Ռեզայի․ Հորմուզի նեղուցի բաց լինելու մասին պնդումը ԱՄՆ-ի մեծ սուտն է
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային, հերքելով Հորմուզի նեղուցի բաց լինելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումը, հայտարարել է․ «Հորմուզի նեղուցը փակ է, իսկ ԱՄՆ-ի պնդումը, թե նավերն ու նավթատարները անցնում են նեղուցով, սուտ է»։
Հղում անելով IRIB-ին, Pars Today-ը հաղորդում է, որ ըստ գեներալ-մայոր Մոհսեն Ռեզայիի՝ Իրանն առաջիկա օրերին Պարսից ծոցում և Օմանի ծովում նոր արգելված գոտի կհայտարարի՝ ԱՄՆ-ի շրջափակման գծից մինչև բեռնման նավահանգիստներ։ Խախտում թույլ տված նավերը կընդգրկվեն Իրանի պատժամիջոցների ցանկում։
Նրա խոսքով՝ որոշ նավեր փորձում են անջատել նավիգացիոն համակարգերը և անցնել Օմանի ժայռոտ երթուղով, սակայն այդ քայլը վտանգավոր է։
Ռեզային, անդրադառնալով ծովային շրջափակմանը հակազդելու Իրանի գործողություններին, նշել է, որ ամերիկյան ռազմանավի ուղղությամբ նախազգուշական հարվածը ցույց է տվել, որ ծովային շրջափակումը խոցելի է։
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ի շրջափակումը Իրանում ապրանքների պակասի չի հանգեցնի, քանի որ հիմնական ապրանքների պաշարները բավարար են։ Նա հավելել է, որ ծովային առևտրից կախվածությունը նվազեցնելու նպատակով Իրանը նախատեսում է ակտիվացնել հարևան երկրների հետ ցամաքային առևտրային միջանցքները։