Մոգերինի. Թուրքիան հեռու Է Եվրամիություն մուտք գործելուց
https://parstoday.ir/hy/news/world-i14086-Մոգերինի._Թուրքիան_հեռու_Է_Եվրամիություն_մուտք_գործելուց
Թուրքիան դեռևս հեռու Է Եվրամիությանն անդամակցելուց: Այս մասին France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ պատասխանելով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ժամկետների վերաբերյալ հարցին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2016 12:56 Asia/Tehran
  • Մոգերինի. Թուրքիան հեռու Է Եվրամիություն մուտք գործելուց

Թուրքիան դեռևս հեռու Է Եվրամիությանն անդամակցելուց: Այս մասին France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ պատասխանելով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ժամկետների վերաբերյալ հարցին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք դեռևս հեռու ենք դրանից: Դա կախված Է բանակցությունների ընթացքից»,-ասել Է Մոգերինին:

Դիվանագիտության ղեկավարը նաև նշել է, որ «ԵՄ-ին անդամակցելու շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները միակ հնարավորությունն են օգնելու այդ երկրին արդիականացնելու պետությունը, հարգելու հիմնարար իրավունքները, այդ թվում՝ ԶԼՄ-ների և խոսքի ազատությունը»:

armedia.am

26/4/2016