Եվրահանձնաժողովը մտադիր է հավանություն տալ Թուրքիայի համար վիզաների չեղարկմանը
https://parstoday.ir/hy/news/world-i15037-Եվրահանձնաժողովը_մտադիր_է_հավանություն_տալ_Թուրքիայի_համար_վիզաների_չեղարկմանը
Եվրահանձնաժողովը չորեքշաբթի պայմանականորեն հավանություն կտա Շենգենյան գոտու և Թուրքիայի միջև առանց վիզայի ռեժիմի սահմանմանը: Այս մասին երեքշաբթի հայտնել է BBC News-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի աղբյուրին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2016 08:42 Asia/Tehran
  • Եվրահանձնաժողովը մտադիր է հավանություն տալ Թուրքիայի համար վիզաների չեղարկմանը

Եվրահանձնաժողովը չորեքշաբթի պայմանականորեն հավանություն կտա Շենգենյան գոտու և Թուրքիայի միջև առանց վիզայի ռեժիմի սահմանմանը: Այս մասին երեքշաբթի հայտնել է BBC News-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի աղբյուրին:

Միաժամանակ Թուրքիան պետք է նաև կատարի Եվրոպայի պահանջները, որպեսզի համապատասխանի ներքին քաղաքականության չափանիշներին (մասնավորապես՝ քաղաքական կուսակցությունների մրցակցություն, խոսքի ազատություն և տարբեր փոքրամասնությունների քաղաքական իրավունքներ):

Կողմերը պայմանավորվել են, որ մայիսի 4-ին Թուրքիան պետք է կատարի 72 պայման, որոնք կապահովեն առանց վիզայի ռեժիմի տրամադրումը:

Վիզաների չեղարկման որոշումը պետք է դառնա միգրացիոն ճգնաժամի կարգավորման հարցերով Թուրքիայի և Եվրամիության միջև գործարքի մասը:

armedia.am

3/5/2016