Եվրահանձնաժողովը կողմ է արտահայտվել Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատմանը
https://parstoday.ir/hy/news/world-i15289-Եվրահանձնաժողովը_կողմ_է_արտահայտվել_Թուրքիայի_հետ_առանց_վիզայի_ռեժիմի_հաստատմանը
Եվրահանձնաժողովը չորեքշաբթի օրը կողմ է արտահայտվել Թուրքիայի քաղաքացիների համար Եվրամիության երկրներ առանց վիզայի ճանապարհորդություններին՝ վերջնական որոշում կայացնելու իրավունքը հանձնելով Եվրախորհրդարանին և ԵՄ անդամ երկրներին, հաղորդում է The Wall Street Journal-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 04, 2016 11:23 Asia/Tehran
  • Եվրահանձնաժողովը կողմ է արտահայտվել Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատմանը

Եվրահանձնաժողովը չորեքշաբթի օրը կողմ է արտահայտվել Թուրքիայի քաղաքացիների համար Եվրամիության երկրներ առանց վիզայի ճանապարհորդություններին՝ վերջնական որոշում կայացնելու իրավունքը հանձնելով Եվրախորհրդարանին և ԵՄ անդամ երկրներին, հաղորդում է The Wall Street Journal-ը:

Հանձնաժողովի որոշումը կայացվել է Բրյուսելում ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ժամանակ:

Թուրքիան իրականացրել է առանց վիզայի ռեժիմ ձեռք բերելու 72 պայմաններից 65-ը, ասել է պաշտոնյաներից մեկը:

Հանձնաժողովը չորեքշաբթի օրը նաև որոշել է կողմ արտահայտվել Կոսովոյի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի սահմանմանը: Այդ որոշումը նույնպես պետք է հաստատվի ԵՄ երկրների և օրենսդիրների կողմից:

Այնուամենայնիվ, ԵՄ անդամ երկրները և օրենսդիրներն իրենց մտահոգություններն են հայտնել Թուրքիային առանց վիզայի կարգավիճակ տրամադրելու կապակցությամբ: Որոշումը պետք է հաստատի անդամ երկրների մեծամասնությունը և Եվրոպական խորհրդարանը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Եվրահանձնաժողովն այսօր մտադիր է կողմ արտահայտվել Շենգենյան գոտու տարածք մտնելու համար Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանելուն՝ չնայած ԵՄ որոշ օրենսդիրների շրջանում անհանգստություններին։

Թուրքիան և ԵՄ-ն ավելի վաղ համաձայնագիր էին կնքել՝ կարգավորելու Էգեյան ծովով Թուրքիայից Հունաստան անցնող փախստականների հարցը։ Նույն համաձայնագրով նախատեսվում էր Թուրքիայի քաղաքացիների համար չեղարկել մուտքի արտոնագրերը ԵՄ տարածք, ինչպես նաև լրացուցիչ 3 մլրդ եվրո հատկացնել։

ԵՄ-ն մտահոգվում է, որ առանց այդ գործարքի Թուրքիան միգրացիան չի վերահսկի։

shabat.am

4/5/2016