-
ԵՄ-Թուրքիա վիզային ռեժիմի վերացումը հունիսին անիրատեսական է
Հունիս 01, 2016 12:04Եվրամիությունը նախատեսել է հունիսին վերացնել վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար, սակայն Սլովակիայի ԱԳՆ ղեկավարը՝ Միրոսլավ Լայչակը այդ ամենն իրատեսական չի համարում: Սլովակիան 2016 թվականի հուլիսից մինչև դեկտեմբեր նախագահելու է ԵՄ-ի նախարարների խորհրդում:
-
Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմը հարցականի տակ է. Շուլց
Մայիս 29, 2016 07:17Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հարցականի տակ է դրել Թուրքիայի հետ 2016 թվականի հոկտեմբերից առանց վիզայի ռեժիմի սահմանումը: Այդ մասին նա հայտարարել է Welt am Sonntag գերմանական թերթին տված հարցազրույցում, գրում է korrespondent.net-ը:
-
ԵՄ-ն տրամադրել է 47 մլն եվրո Թուրքիային սիրիացի փախստականների խնդիրները լուծելու համար
Մայիս 27, 2016 11:55Եվրոպական հանձնաժողովը որոշել է Թուրքիային հատկացնել հավելյալ 47 միլիոն եվրո՝ երկրում սիրիացի փախստականների վիճակը լավացնելու համար:
-
Եվրամիությունում կկառուցեն նոր ատոմակայաններ. Spiegel
Մայիս 17, 2016 14:10Եվրահանձնաժողովը մտադիր Է արագացնել Եվրոպայում ատոմային Էլեկտրակայանների կառուցումը, պատճառներից մեկը Ռուսաստանից Էներգետիկական կախվածությունից ազատվելու փորձն Է:
-
ԵՄ-ում դեմ են ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին
Մայիս 16, 2016 05:56Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ ԵՄ-ի ներսում աճում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին դեմ մարդկանց թիվը: Այ մասին գրում է Korrespondent.net-ը:
-
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է դրական ազդեցություն ունենալ. ԵՄ դեսպան
Մայիս 15, 2016 15:43Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հավատում է, որ վաղը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում կայանալիք հանդիպումը կարող է դրական ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման վրա:
-
Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ առանց վիզային ռեժիմի մուտք ունենալու համաձայնագիրը կարող է չեղյալ հայտարարվել
Մայիս 13, 2016 14:52Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ առանց վիզային ռեժիմի մուտք ունենալու համաձայնագիրը կարող է չեղյալ հայտարարվել, եթե Թուրքիան չկատարի բոլոր կետերը: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը` հղում տալով Եվրոխորհրդի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերին:
-
ԵՄ-ն և Թուրքիան չեղարկել են մայիսի 13-ին նախատեսված բարձր մակարդակի հանդիպումը
Մայիս 10, 2016 11:38Եվրամիությունը և Թուրքիան չեղյալ են հայտարարել մայիսի 13-ին Բրյուսելում նախատեսված բարձր մակարդակի երկկողմ հանդիպումը, որի ընթացքում նախատեսվում էր ի թիվս այլ հարցերի քննարկել Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հարցը: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը, գրում է РИА Новости-ն:
-
ԵԽԽՎ համազեկուցողները ժամանելու են Հայաստան
Մայիս 10, 2016 08:34ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցողներ Ալան Միլը (Միացյալ Թագավորություն) և Ջուզեպպե Գալատին (Իտալիա) փաստահավաք առաքելությամբ մայիսի 11-12-ին կժամանեն Հայաստան սահմանադրական փոփոխություններից հետո ընտրական օրենսգրքի բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի մոնիթորինգ իրականացնելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ պաշտոնական կայքից:
-
ԵՄ-ն հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները կշարունակվեն
Մայիս 05, 2016 14:13ԵՄ-ն հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցությունները կշարունակվեն: Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանում ԵՄ նախագահության ղեկավար Մալենա Մարդը: