Նորություններ (98)
Ամեն շաբաթ հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք Իրանի ու աշխարհի վերջին ձեռքբերումները՝գիտական, մշակութային, գեղարվեստական ու տնտեսական ոլորտներում:
Այս շաբաթվա հաղորդումը սկսում ենք գիտական ոլորտի վերաբերյալ հոդվածով:
Վերջերս Սթենֆորդի համալսարանը ներկայացրել է աշխարհի ամենաշատ մեջբերվող հետազոտողների ցուցակը, որտեղ ներառված են ավելի քան երկու հազար իրանցի հետազոտողների անուններ՝ երկրի տարբեր համալսարաններից: Այս հետազոտողների մեծ մասն իրենց գործունեությունը ծավալում են բժշկության և ճարտարագիտության ոլորտներում:
Scopus տվյալների բազան, որը փոխկապակցված է Elsevier հրատարակչության հետ, աշխարհի ամենամեծ՝ մեջբերվող հետազոտողների ինդեքսային բազան է: Այս բազան տարբեր ոլորտների հետազոտողների համար միջոց է, որը տրամադրում է հոդվածների և գրքերի մեջբերումների քանակը՝ դրանց տեքստի հետ մեկտեղ։ Սթենֆորդի համալսարանի մի խումբ հետազոտողներ, վերջին մի քանի տարիների ընթացքում իրականացրած նախագծի շրջանակում ներկայացրել են աշխարհի լավագույն երկու տոկոս գիտնականների ցանկը՝ հիմնվելով Scopus գիտական բազայի տվյալների վրա: Այն հայտնի է որպես «Սթենֆորդ Համալսարանի ցուցակ»: Ցուցակը մշակվել է բազմաթիվ ցուցանիշների հիման վրա, ներառյալ՝ հոդվածների, հղումների, մեջբերումների և գիտական այլ ցուցանիշների քանակի:
Ստենֆորդի համալսարանի ցուցակը վերլուծում է Scopus բազայի տվյալները, հիմնվելով հատուկ մեթոդաբանության վրա: Այս մեթոդաբանությունը ստանդարտացված մեջբերումների մատրիցաների ամբողջություն է՝ գիտական տարբեր ճյուղերի և ոլորտների մեջբերվող հետազոտողների ազդեցությունը գնահատելու համար: Հետազոտողների վարկանիշավորման գործընթացին մասնակցելու պայմանն առնվազն հինգ հոդվածի հրապարակումն է: Վերջնական ցուցակում, բացի 100 ահզար լավագույններից, ներառվում են նաև յուրաքանչյուր ոլորտի լավագույն մասնագետների երկու տոկոսը:
Սթենֆորդի համալսարանի ցուցակի վերջին թարմացումը հրապարակվել է 2023 թվականի հոկտեմբերին։ Այն վերլուծել է մեջբերվող հեղինակների գործունեությունը, այն համեմատելով վերջիններիս իրականացրած հետազոտությունների հետ, որոնք հրապարակվել են 1960-ից մինչև 2022 թվականն ընկած ժամանակահատվածում՝ հինգ հիմնական թեմաների ոլորտներում, 22 ենթաթեմաների ոլորտներում և 174 ճյուղերում, և ըստ այդմ ներկայացրել է այն հեղինակներին, ովքեր աշխարհի ամենաշատ մեջբերվող հետազոտողների առաջին երկու տոկոսի մեջ են։ Բացի այդ ցանկից, Սթենֆորդի համալսարանը հրապարակել է նաև երկրորդ տարբերակը, որում ներառված են աշխարհի ամենաշատ մեջբերված հետազոտողների լավագույն երկու տոկոսը:
2022 թվականի տվյալներով՝ 210198 միջազգային հետազոտողներից 2138-ը իրանական կառույցների հետ կապ ունեցող մասնագետներ են: Իսկ գիտական աշխատանքի ընթացքում իրականացված մեջբերումների հիման վրա հրապարակված ցանկում ներառված են Իրանի կառույցների հետ կապ ունեցող 869 հետազոտողներ: ԸՀետազոտողների ընդհանուր թիվը կազմել է 204643 հոգի:
Աշխարհի ամենաշատ մեջբերված հետազոտողների ցուցակի առաջին երկու տոկոսում իրանցի հետազոտողների ներկայության տոկոսն աճել է: 2022 թվականին գրանցված 1941 հոգուց, այդ ցուցանիշը 2023 թվականին հասել է 2 հազար 138 հոգու, արձանագրելով մոտավորապես 15 տոկոս աճ: Ցուցակում առաջատարը Թեհրանի համալսարանն է՝ 106 հետազոտողով:
Ցանկը ներառում է նաև Իրանի գիտության նախարարությանը կապված 34 գիտահետազոտական ինստիտուտների, ԲՈՒՀ-երի և գիտահետազոտական առաջատար գիտաշխատողների Իսկ Առողջապահության նախարարությանը կապված հիմնարկներից 11-ը ներկայացված են մեկական բարձրակարգ գիտաշխատողով։
Ծառայության ժամանակաշրջանի համար նախատեսված 14 բաժիններում և մեկ տարվա կտրվածքով սահմանված 17 բաժիններում նույնպես ներկա են իրանցի հետազոտողներ՝ կլինիկական բժշկության, ճարտարագիտության, քիմիայի և ռազմավարական տեխնոլոգիաների (արհեստական ինտելեկտ, նանո, առաջադեմ արտադրական գործընթացներ) ոլորտներից, որոնք զբաղեցրել են 1-4-րդ հորիզոնականները:
...........
Տեխնոլոգիական ոլորտի հերթական նվաճումը
Իրանական ընկերությունն օգտագործելով խելացի նանո-գունանյութեր, արտադրել է մանկական հագուստ, որը փոխում է գույնը՝ բարձր ջերմության առկայության դեպքում։
Ընկերության գործադիր տնօրեն Զահրա Բեհռուզին նշում է, որ մասնագետներին հաջողվել է նանոտեխնոլոգիայի և կենսատեխնոլոգիայի կիրառման «B + Iran + O» արդյունքում ստեղծել խելացի՝ հակաբակտերիալ, ջերմաքրոմային, հիդրոֆոբ և գերներծծող տեքստիլի: նա նշել է, որ ընկերությունն ունի տարեկան արտադրել շատ մեծ քանակությամբ խելացի տեքստիլ:
Ըստ այս հետազոտողի՝ ջերմությունը մարմնի պաշտպանական ռեակցիան է և հիվանդության ախտանիշ, և կարող է առաջանալ տարբեր պատճառներով։ Այն կարող է երեխաների մոտ կարող է որևէ հիվանդության ախտանիշ լինել, հատկապես երբ երկար է տևում կամ կրկնվում է: Եվ հիվանդությունը ժամանակին չախտորոշվելու դեպքում երեխաների առողջությունը կարող է հայտնվել վտանգի տակ: Քանի որ երեխաները չեն կարողանում հստակ ներկայացնել իրենց ֆիզիկական իրավիճակը, ծնողների համար կարող է բարդ լինել՝ հասկանալ երեխան ջերմություն ունի՞ թե ոչ: Իսկ խելացի տեքստիլից կարված հագուստը նրանց կօգնի անմիջապես հասկանալ, որ երեխան ջերմում է:
Մարմնի բարձր ջերմաստիճանը բացահայտող այս հագուստի գույնը դանդաղ է փոխվում, երբ երեխայի մարմնի ջերմաստիճանը 37 աստիճանից բարձր է: Այն ամբողջովին սպիտակում է, եթե ջերմաստիճանը բարձրանում է 38 աստիճանից: Երբ մարմնի ջերմաստիճանն իջնում է, հագուստի գույնը գալիս է նախնական վիճակին: Ըստ այս ընկերության գործադիր տնօրեն Զահրա Բեհռուզիի, երեխաների մոտ տենդը բացահայտող հագուստի նախագիծը ստեղծվել է սոցիալական անհրաժեշտությունից ելնելով և ունի 3 հիմնական հարթություն՝ ֆիզիկական, ժամանակակից տեխնոլոգիաների և ինտելեկտուալ: Անդրադառնալով ֆիզիկական ոլորտին, մասնագետը նշում է, որ այս հագուսը պատրաստված է 100% բամբակյա թելից, լիովին անվտանգ է երեխաների զգայուն մաշկի համար և հիպոալերգիկ:
Տեխնոլոգիական առումով այս կտորն արտադրվում է թերմոքրոմիզմի տեխնոլոգիայով։ Այդ նյութերը շատ զգայուն են ջերմության նկատմամբ։
Հետազոտության և զարգացման (R&D) խմբի շուրջօրյա ջանքերի շնորհիվ այս հագուստը կատարելապես չի մաշվում լվանալու հետևանքով: Եվ վերջապես, ջերմությունը բացահայտող այս հագուստը այն զգում է նաև շրջակա միջավայրի փոփոխությունները, հարմարվում դրան, և կարող է կատարել առաջադրանքներ՝ ըստ ծրագրված նախագծի:
Գիտահենք ընկերության տնօրենի խոսքով, ապրանքն արտադրվում հագուստի, գուլպաների և գլխարկների տեսքով և հեշտությամբ ցույց են տալիս մարմնի բարձր ջերմությունը։ Նշվում է, որ հագուստը իր ֆունկցիան ճիշտ է կատարում սենյակում, որտեղ ապահովված է 25 աստիճան ջերմություն, իսկ եթե երեխաները գտնվում են ջեռուցման համակարգերի կողքին, այն կարող է ճիշտ չգործել:
........
Անցնող շաբաթվա ընթացքում Իրանում գրանցվել են կինոլորոտի երկու նվաճումներ։
Ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Նասրին Մոհամմադփուրի կարճամետրաժ «Քսանմեկ շաբաթ անց» ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան կայացել է Հարավային Կորեայի Բուսանի 28-րդ միջազգային փառատոնում, արժանացել է փառատոնի ամենահեղինակավոր՝ Sonje մրցանակին:
Կինոփառատոնի 28-րդ շրջանը, որն անցկացվել է Հարավային Կորեայում 2023 թվականի հոկտեմբերի 4-ից 13-ը, հյուրընկալել է 39 վավերագրական և կարճամետրաժ ֆիլմեր: «Քսանմեկ շաբաթ անց» կարճամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերան իրականացրել է SEVEN SPRINGS PICTURES ընկերությունը, որի տնորենն է Միլադ Խոսրավին: Ֆիլմի դերասաններն են Բանաֆշե Ռիազին, Լեյլա Հոսեյնզադեն, Սուդաբե Բահրամի նեժադը և Փարիսա Ասգարին։
.......
Նաև Սաիդ Թիմարի «Ոսկու հորեր» կարճամետրաժ ֆիլմը ցուցադրվել է Բրազիլիայի Festival Entretodos մարդու իրավունքների 16-րդ փառատոնի գլխավոր բաժնում և արժանացել Other Seams բաժնի «Լավագույն ֆիլմ» մրցանակին։ Ֆիլմը նեկայացնում է Ասմայի պատմությունը, ով փորձում է իր քրոջը՝ Օզրային, փրկել պարտադրված ամուսնությունից: Այս կարճամետրաժ ֆիլմի դերասաններն են՝ Սեփիդե Մուսավին, Թայեբե Զանդեշը, Սաիդ Մովահեդին և Մոհամմադ Սալամաթին:
Նախօրեին ֆիլմն առաջադրվել էր Islantilla Cine Forum 15-րդ փառատոնի «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» և «Լավագույն օպերատորական աշխատանք» և Իսպանիայի Mostremp 11-րդ կինոփառատոնի «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգերում:
«Ոսկու հորեր» ֆիլմի սցենարիստը, պրոդյուսերն ու ռեժիսորը Սայիդ Թիմարն է: Ֆիլմի միջազգային ներկայացման գործը ստանձնել է Shamid Film ընկերությունը։
Թանկագին բարեկամներ մինչ նոր հանդիպում:
Տերը Ձեզ հետ: