-
Ես գերմանացի եմ, որի մայրը ծնվել է Հայաստանում եւ ինձ հայերեն է սովորեցրել. ելույթ Բունդեսթագում
Հունիս 03, 2016 05:09Ես գերմանացի եմ, որի մայրը ծնվել է Հայաստանում, եւ ես շնորհակալ եմ, որ նա ինձ հայերեն է սովորեցրել: Նա հիմա դահլիճում հետեւում է քննարկմանը: Այս մասին հունիսի 2-ին՝ Բունդեսթագում Ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումների ժամանակ ասել է իշխող ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության պատգամավոր Մարտին Փեթզոլդը:
-
Ամերիկահայեր. Բունդեսթագը ճանաչեց Ցեղասպանությունը, Օբաման պետք է լինի հաջորդը
Հունիս 03, 2016 04:51Բունդեսթագը պատմական քվեարկության ընթացքում բանաձեւ ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման մնասին՝ դրանով հրավիրելով միջազգային հանրության ուշադրությունը ցեղասպանության ժխտման քաղաքականության մեջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շարունակական հանցակցության վրա: Այս մասին ասված է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ:
-
Հետաքրքիր զուգադիպություն. պատմական այս օրը գերմանական դատարանը անպարտ է ճանաչել Սողոմոն Թեհլերյանին
Հունիս 02, 2016 18:23Հետաքրքիր զուգադիպությամբ1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանը անպարտ է ճանաչել Սողոմոն Թեհլերյանին:
-
Թուրքիան պետք է պատասխանատվություն կրի Հայոց ցեղասպանության համար. գերմանացի պատգամավոր
Հունիս 02, 2016 14:55Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Ռոլֆ Մյուտցենիխը, ելույթ ունենալով Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունից առաջ, հայտարարել է, որ Թուրքիան պետք է պատասխանատվություն կրի իր պատմության համար, հայտնում է Russia Today-ը:
-
Մերկելը համամիտ է Հայոց ցեղասպանությունը ճանաչող իր կուսակիցների հետ
Հունիս 01, 2016 15:28Գերմանիայի կանցրել Անգելա Մերկելը համաձայն է իր կուսակիցների հետ, որ Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը պետք է բնորոշվի ցեղասպանություն, բայց ներկա չի լինելու հինգշաբթի օրը Բունդեսթագում կայանալիք քվեարկությանը՝ ասել է նրա խոսնակը Քրիստիանե Վիրցը։
-
Էրդողանը Բեռլինին սպառնացել է հարաբերությունների վատթարացմամբ` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դեպքում
Հունիս 01, 2016 05:12Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքը, որը կարող է ընդունվել Բունդեսթագում, կվնասի Անկարայի և Բեռլինի տնտեսական, քաղաքական և ռազմական հարաբերություններին:
-
Բեռլինում մեկնարկում է ահաբեկչության հակազդեցության մասին ԵԱՀԿ համաժողովը
Մայիս 31, 2016 09:46ԵԱՀԿ հովանու ներքո երեքշաբթի Բեռլինում մեկնարկում է «Կանխարգելում և հակազդում բռնությանը, ծայրահեղականությանը և արմատականացմանը, որոնք հանգեցնում են ահաբեկչության» անվանումով համաժողովը, հայտնում է RIA Novosti-ն:
-
Էրդողանը որքան էլ գոռգոռա` վիզան չեղյալ չի հայտարարվի, մինչեւ Թուրքիան չկատարի բոլոր պայմանները. Գերմանիա
Մայիս 29, 2016 05:33Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ թուրք քաղաքացիների առանց վիզայի ԵՄ ճանապարհորդության հարցում անհամաձայնությունը շարունակվում է:
-
Գերմանիայում փախստականների վրա իրականացվող հարձակումների աճ է գրանցվել
Մայիս 28, 2016 13:55Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիյերը հայտարարությամբ է հանդես եկել, որի համաձայն՝ երկրում փախստականների վրա իրականացվող հարձակումների աճ է գրանցվել: Գրում է Russian.rt.com-ը: «Արդեն 2015թ. փախստականների և նրանց տեղավորման ճամբարների վրա հարձակումների թիվն աճել է հինգ անգամ՝ 199 դեպքերից 1031-ի հասնելով:
-
Գերմանիայի կառավարությունը դատապարտել է Սիրիայում ահաբեկչական գործողությունները
Մայիս 24, 2016 04:51Գերմանիայի կառավարությունը խիստ դատապարտել է Սիրիայի Ջաբլա ու Տարտուս քաղաքներում իրականացված ահաբեկչական գործողությունները և կոչ է արել շարունակել պայքարը ահաբեկչական խմբավորումների դեմ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` «ՌԻԱ Նովոստի»-ին: