Իրանի առաջարկը՝ Արասը համաշխարհային զբոսաշրջության փորձնական կենտրոն դարձնելու վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i249960-Իրանի_առաջարկը_Արասը_համաշխարհային_զբոսաշրջության_փորձնական_կենտրոն_դարձնելու_վերաբերյալ
Իրանի Արասի ազատ տնտեսական գոտու կազմակերպության փոխտնօրենը հայտնել է, որ այս գոտին առաջարկվել է Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպությանը՝ Արասը միջազգային մակարդակով զբոսաշրջության ոլորտի հատուկ տնտեսական գոտիների փորձնական կենտրոն (պիլոտային գոտի) ճանաչելու նպատակով։
(last modified 2026-09-08T13:47:03+00:00 )
Սեպտեմբեր 08, 2026 17:15 Asia/Tehran
  • Իրանի առաջարկը՝ Արասը համաշխարհային զբոսաշրջության փորձնական կենտրոն դարձնելու վերաբերյալ

Իրանի Արասի ազատ տնտեսական գոտու կազմակերպության փոխտնօրենը հայտնել է, որ այս գոտին առաջարկվել է Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպությանը՝ Արասը միջազգային մակարդակով զբոսաշրջության ոլորտի հատուկ տնտեսական գոտիների փորձնական կենտրոն (պիլոտային գոտի) ճանաչելու նպատակով։

Ինչպես հաղորդում է «Փարս Թուդեյ»-ը՝ հղում անելով ԻՌՆԱ-ին, Մոհամմադ Մասուդինիան նշել է, որ Արասը, Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպությանն անդամակցելու շնորհիվ, բացառիկ ներուժ ունի այս ծրագրի իրականացման համար։

Նա հավելել է, որ Արասը որպես պիլոտային գոտի ներկայացնելու նպատակով արդեն բանակցություններ են անցկացվել, և այդ առաջարկը Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության կողմից ստացել է նախնական դրական արձագանք։

Առաջարկի հաստատման դեպքում Արասը կարող է վերածվել զբոսաշրջության ոլորտում նոր միջազգային բրենդի և ընդլայնել համագործակցությունը աշխարհի տարբեր ազատ տնտեսական գոտիների հետ։

Արասը գտնվում է Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Նախիջևանի հարևանությամբ։