Իրանի ներկայացուցիչը ՄԱԿ-ում․ Թրամփի սպառնալիքները հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը
Իրանի ներկայացուցիչը ՄԱԿ-ում այդ կազմակերպության գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի դեմ հնչեցրած սպառնալիքները հակասող է համարել միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության դրույթներին։
Pars Today-ի հաղորդմամբ՝ IRNA-ին հղում անելով, Ղոլամհոսեյն Դարզին, անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում Դոնալդ Թրամփի հայտարարություններին, նշել է, որ ՄԱԿ-ի անդամ որևէ երկրի՝ մեկ այլ երկիր ոչնչացնելու բացահայտ սպառնալիքը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին։
Նամակում ընդգծվում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան խաղաղության, համագործակցության և պետությունների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման հարթակ է, և այդ ամբիոնից որևէ երկրի ոչնչացման սպառնալիք հնչեցնելը թուլացնում է ՄԱԿ-ի կանոնադրության հեղինակությունն ու միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում կազմակերպության պատասխանատվությունը։
Դարզին նաև նախազգուշացրել է նմանատիպ սպառնալիքների սովորական դառնալու վտանգի մասին և ընդգծել միջազգային հանրության կողմից նման հայտարարություններին արձագանքելու անհրաժեշտությունը։
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը վերջում հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն իրեն վերապահում է հետագա ցանկացած ագրեսիայից պաշտպանվելու իր լիարժեք իրավունքը, ինչպես նաև Իրանի ժողովրդին պատճառված մարդկային կորուստների և վնասների համար պետությունների ու անհատների իրավական պատասխանատվությունը հետապնդելու իրավունքը։