Հայաստանի Սյունիքի օդանավակայանը ձգտում է ընդլայնել միջազգային գործունեությունը
Կապանում գտնվող Սյունիքի օդանավակայանը ներկայումս ապահովում է արագ՝ մեկժամյա օդային կապ Երևանի և Հայաստանի հարավային Սյունիքի մարզի միջև, որը սահմանակից է Իրանին։
Ընթացքի մեջ են միջազգային չվերթների իրականացմանն ուղղված ծրագրեր, ինչը կարող է Սյունիքի օդանավակայանը դարձնել Հայաստանի երրորդ միջազգային օդանավակայանը՝ Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններից հետո։
Օդանավակայանի ղեկավարի խոսքով՝ տոմսերի գները 20 000 դրամի (մոտավորապես 55 ԱՄՆ դոլար) մակարդակին պահպանելը հնարավոր է դառնում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» տրամադրած սուբսիդիայի շնորհիվ. վերջինս երկրի խոշորագույն հարկատուներից է և Սյունիքի մարզում հանքավայր է շահագործում։
Վարդանյանն ասաց. «Մասնավորապես՝ օգտագործելով ATR-72 ինքնաթիռ, որն ունի առավելագույնը 72 ուղևորի տարողունակություն, մենք կարող ենք ընդունել և սպասարկել տարածաշրջանային ուղղություններից, այդ թվում՝ Ռուսաստանի հարավից, Վրաստանից և Իրանից իրականացվող չվերթները»։