Ընտելանանք (55)
Լավ կյանք ունենալու համար կարևոր է ֆիզիկական և հոգեկան առողջությունը։ Երբեմն ցանկալի կյանքին հասնելու համար անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն։ «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով:
Հարկ է նշել, որ հաղորդաշարի շրջանակներում ներկայացված խորհուրդներն ընդհանուր են, և հնարավոր է, որ դրանցից մի քանիսը հարմար չլինեն բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում ձեր կենսակերպում փոփոխություններ մտցնելու համար կարող եք խորհրդակցել ձեր բժշկի կամ խորհրդատուի հետ:
Ալի Էմիրապետն ասում է.«Ով շարունակի թուլությունն ու ծուլությունը, չի իրագործվի իր երազանքը»:
Ողջույն թանկագին բարեկամներ: «Ընտելանանք» հաղորդաշարի այսօրվա զրույցում կանդրադառնանք ծուլությանը, դրա պատճառներին և ծուլությունը հաղթահարելու քայլերին:
Մեզնից շատերն առնչվել են ծուլության հետ: Ծուլությունն իրականում առաջանում է, երբ գործերը չեք կատարում: Ամեն ինչ շատ երկար է տևում, գործերը կուտակվում են, և դուք սթափվում եք միայն այն ժամանակ, երբ նկատում եք բաց եք թողել հնարավորությունները, և այդ ժամանակ ձեզ ճնշված, հիասթափված ու պարտված եք զգում:
Ծուլությունը սովորաբար պարտականությունները չկատարելու և ջանք չգործադրելու որոշում է: Աշխատանքն ավարտին չհասցնելը նույնպես ծուլության նշան է։ Ծուլությունը կարող է տատանվել մոտիվացիայի, կարգապահության և էներգիայի պակասից, ցածր ինքնավստահությունից, կամ ուղղորդվածության բացակայությունից, որը սովորաբար սկսվում է նպատակները ձգձգելով և անտեսելով: Պարտականության կատարումը մեկ-երկու անգամ հետաձգելը խնդիր չի առաջացնում, բայց եթե այդ ձգձգումն ավելի շատ է դառնում, դա սովորության է վերածվում և ծուլություն է առաջանում։ Իրականում նպատակներն իրագործելու և կարգապահ կյանքով ապրելու ճանապարհը ծուլությունը հաղթահարելն է։

**********
Ծուլությունը բխում է տարբեր գործոններից։ Այս գործոններից մեկը դժվարությունն ու անհարմարությունն չընդունելն է: Անհաջողության վախը կարող է ծուլության գործոններից մեկը լինել: Երբեմն որոշ մարդկանց մոտ ցածր ինքնագնահատականը, դեպրեսիան, ամոթի և մեղքի զգացումը կարող են լինել ծուլության գործոններ: Տեղեկացվածության պակասը ծուլության ևս մեկ պատճառ է։ Հստակ առաջնահերթությունների և նպատակների բացակայությունը ծուլության գործոններ են։ Ծուլության այլ գործոններից են կասկածը և անվստահությունը։ Ծուլության այլ գործոններ են շփոթվածությունը, կազմակերպվածության բացակայությունը, աղմուկը, ավելորդ ճնշումը, չափից ավելի գործունեությունը, աշխատանքի համար անհրաժեշտ գործիքների բացակայությունը կամ օգնող ընկերներ ու հարազատներ չունենալը: Սթրեսը, հոգնածությունը և հիվանդությունը նույնպես ֆիզիկական խոչընդոտներ են, որոնք կարելի է համարել ծուլության գործոններ։
Մյուս կողմից, ոմանք կարծում են, որ ծուլության և աշխատանքը հետաձգելու միջև տարբերություն կա։ Թեև երկուսն էլ նույն ընտանիքից են, բայց ունեն չնչին տարբերություններ։ Այսինքն, եթե ձեր գործի նկատմամբ հետաքրքրություն չեք դրսևորում և այն անընդհատ հետաձգում եք, հավանաբար, դուք ծույլ եք։ Հետազոտողների մեծամասնությունը կարծում է, որ ֆիզիկական ակտիվության պակասը նշանակում է ծուլություն։ Բայց հետաձգելը նշանակում է, որ դուք չեք անում այն, ինչ պետք է անեք հիմա: Օրինակ՝ աշակերտը հաջորդ օրվա քննությանը պատրաստվելու փոխարեն կատարում է հաջորդ շաբաթվա տնային աշխատանքները: Կարող է թվալ, որ այս փոխարինումը վատ բան չէ և օգտակար է։ Բայց այդ ժամանակ պետք է այլ բան անել և ուրիշ ոչինչ... Այդ քայլը կոչվում է հետաձգում: Ուրեմն ծուլության և ձգձգման տարբերությունը հենց դրանում է, ծուլություն դրսևորելիս դու ընդհանրապես ոչինչ չես անում և ակտիվություն չունես, բայց աշխատանքը հետաձգելիս կարող ես ինչ-որ բան անել, բայց գործն այդ պահին քեզ ձեռնտու չէ։
***************
Մենք կարող ենք ծույլ լինել բազմաթիվ պատճառներով։ Ծուլության ամենակարևոր պատճառներից մեկը կյանքում մեր նպատակների համար առաջնահերթություն չճշտելն է: Այս նպատակները կարող են լինել կարճաժամկետ կամ երկարաժամկետ: Եթե մարդիկ առաջնահերթություն չճշտեն իրենց աշխատանքների համար, ապա դրանք կհետաձգեն մինչև վերջին րոպեն կամ առօրյա գործերից մի քանիսը կհետաձգվեն: Ծուլության մեկ այլ պատճառ էլ այն է, որ երբեմն մարդիկ ձգտում են կատարելության։ Օրինակ՝ նրանք ցանկանում են անթերի կատարել աշխատանքը։
Ծուլության մեկ այլ պատճառ է համառությունը: Օրինակ՝ մարդն իր գործը չի անում ուրիշից նեղացած լինելու պատճառով։ Աշխատանքը չափից ավել կարևորելը կամ թերագնահատելը նույնպես կարող է լինել ծուլության պատճառ, օրինակ՝ ոմանք այնքան են կարևորում իրենց գործերը, որ վախենում են դա անել, կամ հակառակը՝ այնքան անկարևոր են դարձնում իրենց աշխատանքը, որ հետաձգում են դրա կատարելը։ Ծուլության պատճառ է նաև այն, որ ծնողները պարտականություն չեն տալիս իրենց երեխաներին և արդյունքում նրանք դառնում են ծույլ, իսկ ծուլությունը կարող է սովորություն դառնալ։
Ծուլության պատճառ է նաև ծույլերի հետ ընկերություն անելը: Սովորաբար նման հատկանիշներով մարդիկ երբեք չեն փորձել ինչ-որ բան ձեռք բերել, իրականում այս մարդկանց ծուլության պատճառներից մեկը աշխատասիրության քաղցր համը չճաշակելն է։ Մարդու մոտ ծուլության պատճառ կարող է լինել ինքն իր նկատմամբ մեծ ակնկալիք ունենալը: Աշխատեք լինել իրատես և զգույշ ընտրել ձեր ցանկությունները, որպեսզի դրանք համապատասխան լինեն ձեր հնարավորություններին: Ծուլության պատճառ է նաև հեռատեսության բացակայությունը, որը հանգեցնում է անկարգապահության, և անձը չի պլանավորում իր ապագայի համար, և դա ծուլության պատճառ է դառնում: Ինքնավստահության բացակայությունը նույնպես կարելի է համարել ծուլության պատճառներից մեկը։
****************
Ծուլությունը հետևանքներ է ունենում մարդու համար. Մարդիկ երազանքներ ունեն, որոնք միշտ զբաղեցնում են նրանց միտքը: Եթե այս երազանքները անհասանելի չլինեն, մարդու մոտ մեծանում է կյանքի տեւողությունն ու աշխատասիրությունը: Բայց երբ ծուլությունը հաղթում է մարդուն, հնարավորությունները կորչում են, արդյունքում նա չի հասնում իր երազանքներից ոչ մեկին, իսկ դա մարդու մոտ հուսահատություն ու դեպրեսիա է առաջացնում։
Ծույլ լինելու ամենամեծ հետևանքներից մեկը ինքնավստահության կորուստն է կամ նվազումը: Որովհետև երբ մենք չենք կարողանում ամեն ինչ ճիշտ անել և անընդհատ հետաձգում ենք, մենք համոզվում ենք, որ անկարող ենք և արդյունքում կորչում է մեր ինքնավստահությունը: Նաև փորձը ցույց է տվել, որ ծույլերը երբեք հաջողության չեն հասնում։ Ձեր կարծիքով ծույլ մարդը կարո՞ղ է հաջողության հասնել: Օրինակ, տանը նստած ուտենք ու քնենք, և հանկարծ լուր ստանանք, որ հաջողել ենք: Դա հնարավոր է միայն մեծ վիճակահանության արդյունքում, որի հավանականությունը միլիարդից մեկ է:
Ինչպես նշեցինք, չափազանց ծույլ և աշխատանքը հետաձգող մարդիկ ի վերջո կկորցնեն իրենց ինքնավստահությունը։ Ըստ Ձեզ, կարո՞ղ է նորմալ կյանք վարել նա, ով ինքնավստահություն չունի և նախաձեռնություն չի ցուցաբերում որևէ բան անելու։ Իհարկե, պատասխանը ոչ է: Այս մարդը ոչ միայն նորմալ կյանք չի ունենա, այլեւ մոտիվացիայի բացակայությունը, և ի վերջո, դեպրեսիան կհաղթահարի նրան ու կամաց-կամաց նա կդառնա բոլորովին միայնակ, անտարբեր, պարտված ու ընկճված մարդ։ Կարծում եմ՝ այս հետևանքները կարող են մեզ որոշ չափով վախեցնել ծուլությունից և մեզ դրդել առաջ ընթանալ:
Ծուլության հետեւանքներն ավելին են եւ հնարավոր չէ բոլորը նշել մեկ հաղորդման մեջ։ Ուրեմն, կարդալով ավելին և խորհրդակցելով խորհրդատուի հետ, իմացեք դրա մյուս հետևանքների մասին և ձգտեք հնարավորինս շուտ լուծել այս խնդիրը, որպեսզի այդ հետևանքները ձեզ չանհանգստացնեն: «Ընտելանանք» հաղորդաշարի հաջորդ թողարկման ընթացքում, միասին կքննարկենք ծուլության դեմ պայքարի լուծումները։