Արաղչի․ «Անվերապահ կապիտուլյացիայի» պատրանքը չիրականացավ
https://parstoday.ir/hy/news/iran-i249104-Արաղչի_Անվերապահ_կապիտուլյացիայի_պատրանքը_չիրականացավ
ԱԳ նախարար․ Այս պատերազմը ծնունդ տվեց մի շարք լեգենդների, որոնցից մեկը նահատակված առաջնորդն էր։ Հետագայում Մինաբի «Շաջարե-յե Թայեբե» դպրոցի նահատակված աշակերտներն ու ուսուցիչները նույնպես վերածվեցին լեգենդի և էպիկական պատմության, որոնք երբեք չեն մոռացվի։
(last modified 2026-08-18T06:33:01+00:00 )
Օգոստոս 18, 2026 09:58 Asia/Tehran
  • Արաղչի․ «Անվերապահ կապիտուլյացիայի» պատրանքը չիրականացավ

ԱԳ նախարար․ Այս պատերազմը ծնունդ տվեց մի շարք լեգենդների, որոնցից մեկը նահատակված առաջնորդն էր։ Հետագայում Մինաբի «Շաջարե-յե Թայեբե» դպրոցի նահատակված աշակերտներն ու ուսուցիչները նույնպես վերածվեցին լեգենդի և էպիկական պատմության, որոնք երբեք չեն մոռացվի։

Իրանի ժողովուրդը օրեր շարունակ դիմադրեց այսպես ասած աշխարհի ամենամեծ բանակին և մեկ այլ բանակի, որը նույնպես հավակնում էր գերտերության կարգավիճակի՝ ընդ որում՝ դիմակայելով գրեթե բոլոր արևմտյան պետությունների, ինչպես նաև տարածաշրջանի ներսում և դրանից դուրս գտնվող այլ երկրների աջակցությունն ու հովանավորությունը վայելող ուժերին։

Նրանք, ովքեր ձգտում էին հասնել անվերապահ կապիտուլյացիայի, պատերազմի սկզբից կարճ ժամանակ անց արդեն աղաչում էին բանակցությունների համար։ Հենց մենք էինք, որ հրաժարվեցինք ընդունել հրադադարը և շարունակեցինք պատերազմն այնքան ժամանակ, մինչև նրանք համաձայնեցին հրադադարի և բանակցությունների՝ Իրանի պայմաններով։

Մենք պայքարեցինք և բանակցեցինք ուժով։ Այստեղ՝ հենց այս հավաքի ընթացքում, վերստին հնչեցնում եմ այն, ինչ ինձ ասել են բազմաթիվ արտաքին գործերի նախարարներ. «Դուք հաղթեցիք և՛ պատերազմում, և՛ դիվանագիտության մեջ»։