Մերկելը համամիտ է Հայոց ցեղասպանությունը ճանաչող իր կուսակիցների հետ
https://parstoday.ir/hy/news/world-i19786-Մերկելը_համամիտ_է_Հայոց_ցեղասպանությունը_ճանաչող_իր_կուսակիցների_հետ
Գերմանիայի կանցրել Անգելա Մերկելը համաձայն է իր կուսակիցների հետ, որ Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը պետք է բնորոշվի ցեղասպանություն, բայց ներկա չի լինելու հինգշաբթի օրը Բունդեսթագում կայանալիք քվեարկությանը՝ ասել է նրա խոսնակը Քրիստիանե Վիրցը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2016 15:28 Asia/Tehran
  • Մերկելը համամիտ է Հայոց ցեղասպանությունը ճանաչող իր կուսակիցների հետ

Գերմանիայի կանցրել Անգելա Մերկելը համաձայն է իր կուսակիցների հետ, որ Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը պետք է բնորոշվի ցեղասպանություն, բայց ներկա չի լինելու հինգշաբթի օրը Բունդեսթագում կայանալիք քվեարկությանը՝ ասել է նրա խոսնակը Քրիստիանե Վիրցը։

«Այս առավոտ նա (Մերկելը. խմբ.) ինձ ասաց, որ համամիտ է խորհրդարանական խմբի հետ»,- Քրիստիանե Վիրցի խոսքն է մեջբերել The Local- ը։

Լրագրողների հարցին՝ կուսակցությունում այսօր կայացած հանդիպման ժամանակ կանցլերն արդյոք բանաձեւի պաշտպանության ազդանշան է տվել կուսակիցներին՝ Վիրցը պատասխանել է, որ Մերկելը չի կարողանա մասնակցել Բունդեսթագում վաղը կայանալիք քվեարկությանը՝ այլ պայմանավորվածությունների պատճառով։

Գերմանիայի խորհրդարանը վաղը՝ հունիսի 2- ին պետք է քվեարկության դնի բանաձեւը, որը 1915-1 6թթ մ Օսմանյան կայսրությունում հայերի եւ քրիստոնյա այլ փոքրամասնությունների կոտորածները որակում է Ցեղասպանություն։

http://www.armradio.am/

1/6/2015