչիում ի մի հավաքվեցին, որպեսզի մեկ այլ կարևոր քայլ վերցնեն: Քայլ, որը կարող է ԻԼԻՊ-ից հետո Սիրիայում խաղաղություն ու քաղաքական կայունություն առաջացնել, թեև առջևում դեռ դժվարին ճանապարհ կա կտրելու համար: