Արաղչին՝ Նեթանյահուին. Մենք նույնպես քեզ հետ անավարտ գործեր ունենք
Արձագանքելով Իսրայելի վարչապետի հակաիրանական հռետորաբանությանը և զգուշացնելով ցանկացած նոր գործողության հետևանքների մասին, Իրանի ԱԳ նախարարն ասել է. «Զգույշ եղեք, Իրանը նույնպես ձեզ հետ անավարտ գործեր ունի»։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRIB-ը Աբբաս Արաղչին, արձագանքելով Իսրայելի ռեժիմի վարչապետի հակաիրանական հռետորաբանությանը, սոցցանցերից մեկի իր էջում գրել է. «Վերջին անգամ, երբ ցանկանում էիք «գործն ավարտին հասցնել», Իրանը դարձավ ավելի հզոր, քան նախկինում։ Ցանկանո՞ւմ եք կրկին փորձել ձեր բախտը։ Խնդրեմ, բայց զգույշ եղեք. մենք նույնպես անավարտ գործեր ունենք»։
Արաղչին հավելել է. «Նեթանյահուն, բանտից խուսափելու համար, ԱՄՆ-ին դրդում է մեկ այլ պատերազմի՝ անտեսելով դրա հետևանքները Իսրայելի համար, էլ չենք խոսում ԱՄՆ նախագահի մասին»։