Թրամփը և ուժի չարաշահումը (Մաս առաջին)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i97428-Թրամփը_և_ուժի_չարաշահումը_(Մաս_առաջին)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017 թվականի հունվարի 20-ին Սպիտակ տուն մուտք գործելուց հետո ներքին ու արտաքին ոլորտում անսովոր  ու սկանդալային քաղաքականություններ է որդեգրել, որոնք թե ԱՄՆ-ում և թե նրա սահմաններից դուրս արժանացել են բազմաթիվ քննադատությունների ու բողոքների: Այս հարցը մեծ մասամբ վերաբերում է նրա աշխատանքային անցյալին, քանի որ նա Սպիտակ տուն է մուտք գործել ոչ թե քաղաքականության, այլ առևտրի աշխարհից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2018 12:44 Asia/Tehran

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017 թվականի հունվարի 20-ին Սպիտակ տուն մուտք գործելուց հետո ներքին ու արտաքին ոլորտում անսովոր  ու սկանդալային քաղաքականություններ է որդեգրել, որոնք թե ԱՄՆ-ում և թե նրա սահմաններից դուրս արժանացել են բազմաթիվ քննադատությունների ու բողոքների: Այս հարցը մեծ մասամբ վերաբերում է նրա աշխատանքային անցյալին, քանի որ նա Սպիտակ տուն է մուտք գործել ոչ թե քաղաքականության, այլ առևտրի աշխարհից:

Այս պատճառով էլ Թրամփը շատ պարագաներում հրաժարվել է ԱՄՆ նախագահների մոտ ընդհանրացած սովորություններից ու մեթոդներից: Իրականության մեջ Թրամփն իրեն յուրահատուկ մեթոդներ, հռետորաբանություն և դիրքորոշումներ  ունի, որոնք ընդհանրապես ներկայացնում է տեսակետների արտահայտման սովորական միջոցներ համարվող մամուլից ու ԶԼՄ-ների շրջանակից դուրս՝ օգտվելով վիրտուալ միջավայրից ու մասնավորապես Թուիթերից: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Թրամփն իրեն պահում է միապետ թագավորի նման, որի տիրապետության տակ են գտնվում ոչ միայն ԱՄՆ-ն, այլ ողջ աշխարհը: Կարելի է Թրամփին ամբոխավարության ու խորամանկության վարպետ համարել, ով իր նպատակներին հասնելու համար որևէ  միջոցից չի հրաժարվում:

Միևնույն ժամանակ Թրամփի ավտորիտար մոտեցումները պատճառ են դարձել, որ նա միակողմանի ու ավտորիտար քաղաքականություններ որդեգրի, որոնք գործնականում մեծացրել են աշխարհում անկայունության ու լարվածության ծավալները: Հույն քաղաքագետ Վանգիլիս Փեսիասը համոզված է, որ Թրամփի քայլերն ու սպառնալիքները հատել են այն երկրների սահմանները, որոնց ներքին հարցերին ընդհանրապես ուղղակի միջամտություն է կատարում Վաշինգտոնը և տարածվել են ԱՄՆ-ի վաղեմի դաշնակիցները համարվող երկրների, այդ թվում եվրոպական երկրների, Ճապոնիայի ու Ավստրալիայի պարագային, ինչը վկայում է աշխարհի բոլոր երկրների  ներքին հարցերին միջամտելու ԱՄՆ-ի իրական ու վաղեմի քաղաքականության մասին, որն առավել քան երբևէ բացահայտ է դարձել: Թրամփը մեկը մյուսի հետևից հրաժարվում է միջազգային պայմանագրերից և սպառնում է այդ պայմանագրերին հավատարիմ այլ երկրներին: Այս կապակցությամբ կարելի է ակնարկել կլիմայական փոփոխությունների մասին փարիզյան պայմանագրից, Խաղաղական օվկիանոսի երկու ափերի միջև ազատ առևտրի մասին պայմանագրից և միջուկային համաձայնությունից (ՀԳՀԾ) հրաժարմանը, որոնց պատճառով Թրամփը չափազանց կոշտ քննադատությունների արժանացավ: Եթե Թրամփը շարունակի այս ընթացքը որպես տիրակալ երկիր ԱՄՆ-ի մեկուսացման և ուժի ու ներազդեցության նվազման հող կնախապատրաստվի, որին թափ կհաղորդի նաև Թրամփի քայլերի շարունակվելը:

Սպիտակ տունը զարմանալի և գոյություն ունեցող բոլոր իրականություններին հակառակ հավակնություն կատարելով հայտարարել է, որ Թրամփի քաղաքականություններն ԱՄՆ-ի վերադարձրել են աշխարհի ղեկավարության դիրքին: Այս հավակնությունը զարմանք է պատճառել վերլուծաբաններին ու որոշ դեպքերում ծիծաղի առարկա է դարձել: Միևնույն ժամանակ Թրամփի քաղաքականությունների շուրջ մտահոգության և նրա աճող մեկուսացման մասին աշխարհի մեծ երկրների, այդ թվում Վաշինգտոնի եվրոպացի գործընկերների ավագ պաշտոնատարների ընդգծումները վկայում են Սպիտակ տան այս հավակնությունն անհիմն լինելու մասին: Թրամփը տարբեր  պարագաներում զոռբայությամբ և միակողմանի ու միահեծան կողմնորոշում որդեգրելով փորձել է իրագործել միջազգային կարևոր հարցերի կապակցությամբ իր նպատակները, որոնց շարքն է դասվում նաև ՀԳՀԾ-ն: Թրամփյան Ամերիկան ներկայանում է համաշխարհային ոստիկանի դերում և տարված է այն պատրանքով, որ իր վրա է դրված համաշխարհային հարցերը բռնի ուժի կամ կոշտ, այսինքն ռազմական ուժի և կամ կիսակոշտ ուժի, այսինքն պատժամիջոցների օգնությամբ կարգավորելու պարտականությունը: Սա նշանակում է որ Թրամփն իր նպատակների իրագործման ուղղությամբ չարաշահում է ԱՄՆ-ի հզորությունը: Այն պայմաններում երբ միջազգային զարգացումներն այս պահին ընթանում են բազմաբևեռականացման ուղղությամբ ԱՄՆ-ի որդեգրած կողմնորոշումը չի համապատասխանում միջազգային իրողություններին ու համաշխարհային գործընթացներին: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ այսօր Եվրոպան  պարտականություն ունի երաշխավորել համաշխարհային բազմաբևեռ համակարգը: ԱՄՆ-ի նման կողմնորոշումը հանգեցնելու է միջազգային ասպարեզում նրա առավել մեկուսացմանը:

Թեև Թրամփն արտաքին ոլորտում ոչ-սովորական ու տարօրինակ քաղաքականություններ է որդեգրել, որոնք առթել են բազմաթիվ քննադատություններ, այդուհանդերձ ամեն ինչը դրանով չի ավարտվում:  ԱՄՆ-ի ներքաղաքական կյանքում էլ Թրամփի դիրքորոշումները, քաղաքականություններն ու քայլերը նրանից ատելի ու անտրամաբանական դիմագիծ են ներկայացրել: Նա շարունակ կոշտ հռետորաբանությամբ է դիմում իր քննադատներին ու ընդդիմադիրներին և փորձում է նրանց մեղավոր ներկայացնել: Թրամփի միջոցով իշխանության չարաշահման պարագաներից մեկը խոսքի ազատությունը սահմանափակելու և ԶԼՄ-ների վրա ճնշում գործադրելու նրա փորձն է: ԶԼՄ-ների ու Թրամփի միջև պատերազմը նորություն չէ և սկսվել է 2016 թվականի նախընտրական քարոզարշավից ու շարունակվել է մինչ այսօր: ԱՄՆ-ում Թրամփի ամենասուր քննադատությունների թիրախում են հայտնվել նրա ընդդիմադիրներն ու նաև ԶԼՄ-ները: Թրամփի դիտանկյունից ստախոս ԶԼՄ-ներն ու մեդիագործիչներն աշխարհի երեսին գտնվող ամենամեծ խաբեբաներն են և դրա պատճառով էլ ամեն առիթով գրոհում է նրանց վրա: Նա համոզված է, որ ԶԼՄ-ներում հրապարակվող լուրերի խոշոր մասը սուտ ու կեղծված են: Թրամփն իր վարչակազմը քննադատող ԶԼՄ-ներին կոչում է «Ֆեյք լրատվամիջոցներ» կամ «ստահոդ լուրերի գործակալություններ» և նրանց մեղադրում է ստախոսության մեջ ու իր թուիթերյան գրառումներում շարունակ նրանց մեղադրում է իր քայլերի ու դիրքորոշումների մասին ստահոդություն կատարելու մեջ:  

Թրամփի զգայնությունը խստացավ այն պահից երբ ամերիկյան ԶԼՄ-ները բացահայտումներ կատարեցին նրա անձնական կյանքի ու անբարոյականության մասին և կենտրոնացան Ռուսաստանի հետ Թրամփի թիմակիցների հարաբերությունների վրա: Թրամփը նույնիսկ մի քանի դեպքերում ուղղակի կերպով բախվեց լրագրողների հետ: 2017 թվականի փետրվարին Թրամփը Թուիթերում կատարած մի գրառման մեջ գրեց. «Ստահոդ ԶԼՄ-ներն, այսինքն «Նյու Յորք Թայմզ» օրաթերթը և «Էն Բի Սի Նյուզ», «Էյ Բի Սի», «Սի Բի Էս» և «Սի Էն Էն» հեռուստակայաններն իմ թշնամին չեն, նրանք ԱՄՆ-ի ժողովրդի թշնամին են»: ԶԼՄ-ների հանդեպ Թրամփի բացասական մոտեցումները և նրանց դեմ շարունակական հարձակումն ԱՄՆ-ում ու նրա սահմաններից դուրս ու նաև միջազգային կառույցների մակարդակում բացասական արձագանք են ունեցել: Այս կապակցությամբ ՄԱԿ-ի մարդու  իրավունքների գերագույն կոմիսար Զեյդ Ռաադ-ալ-Հոսեյնն զգուշացնելով ԶԼՄ-ների դեմ ԱՄՆ նախագահի հարձակումները շարունակվելու կապակցությամբ դա քննադատել է: Զեյդ Ռաադ-ալ-Հոսեյնի ընդգծմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծանր պարտականություն է կրում ԶԼՄ-ների հանդեպ և Թրամփի ընդունած ոճով ԶԼՄ-ների պիտակավորումը չափազանց մտահոգիչ է:  ՄԱԿ-ի այս ավագ պաշտոնատարի դիտանկյունից ԶԼՄ-ների հանդեպ ԱՄՆ նախագահի վարքագիծը պատճառ է դառնում, որ այլ միապետ ղեկավարներն նման վարքագիծ ընդունեն: ԱՄՆ ԶԼՄ-ներն արձագանքելով Թրամփի հակաժողովրդավարական քայլերին ու դիրքորոշումներին և իր հետ հակառակ մամուլի ու լրատվական հեռուստակայանների սահմանափակման ու նրանց վարկաբեկման ուղղությամբ նրա ջանքերին մինչ այսօր կարևոր քայլեր են ձեռնարկել: 2018 թվականի օգոստոսի 16-ին ԱՄՆ-ում հրատարակվող շուրջ 350 օրաթերթեր ու պարբերաթերթեր համադրված քայլի դիմելով իրենց խմբագրականներում քննադատեցին ԶԼՄ-ների դեմ գրոհելու Թրամփի կողմնորոշումը: «Բոստոն Գլոբ» օրաթերթը հանդես էր եկել ԶԼՄ-ների դեմ Թրամփի պատերազմը դատապարտող մի խմբագրական հրապարակելու առաջարկով: Այս օրաթերթը նաև անդրադառնալով լրագրողների դեմ Թրամփի օգտագործած բառապաշարին ԱՄՆ-ի մամուլի խմբագիրներին կոչ էր արել օգոստոսի 16-ին իրենց խմբագրականներում արձագանքել այն ինչին, որը նա «ազատ մամուլի դեմ կեղտոտ պատերազմ» էր կոչել: Այս խմբագրականներից բոլորի առանցքը վերաբերում էր Թրամփի այն հայտարարությանը, որ ԶԼՄ-ներին համարել էր ժողովրդի թշնամին:

Թրամփն ԱՄՆ ԶԼՄ-ներից շատերի կողմից մեղադրվում է ազատ մամուլի դեմ շարունակական հարձակման պատճառով: «Գարդիան» օրաթերթի խմբագիր Քաթրին Վայներն իր աջակցությունը հայտնելով հիշյալ նախագծին հայտարարեց, որ դա մամուլի առաքելությունը չէ, որ ԱՄՆ-ն փրկի Թրամփի ձեռքից, այլ մամուլի պարտականությունն է առանց սարսափի մեկնաբանել, վերլուծել ու քննարկել տարբեր հարցեր:

Իրականության մեջ Թրամփը ԶԼՄ-ների հանդեպ իր կողմնորոշման մեջ  օգտվել է իր մշտական ռազմավարությունից, որի հիմքում ընկած է հակառակորդին վախ պատճառելու նպատակով սպառնալիքի ու արտակարգ ճնշման գործադրումը և դրա արդյունքում ընչաքաղցական պահանջների դիմաց հանձնվելը: Այդուհանդերձ ԱՄՆ-ի մամուլի հզոր ու համադրված հակազդեցությունը և դրան զուգահեռ Թրամփի անպարկեշտ պահվածքին ուղղված որոշ լրատվական հեռուստակայանների, այդ թվում «Սի Էն Էն»-ի խիստ քննադատությունները վկայում են այն մասին, որ ԶԼՄ-ների հետ հակադրվելու հարցում նա գերադաս դիրքում չի գտնվում: Միևնույն ժամանակ ԶԼՄ-ների հանդեպ Թրամփի մոտեցմանն ուղղված ՄԱԿ-ի ավագ պաշտոնատարի քննադատությունը վկայում է, որ միջազգային մասշտաբով էլ Թրամփի վերաբերմունքը բացասական արձագանք է ունեցել: ԶԼՄ-ների հանդեպ Թրամփի անպարկեշտ վերաբերմունքը և նրա մակերեսային, ամբոխավարական ու անքաղաքավարի հռետորաբանությունը հանգեցրել են համաշխարհային մասշտաբով Թրամփի հանդեպ հանրային ատելության: Այսօր սոցհարցումների արդյունքների համաձայն Թրամփն աշխարհում ամենաչսիրված քաղաքական այրերից է: Թրամփի  հանդեպ բացասական է արտահայտվում հատկապես Եվրոպայի ժողովուրդը, որ այսօր դիմագրավում է մասնավորապես առևտրական ոլորտում Թրամփի անխոհեմ քայլերի ու քաղաքականության բացասական հետևանքները: