Որքանո՞վ է կենսական Իրան-Հայաստան ցամաքային ճանապարհը
https://parstoday.ir/hy/news/armenia-i249904-Որքանո_վ_է_կենսական_Իրան_Հայաստան_ցամաքային_ճանապարհը
Տարածաշրջանային հարցերի վերլուծաբանը, ընդգծելով Իրանի և Հայաստանի սահմանի ռազմավարական նշանակությունը, հայտարարել է, որ երկու երկրների շուրջ 40 կիլոմետրանոց սահմանը Իրանի միակ ուղիղ ցամաքային ճանապարհն է դեպի Կովկաս և եվրոպական շուկաներ, ուստի այն մեծ նշանակություն ունի երկրի առևտրի և տարանցման համար։
(last modified 2026-09-07T07:59:28+00:00 )
Սեպտեմբեր 07, 2026 11:19 Asia/Tehran
  • Որքանո՞վ է կենսական Իրան-Հայաստան ցամաքային ճանապարհը

Տարածաշրջանային հարցերի վերլուծաբանը, ընդգծելով Իրանի և Հայաստանի սահմանի ռազմավարական նշանակությունը, հայտարարել է, որ երկու երկրների շուրջ 40 կիլոմետրանոց սահմանը Իրանի միակ ուղիղ ցամաքային ճանապարհն է դեպի Կովկաս և եվրոպական շուկաներ, ուստի այն մեծ նշանակություն ունի երկրի առևտրի և տարանցման համար։

Pars Today-ի հաղորդմամբ՝ Էհսան Մովահեդիանը, անդրադառնալով Հայաստանի աշխարհագրական դիրքին, նշել է, որ չնայած երկրի փոքր տնտեսությանը՝ Իրանի համար այն ռազմավարական առավելություն է՝ դեպի Կովկաս և եվրոպական ուղիներ հասանելիության շնորհիվ։
Նա հավելել է, որ Հայաստանին ծովային բաց ջրերին հասնելու և առևտրի համար անհրաժեշտ են Իրանի հաղորդակցային ուղիները, և նույնիսկ Երևանի՝ դեպի Արևմուտք շարժվելու պայմաններում Իրանի հետ առևտրային ու տարանցիկ կապերի պահպանումը կարևոր նշանակություն կունենա այդ երկրի համար։
Վերլուծաբանը, անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև տարաձայնություններին ու տարածաշրջանի աշխարհաքաղաքական պայմաններին, ընդգծել է, որ Երևանը ստիպված է պահպանել հարաբերությունները Իրանի հետ։ Նա նաև Իրանի և Հայաստանի սահմանի կարևորությունը համարել է Թեհրանի՝ այսպես կոչված «Թրամփի ուղու» նկատմամբ զգայունության պատճառներից մեկը։
Մովահեդիանը նշել է, որ այս սահմանը հնարավորություն է տալիս Իրան ներմուծել անհրաժեշտ ապրանքներ և արտահանել երկրի արտադրանքը, ուստի դրա պաշտպանությունը կարևոր է Իրանի առևտրային և տարանցիկ շահերի համար։