-
Եվրահանձնաժողովը կողմ է արտահայտվել Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատմանը
Մայիս 04, 2016 11:23Եվրահանձնաժողովը չորեքշաբթի օրը կողմ է արտահայտվել Թուրքիայի քաղաքացիների համար Եվրամիության երկրներ առանց վիզայի ճանապարհորդություններին՝ վերջնական որոշում կայացնելու իրավունքը հանձնելով Եվրախորհրդարանին և ԵՄ անդամ երկրներին, հաղորդում է The Wall Street Journal-ը:
-
2016թ-ին ԵՄ-ն կարող է հանել վիզային ռեժիմը Վրաստանի, Ուկրաինայի եւ Կոսովոյի համար
Մայիս 04, 2016 09:01Թուրքիան, ի տարբերություն Ուկրաինայի, Վրաստանի եւ Կոսովոյի, արտոնություններ չի ստանա վիզային ռեժիմի ազատականացման ճանապարհին։ Այս մասին հայտնել է Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով բանակցությունների հանձնակատար Յոհաննես Հանը, փոխանցում է Svoboda.org-ը։
-
Եվրահանձնաժողովը մտադիր է հավանություն տալ Թուրքիայի համար վիզաների չեղարկմանը
Մայիս 03, 2016 08:42Եվրահանձնաժողովը չորեքշաբթի պայմանականորեն հավանություն կտա Շենգենյան գոտու և Թուրքիայի միջև առանց վիզայի ռեժիմի սահմանմանը: Այս մասին երեքշաբթի հայտնել է BBC News-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի աղբյուրին:
-
Թյոբորն Յագլանդը՝ սառեցված հակամարտությունների «հալոցք»-ի մասին
Ապրիլ 28, 2016 14:23Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հրապարակել է Եվրոպայում մարդու իրավունքների 2015թ-ի իր զեկույցը։ Գլխավոր քարտուղարը զեկույցում նշում է, որ ամբողջ մայրցամաքում մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու անվտանգությունը սպառնալիքի տակ են:
-
ԵՄ-ի երկրները խորհում են ՌԴ հանդեպ պատժամիջոցների չեղարկման մասին
Ապրիլ 28, 2016 12:54ԵՄ անդամ մի քանի երկրներ մտադիր են հունիսին կայանալիք դաշինքի գագաթաժողովում բարձրացնել ՌԴ հանդեպ սահմանված պատժամիջոցների չեղարկման հարցը: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելով Հունաստանում իր դիվանագիտական աղբյուրին:
-
Մոգերինի. Թուրքիան հեռու Է Եվրամիություն մուտք գործելուց
Ապրիլ 26, 2016 12:56Թուրքիան դեռևս հեռու Է Եվրամիությանն անդամակցելուց: Այս մասին France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ պատասխանելով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ժամկետների վերաբերյալ հարցին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
-
Ժան-Կլոդ Յունկեր․ԵՄ-ն Հայաստանի հետ ազատ վիզային ռեժիմի բանակցություններ չունի
Ապրիլ 19, 2016 14:16Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում այսօր ելույթով հանդես եկավ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը։
-
Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում
Ապրիլ 18, 2016 17:03Ներկայացնում ենք «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական թողարկումը,որտեղ ինչպես միշտ կփորձենք քննարկել այս մայրցամաքի կարևորագույն իրադարձություններն անցած շաբաթվա ընթացքում:
-
Եվրապատգամավորները կոչ են արել ճանաչել ԼՂՀ-ն և շփման գծում կիրառել հետաքննող մեխանիզմներ
Ապրիլ 13, 2016 12:56Ստրասբուրգում անցկացվող Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում երեկ տեղի ունեցավ «Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ» քննարկում, որի ընթացքում ելույթ ունեցած մի շարք պատգամավորներ կոչ արեցին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:
-
Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել ճանաչել ԼՂ
Ապրիլ 12, 2016 15:43Եվրախորհրդարանի Կանաչներ/Եվրոպական ազատ դաշինքի ներկայացուցիչ Ժոզեֆ-Մարիա Տերիկաբրասը (Իսպանիա) ելույթ է ունեցել ԵԽ լիագումար նիստում` պահանջելով Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին ներառել Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցություններում: