Գերմանիան 800 միլիոն եվրոյի զենք է արտահանել Իսրայել
https://parstoday.ir/hy/news/world-i249746-Գերմանիան_800_միլիոն_եվրոյի_զենք_է_արտահանել_Իսրայել
Գերմանիան 2026 թվականի առաջին կիսամյակում Իսրայելին մոտ 800 միլիոն եվրոյի, շուրջ 930 միլիոն դոլարի ռազմական տեխնիկայի վաճառքի թույլտվություն է տվել։
(last modified 2026-09-03T07:41:38+00:00 )
Սեպտեմբեր 03, 2026 11:00 Asia/Tehran
  • Գերմանիան 800 միլիոն եվրոյի զենք է արտահանել Իսրայել

Գերմանիան 2026 թվականի առաջին կիսամյակում Իսրայելին մոտ 800 միլիոն եվրոյի, շուրջ 930 միլիոն դոլարի ռազմական տեխնիկայի վաճառքի թույլտվություն է տվել։

Հղում անելով IRNA-ին՝ Pars Today-ը հաղորդում է, որ ըստ Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարության հայտարարության՝ 2026 թվական առաջին վեց ամիսներին Իսրայելին վաճառվել  է մոտ 800 միլիոն եվրոյի ռազմական տեխնիկա։

Գերմանական Der Spiegel ամսագրի հաղորդմամբ՝ հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում տրված արտահանման թույլտվությունների արժեքը ավելի քան չորս անգամ գերազանցել է 2025 թվականի ամբողջ տարվա ընթացքում Իսրայելի համար տրված թույլտվությունների ընդհանուր արժեքը։

Հատկանշական է, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կառավարությունը 2025 թվականի նոյեմբերի 24-ին մասամբ չեղարկել է Իսրայել զենքի արտահանման նկատմամբ սահմանված սահմանափակումները։

Der Spiegel-ի հաղորդմամբ՝ երկրորդ եռամսյակում Իսրայելի ռեժիմին տրամադրված զենքի արտահանման 735,8 միլիոն եվրոյի թույլտվություններից մոտ 67 տոկոսը վերաբերել է ծովային նախագծերին։